Բետելգեյզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բետելգեյզե (ալֆա-Օրիոն) - պայծառ աստղ Օրիոնի համաստեղությունում։ Կարմիր գերհսկա,կիսաուղիղ փոփոխական աստղ, որի պայծառությունը 0,2-1,2 աստղային մեծության է (միջինը0,7m)։Աստղի կարմիր գույնը, որը նկատվում է նույնիսկ անզեն աչքով, համապատասխանում է B-V=1,86 գույնի ցուցանիշին։ Բետելգեյզեի նվազագույն լուսավորությունը գերազանցում է Արեգակին 80 հազար անգամ, առավելագույնը՝105 հազար անգամ։ Հեռավորությունը աստղից տարբեր հաշվարկներով 495-640 լուսատարի է։ Այն աստղագետներին հայտնի ամենախոշոր աստղերից է՝եթե տեղադրենք արեգակի փոխարեն, նվազագույն չափերով կզբաղեցներ Մարսի ուղեծիրը, իսկ առավելագույն չափերով կհասներ Յուպիտերի ուղեծրին։ Բետելգեյզեի անկյունային շրջագիծը մոտ 0,o55 անկյունային վայրկյան է։ Եթե ընդունենք հեռավորությունը 570 լուսատարի, ապա նրա շրջագիծը կգերազանցի Արեգակին 950-1000 անգամ։ Զանգվածը կազմում է 13-17 Արեգակի զանգված։

Անսան ծագունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված վարկածի համաձայն անունն առաջացել է արաբերեն يد الجوزاء ( Յադ այ Ջաուզա «Երկվորյակի ձեռք»), համակցված էպիտետից, որը նշանակում է համաստեղություններ՝ և Երկվորյակներ, և Օրիոն: Բետելգեյզե(Բետելջուզ) անվանումը նաև թարգմանվում է երկվորյակների տուն։ Արաբական աստղագիտությունում Օրիոնը երբեմն անվանվել է Երկվորյակներ։ Սա չպետք է շփոթել ժամանակակից Երկվորյակների համաստեղության հետ։ Միջնադարում արաբական يـ‎,յա(երկու կետիկով) տառը սխալմամբ կարդացվել է بـ բ (մեկ կետիկով), և անվանումը Յադալջուզից ձևափոխվել է Բետելջուզ։ Ավելի ուշ, վերածննդի դարաշրջանում կարծում էին, որ նախապես գրված է եղել Բեյտ ալ-Ջաուզա, ինչը ամենայն հավանականությամբ արաբերեն նշանակել է երկվորյակի անութ(թևատակ)։ Սա էլ հենց բերել է ժամանակակից հնչողության։ Աստղն ունի նաև այլ անվանումներ։

  • «Ադ-Դիրա» («ձեռք»),
  • «Ալ-Մանկիբ» («բազուկ»),
  • «Ալ-Յադ ալ-Յամմա» («աջ ձեռք»),
  • «Արդրա», «Նակշատրա» (հինդի),
  • «Բախու» (սանսկրիտ),
  • «Բաշն» (պարսկերեն, «ձեռք»),
  • «Գուլա» (Եփրատի հովտում),
  • «Կլարիա» (ղպտերեն, «վիրակապ»).

Հիմնական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետելգեյզեի որոշ առանձնահատկություններ աստղագետների համար ներկայացնում են բավականի հետաքրքրություններ։ Այն առաջիններից մեկն է, ում համար չափվել է երկրից տեսանելի անկյունային շրջագիծը աստղագիտական ինտերֆերոմետրով`Մայքելսոնի և Պիզի (13 դեկտեմբեր 1920 թ.) հաշվարկներով 0.047": Հետագայում նկատել են, որ այն փոփոխվում է։ Բետելգեյզեից հեռավորությունը բավականաչափ ճշգրտությամբ անհայտ է, բայց եթե այն ենթադրաբար 650 լուսատարի է, ուրեմն նրա շրջագիծը պուլսացիայի ընթացքում փոփոխվում է 500-ից 800 Արեգակի շրջագիծ։ Բետելգեյզեի ճշգրիտ շրջագիծը որոշելը շատ դժվար է, քանի որ նրա պայծառությունը համաչափ թուլանում է սկսած թիթեղի կենտրոնից՝ ճառագայթման գույնը նույնպես փոփոխվում է կախված այդ հեռավորությունից։ Չնայած Բետելգեյզեն ծանր է Արեգակից 17 անգամ, նրա ծավալը գերազանցում է Արեգակին 300 միլիոն անգամ։ Բետելգեյզեն առաջինն է Արեգակից հետո, ում համար ստացվել են տեղեկություններ թիթեղի պատկերի և նրանում բծերի մասին։ Դրանք ստացվել են ապերտուրո- դիաֆրագմալ ինտերֆերոմետրիայի ռեժիմով աշխատող, իսկ ավելի ուշ COAST տելեսկոպների կողմից։ Հատկանշական է այն փաստը, որ 1993-2009 թ.թ դիտարկումների արդյունքում աստղի շրջագիծը փոքրացել է 15 % ով, 5,5-ից մինչև մոտ 4,7, իսկ 2011 թվին — մինչև 4,5 աստղագիտական միավոր, և աստղագետները առայժմ չեն կարողանում գտնել դրա պատճառը։ Ընդ որում աստղի պայծառությունը այդ ընթացքում չի փոփոխվել։ Շրջագծի դիտարկվող փոքրացման պատճառներ կարող են լինել ստացվող տվյալների թչ ճիշտ մեկնաբանությունները, օրինակ.

  • Աստղի մակերևույթի տարբեր հատվածների պայծառության տարբերություններ՝ պտտման արդյունքում այդ անհամաչափությունները փոխում են տեղադրությունը,

արդյունքում տեսանելի փայլը փոխվում է։ Այդ փոփոխությունները կարող են ընկալվել որպես շրջագծի փոփոխություններ։

  • Գերհսկա աստղերի մոդելավորումը թույլատրում է ենթադրել, որ նրանք կարող են լինել ոչգնդաձև՝ նման անկանոն կարտոֆիլի։ Ենթադրվում է, որ Բետելգեյզեն կարող

է ունենալ 18 տարի պտտման պարբերություն, այսինքն առայժմ այն դիտարկվում է իր առանցքի շուրջ պտտման մեկ պտույտից քիչ ժամանակահատվածում։

  • Հնարավոր է, աստղագետները դիտարկում են ոչ թե աստղի իրական չափերը, այլ խիտ մոլեկուլյար գազի ինչ-որ շերտ, որի շարժումը և ստեղծում է աստղի իրական

չափերի տեսանելի փոփոխություն։ Նոբելյան մրցանակակիր Չառլս Թաունսը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Բետելգեյզեի մշտադիտարկումը շրջագծի փոփոխության ինչ-որ համակարգվածության գտնելու և դրա պատճառը հասկանալու ակնկալիքով։ Դիտարկման հնարավորությունների բարելավման համար նա պլանավորում է օգտագործել հատուկ սպեկտրոմետր ինտերֆերոմետրի համար։ Աստղի շուրջ առկա է գազային միգամածություն, որը երկար ժամանակ չէր հաջողվում տեսնել աստղի լույսի պատճառով։

Աստղի ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղի էվոլյուցիայի ավարտման ամենահավանական սցենարով այն վերջին հաշվով կենթարկվի II գերնոր տիպի պայթյունի, չնայած, հնարավոր է նաև չպայթի և թաղանթներ տարածի մոլորակային միգամածության տեսքով և մնա որպես թթվածնանեոնային տիպի հազվագյուտ սպիտակ գաճաճ: Այդ իրադարձության ժամանակի վերաբերյալ գիտնականների կարծիքները տարբերվում են։ Չնայած Բետելգեյզեի տարիքը մոտ 10 միլիոն տարի է, աստղագետների մի մասը գտնում է, որ աստղի ներկա փոփոխականությունը վկայում է այն մասին, որ այն գտնվում է ածխածնի այրման փուլում, ուստի կենթարկվի գերնորի պայթյունի մեկ-երկու հազարամյակի ընթացքում։ Այլ գիտնականներ կարծում են, որ աստղը կապրի ավելի երկար։ Սակայն բոլորը համաձայն են, որ այդպիսի բռնկումը կլինի վիթխարի աստղագիտական իրադարձություն, բայց լինելով երկրագնդից բավականաչափ հեռավորության վրա, այն էական վտանգ չի ներկայացնի մեր համար։ Պայթյունի դեպքում այնայն կարող է ավելացնել պայծառությունը 10 հազար անգամ՝փայլելով կիսալուսնի պայծառությամբ։ Որոշ աղբյուներ գուշակում են նույնիսկ լիալուսնի պայծառություն(-12,5m)։Պայթյունը կտևի մի քանի ամիս՝աստղը նման կլինի փայլող կետի, պայծառ ինչպես լուսինը, ինչպես հալված ապակին գիշերը։ Այն նաև հեշտ նկատելի կլինի նույնիսկ ցերեկով։ Պայթյունից հետո աստղի տեսանելիությունը աստիճանաբար կթուլանա և մի քանի ամսից այն տեսանելի չի լինի անզեն աչքի համար։ Օրիոնի աջ բազուկը ինչ-որ ժամանակով կանհետանա, իսկ մի քանի հարյուր տարուց նրա տեղում կհայտնվի միգամածություն:Սակայն եթե Բետելգեյզեի բևեռներից մեկը թեքվի մեր կողմ, սպասվում են առավել զգալի փոփոխություններ։ Դեպի երկիր կշտապեն գամմա ճառագայթներ և այլ տիեզերական մասնիկներ։ Կդիտվեն ուժգին բևեռափայլեր,հնարավոր է նաև օզոնային շերտում օզոնի քանակի շոշափելի նվազում, որն էլ իր հերթին անբարենպաստ կանդրադառնա կյանքի հետագա ընթացքի վրա։Արեգակնային համակարգի հանդեպ այդպիսի ուղղորդվածության դեպքում բռնկումը կլինի մի քանի անգամ ավելի պայծառ, քան հակառակ ուղղության դեպքում։ 1980 թվականին Շու-ժենը, Ցզյանմինն ու Ցզինը պեղումների ժամանակ հայտնաբերեցին մ.թ.ա. I դարի չինական փաստաթղթեր, ըստ որոնց Բետելգեյզեն սպիտակ է կամ դեղին։ Ընդ որում Պտղոմեոսը մ.թ. 150 թվին այն նկարագրել է կարմիր։ Չինացի աստղաֆիզիկոս Ֆան Լիչժին ենթադրում է, որ, որ Բետելգեյզեն հենց այդ ժամանակ է ձևափոխվել կարմիր գերաստղի։ Հայտնի է, որ աստղերը փոխում են իրենց գույնը սպիտակից դեղին, այնուհետև կարմիր այն բանից հետո, երբ լրիվ ծախսում են միջուկում եղած ջրածնի ողջ պաշարը։ Շու-ժենը ենթադրում է, որ Բետելգեյզեն, հնարավոր է, փոխել է իր գույնը, երբ ազատվել է գազից և փոշուց կազմված թաղանթից, և շարունակում է ընդարձակվել, ինչը նկատվում է նաև հիմա։ Այսպիսով, եթե նրանց վարկածը ճիշտ է, քիչ հավանական է, որ Բետելգեյզեն կդառնա գերնոր աստղ, քանի որ աստղերը կարմիր հսկա մնում են տասնյակ հազար տարիներ։

ԲԵՏԵԼԳԵՅԶԵՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

մոլորակից»:

  • Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլուրների խրոնիկան» շարքում հիշատակվում է Bell Tegez անվանումով մոլորակային համակարգի մասին, որը

հավանաբար Betelgez-ի ձևափոխված տարբերակն է։

  • 1959 թվականին Կուրտ Վոննեգուտի «Տիտանի ազդանշանները» պատմվածքում Ուինստոն Նայլս Ռումֆորդն ու իր շունը՝ Կազակը գոյություն ունեին

որպես «Բրենվիդնի ֆենոմեն»,որը սկսվում էր Արեգակի վրա և վերջանում Բետելգեյզեի վրա։

աքսորյալների համագալակտիկական գաղութը։

  • Ամերիկացի գրող Ավգուստ Դեռլետի «Խավարում ապրողը» (անգլ. The Dweller in Darkness)պատմվածքում Բետելգեյզեն հիշատակվում

է որպես ավագ աստվածների բնակավայր։

  • Ռոջեր Ժելյազնու «Ողբի լույս» պատմվածքում պատմվում է Բետելգեյզեի շրջանում ստեղծված արհեստական մոլորակի մասին։
  • Ժերար Կլեյնի «Աստղային գամբիտ» վեպում Բետելգեյզեից ոչ հեռու տեղադրված է կառավարական մոլորակը, որը դարձել է մարդկության

նոր մայրաքաղաքը։

  • Արսենիյ Տարկովսկու «Աստղային տեղեկագիրք» բանաստեղծությունում հերոսին պատասխանում է «Ալֆա Օրիոնը»:
  • Թիմ Բյորտոնի «Բիթլջուս» ֆիլմի վերնագրում հղում աստղի անվանմանը՝Betelgeuse:
  • Ուկրաինական «Տաբուլա Ռազա» ռոք խումբը ունի երգ՝«Ռանդեվուն Բետելգեյզեում»:

Նայել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новые фотографии выявили гигантские пузыри на Бетельгейзе. Lenta.ru (30 июля 2009). Проверено 13 августа 2010. Архивировано из первоисточника 24 августа 2011
  2. http://news.zn.ua/articles/88423
  3. ↑ Mohamed, S.; Mackey, J.; Langer, N. (2012). «3D Simulations of Betelgeuse's Bow Shock». Astronomy & Astrophysics 541, id.A1: A1. DOI:10.1051/0004-6361/201118002. Bibcode:2012A&A...541A...1
  4. Jim Kaler. Betelgeuse (Alpha Orionis)
  5. ↑ Weiner et al., 2000.
  6. ↑ Kunitzsch, P.; Smart, T. A Dictionary of Modern star Names: A Short Guide to 254 Star Names and Their Derivations. — 2-е изд., испр. и доп. — Cambridge, MA: Sky Pub., 2006.
  7. Allen, Richard Hinckley (1963). Star Names: Their Lore and Meaning (Revised edition).
  8. ↑ Michelson and Pease, 1920.
  9. ↑ The surface structure and limb-darkening profile of Betelgeuse
  10. Умирающая звезда Бетельгейзе окружена «невидимой» туманностью
  11. ↑ «Звезда Бетельгейзе уменьшается в размерах»
  12. ↑ SPACE.com — Popular Giant Star Shrinks Mysteriously
  13. ↑ Изменения диаметра Бетельгейзе со временем. astronet.ru (30.06.2009). Архивировано из первоисточника 24
  14. ↑ Betelgeuse: The incredible shrinking star?. NewScientist (10.06.2009). Архивировано из первоисточника 24 августа 2011.
  15. ↑ C. H. Townes и др. A SYSTEMATIC CHANGE WITH TIME IN THE SIZE OF BETELGEUSE


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]