Պապուա Նոր Գվինեայի դրոշ
| Պապուա Նոր Գվինեայի դրոշ | |
|---|---|
| Տեսակ | ազգային դրոշ |
| Իրավասության տարածք | Պապուա Նոր Գվինեա |
| Նշան | 🇵🇬 |
| Հարաբերություն | 4:3 |
| Ընդունված է | հուլիսի 1, 1971 |
| Գույներ | սև, կարմիր, սպիտակ և ոսկեգույն |
| Պատկերված է | Ակրուքս, Բեկրուքս, Գակրուքս, Դեկրուքս, Հարավային Խաչի էպսիլոն, P. raggiana?, հնգաթև աստղ, Հարավային Խաչ և դաշտ |
| Նախագծող | Susan Karike Huhume? |
Պապուա Նոր Գվինեայի դրոշը Պապուա Նոր Գվինեայի պետական խորհրդանիշերից է։ Ընդունվել է 1971 թվականի հուլիսի 1-ին։ Դրոշի վրա ուրվագծվում է Paradisaea raggiana թռչնի պատկերը։ Դրոշի դիզայնը ընդունվել է 1971թ մրցույթում։ Հաղթող դիզայները Սուսան Կակինե Հուհումեն է եղել, ով 15-րդ անգամ էր հաղթում[1]։
Սև և կարմիր գույները Պապուա Նոր Գվինեայի ցեղերում ավանդական գույներ են եղել հնուց ի վեր։ Սև սպիտակ կարմիր գույները գերմանական կայսրության դրոշի գույներն էին։ Վերջինս գաղութացրել էր Նոր Գվինեան 1918թ-ից առաջ։ Դրախտի թռչունը նույնպես պատկերվել է զինանշանի վրա։
Մինչ անկախությունը, ավստրալիական կառավարումը առաջադրեց հորիզոնական եռագույնը կապույտ, դեղին և կանաչ երիզներով դրախտի թռչնով և հարավային խաչով հանդերձ։ Այն ձևավորվել էր Հալ Հոլմանի կողմից[2]։ Սակայն դա բացասապես ընդունվեց իր արտաքինի պատճառով, այդ իսկ պատճառով փոխարինվեց Սուսան Կակինեի առաջարկած տարբերակով։ Կապույտը ասոցացվում էր Նոր Գվինեայի ծովի և կղզիների հետ, Հարավային խաչը՝ ուղեցույց էր ճանապարհորդների համար, ոսկեգույնը ներկայցնում էր ափեզրերը, հանքային հարստությունը և միասնությունը։ Կանաչը խորհրդանշում էր անտառները, լեռնաշղթաները՝ Paradisaea raggiana թռչնի հետ միասնություն կազմելով[3]։
Հարավային խաչը խորհրդանշում է Հարավային կիսագնդում գտնվելը և տեսանելի է Պապուա Նոր Գվինեայից։
Կառավարության դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապուա Նոր Գվինեայի պատմական դրոշները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանական Նոր Գվինեայի դրոշը, 1844-1914թթ
- Գերմանական Նոր Գվինեայի 1914թ-ին առաջադրված, սակայն չընդունված դրոշը
- Պապուայի տարածքի դրոշը 1906-1949թթ
- Նոր Գվինեայի տարածքի դրոշը 1906-1949թթ
- Պապուա Նոր Գվինեայի տարածքում գտնվող ավստրալիական դրոշ, 1949–1965թթ
- Դրոշը օգտագործվել է սպորտային միջոցառումների ժամանակ Պապուա Նոր Գվինեայում 1965–1970թթ
- 1970-1971թթ Պապուա Նոր Գվինեայի առաջադրված դրոշը
- Պապուա Նոր Գվինեայի դրոշը 1971–1975թթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.pngbd.com
- ↑ Littler, Geoff. «The Papua New Guinea Crest and Flag». PNGAA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Papua and New Guinea 1970–1971 (Australia) Australian Trust Territory of Papua and New Guinea». FOTW Flags of the World. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.