Գերմանական կայսրության արծաթե մետաղադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանական կայսրության արծաթե մետաղադրամներ, արծաթե մետաղադրամներ, որոնք հատվել են Գերմանական կայսրությունում։ Դրանց թողարկումը պայմանավորված էր 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո Գերմանական կայսրության ստեղծման հետ։ Նորաստեղծ պետության առանձնահատկությունն այն էր, որ դրա կազմի մեջ մտած ոչ մեծ գերմանական պետությունների ղեկավարներից յուրաքանչյուրը պահպանում էր իր տիտղոսն ու ձևական իշխանությունը։ Մինչև միավորումը այդ ոչ մեծ պետություններից յուրաքանչյուրը հատել է իր սեփական դրամը և ունեցել ինքնուրույն դրամական համակարգ։

Ընդ որում՝ գերմանական միապետությունների ճնշող մեծամասնության դրամական համակարգերը ենթարկվել են 1837, 1838 և 1857 թվականներին ստորագրված Մյունխենի դրամային պայմանագրին[1], Դրեզդենի[2] և Վիենայի դրամային կոնվենցիաներին[3]։ Դրանց համաձայն՝ ձևավորվել էր երկու փոխկապակցված համակարգ. հարավ-գերմանական պետությունների 3,5 գուլդենը համապատասխանում է հյուսիս-գերմանական պետությունների 2 թալերին։ Բացի այդ՝ Հանզայի ինքնավար քաղաքներ՝ Լյուբեկը, Համբուրգը և Բրեմենը չէին միացել վերը նշված միություններին և շարունակում էին հատել համբուրգյան մարկեր, ինչպես նաև բրեմենյան թալերներ։ Այս արծաթե մետաղադրամների մի քանի տիպեր (զիլբերգրոշեն, նոյգրոշեն և այլն) հատվել են մինչև 1873 թվականը և այս հոդվածում չեն դիտարկվում։

Պետության կազմավորումից հետո արծաթե մետաղադրամների թողարկումը կանոնակարգվել է 1873 թվականին ընդունված օրենքով, որի համաձայն կայսրության կազմի մեջ մտնող յուրաքնաչյուր պետություն որոշակի ազատություն ուներ հատելու 2, 3 և 5 մարկ արժողության մետաղադրամներ։ Արծաթե մետաղադրամները թողարկվել են 1873 թվականից մինչև 1919 թվականը։ Պաշտոնապես շրջանառությունից հանվել են 1924 թվականին՝ փոխարինվելով ռայխսմարկով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 և 1873 թվականների դրամային օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական կայսրության հռչակումը Վերսալում: Նկարի կենտրոնում՝ սպիտակ համազգեստով, Օտտո ֆոն Բիսմարկն է

1871 թվականի դեկտեմբերի 4-ին կայսր Վիլհելմ I-ը ստորագրել է դրամային օրենք, որը կանոնակարգում էր ոսկե մետաղադրամների՝ մարկերի թողարկումը. 1 մարկը համարժեք էր 0,358423 գ մաքուր ոսկու և 100 պֆենիգի[4]։ 1873 թվականի հուլիսի 9-ին ընդունված օրենքը կանոնակարգում էր կայսրության կազմի մեջ մտնող բոլոր պետությունների անցումը մեկ ընդհանուր դրամական համակարգի, ինչպես նաև արծաթե մետաղադրամների թողարկումը[5]։ Օրենքում ամրագրվում էր նաև փոխարժեքը, որի համաձայն հին մետաղադրամները փոխարինվում էին նորերով։ Այսպես, միության թալերը համարժեք էր 3 ոսկե մարկի, 1 գուլդենը՝ 1 57 մարկի, կամ 1 մարկ 71 պֆենիգի, Լյուբեկի և Համբուրգի մարկը՝ 1 15 նոր մարկի։ Դրամային օրենքի երրորդ հոդվածով սահմանվում էր միավորված պետության արծաթե մետաղադրամների արտաքին տեսքն ու քաշը։ Արծաթից կարող էին հատվել 1, 2 և 5 մարկ, ինչպես նաև 20 և 50 պֆենիգ անվանական արժեքներով մետաղադրամներ։ Յուրաքանչյուր մարկը պետք է պարունակեր ֆունտի հարյուրերորդական մասի չափով (500 գ) մաքուր արծաթ։ Բոլոր արծաթե մետաղադրամները պետք է հատվեին արծաթի և պղնձի համաձուլվածքից՝ 900։100 հարաաբերակցությամբ, որպեսզի 90 արծաթե մարկը կշռեր 1 ֆունտ[5]։

Երրորդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում հստակ նկարագրվում էր նոր մետաղադրամների արտաքին տեսքը։ Դրանցից յուրաքանչյուրի դարձերեսին պետք է լիներ «DEUTSCHES REICH» (Գերմանական կայսրություն) գրությունը, մետաղադրամի թողարկման տարեթիվը և զինանշան կայսրական արծիվը։ Ընդ որում՝ 1 մարկից ավելի բարձր արժողության մետաղադրամի անվանական արժեքը գրվում էր դարձերեսին, մինչդեռ 1 և ավելի ցածր արժողության մետաղադրամներինը՝ դիմերեսին։ 2 և 5 մարկ արժողության մետաղադրամների դիմերեսի պատկերի ձևավորումը թողնվում էր կայսրության կազմի մեջ մտնող պետությունների հայեցողությանը[5]։

Մինչև Գերմանիայի միավորումը ամենատարածված մետաղադրամը միության թալերը (համարաժեք էր 3 մարկի), շրջանառության մեջ է եղել 1907 թվականը ներառյալ։ Դրա շրջանառությունից դուրս բերումից հետո սկսել են հատվել 3 մարկ արժողության մետաղադրամներ[6][7][8]։

Պետք է հաշվի առնել նաև, որ բացի վերը նշված մետաղադրամներից, 1871 թվականին (կայսրության ստեղծման տարեթիվ) գերմանական պետությունների տարածքներում շրջանառվել են նաև առավել վաղ շրջանում եղած դրամական համակարգերի մետաղադրամեր՝ ռայխսթալեր, կրոնեթալեր, կոնվենցիոն թալեր և այլն։

Դեմոնետիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական կայսրության Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց անմիջապես հետո՝ 1914 թվականին, թանկարժեք մետաղներից պատրաստվող մետաղադրամների զանգվածային թողարկումը դադարեցվեց։ 3 և 5 մարկ արժողության մետաղադրամները՝ նվիրված այս կամ այն հիշարժան իրադարձությանը, թողարկվում էին չնչին քանակությամբ։ 2 մարկ արժողության մետաղադրամների թողարկումն ընդհանրապես դադարեցվեց։

Առավել հազվադեպ են հանդիպում 1918 թվականին թողարկված 3 մարկ արժողության մետաղադրամները՝ նվիրված Բավարիայի թագավոր Լյուդվիգ III-ի ոսկե ամուսնությանը (130 օրինակ[9]), 1917 թվականին՝ Ռեֆորմացիայի սկսվելու 400-ամյա հոբելյանին նվիրված 3 մարկ արժողության մետաղադրամները (100 օրինակ[10])

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանական կայսրության պարտության հետևանքով առաջացած հիպերինֆլյացիան հանգեցրեց ոսկե մարկի փոխարինմանը այսպես կոչված թղթե մարկով։ Այն պայմաններում, երբ մետաղադրամներում պարունակվող արծաթի արժեքը գերազանցում էր դրանց անվանական արժեքին, դրանք դուրս բերվեցին լայն շրջանառությունից։ Պաշտոնապես այդ մետաղադրամները շրջանառությունից դուրս են բերվել 1924 թվականի օգոստոսին՝ փոխարինվելով ռայխսմարկով[11] (1 արծաթե ռայխսմարկը կշռում էր 5 գրամ և ուներ 500 հարգ, այսինքն՝ 2 անգամ ավելի քիչ էր պարունակում թանկարժեք մետաղ, քան կայսրության արծաթե մարկը[12]

Գերմանական կայսրության արծաթե մետաղադրամների ընդհանուր բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական արժեք Ընդհ. քաշ, գ Մաքուր քաշ, գ Հարգ Տրամագիծ, մմ[13] Տարեթիվ Քանակ Դիմերես Դարձերես Դրամաշուրթ
20 պֆենիգ 1,111 1,0 900 16 1873-1877 >168 մլն Անվանական արժեքը Կայսրական արծիվ 110 ատամիկ
50 պֆենիգ 2,778 2,5 900 20 1875-1903 >115 մլն Անվանական արժեքը Կայսրական արծիվ 126 ատամիկ
½ մարկ 2,778 2,5 900 20 1905-1919 >324 մլն Անվանական արժեքը Կայսրական արծիվ 90 ատամիկ
1 մարկ 5,556 5,0 900 24 1873-1916 >361 մլն Անվանական արժեքը Կայսրական արծիվ 140 ատամիկ
2 մարկ 11,111 10,0 900 28 1876-1915 >160 մլն Տեղի կառավարչի դիմանկարը Կայսրական արծիվ 140 ատամիկ
3 մարկ 16,667 15,0 900 33 1908-1918 >57 մլն Տեղի կառավարչի դիմանկարը Կայսրական արծիվ «GOTT MIT UNS»
5 մարկ 27,778 25,0 900 38 1874-1915 >56 մլն Տեղի կառավարչի դիմանկարը Կայսրական արծիվ «GOTT MIT UNS»

Գերմանական կայսրության դրամահատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական կայսրության արծաթե մետաղադրամները հատվել են մի քանի դրամահատարաններում։ Դրամահատարանի նշանը որևէ տառ էր՝ դրված մետաղադրամի դիմերեսին կամ դարձերեսին։

Նշան Դրամահատարան Գործելու տարեթվերը
А Բեռլինի դրամահատարան 1872-ից սկսած
В Հանովերի դրամահատարան 1872-1878
С Ֆրանկֆուրտի դրամահատարան 1872-1879
D Բավարիայի դրամահատարան 1872-ից սկսած
E Դրեզդենի դրամահատարան 1872-1887
Մուլդենհյուտենի դրամահատարան 1887-ից սկսած
F Շտուտգարդի դրամահատարան 1872-ից սկսած
G Կառլսրուեի դրամահատարան 1872-ից սկսած
H Դրամշտադի դրամահատարան 1872-1882
J Համբուրգի դրամահատարան 1875-ից սկսած

Արծաթե 20, 50 պֆենիգ և 1 մարկ արժողության մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20 պֆենիգ արժողության մետաղադրամներ հատվել են կարճ ժամանակ՝ 1873-1877 թվականներին։ Հետագայում դրանք սկսել են թողարկվել պղնձի և նիկելի համաձուլվածքից։ 1905 թվականին 50 պֆենիգ արժողության մետաղադրամների վրա անվանական արժեքի գրությունը փոխվեց՝ ½ մարկի։ Ընդ որում՝ դրանք շարունակել են թողարկվել նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կայսրության պարտությունից և 1919 թվականին կայսր Վիլհելմ II-ի գահից հրաժարումից հետո[14]։ Միևնույն տեսքն ունեցող 20 և 50 պֆենիգ, ինչպես նաև ½ և 1 մարկ անվանական արժեքներով մետաղադրամներ թողարկվել են կայսրության գրեթե բոլոր դրամահատարաններում։

Դիմերես Դարձերես Անվանական արժեք Տարեթիվ
20 պֆենիգ 1873-1877
50 պֆենիգ 1875-1877
Պատկեր:50 пфенингов 1877 аверс.jpg Պատկեր:50 пфенингов 1877 реверс.jpg 50 պֆենիգ 1877-1878
50 պֆենիգ 1896,
1898,
1900-1903
½ մարկ 1905-1909,
1911-1919
1 մարկ 1873-1883,
1885-1887
1 մարկ 1891-1894,
1896,
1898-1916

2, 3 և 5 մարկ արժողության մետաղադրամների դարձերեսի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2, 3 և 5 մարկ արժողության բոլոր մետաղադրամներն ունեցել են դարձերեսի երկու տիպերից մեկը, որոնցում տարբեր էր արծվի պատկերները։ Փոքր արծվով մետաղադրամները հատվել են մինչև 1888 թվականը, մեծ արծվով՝ 1891 թվականից հետո։

1889-1890 թվականներին արծաթե 2, 3 և 5 մարկ արժողության մետաղադրամներ չեն թողարկվել (բացի Սաքսոնիայից, ուր 1889 թվականին ոչ մեծ քանակով հատվել են 5 մարկ արժողության մետաղադրամներ)։

Որոշ հիշատակային մետաղադրամների դարձերեսի պատկերները, որոնք թողարկվել են 1891 թվականից հետո, տարբերվել են ստանդարտային արծվի պատկերով մետաղադրամներից։

1913 թվականին թողարկված 2 մարկ արժողության պրուսական մետաղադրամի վրա, որը նվիրված էր Պրուսիայի՝ նոպոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմի 100-ամյա հոբելյանին, պատկերված էր կայսրական արծիվը, որը հարձակվել է օձի վրա։

Ստանդարտային դարձերեսներ
Արծիվ՝ մեծ վահանով («Մեծ արծիվ»)
Արծիվ՝ փոքր վահանով («Փոքր արծիվ»)
Որոշ հիշատակային մետաղադրամների դարձերեսի պատկերներ
Մեկլենբուրգ Շվերինին մեծ դքսության կարգավիճակ շնորհելու 100-ամյա հոբելյան[15]
Մանսֆելդի կոմսության՝ Պրուսիային միանալու 100-ամյա հոբելյան[16]
Բեռլինի համալսարանի 100-ամյա հոբելյան[17]
Բրեսլաուի համալսարանի 100-ամյա հոբելյան[17]
Սաքսեն Վայմեր Այզենախի մեծ դքսության կարգավիճակ ձեռք բերելու 100-ամյա հոբելյան[18]
Պրուսիայի՝ նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմի 100-ամյա հոբելյան[19]

2, 3 և 5 մարկ արժողության մետաղադրամների դիմերեսի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհալթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհալթի դքսություն

Մայրաքաղաք՝ Դեսաու։ Տարածք՝ 2299 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876 Շրջանառու մետաղադրամ
Անհալթի դուքս Ֆրիդրիխ I
A 200 000[20] -
2 մարկ 1896 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի կառավարման 25-ամյա հոբելյան
A 50 000[20] տվյալներ չկան
5 մարկ 1896
Ֆրիդրիխ I-ի կառավարման 25-ամյա հոբելյան
A 10 000[21] տվյալներ չկան
2 մարկ 1904 Հիշատակային մետաղադրամ
Ֆրիդրիխ II-ի գահ բարձրանալը
A 50 000[22] 150
3 մարկ 1909
1911
Շրջանառու մետաղադրամ
Անհալթի դուքս Ֆրիդրիխ II
A 100 000[22]
100 000
100
3 մարկ 1914 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ II-ի և Մարիայի արծաթե ամուսնություն
A 200 000[23] 1 000
5 մարկ 1914 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ II-ի և Մարիայի արծաթե ամուսնություն
A 30 000[23] 1 000

Բադեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադենի մեծ դքսություն

Մայրաքաղաք՝ Կարլսրուե։ Տարածքը՝ 15 069 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876
1877
1880
1883
1888
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ I
G 1 739 038[24]
763 927
74 000
45 493
75 279
տվյալներ չկան
1892
1894
1896
1898-1902
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ I
G 106 750[25]
106 750
213 520
1 093 412
տվյալներ չկան
5 մարկ 1874-1876
1888
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ I
G 786 994[26]
30 111
տվյալներ չկան
1891
1893-1895
1898-1902
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ I
G 42 700[27]
177 033
491 605
տվյալներ չկան
2 մարկ 1902 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի կառավարման 50-ամյա հոբելյան
G 375 018[28] -
5 մարկ 1902 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի կառավարման 50-ամյա հոբելյան
G 50 024[29] -
2 մարկ 1902-1907 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի կառավարման 50-ամյա հոբելյան
G 3 444 401[29] տվյալներ չկան
5 մարկ 1902-1904
1907
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ I
G 805 119[30]
243 821
տվյալներ չկան
2 մարկ 1906 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի և Պրուսիայի արքայադուստր Լուիզայի ոսկե ամուսնություն
G 350 000[30] -
5 մարկ 1906 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի և Պրուսիայի արքայադուստր Լուիզայի ոսկե ամուսնություն
G 60 000[31] -
2 մարկ 1907 Հիշատակային մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի հիշատակին նվիրված մետաղադրամ
G 350 002[31] տվյալներ չկան
5 մարկ 1907 Հիշատակային մետաղադրամ
Ֆրիդրիխ I-ի հիշատակին նվիրված մետաղադրամ
G 60 000[32] տվյալներ չկան
2 մարկ 1911
1913
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ II
G 77 000[32]
289 690
տվյալներ չկան
3 մարկ 1908-1915 Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ II
G 3 464 251[33] տվյալներ չկան
5 մարկ 1908
1913
Շրջանառու մետաղադրամ
Բադենի դուքս Ֆրիդրիխ II
G 281 568[33]
244 000
տվյալներ չկան

Բավարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայի թագավորություն

Մայրաքաղաք՝ Մյունխեն։ Տարածքը՝ 75 865 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876
1877
1880
1883
Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Լյուդվիգ II
D 5 370 139[34]
1 511 500
168 974
104 217
տվյալներ չկան
5 մարկ 1874-1876 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Լյուդվիգ II
D 1 871 266[35] տվյալներ չկան
2 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Օտտո I
D 172 368[35] -
1891
1893
1896
1898-1908
1912-1913
Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Օտտո I
D 246 050[36]
246 050
492 131
12 733 516
311 350
տվյալներ չկան
3 մարկ 1908-1913 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Օտտո I
D 6 592 442[37] տվյալներ չկան
5 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Օտտո I
D 68 947[38] -
1891
1893-1896
1898-1908
1913
Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Օտտո I
D 98 420[39]
407 741
4 420 268
420 000
տվյալներ չկան
2 մարկ 1911 Հոբելյանական մետաղադրամ
Բավարիայի թագաժառանգ Լուիտպոլդի 90-ամյա և նրա պաշտոնավարման 25-ամյա հոբելյաններ
D 640 000[37] տվյալներ չկան
3 մարկ 1911 Հոբելյանական մետաղադրամ
Բավարիայի թագաժառանգ Լուիտպոլդի 90-ամյա և նրա պաշտոնավարման 25-ամյա հոբելյաններ
D 639 721[40] տվյալներ չկան
5 մարկ 1911 Հոբելյանական մետաղադրամ
Բավարիայի թագաժառանգ Լուիտպոլդի 90-ամյա և նրա պաշտոնավարման 25-ամյա հոբելյաններ
D 160 000[40] տվյալներ չկան
2 մարկ 1914 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Լյուդվիգ III
D 573 533[41] տվյալներ չկան
3 մարկ 1914 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Լյուդվիգ III
D 717 460[41] տվյալներ չկան
5 մարկ 1914 Շրջանառու մետաղադրամ
Բավարիայի արքա Լյուդվիգ III
D 142 400[42] տվյալներ չկան
3 մարկ 1918 Հոբելյանական մետաղադրամ
Լյուդվիգ III-ի և Մարիա Թերեզայի ոսկե ամուսնություն
D 130[43] 5

Բրաունշվայգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունշվայգի դքսություն

Մայրաքաղաք՝ Բրաունշվայգ։ Տարածքը՝ 3672 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
3 մարկ 1915 Հիշատակային մետաղադրամ
Էռնստ Ավգուստ III-ի գահ բարձրանալը և նրա ամուսնությունը Վիլհելմ II-ի դստեր՝ Վիկտորյա Լուիզայի հետ
A 31 634[44] -
5 մարկ 1915 Հիշատակային մետաղադրամ
Էռնստ Ավգուստ III-ի գահ բարձրանալը և նրա ամուսնությունը Վիլհելմ II-ի դստեր՝ Վիկտորյա Լուիզայի հետ
A 8 600[44] տվյալներ չկան

Բրեմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմեն

Մայրաքաղաք՝ Բրեմեն։ Տարածքը՝ 256 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1904 Շրջանառու մետաղադրամ
Բրեմենի զինանշանը
J 100 000[45] 200
5 մարկ 1906 Շրջանառու մետաղադրամ
Բրեմենի զինանշանը
J 40 846[46] 600

Լիպպե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպպեի իշխանություն

Մայրաքաղաք՝ Դետմոլդ։ Տարածքը՝ 1215 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1906 Շրջանառու մետաղադրամ
Իշխան Լեոպոլդ IV
A 20 000[47] 1 100
3 մարկ 1913 Շրջանառու մետաղադրամ
Իշխան Լեոպոլդ IV
А 15 000[48] 100

Լյուբեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբեկ

Մայրաքաղաք՝ Լյուբեկ։ Տարածքը՝ 298 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1901 Շրջանառու մետաղադրամ
Լյուբեկի զինանշանը
A 25 000[49] 250
2 մարկ 1904-1907
1911-1912
Շրջանառու մետաղադրամ
Լյուբեկի զինանշանը
A 100 000[49]
50 000
578
3 մարկ 1908-1914 Շրջանառու մետաղադրամ
Լյուբեկի զինանշանը
A 174 002[50] տվյալներ չկան
5 մարկ 1904
1907-1908
1913
Շրջանառու մետաղադրամ
Լյուբեկի զինանշանը
A 10 000[50]
20 000
6 000
200
տվյալներ չկան

Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգ

Մայրաքաղաք՝ Համբուրգ։ Տարածքը՝ 415 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876-1878
1880
1883
1888
Շրջանառու մետաղադրամ
Համբուրգի զինանշանը
J 4 811 142[51]
98 936
60 446
99 820
տվյալներ չկան
1892-1893
1896
1898-1908
1911-1914
Շրջանառու մետաղադրամ
Համբուրգի զինանշանը
J 286 775[52]
286 434
7 329 908
715 833
տվյալներ չկան
3 մարկ 1908-1914 Շրջանառու մետաղադրամ
Համբուրգի զինանշանը
J 4 654 966[53] տվյալներ չկան
5 մարկ 1875-1876
1888
Շրջանառու մետաղադրամ
Համբուրգի զինանշանը
J 1 215 661[51]
40 363
տվյալներ չկան
1891
1893-1896
1898-1908
1913
Շրջանառու մետաղադրամ
Համբուրգի զինանշանը
J 59 409[54]
234 400
2 585 475
326 800
տվյալներ չկան

Հեսսեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսսենի մեծ դքսություն

Մայրաքաղաք՝ Դարմշտադտ։ Տարածքը՝ 7688 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876-1877 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Լյուդվիգ III
H 540 108[55] տվյալներ չկան
5 մարկ 1875-1876 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Լյուդվիգ III
H 438 485[56] տվյալներ չկան
2 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Լյուդվիգ IV
A 22 350[56] 500
1891 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Լյուդվիգ IV
A 62 650[57] տվյալներ չկան
5 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Լյուդվիգ IV
A 8 940[57] 400
1891 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Լյուդվիգ IV
A 25 060[58] տվյալներ չկան
2 մարկ 1895-1896
1898-1900
Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Էռնստ Լյուդվիգ
A 62 650[58]
96 600
200
688
5 մարկ 1895
1898-1900
Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Էռնստ Լյուդվիգ
A 39 380[59]
73 280
200
566
2 մարկ 1904 Հոբելյանական մետաղադրամ
Հեսսենի կոմս Ֆիլիպ I-ի ծննդյան 400-ամյա հոբելյան
A 100 000[59] 2 250
5 մարկ 1904 Հոբելյանական մետաղադրամ
Հեսսենի կոմս Ֆիլիպ I-ի ծննդյան 400-ամյա հոբելյան
A 40 000[60] 700
3 մարկ 1910 Շրջանառու մետաղադրամ
Հեսսենի դուքս Էռնստ Լյուդվիգ
A 200 000[60] 500
3 մարկ 1917 Հոբելյանական մետաղադրամ
Էռնստ Լյուդվիգի կառավարման 25-ամյա հոբելյան
A մի քանի ≈ 1 333[61]

Մեկլենբուրգ Շվերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկլենբուրգ Շվերինի մեծ դքսություն

Մայրաքաղաք՝ Շվերին։ Տարածքը՝ 13 127 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ Ֆրանց II
A 300 000[62]
2 մարկ 1901 Հիշատակային մետաղադրամ
Ֆրիդրիխ Ֆրանց IV-ի չափահաս դառնալը և գահ բարձրանալը
A 50 000[63] 1 000
2 մարկ 1904 Հիշատակային մետաղադրամ
Դուքս Ֆրիդրիխ Ֆրանց IV-ի և Ալեքսանդրայի ամուսնություն
A 100 000[63] 6 000
5 մարկ 1904 Հիշատակային մետաղադրամ
Դուքս Ֆրիդրիխ Ֆրանց IV-ի և Ալեքսանդրայի ամուսնություն
A 40 000[64] 2 500
3 մարկ 1915 Հոբելյանական մետաղադրամ
Մեկլենբուրգ Շվերինի՝ մեծ դքսության կարգավիճակ ստանալու 100-ամյա հոբելյան
A 33 334[64] տվյալներ չկան
5 մարկ 1915 Հոբելյանական մետաղադրամ
Մեկլենբուրգ Շվերինի՝ մեծ դքսության կարգավիճակ ստանալու 100-ամյա հոբելյան
A 10 000[65] տվյալներ չկան

Մեկլենբուրգ Շտրելից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկլենբուրգ Շտրելիցի մեծ դքսություն

Մայրաքաղաք՝ Նոյշտերլից։ Տարածքը՝ 2929 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1877 Շրջանառու մետաղադրամ
Մեկլենբուրգ Շտրելիցի մեծ դուքս Վիլհելմ II
A 100 000[66] տվյալներ չկան
2 մարկ 1905 Շրջանառու մետաղադրամ
Դուքս Ադոլֆ Ֆրիդրիխ V
A 10 000[67] 2 500
3 մարկ 1913 Շրջանառու մետաղադրամ
Դուքս Ադոլֆ Ֆրիդրիխ V
A 7 000[67] տվյալներ չկան

Շաումբուրգ Լիպպե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաումբուրգ Լիպպեի դքսություն

Մայրաքաղաք՝ Բյուկկեբուրգ։ Տարածքը՝ 340 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1898
1904
Շրջանառու մետաղադրամ
Շաումբուրգ Լիպպեի իշխան Գեորգ
A 5 000[68]
5 000
162
200
5 մարկ 1898
1904
Շրջանառու մետաղադրամ
Շաումբուրգ Լիպպեի իշխան Գեորգ
A 3 000[68]
3 000
90
200
3 մարկ 1911 Հիշատակային մետաղադրամ
Շաումբուրգ Լիպպեի իշխան Գեորգի մահը
A 50 000[68] տվյալներ չկան

Շվարցբուրգ Զոնդերսհաուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվարցբուրգ Զոնդերսհաուզենի իշխանություն

Մայրաքաղաք՝ Զոնդերսհաուզեն։ Տարածքը՝ 941 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1896 Շրջանառու մետաղադրամ
Իշխան Կառլ Գյունտեր
A 50 000[69] 190
2 մարկ 1905 Հոբելյանական մետաղադրամ
Կառլ Գյունտեր կառավարման 25-ամյա հոբելյան
A 75 000[69] 10 000
3 մարկ 1909 Հիշատակային մետաղադրամ
Կառլ Գյունտերի մահը
A 70 000[69] >100

Շվարցբուրգ Ռուդոլշտադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվարցբուրգ Ռուդոլշտադ իշխանություն

Մայրաքաղաք՝ Ռուդոլշտադ։ Տարածքը՝ 941 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1898 Շրջանառու մետաղադրամ
Շվարցբուրգ Ռուդոլշտադի իշխան
A 100 000[70] 375

Պրուսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիայի թագավորություն

Մայրաքաղաք՝ Բեռլին։ Տարածքը՝ 348 780 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876-1877
1879-1880
1883-1884
Շրջանառու մետաղադրամ
Վիլհելմ I կայսր
A, B, C
A
A
28 827 953[71]
693 975
304 640
տվյալներ չկան
5 մարկ 1874-1876 Շրջանառու մետաղադրամ
Վիլհելմ I կայսր
A, B, C 7 562 000[72] տվյալներ չկան
2 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ III կայսր
A 500 000[73] տվյալներ չկան
5 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ III կայսր
A 200 000[73] տվյալներ չկան
2 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ II կայսր
A 140 512[74] տվյալներ չկան
1891-1893
1896
1898-1908
1911-1912
Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ II կայսր
A 1 674 000[75]
1 771 853
45 395 392
1 914 288
տվյալներ չկան
3 մարկ 1908-1912 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ II կայսր
A 22 660 469[76] տվյալներ չկան
5 մարկ 1888 Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ II կայսր
A 56 204[74] տվյալներ չկան
1891-1896
1898-1904
1906-1908
Շրջանառու մետաղադրամ
Ֆրիդրիխ II կայսր
A 1 886 723[77]
11 273 459
5 363 880
տվյալներ չկան
2 մարկ 1901 Հոբելյանական մետաղադրամ
Պրուսիայի թագավորության 200-ամյակ։ Պատկերված են Պրուսիայի առաջին թագավորը, և 200 տարի անց նրա ժառանգորդ Վիլհելմ II-ը
A 2 600 000[78] տվյալներ չկան
5 մարկ 1901 Հոբելյանական մետաղադրամ
Պրուսիայի թագավորության 200-ամյակ։ Պատկերված են Պրուսիայի առաջին թագավորը, և 200 տարի անց նրա ժառանգորդ Վիլհելմ II-ը
A 460 000[78] տվյալներ չկան
3 մարկ 1910 Հոբելյանական մետաղադրամ
Բեռլինի համալսարանի բացման 100-ամյա հոբելյան։ Պատկերված են Վիլհելմ Ֆրիդրիխ III արքան, ում օրոք տեղի է ունեցել համալսարանի բացումը, և Վիլհելմ II-ը
A 200 000[79] 2 000
3 մարկ 1911 Հոբելյանական մետաղադրամ
Բրեսլաուի համալսարանի բացման 100-ամյա հոբելյան։ Պատկերված են Ֆրիդրիխ Վիլհել III արքան, ում օրոք տեղի է ունեցել համալսարանի բացումը, և Վիլհելմ II-ը
A 400 000[79] տվյալներ չկան
2 մարկ 1913 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրանսիայի դեմ Պրուսիայի պատերազմի 100-ամյակ
A 1 500 000[19] տվյալներ չկան
3 մարկ 1913 Հոբելյանական մետաղադրամ
Ֆրանսիայի դեմ Պրուսիայի պատերազմի 100-ամյակ
A 2 000 000[19] տվյալներ չկան
2 մարկ 1913 Հոբելյանական մետաղադրամ
Վիլհելմ II-ի կառավարման 25-ամյա հոբելյան
A 1 500 000[80] 5 000
3 մարկ 1913 Հոբելյանական մետաղադրամ
Վիլհելմ II-ի կառավարման 25-ամյա հոբելյան
A 2 000 000[80] 6 000
3 մարկ 1914 Շրջանառու մետաղադրամ
Վիլհելմ II կայսր
A 2 564 101[81] տվյալներ չկան
5 մարկ 1913-1914 'Շրջանառու մետաղադրամ
Վիլհելմ II կայսր
A 3 548 891[81] տվյալներ չկան
3 մարկ 1915 Հոբելյանական մետաղադրամ
Մանսֆելդի՝ Պրուսիային միանալու 100 ամյա հոբելյան
A 30 000[82] 550

Ռեյս Գերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյս Գերայի իշխանություն

Մայրաքաղաք՝ Գերա։ Տարածքը՝ 827 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1884 Շրջանառու մետաղադրամ
Ռեյս Գերայի իշխան Հենրիխ XIV
A 100 000[83] տվյալներ չկան

Ռեյս Գրեյց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյս Գրեյցի իշխանություն

Մայրաքաղաք՝ Գրեյց։ Տարածքը՝ 316 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1877 Շրջանառու մետաղադրամ
Ռեյս Գրեյցի իշխան Հենրիխ XXII
B 20 000[84] տվյալներ չկան
1892 Շրջանառու մետաղադրամ
Ռեյս Գրեյցի իշխան Հենրիխ XXII
A 10 000[85] տվյալներ չկան
2 մարկ 1899
1901
Շրջանառու մետաղադրամ
Ռեյս Գրեյցի իշխան Հենրիխ XXII
A 10 000[85]
10 000
120
3 մարկ 1909 Շրջանառու մետաղադրամ
Ռեյս Գրեյցի իշխան Հենրիխ XXIV
A 10 000[86] 400

Սաքսեն Ալտենբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքսեն Ալտենբուրգի դքսություն

Մայրաքաղաք՝ Ալտենբուրգ։ Տարածքը՝ 1324 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1901 Հոբելյանական մետաղադրամ
Սաքսեն Ալտենբուրգի դուքս Էռնստ I-ի ծննդյան 75-ամյա հոբելյան
A 50 000[87] 500
5 մարկ 1901 Հոբելյանական մետաղադրամ
Սաքսեն Ալտենբուրգի դուքս Էռնստ I-ի ծննդյան 75-ամյա հոբելյան
A 20 000[88] 500
5 մարկ 1903 Հոբելյանական մետաղադրամ
Սաքսեն Ալտենբուրգի դուքս Էռնստ I-ի կառավարման 50-ամյա հոբելյան
A 20 000[88] 300

Սաքսեն Կոբուրգ Գոթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսություն

Մայրաքաղաք՝ Գոթա և Կոբուրգ։ Տարածքը՝ 1956 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1895 Շրջանառու մետաղադրամ
Ալֆրեդ I
A 15 000[89] տվյալներ չկան
5 մարկ 1895 Շրջանառու մետաղադրամ
Ալֆրեդ I
A 4 000[89] -
2 մարկ 1905
1911
Շրջանառու մետաղադրամ
Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Կառլ Էդուարդ
A 10 000[90]
2 000
100
5 մարկ 1907 Շրջանառու մետաղադրամ
Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Կառլ Էդուարդ
A 10 000[90] -

Սաքսեն Մայնինգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքսեն Մայնինգենի դքսություն

Մայրաքաղաք՝ Մեյնինգեն։ Տարածքը՝ 2468 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1901 Հոբելյանական մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II-ի 75-ամյա հոբելյան
D 20 000[91] -
5 մարկ 1901 Հոբելյանական մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II-ի 75-ամյա հոբելյան
D 20 000[92] -
2 մարկ 1902
1913
Շրջանառու մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II
D 20 000[92]
5000
տվյալներ չկան
3 մարկ 1908
1913
Շրջանառու մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II
D 35 000[92]
20 000
տվյալներ չկան
5 մարկ 1902
1908
Շրջանառու մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II
D 20 000
60 000[92]
-
2 մարկ 1915 Հիշատակային մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II-ի մահը
D 30 000[91] տվյալներ չկան
3 մարկ 1915 Հիշատակային մետաղադրամ
Սաքսեն Մայնինգենի դուքս Գեորգ II-ի մահը
D 30 000[91] տվյալներ չկան

Սաքսեն Վայմար Այզենախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքսեն Վայմար Այզենախի մեծ դքսություն

Մայրաքաղաք՝ Վայմար։ Տարածքը՝ 3595 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1892 Հոբելյանական մետաղադրամ
Մեծ դուքս Կառլ Ալեքսանդրի և Սոֆյայի ոսկե ամուսնության հոբելյան
A 50 000[93] տվյալներ չկան
1898 Հոբելյանական մետաղադրամ
Կառլ Ալեքսանդրի ծննդյան 80-ամյա հոբելյան
A 100 000[93] տվյալներ չկան
2 մարկ 1901 Հիշատակային մետաղադրամ
Նոր դուքս Վիլհելմ Էռնստի գահ բարձրանալը
A 100 000[94] տվյալներ չկան
2 մարկ 1903 Հիշատակային մետաղադրամ
Մեծ դուքս Վիլհելմ Էռնստի և Կարոլինայի ամուսնություն
A 40 000[94] 1 000
5 մարկ 1903 Հիշատակային մետաղադրամ
Մեծ դուքս Վիլհելմ Էռնստի և Կարոլինայի ամուսնություն
A 24 000[94] 1 000
2 մարկ 1908 Հոբելյանական մետաղադրամ
Ենայի համալսարանի հիմնադրման 350-ամյա հոբելյան։ Մետաղադրամի վրա պատկերված է Յոհան Ֆրիդրիխը, ում օրոք տեղի է ունեցել համասլսարանի բացումը
A 50 000[95] -
5 մարկ 1908 Հոբելյանական մետաղադրամ
Ենայի համալսարանի հիմնադրման 350-ամյա հոբելյան։ Մետաղադրամի վրա պատկերված է Յոհան Ֆրիդրիխը, ում օրոք տեղի է ունեցել համասլսարանի բացումը
A 40 000[95] -
3 մարկ 1910 Հիշատակային մետաղադրամ
Մեծ դուքս Վիլհելմ Էռնստի և Թեոդորայի ամուսնություն (1910 թվականի հունվարի 4)
A 133 000[95] տվյալներ չկան
3 մարկ 1915 Հոբելյանական մետաղադրամ
Սաքսեն Վայմեր Այզենախի՝ դքսության կարգավիճակ ստանալու 100-ամյա հոբելյան։ Պատկերված են Կառլ Ավգուստը, ում օրոք տեղի է ունեցել այդ իրադարձությունը, և մեծ դուքս Վիլհելմ Էռնստը
A 50 000[95] 200

Սաքսոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքսոնիայի թագավորություն

Մայրաքաղաք՝ Դրեզդեն։ Տարածքը՝ 14 995 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876-1877
1879-1880
1883
1888
Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ալբերտ
E 2 409 431[96]
93 619
55 700
90 995
-
1891
1893
1895-1896
1898-1902
Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ալբերտ
E 130 375[97]
130 375
260 802
1 874 049
տվյալներ չկան
5 մարկ 1875-1876
1889
Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ալբերտ
E 1 129 109[98]
36 397
-
1891
1893-1895
1898-1902
Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ալբերտ
E 52 150[99]
216 249
715 964
տվյալներ չկան
2 մարկ 1902 Հիշատակային մետաղադրամ
Ալբերտ թագավորի հիշատակին նվիրված մետաղադրամ
E 167 625[100] 250
5 մարկ 1902 Հիշատակային մետաղադրամ
Ալբերտ թագավորի հիշատակին նվիրված մետաղադրամ
E 100 000[100] 250
2 մարկ 1903-1904 Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Գեորգ
E 2 011 984[101] >50
5 մարկ 1903-1904 Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Գեորգ
E 826 941[101] 50
2 մարկ 1904 Հիշատակային մետաղադրամ
Գեորգ թագավորի մահը խորհրդանշող մետաղադրամ
E 150 000[102] 55
5 մարկ 1904 Հիշատակային մետաղադրամ
Գեորգ թագավորի մահը խորհրդանշող մետաղադրամ
E 37 200[103] 70
2 մարկ 1905-1908
1911—1912
1914
Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ֆրիդրիխ Ավգուստ III
E 2 570 909[104]
353 875
298 000
տվյալներ չկան
3 մարկ 1908-1913 Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ֆրիդրիխ Ավգուստ III
E 3 485 188[105] տվյալներ չկան
5 մարկ 1907-1908
1914
Շրջանառու մետաղադրամ
Սաքսոնիայի թագավոր Ֆրիդրիխ Ավգուստ III
E 715 344[105]
298 000
տվյալներ չկան
2 մարկ 1909 Հոբելյանական մետաղադրամ
Լայպցիգի համալսարանի հիմնադրման 500-ամյա հոբելյան։ Պատկերված են Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ Սվարլիվովը, ում օրոք բացվել է համասլարանը, և արքա Ավգուստ III-ը
E 125 000[106] 300
5 մարկ 1909 Հոբելյանական մետաղադրամ
Լայպցիգի համալսարանի հիմնադրման 500-ամյա հոբելյան։ Պատկերված են Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ Սվարլիվովը, ում օրոք բացվել է համասլարանը, և արքա Ավգուստ III-ը
E 50 000[107] 300
3 մարկ 1913 Հոբելյանական մետաղադրամ
Ժողովուրդների պատերազմի 100 ամյակ։ Մետաղադրամի վրա պատկերված է Ժողովուրդների պատերազմի հուշարձանը
E 999 999[107] 17 000
3 մարկ 1917 Հոբելյանական մետաղադրամ
Ռեֆորմացիայի 400-ամյա հոբելյան։ Մետաղադրամի վրա պատկերված են Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ III-ը, ով ապաստան է տվել Լյութերին
E - 100[108]

Վալդեկ Պիրմոնտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեկ Պիրմոնտի իշխանություն

Մայրաքաղաք՝ Արոլզեն։ Տարածքը՝ 1121 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
5 մարկ 1903 Շրջանառու մետաղադրամ
Վալդեկ Պիրմոնտի իշխան Ֆրիդրիխ I
A 2 000[109] 300

Վյուրտեմբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյուրտեմբերգի թագավորություն

Մայրաքաղաք՝ Շտուտգարտ։ Տարածքը՝ 19 507 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1876-1877
1880
1883
1888
Շրջանառու մետաղադրամ
Վյուրտեմբերգի արքա Կառլ I
F 2 661 777[110]
128 943
73 872
123 140
տվյալներ չկան
5 մարկ 1874-1876
1888
Շրջանառու մետաղադրամ
Վյուրտեմբերգի արքա Կառլ I
F 1 326 926[111]
49 258
տվյալներ չկան
2 մարկ 1892-1893
1896
1898-1908
1912-1914
Շրջանառու монета
Վյուրտեմբերգի արքա Վիլհելմ II
F 351 055
351 031
9 115 537
794 753
տվյալներ չկան
3 մարկ 1908-1914 Շրջանառու монета
Վյուրտեմբերգի արքա Վիլհելմ II
F 5 318 469[112] տվյալներ չկան
5 մարկ 1892-1895
1898-1908
1913
Շրջանառու монета
Վյուրտեմբերգի արքա Վիլհելմ II
F 361 134[113]
3 237 225
401 200
տվյալներ չկան
3 մարկ 1911 Հոբելյանական մետաղադրամ
Վիլհելմ II-ի և Շառլոթ Շաումբուրգ Լիպսկայայի արծաթե ամուսնություն
F 500 000[114] տվյալներ չկան
3 մարկ 1916 Հոբելյանական մետաղադրամ
Վիլհելմ II-ի կառավարման 25-ամյա հոբելյան
F 1 000[115] -

Օլդենբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլդենբուրգի մեծ դքսություն

Մայրաքաղաք՝ Օլդենբուրգ։ Տարածքը՝ 6424 քմ²

Պատկեր Անվանական արժեք Տարեթիվ Շրջանառու/հիշատակային մետաղադրամ
Պատկերի նկարագրություն
Դրամահատարան Քանակ
Սովորական Proof
2 մարկ 1891 Շրջանառու մետաղադրամ
Պյոտր II Օլդենբուրգցի
A 100 000[116] տվյալներ չկան
2 մարկ 1900-1901 Շրջանառու մետաղադրամ
Օլդենբուրգի դուքս Ֆրիդրիխ Ավգուստ
A 175 000[117] 260
5 մարկ 1900-1901 Շրջանառու մետաղադրամ
Օլդենբուրգի դուքս Ֆրիդրիխ Ավգուստ
A 30 000[117] 170

Գերմանական կայսրության գաղութների արծաթե մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գոյության ընթացքում Գերմանական կայսրությունը ձեռք էր բերել մի շարք գաղութներ Ասիայում, Աֆրիկայում և Օվկիանիայում։ Դրանցից յուրաքանչյուրի տարածքում ձևավորվել էր իր պատմական առանձնահատկություններին համապատասխան դրամական համակարգ։

Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայի (ժամանակակից Նամիբիա) հիմնական դրամական միավորը 1884 թվականից սկսած, երբ այն ճանաչվել է գերմանական ազդեցության գոտի, մինչև 1901 թվականը եղել է անգլիական ֆունտ ստերլինգը։ 1893 թվականին ընդունված օրենքով՝ 1 ֆունտ ստերլինգը համարժեք դարձավ 20 մարկի։ Պետք է նշել, որ 1 ֆունտի մեջ մաքուր ոսկու պարունակությունը (7,3224 գ[118]) գերազանցում էր դրա պարունակությանը 20 մարկ արժողության մետաղադրամում (7,168 գ[119])։ Գրեշեմի օրենքի համաձայն առավել ցածր արժողության մարկը շրջանառությունից դուրս էր մղել առավել բարձր արժողության ֆունտին[120]1901 թվականից սկսած Հարավարևմտյան Աֆրիկայի դրամական միավորը դարձավ ոսկե մարկը։ Ընդ որում՝ այս գաղութի տարածքում 5 մարկ և 20 պֆենիգ անվանական արժեքներով մետաղադրամները, ինչպես նաև միության թալերները ըդհուպ մինչև 1907 թվականը՝ չեն համարվել վճարման օրինական միջոց։ Գերմանական կայսրության մետաղադրամներն այս գաղութում շրջանառությունից դուրս են եկել կայսրության վերացումից 5 տարի հետո միայն՝ 1923 թվականին[121]։

Կամերունում և Տոգոլենդում՝ դրանք գերմանական գաղութ հայտարարելու պահին (1884), շրջանառվել են Մայր Թերեզայի թալերները, բրիտանական ֆունտերը և ֆրանսիական ֆրանկները։ Դրանց տարածքում միևնույն ժամանակ շրջանառության մեջ է դրվել մարկը՝ դրա փոխարժեքը 1 ֆունտի համար սահմանելով 20 մարկ, 20 ֆրանկի համար՝ 16 մարկ։ Ինչպես Հարավարևմտյան Աֆրիկայում, Կամերունի և Տոգոլենդի տարածքներում 20 պֆենիգ և 5 մարկ արժողության մետաղադրամները վճարման օրինական միջոց չեն համարվել[122]։

Գերմանական Սամոայում 1899 թվականին, Գերմանական կայսրությանը ենթարկվելուց անմիջապես հետո, ներդրվել է գերմանական մարկը։ Ի տարբերություն մյուս գաղութների՝ ոսկե մարկի փոխարժեքը անգլիական ֆունտի նկատմամաբ այս կղզում արդար է եղել և կազմել է 1 ֆունտի համար 20 մարկ 42 պֆենիգ։ ԱՄՆ-ի դոլարը փոխանակվել է $10 = 41 մարկ 90 պֆենիգ փոխարժեքով[123]։

Գերմանական Նոր Գվինեան և Արևելյան Աֆրիկան ունեցել են սեփական դրամական արժույթները՝ նորգվինեական մարկը, և գերմանական արևելաաֆրիկյան ռուփին։ Ընդ որում՝ Գերմանական Արևելյան Աֆրիկայում մետաղադրամները հատվել են 917 հարգի արծաթից, իսկ Նոր Գվիենայում՝ 900։ Ինչպես նաև ոչ մեծ քանակով հատվել են 5 և 10 ցենտ արժողության մետաղադրամներ նիկելից՝ Չինաստանի Ցզյաո Չժոու ոչ մեծ գաղութի համար[124]։

Գերմանական գաղութների արծաթե մետաղադրամների հիմնական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական արժեք Ընդհանուր քաշ, գ Մաքուր քաշ, գ Հարգ Տրամագիծ, մմ Տարեթիվ Քանակ Դիմերես Դարձերես Դրամաշուրթ
1⁄4 ռուփի 2,92 2,68 917 19,2 1891-1914 >3,620 մլն Վիլհելմ II Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշանը կամ անվանական արժեքը Ատամնավոր
½ ռուփի 5,83 5,35 917 24,4 1891-1914 >1,990 մլն Վիլհելմ II Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշանը կամ անվանական արժեքը Ատամնավոր
1 ռուփի 11,66 10,69 917 30,5 1890-1914 >14,120 մլն Վիլհելմ II Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշանը կամ անվանական արժեքը Ատամնավոր
2 ռուփի 23,33 21,39 917 35,0 1893-1894 >50 հազար Վիլհելմ II Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշանը կամ անվանական արժեքը Ատամնավոր
½ մարկ (Նոր Գվինեա) 2,778 2,5 900 20,0 1894 >20 հազար Անվանական արժեք Դրախտահավ Ատամնավոր
1 մարկ 5,555 5,0 900 24,0 1894 45 հազար Անվանական արժեք Դրախտահավ Ատամնավոր
2 մարկ 11,111 10,0 900 28,0 1894 15 հազար Անվանական արժեք Դրախտահավ Ատամնավոր
5 մարկ 27,778 25,0 900 38,0 1894 23 հազար Անվանական արժեք Դրախտահավ Ատամնավոր

Գերմանական արևելաաֆրիկյան ռուփի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական արևելաաֆրիկյան գաղութի զինանշանը 1 ռուփի արժողության մետաղադրամի վրա

Գերմանական Արևելյան Աֆրիկայի տարածքների գաղութացումից հետո շրջանառվել են Մայր Թերեզայի թալերը և հնդկական ռուփին։ Մեկ թալերը համարժեք էր երկու ռուփիի։

Առաջին մետաղադրամները, որոնք Գերմանիան սկսել էր հատել իր գաղութների համար, չնայած որ դրանց վրա առկա էր Վիլհելմ II-ի պատկերը, չեն շրջանառվել բուն կայսրության տարածքում։ Պետությունը չէր երաշխավորում փոխարժեքի կայունությունը և կայսրական դրամներով դրանց փոխարինումը։ Այդ մետաղադրամները նախատեսված էին միայն Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի համար։ Համապատասխանաբար գաղութի արծաթե մետաղադրամների դարձերեսին պատկերված էր ոչ թե կայսրության զինանշանը, այլ այդ գաղութինը[125]։

Գերմանական մետաղադրամների բնութագրիչները միանգամայն համընկնում էին հնդկական ռուփիի բնութագրիչներին։ XIX դարի վերջը և XX դարի սկիզբը բնորոշվեցին ոսկու և արծաթի գների կտրուկ տատանումներով։ Միևնույն ժամանակ, եթե բրիտանական արծաթե մետաղադրամները ազատորեն կարող էին փոխարինվել ոսկու՝ համապատսախան անվանական արժեքով, ապա Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութինը՝ ոչ։ Դա հանգեցրեց, նրան, որ գերմանական մետաղադրամները, քաշով և հարգով համարժեք լինելով բրիտանականին, դրանց հետ փոխարինվեցին 3⁄4 բրիտանական ռուփիի փոխարժեքով[125]։

1902 թվականի նոյեմբերի 15-ին Գերմանական կայսրության հետ կնքած համաձայնագրով գաղութը հրաժարվել է սեփական մետաղադրամների թողարկումից։ 1904 թվականին թողարկվել են նոր մետաղադրամներ։ 1 ռուփին համարժեք էր 100 գելլերի (նախկինում՝ այն հավասար էր 64 պեզի)։ Միևնույն ժամանակ սահմանվեց կայուն փոխարժեք՝ 10 ոսկե մարկի համար 7,5 ռուփի[125]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո արծաթե մետաղադրամների թողարկումը գերմանական Արևելյան Աֆրիկայում դադարեցվել է։ Գերմանական կայսրության պարտությունից հետո դրա բոլոր գաղութներն անցան անգլիացիների և ֆրանսիացիների տիրապետության տակ։ Համապատսխանաբար դրա մետաղադրամները դադարեցին վճարման օրինական միջոց լինելուց։ 1920 թվականին արևելաաֆրիկյան ռուփին դուրս եկավ շրջանառությունից, դրա փոխարեն սկսեց շրջանառվել արևելաաֆրիկյան ֆլորինը[126]։

Գերմանական Արևելյան Աֆրիկայի արծաթե մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Արևելյան Աֆրիկա

Մայրաքաղաք՝ Դար էս-Սալամ։ Տարածքը՝ 995 000 քմ²

Դիմերես Դարձերես Անվանական արժեքը Տարեթիվ Պատկերի նկարագրություն Դրամահատարան Քանակ
1⁄4 ռուփի 1891, 1898, 1901 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես` Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշան՝ կոկոսյան արմավենու տակ քայլող առյուծի պատկերով
A
(մետաղադրամի մեջ նշված չէ)
526 668[127]
1⁄4 ռուփի 1904, 1906, 1907, 1909-1914 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես՝ անվանական արժեքը
A, J 3 100 000[128]
½ ռուփի 1891, 1897, 1901 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես` Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշանը՝ կոկոսյան արմավենու տակ քայլող առյուծի պատկերով
A
(մետաղադրամի վրա նշված չէ)
358 342[127]
½ ռուփի 1904, 1906, 1907, 1909-1914 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես՝ անվանական արժեքը
A, J 1 640 000[129]
1 ռուփի 1890-1894, 1897-1902 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես` Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշան՝ կոկոսյան արմավենու տակ քայլող առյուծ
A
(մետաղադրամի վրա նշված չէ)
2 299 057[130]
1 ռուփի 1904-1914 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես՝ անվանական արժեքը
A, J 11 830 000[131]
2 ռուփի 1893, 1894 Դիմերես՝ կայսր Վիլհելմ II,
դարձերես` Գերմանական Արևելաաֆրիկյան գաղութի զինանշան՝ կոկոսյան արմավենու տակ քայլող առյուծ
A
(մետաղադրամի վրա նշված չէ)
50 854[132]

Նոր Գվինեայի մարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին գաղութացումից 10 տարի անց[133], կենտրոնական կառավարությունը Նոր Գվինեային տվեց սեփական գաղութային արժույթը թողարկելու համաձայնությունը։ Ընդ որում՝ բոլոր մետաղադրամները հատվել են Բեռլինի դրամահատարանում։

Նորգվինեական մարկը համարժեք էր ոսկե մարկին։ Մետաղադրամներն իրենց բնութագրերով լիովին համապատասխանում էին Գերմանական կայսրության մարկին։ Ընդ որում՝ դրանց քանակը մեծ չի եղել։

Նորգվինեական մարկը կարճ ժամանակ է գոյություն ունեցել։ 1899 թվականի ապրիլի 1-ին գաղութի կառավարությունը հրաժարվել է դրանց թողարկումից։ 1911 թվականի ապրիլի 15-ին այս դրամական միավորը շրջանառությունից դուրս է բերվել[134]։

Գերմանական Նոր Գվինեայի արծաթե մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Նոր Գվինեա
Դիմերես Դարձերես Անվանական արժեք Տարեթիվ Պատկերի նկարագրություն Դրամահատարան Քանակ
½ մարկ 1894 Դիմերես՝ անվանական արժեքը, տարեթիվը, կողքերին բամբուկի ճյուղեր և «NEU-GUINEA COMPAGNIE» գրությունը,
դարձերես՝ դրախտահավ
A 20 070[135]
1 մարկ 1894 Դիմերես՝ անվանական արժեքը, տարեթիվը, կողքերին բամբուկի ճյուղեր և «NEU-GUINEA COMPAGNIE» գրությունը,
դարձերես՝ դրախտահավ
A 45 000[136]
2 մարկ 1894 Դիմերես՝ անվանական արժեքը, տարեթիվը, կողքերին բամբուկի ճյուղեր և «NEU-GUINEA COMPAGNIE» գրությունը,
դարձերես՝ դրախտահավ
A 15 000[136]
5 մարկ 1894 Դիմերես՝ անվանական արժեքը, տարեթիվը, կողքերին բամբուկի ճյուղեր և «NEU-GUINEA COMPAGNIE» գրությունը,
դարձերես՝ դրախտահավ
A 23 000[137]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Münchener Münzvertrag» (գերմաներեն). Большой лексикон монет գերմ.՝ Das große Münzen-Lexikon. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  2. «Dresdner Münzvertrag» (գերմաներեն). Большой лексикон монет գերմ.՝ Das große Münzen-Lexikon. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  3. «Wiener Münzvertrag» (գերմաներեն). Большой лексикон монет գերմ.՝ Das große Münzen-Lexikon. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  4. «Gesetz, betreffend die Ausprägung von Reichsgoldmünzen» (գերմաներեն). Deutsches Reichsgesetzblatt Band 1871, Nr. 47, Seite 404 - 406. 1871. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Münzgesetz» (գերմաներեն). Deutsches Reichsgesetzblatt Band 1873, Nr. 22, Seite 233—240. 1873. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  6. СН, 1993, «Хромающая валюта»
  7. «Талер». Современная энциклопедия. 2000. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  8. Страгис Ю. П. Экономика Германии в XVI—XIX вв. // История экономики. — М.: ТК Велби, Изд-во Проспект, 2007. — 528 с. — ISBN 5-482-01188-7
  9. Faβbender, 2008, էջ 84
  10. Faβbender, 2008, էջ 364
  11. «Münzgesetz» (գերմաներեն). Deutsches Reichsgesetzblatt Teil II. 1924 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  12. Cuhaj, 2012, էջ 860
  13. Jaeger, 2001, էջ 31
  14. Faβbender, 2008, էջ 500—504
  15. Faβbender, 2008, էջ 238
  16. Faβbender, 2008, էջ 302
  17. 17,0 17,1 Faβbender, 2008, էջ 301
  18. Faβbender, 2008, էջ 378
  19. 19,0 19,1 19,2 Jaeger, 2001, էջ 144
  20. 20,0 20,1 Jaeger, 2001, էջ 84
  21. Jaeger, 2001, էջ 85
  22. 22,0 22,1 Jaeger, 2001, էջ 86
  23. 23,0 23,1 Jaeger, 2001, էջ 87
  24. Jaeger, 2001, էջ 88
  25. Jaeger, 2001, էջ 90
  26. Jaeger, 2001, էջ 89
  27. Jaeger, 2001, էջ 90—91
  28. Jaeger, 2001, էջ 91
  29. 29,0 29,1 Jaeger, 2001, էջ 92
  30. 30,0 30,1 Jaeger, 2001, էջ 93
  31. 31,0 31,1 Jaeger, 2001, էջ 94
  32. 32,0 32,1 Jaeger, 2001, էջ 95
  33. 33,0 33,1 Jaeger, 2001, էջ 96
  34. Jaeger, 2001, էջ 97
  35. 35,0 35,1 Jaeger, 2001, էջ 98
  36. Jaeger, 2001, էջ 100
  37. 37,0 37,1 Jaeger, 2001, էջ 102
  38. Jaeger, 2001, էջ 99
  39. Jaeger, 2001, էջ 101
  40. 40,0 40,1 Jaeger, 2001, էջ 103
  41. 41,0 41,1 Jaeger, 2001, էջ 104
  42. Jaeger, 2001, էջ 105
  43. Jaeger, 2001, էջ 106
  44. 44,0 44,1 Jaeger, 2001, էջ 109
  45. Jaeger, 2001, էջ 110
  46. Jaeger, 2001, էջ 111
  47. Jaeger, 2001, էջ 123
  48. Jaeger, 2001, էջ 124
  49. 49,0 49,1 Jaeger, 2001, էջ 125
  50. 50,0 50,1 Jaeger, 2001, էջ 126
  51. 51,0 51,1 Jaeger, 2001, էջ 112
  52. Jaeger, 2001, էջ 113
  53. Jaeger, 2001, էջ 114
  54. Jaeger, 2001, էջ 115
  55. Jaeger, 2001, էջ 116
  56. 56,0 56,1 Jaeger, 2001, էջ 117
  57. 57,0 57,1 Jaeger, 2001, էջ 118
  58. 58,0 58,1 Jaeger, 2001, էջ 119
  59. 59,0 59,1 Jaeger, 2001, էջ 120
  60. 60,0 60,1 Jaeger, 2001, էջ 121
  61. Jaeger, 2001, էջ 122
  62. Jaeger, 2001, էջ 127
  63. 63,0 63,1 Jaeger, 2001, էջ 128
  64. 64,0 64,1 Jaeger, 2001, էջ 129
  65. Jaeger, 2001, էջ 130
  66. Jaeger, 2001, էջ 131
  67. 67,0 67,1 Jaeger, 2001, էջ 132
  68. 68,0 68,1 68,2 Faβbender, 2008, էջ 422
  69. 69,0 69,1 69,2 Faβbender, 2008, էջ 439
  70. Faβbender, 2008, էջ 436
  71. Jaeger, 2001, էջ 135
  72. Jaeger, 2001, էջ 136
  73. 73,0 73,1 Jaeger, 2001, էջ 137
  74. 74,0 74,1 Jaeger, 2001, էջ 138
  75. Jaeger, 2001, էջ 139
  76. Jaeger, 2001, էջ 140
  77. Jaeger, 2001, էջ 141
  78. 78,0 78,1 Jaeger, 2001, էջ 142
  79. 79,0 79,1 Jaeger, 2001, էջ 143
  80. 80,0 80,1 Jaeger, 2001, էջ 145
  81. 81,0 81,1 Jaeger, 2001, էջ 146
  82. Jaeger, 2001, էջ 147
  83. Jaeger, 2001, էջ 151
  84. Jaeger, 2001, էջ 148
  85. 85,0 85,1 Jaeger, 2001, էջ 149
  86. Jaeger, 2001, էջ 150
  87. Jaeger, 2001, էջ 167
  88. 88,0 88,1 Jaeger, 2001, էջ 168
  89. 89,0 89,1 Faβbender, 2008, էջ 393
  90. 90,0 90,1 Faβbender, 2008, էջ 394
  91. 91,0 91,1 91,2 Faβbender, 2008, էջ 417
  92. 92,0 92,1 92,2 92,3 Faβbender, 2008, էջ 416
  93. 93,0 93,1 Faβbender, 2008, էջ 374
  94. 94,0 94,1 94,2 Faβbender, 2008, էջ 375
  95. 95,0 95,1 95,2 95,3 Faβbender, 2008, էջ 376
  96. Jaeger, 2001, էջ 152
  97. Jaeger, 2001, էջ 155
  98. Jaeger, 2001, էջ 153
  99. Jaeger, 2001, էջ 155—156
  100. 100,0 100,1 Jaeger, 2001, էջ 157
  101. 101,0 101,1 Jaeger, 2001, էջ 158
  102. Jaeger, 2001, էջ 159
  103. Jaeger, 2001, էջ 160
  104. Jaeger, 2001, էջ 161
  105. 105,0 105,1 Jaeger, 2001, էջ 162
  106. Jaeger, 2001, էջ 163
  107. 107,0 107,1 Jaeger, 2001, էջ 164
  108. Jaeger, 2001, էջ 165
  109. Jaeger, 2001, էջ 189
  110. Jaeger, 2001, էջ 190
  111. Jaeger, 2001, էջ 191
  112. Jaeger, 2001, էջ 192
  113. Jaeger, 2001, էջ 193
  114. Jaeger, 2001, էջ 194
  115. Jaeger, 2001, էջ 195
  116. Jaeger, 2001, էջ 133
  117. 117,0 117,1 Jaeger, 2001, էջ 134
  118. СН, 1993, «Соверен»
  119. СН, 1993, «Золотая марка»
  120. Фишер И. Глава VII. Влияние денежных систем на покупательную силу денег. § 1. Закон Грешема // Покупательная способность денег. — М.: Дело, 2001. — 320 с. — ISBN 5-7749-0223-4
  121. Jaeger, 2001, էջ 683
  122. Jaeger, 2001, էջ 684
  123. Jaeger, 2001, էջ 685
  124. Jaeger, 2001, էջ 712—714
  125. 125,0 125,1 125,2 Райхерт Г. Германская Восточная Африка. Нумизматическая «терра инкогнита» // Уникум. — 2002. — № 3-7.
  126. Mauri A. L’EAST AFRICAN CURRENCY BOARD E LA GENESI DELL’ATTIVITA’ BANCARIA NELL’AFRICA ORIENTALE BRITANNICA(իտալ.). — University of Milan Economics, Business and Statistics Working Paper, 2007. — С. 12.(չաշխատող հղում)
  127. 127,0 127,1 Jaeger, 2001, էջ 696
  128. Jaeger, 2001, էջ 703
  129. Jaeger, 2001, էջ 704
  130. Jaeger, 2001, էջ 697
  131. Jaeger, 2001, էջ 705
  132. Jaeger, 2001, էջ 698
  133. «Новогвинейская компания». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  134. Jaeger, 2001, էջ 687
  135. Jaeger, 2001, էջ 689
  136. 136,0 136,1 Jaeger, 2001, էջ 690
  137. Jaeger, 2001, էջ 691

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arnold P., Küthmann H., Steinhilber D., Faßbender D., Großer Deutscher Münzkatalog von 1800 bis heute, Regenstauf, «Gietl», 2008, ISBN 978-3-86646-035-5։
  • Cuhaj G.S., Michael T., Miller H., Standard Catalog of World Coins 1901-2000 (40-րդ հրատ.), Iola, «Krause Publications» — 2301 էջ, ISBN 978-1-4402-2962-6։
  • Faβbender D., Grosser Deutscher Münzkatalog von 1800 bis heute (Verlag), «Battenberg Verlag», 2008 — 656 էջ, ISBN 97-3-86646-019-5։
  • Holtferich C.-L., The monetary unification process in nineteenth-century Germany: relevance and lessons for Europe today // A European Central Bank? Perspectives on monetary unification after ten years of the EMS (խմբ. Marcello de Secco and Alberto Giovanni), Cambridge, «Cambridge University Press», 1990, էջ 216—243, ISBN 0-521-37171-6։
  • Jaeger K., Die deutschen Münzen seit 1871 (17. Auflage), Basel, «H. GIETL VERLAG & PUBLIKATIONSSERVICE GMBH MÜNZEN UND MEDAILLEN AG», 2001 — 757 էջ։
  • Standard Catalogue of World Paper Money (12th edition) (խմբ. George Cuhaj), Germany, «Krause Publications», 2008, էջ 555—560 — 1224 էջ, ISBN 978-0-89689-730-4։
  • Wühle Matthias, Geld- und Währungspolitik der Reichsbank 1875—1914: Der Transformationsprozess der deutschen Geldverfassung, München, 2011, ISBN 3-89975-736-X։
  • , Словарь нумизмата (2-е изд., перераб. и доп.) (խմբ. Фенглер Х., Гироу Г., Унгер В. / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин), М., «Радио и связь», 1993, ISBN 5-256-00317-8։