Գագիկ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գագիկ Ա Շահնշահից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Գագիկ Ա
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից
Gagik I Bagratuni.jpg
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում
Իշխանություն 9901020
Թագադրում 990
Լրիվ անուն Գագիկ Ա Բագրատունի
Տիտղոսներ Բագրատունյաց Հայաստանի թագավոր
Մահացել է՝ 1020
Անի
Ազգություն Հայ
Նախորդ Սմբատ Բ Տիեզերակալ
Սմբատ Բ Տիեզերակալ
Հաջորդող Հովհաննես-Սմբատ
Աշոտ Դ
Ուղեկից Կատրանիդե
Հետնորդ Հովհաննես-Սմբատ
Տոհմ Բագրատունիներ
գերիշխան
Հայր Աշոտ Ողորմած
Մայր Խոսրովանույշ
Երեխաներ Խուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս
Կրոնական հավատքներ Հայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Ա (ծն. թ. անհայտ 945-950– 1020), Հայոց թագավոր 990 թ.–ից։

Բագրատունիների հարստությունից:

Գահակալությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թ.–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000 թ.–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թ.–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։

Գագիկ Ա-ի արձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png