Հարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգ - ազնիվ մետաղների, ոսկու, արծաթի, պլատինի կամ պալադիումի քանակական պարունակությունը լիգատուրային համաձուլվածքներում, որից պատրաստում են ոսկերչական իրեր, ատամի պրոթեզներ, դրամներ, մեդալներ և այլն։ Հարգը երաշխավորում է պետությունը, որի համար իրերն անպատճառ ենթարկվում են հարգային ստուգման (նմուշարկում, անալիզ), և նրանց վրա դրվում է հարգադրոշմներ։ Պետական հարգային հսկողություն ունեցող երկրներում ազնիվ մետաղներից պատրաստված իրերի առևտուրն առանց հարկադրոշմների արգելված է, իսկ հարկադրոշմի կեղծումըհետապնդվում է օրենքով։ Մի շարք երկրներում՝ (ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Շվեյցարիա, Շվեդիա) հարկային հսկողությունը պարտադիր չէ կամ թույլ է իրականացվում։

Կիրառում[խմբագրել]

Հարգը երաշխավորում է պետությունը, որի համար իրերն անպատճառ ենթարկվում են հարգային ստուգման (նմուշարկում, անալիզ), և նրանց վրա դրվում է հարգադրոշմներ։ Պետական հարգային հսկողություն ունեցող երկրներում ազնիվ մետաղներից պատրաստված իրերի առևտուրն առանց հարկադրոշմների արգելված է, իսկ հարկադրոշմի կեղծումըհետապնդվում է օրենքով։ Մի շարք երկրներում՝ (ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա,Իտալիա, Շվեյցարիա, Շվեդիա) հարկային հսկողությունը պարտադիր չէ կամ թույլ է իրականացվում։

Մետրական համակարգ[խմբագրել]

Բազմաթիվ երկրներում ընդունված է հարգի նշանակման մետրական համակարգ։ Ըստ այդ համակարգի հարգը հավասար է լիգատուրային համաձուլվածքի 1000 մասերում (ըստ զանգվածի) ազնիվ մետաղի մասերի թվին։ Հայաստանում այն կիիրառվում է սկսած խորհրդային տարիներից՝ 1927 թվականի նոյեմբերի 15-ից։

Առավել տարածված հարգեր՝

Կարատային համակարգ[խմբագրել]

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում ընդունված է հարգի կարատային համակարգ, որը համապատասխանում է մետրականին 24 պայմանական միավորների՝ կարատների։

Համակարգերի հարաբերությունը[խմբագրել]

  • 999 → համարժեքն է 24 կարատ, առավելապես հայտնի է որպես «երեք ինը»,
  • 916 → համարժեքն է 22 կարատի,
  • 833 → համարժեքն է 20 կարատի,
  • 750 → համարժեքն է 18 կարատի,
  • 625 → համարժեքն է 15 կարատի,
  • 585 → համարժեքն է 14 կարատի,
  • 417 → համարժեքն է 10 կարատի,
  • 375 → համարժեքն է 9 կարատի,
  • 333 → համարժեքն է 8 կարատի, 1884 թվականից հետո մինիմալ հարգը Գերմանիայում։

Հղումներ[խմբագրել]

  1. Ոսկու հարգեր ռուս.՝ {{{1}}}