Միմոզա (աստղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմոզա
Հետազոտման տվյալներ
Տեսակաստղ, near-IR source? և UV-emission source?
Տեսանելի աստղային մեծություն1,25[1] (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)10,3 ± 0,2 km/s[2]
Պարալաքս11,71 ± 0,98 մավ[3]
Բացարձակ աստղային մեծություն−3,41
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB1IV[4][5]
Գույնի ցուցանիշ−0,23
ՓոփոխականությունBeta Cephei variable?
Ֆիզիկական տվյալներ
Զանգված3,18144E+31 կիլոգրամ
Լուսավորություն34 000 արեգակնային լուսատվություն
Պտույտ35 km/s[6]
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2MASS J12474326-5941194, GSC 08659-03107, HD 111123, HIP 62434, HR 4853, SAO 240259, β Cru, 1RXS J124742.5-594125, CCDM J12478-5940A, CEL 4154, CPC 20 3932, EUVE J1247-59.6, FK5 481, GC 17374, GCRV 7661, HIC 62434, IDS 12419-5908 A, JP11 2298, N30 2947, PLX 2941.01, PPM 341305, ROT 1887, TD1 16475, TYC 8659-3107-1, UBV 11480, bet Cru, WDS J12477-5941A, IRAS 12448-5925, uvby98 100111123, [KCS2016] J124743.26-594119.5, SBC9 2446, HGAM 2011, WEB 11084, TIC 405567821, UBV M 18628 և ALS 14974

Միմոզա (անգլ.՝ Mimosa) /mɪˈmsə/[7], հայտնի նաև որպես β Կրուսիս (լատիներեն Բետա Կրուսիս, կրճատ՝ Բետա Կրու, β Կրու), Ակրուքսից (Ալֆա Կրուսիս) հետո Հարավային Խաչ համաստեղության երկրորդ ամենապայծառ աստղը և 20-րդ ամենապայծառը գիշերային երկնքում։ Կրկնակի աստղ է կամ ամենայն հավանականությամբ՝ եռակի աստղային համակարգ։

Անվանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բայերյան անվանակարգության՝ հայտնի է β Կրուսիս (Լատիներեն Բետա Կրուսիս) անվամբ։ Թեև Միմոզան գտնվում է կոպիտ հաշվարկով −60° թեքման վրա, հետևաբար տեսանելի չէ 30° աշխարհագրական լայնությունից դեպի հյուսիս, հին հույների ու հին հռոմեացիների ժամանակներում տեսանելի է եղել 40° լայնությունից դեպի հյուսիս, և այս քաղաքակրթություններն այն համարել են Կենտավրոս համաստեղության մաս[8]։

Ավանդաբար կրել է Միմոզա և պատմական Բեկրուքս /ˈbkrʌks/ անունները[9]։ Միմոզան ծագում է լատիներեն «դերասան» բառից, սակայն կարող է առաջացած լինել նաև նույն անունն ունեցող ծաղկից[10]։ Բեկրուքսն աստղի բայերյան դասակարգման անվան կրճատ տարբերակն է[11]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN)[12], որի 2016 թվականի հուլիսի առաջին տեղեկագրում[13] ներառված էր այդ խմբի կողմից հավանության արժանացած աստղանունների առաջին երկու տարբերակների աղյուսակը, ըստ որի այս աստղի համար ընդունվել է Միմոզա անունը։

Չինարեն 十字架 (Շի Զի Ջիա) անունը, որը նշանակում է «խաչ», վերաբերում է Ակրուքսից, Միմոզայից, Գամմա Կրուսիսից ու Դելտա Կրուսիսից բաղկացած աստերիզմին[14]։ Հետևաբար Միմոզան ինքը հայտնի է որպես 十字架三 (Շի Զի Ջիա սան, որը նշանակում է «Խաչի երրորդ աստղ», անգլ.՝ the Third Star of Cross)[15]։

Աստղային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Խաչ համաստեղությունը

Պարալաքսի չափումների վրա հիմնվելով կարելի է ասել, որ Միմոզան գտնվում է Երկիր մոլորակից 280 լուսային տարի (86 պարսեկ) հեռավորության վրա։ 1957 թվականին գերմանացի աստղաբան Վուլֆ-Դիտեր Հայնցը հայտնաբերել է, որ այն սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որի անդամ աստղերն այնքան մոտ են միմյանց, որ աստղադիտակով անգամ դժվար է դրանք առանձնացնել[16]։ Զույգը միմյանց շուրջ պտույտ է կատարում հինգ տարին մեկ՝ հաշվարկված 5․4-ից 12․0 աստղագիտական միավոր հեռավորության վրա[17]։ Համակարգն ընդամենը 8-11 միլիոն տարեկան է[18]։

Գլխավոր β Կրուսիս A աստղը զանգվածեղ աստղ է, որն ունի արեգակի զանգվածի մոտավորապես 16 անգամ բազմապատիկ զանգված։ Այս աստղի կանխատեսվող պտույտի արագությունը մոտավորապես 35 km s−1 է։ Սակայն այս զույգի ուղեծրային հարթությունը միայն մոտավորապես 10° է, որը նշանակում է, որ աստղի բևեռի թեքությունը հավանաբար նույնպես ցածր է։ Սա նշանակում է, որ ազիմուտային պտույտի արագությունը բավականին բարձր է, մոտավորապես 120 km s−1։ 8․4 անգամ արեգակնային շառավղից մեծ շառավիղ ունեցող աստղի համար սա նշանակում է, որ այն պարբերական պտույտ կատարում է 3․6 օրում[18]։

β Կրուսիս A աստղը հայտնի է որպես β Ցեֆեիդի փոփոխական աստղ, թեև ունենալով 27,000 Կ էֆեկտյին ջերմաստիճան, այն գտնվում է անկայունության գոտու տաք եզրում։ Ունի երեք տարբեր պուլսացիոն ռեժիմ, որոնցից ոչ մեկը ճառագայթային չէ։ Բոլոր երեք ռեժիմների ժամանակահատվածները գտնվում են 4,03–4,59 ժամվա միջակայքում։ Աստղն ունի B0.5 III սպեկտրային դասակարգում, որտեղ «III» լուսավորության դասը ցույց է տալիս, որ այն հսկա աստղ է, որն սպառել է իր միջուկի ջրածնի պաշարը։ Աստղի արտաքին մակերևույթի բարձր ջերմաստիճանը նրան հաղորդում է B-տիպի աստղերին բնորոշ կապտա-սպիտակ երանգը[19]։ Առաջացնում է ուժեղ աստղային քամի և տարեկան կորցնում արեգակի զանգվածի 10−8 անգամ բազմապատիկը, որը համարժեք է արեգակի զանգվածին 100 միլիոն տարում։ Քամին համակարգից հեռանում է 2,000 km s−1 և ավելի արագությամբ[18]։

β Կրուսիս B երկրորդական աստղը համարվում է B2 աստղային դասակարգման հիմնական հաջորդականության աստղ[17]։ 2007 թվականին հայտնագործվել է երրորդ բաղադրիչը, որը հավանաբար ցածրազանգված, նախահիմնական հաջորդականության աստղ է։ Չանդրա ռենտգենյան աստղադիտակով հայտնաբերվել է այս աստղից տեղի ունեցող ռենտգենյան արտանետում։ Երկու այլ աստղեր, որոնք տեղակայված են 44 և 370 արքվայրկյան անկյունային հեռավորության վրա, հավանաբար օպտիկական արբանյակներ են, որոնք ֆիզիկապես կապված չեն այս համակարգի հետ։ β Կրուսիս համակարգը կարող է Կարիճ-Կենտավրոս աստղասփյուռի ցածրադիր Կենտավրոս-Հարավային Խաչ ենթախմբի անդամ լինել[20]։ Սա մի աստղասփյուռ է, որն ընդհանուր ծագում ունի[18]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմոզան պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի, Սամոայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը[18]։ 26 այլ աստղերի թվում պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին նահանգ։ Միմոզան ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո նահանգը[21]։

«MV Becrux» անունով նավն օգտագործվում է խոշոր եղջերավոր կենդանիներ Ավստրալիայից Ասիա տեղափոխելու համար։ «Mighty Ships» վավերագրական ֆիլմաշարի մի հատվածը նվիրված է այս նավին[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  2. Pourbaix D., Udry S. SB9: The ninth catalogue of spectroscopic binary orbits // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2004. — Vol. 424, Iss. 2. — P. 727–732. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20041213arXiv:astro-ph/0406573
  3. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  4. Torres A. F., Frémat Y. Fundamental parameters of B supergiants from the BCD system. I. Calibration of the (λ_1, D) parameters into Teff // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2009. — Vol. 501, Iss. 1. — P. 297–320. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/200811147arXiv:0903.5134
  5. Sahade J., Albarracin J. Radial velocities of Z Sculptoris, ksi Phoenicis and beta Crucis // The Astrophysical Journal LettersIOP Publishing, 1952. — Vol. 116. — P. 654–656. — ISSN 2041-8205; 2041-8213doi:10.1086/145659
  6. Uesugi A., Fukuda I. Catalogue of rotational velocities of the stars — 1970. — Vol. 189.
  7. «IAU Catalog of Star Names». Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  8. Wilkinson, Susan (2007), Mimosa: The Life and Times of the Ship That Sailed to Patagonia, Y Lolfa, էջեր 56–57, ISBN 978-0-86243-952-1
  9. «Audio Pronunciation Guide». Starry Night Education. Simulation Curriculum Corp. 2009. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  10. «MIMOSA (Beta Crucis)», Stars, university of Illinois, Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 22-ին, Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին
  11. Hoffleit, Dorrit; Jaschek, Carlos (1991). «The Bright star catalogue». New Haven. Bibcode:1991bsc..book.....H.
  12. «IAU Working Group on Star Names (WGSN)». Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  13. «Bulletin of the IAU Working Group on Star Names, No. 1» (PDF). Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  14. 中國星座神話, written by 陳久金. Published by 台灣書房出版有限公司, 2005, 978-986-7332-25-7.
  15. 香港太空館 - 研究資源 - 亮星中英對照表 Արխիվացված 2011-01-30 Wayback Machine, Hong Kong Space Museum. Accessed on line November 23, 2010.
  16. Heintz, W. D. (1957 թ․ հոկտեմբեր), «The radial velocity variation of beta Crucis», The Observatory, 77: 200, Bibcode:1957Obs....77..200H
  17. 17,0 17,1 Aerts, C.; և այլք: (1998 թ․ հունվար), «Evidence for binarity and multiperiodicity in the beta Cephei star beta Crucis», Astronomy and Astrophysics, 329: 137–146, Bibcode:1998A&A...329..137A
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Cohen, David H.; և այլք: (2008 թ․ հունիս), «Chandra spectroscopy of the hot star βCrucis and the discovery of a pre-main-sequence companion», Monthly Notices of the Royal Astronomical Society, 386 (4): 1855–1871, arXiv:0802.4084, Bibcode:2008MNRAS.386.1855C, doi:10.1111/j.1365-2966.2008.13176.x, S2CID 2924933
  19. «The Colour of Stars», Australia Telescope, Outreach and Education, Commonwealth Scientific and Industrial Research Organisation, 2004 թ․ դեկտեմբերի 21, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին, Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին
  20. Rizzuto, Aaron; Ireland, Michael; Robertson, J. G. (2011 թ․ հոկտեմբեր), «Multidimensional Bayesian membership analysis of the Sco OB2 moving group», Monthly Notices of the Royal Astronomical Society, 416 (4): 3108–3117, arXiv:1106.2857, Bibcode:2011MNRAS.416.3108R, doi:10.1111/j.1365-2966.2011.19256.x, S2CID 54510608.
  21. «Astronomy of the Brazilian Flag». FOTW Flags Of The World website.
  22. «Mighty Ships». DiscoveryHD.ca. CTV Global Media. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմոզա (աստղ)» հոդվածին։