Դրամական համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրամական համակարգեր, տարբեր երկրներում պատմականորեն ձևավորված դրամաշրջանառության կազմակերպման ձևեր, որ կարգավորվում են օրենսդրական կարգով։

Դրամական համակարգերը բնութագրվում են ընդունված դրամական մետաղով, դրամական միավորով, դրամահատման և դրամանիշևրի էմիսիայի,դրանց փոխադարձ փոխարինելիության, իրական փողի և արտասահմանյան արժույթի հետ փոխանակվելու կարգով։ Դրամական համակարգերի տիպը, առաջին հերթին, պայմանավորված է այն մետաղով, որը տվյալ երկրում ընդունված է որպես համընդհանուր համարժեք և դրամաշրջանառության հիմք։ Այդ տեսակետից մետաղական դրամական համակարգերը լինում ևն մոնոմետաղային կամ բիմետաղային։ Առաջին դեպքում դրամական մետաղի դերում հանդես է գալիս ազնիվ մետաղներից մեկը՝ ոսկին կամ արծաթը, երկրորդում՝ ոսկին և արծաթը միաժամանակ։ Քանի որ ոսկին իր հատկություններով ավելի է համապատասխանում դրամաշրջանառության պահանջներին, ուստի XIX դ․ վերջերին այն դուրս է մղում արծաթյա մոնոմետաղային և բիմետաղային համակարգերը։ Յուրաքանչյուր դրամական համակարգ ունի որոշակի դրամական միավոր, որը դրամամետաղի հաստատված կշռային քանակություն է, բայց շրջանառության և վճարամիջոցի ֆունկցիաներում կարող է փոխարինվել արժեքի անվանական նիշերով (մետաղական և թղթադրամային)։ Օրինակ, ՍՍՀՄ-ում այդպիսի միավոր է ռուբլին,ԱՄՆ-ում՝ դոլլարը, Անգլիայում՝ ֆունտ ստեռլինգը, Ֆրանսիայում՝ ֆրանկը։ Անվանական դրամական նիշերի շրջանառության համակարգերի դեպքում փողային ապրանքը հանդես չի գալիս ստակի ձևով, այլ գործում է թղթադրամի և բանկնոտների շրջանառության ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 451 CC-BY-SA-icon-80x15.png