Բինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բինգ
Изображение логотипа
New Bing Screenshot.png
bing.com
Տեսակկայք և ինտերնետ-որոնողական համակարգ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՍեփականատերՄայքրոսոֆթ
ՀեղինակՄայքրոսոֆթ
Բացվածհունիսի 3, 2009
Commons-logo.svg Bing Վիքիպահեստում

Բինգ (անգլ.՝ Bing), որոնողական համակարգ, որը պատկանում է Մայքրոսոֆթին։ Ծառայությունը ծագում է Մայքրոսոֆթի նախկին որոնողական համակարգերից. MSN Search, Windows Live Search և հետագայում Live Search։ Բինգը տրամադրում է բազմաթիվ որոնողական ծառայությունները, ինչպես օրինակ՝ վեբ, վիդեո, պատկեր և քարտեզ որոնելու հնարավորություն։ Նախագծվել է ASP.NET-ով։

Բինգը՝ Live Search-ի փոխարինողը, ներկայացվել է 2009 թվականի մայիսի 28-ին Մայքրոսոֆթի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի կողմից All Things Digital կոնֆերանսի ժամանակ (Կալիֆոռնիա, Սան Դիեգո), թողարկվել է 2009 թվականի հունիսի 1-ին[1]։ Այդ ժամանակ նոր հնարավորություններից էր որոնման դաշտում հարցում գրելիս առաջարկվող ցանկն է և առնչվող որոնումների ցանկը (կոչվում էր՝ «Explore pane»)՝ հիմնված Powerset ընկերության «semantic» տեխնոլոգիայի հիման վրա, որը Մայքրոսոֆթը ձեռք էր բերել 2008 թվականին[2]։

2009 թվականի հուլիսին Մայքրոսոֆթն ու Yahoo!-ին հայտարարեցին, որ ըստ համաձայության Բինգը պետք է սնուցի Yahoo! Search-ին[3]։ Yahoo! Search-ի բոլոր գլոբալ հաճախորդներն ու գործընկերներն անցումը կատարեցին 2012 թվականի սկզբին[4]։ Համաձայնությունը փոխվել է 2015 թվականին, այսինքն Yahoo!-ն պետք է օգտագործի Բինգը միայն որոնումների «մեծ» մասի համար[5]։

2011 թվականի հոկտեմբերին Մայքրոսոֆթը հայտարարել է, որ ավելի արագ և փոքր-ինչ ավելի տեղին արդյունք տալու համար աշխատում է նոր ենթակառուցվածքի վրա։ «Tiger» անվամբ նոր տեխնոլոգիան ներառվել է Բինգի մեջ այդ թվականի օգոստոսից[6]։ 2012 թվականի մայիսին Մայքրոսոֆթը հայտարարել է, որ որոնողական համակարգի մեկ այլ վերափոխում է նախատեսում, որը ներառում է «Sidebar» և սոցիալական կայքերի օգտատերերի տվյալները գտնելու հնարավորություն[7]։

2015 թվականի նոյեմբերի դրությամբ Բինգը ԱՄՆ-ում երկրորդ ամենախոշոր որոնողական համակարգն է (20.9%), Գուգլից հետո (63.9%)։ Yahoo! Search-ը, որը Բինգը սնուցում է, ունի 12.5%[8]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MSN որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքրոսոֆթը մեկնարկել է MSN որոնումը 1998 թվականի երրորդ եռամսյակում՝ օգտագործելով Inktomi ընկերության որոնման արդյունքները։ Այն բաղկացած էր որոնողական շարժիչից, ինդեքսից և որոնողական ռոբոտից։ 1999 թվականին այն թողարկեց նոր տարբերակ, որը ցուցադրում էր Looksmart-ից ցանկեր՝ Inktomi-ից արդյունքներով, բացառության մի կարճ ժամանակի 1999 թվականին, երբ այն օգտագործում էր AltaVista-ի որոնման արդյունքները։ Այդ ժամանակներից Մայքրոսոթը թարմացրել է MSN որոնումը՝ սեփական որոնողական շարժիք տրամարդրելով, որի ինդեքսը թարմացվում էր շաբաթական իսկ երբեմն՝ օրական։ Թարմացումը որպես բետա ծրագիր սկսվել է 2004 թվականի նոյեմբերին, իսկ վերջնական՝ 2005 թվականին։ Պատկերների որոնումը օգտագործում էր Picsearch-ի արդյունքները։ Ծառայությունը նաև սկսեց տրամադրել իր որոնման արդյունքները այլ որոնողական պորտալների՝ շուկայում ավելի լավ մրցունակ լինելու համար։

Windows Live որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Live որոնողական համակարգի բետա տարբերակն առաջին անգամ բացվել է 2006 թվականի մարտի 8-ին, վերջնական թողարկումը՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով MSN որոնողական համակարգին։ Նոր որոնողական համակարգի նոր ներդիրներից էին՝ Web, news, images, music, desktop, local և Microsoft Encarta։

Այս փոխարինումից հետո Մայքրոսոֆթը դադարեցրեց Picsearch նկարների որոնման արդյունքները օգտագործել՝ տրամադրելով իր սեփականը[9]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինգը հասանելի է բազմաթիվ լեզուներով և տեղայնացվել է բազմաթիվ երկրների համար[10]։ Նույնիսկ եթե որոնման և արդյունքի լեզուն նույնն է, Բինգը զգալիորեն տարբեր արդյունքներ է տրամադրում աշխարհի տարբեր հատվածներում[11]։

Լեզուներ, որոնցով Բինը կարող է արդյունքներ գտնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուներ, որոնցով Բինգը կարող է լինել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Microsoft’s New Search at Bing.com Helps People Make Better Decisions | News Center»։ news.microsoft.com։ Վերցված է նոյեմբերի 23, 2016 
  2. «Microsoft to Acquire Powerset»։ Bing։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-28-ին։ Վերցված է հունվարի 1, 2010 
  3. «Microsoft and Yahoo seal web deal»։ BBC News։ July 29, 2009։ Վերցված է May 10, 2012 
  4. «When will the change happen? How long will the transition take?»։ Yahoo!։ December 1, 2011։ Վերցված է May 10, 2012 
  5. Bright Peter (April 16, 2015)։ «Microsoft loses exclusivity in shaken up Yahoo search deal»։ Ars Technica։ Վերցված է January 26, 2016 
  6. «Bing Unleashing Tiger to Speed Search Results»։ Search Engine Watch։ սեպտեմբերի 30, 2011։ Վերցված է հոկտեմբերի 3, 2011 
  7. Goldman David (May 10, 2012)։ «Bing fires at Google with new social search»։ CNN Money։ Վերցված է May 10, 2012 
  8. «comScore Releases November 2015 U.S. Desktop Search Engine Rankings»։ ComScore.com։ December 16, 2015։ Վերցված է December 28, 2015 
  9. Chris Sherman (սեպտեմբերի 11, 2006)։ «Microsoft Upgrades Live Search Offerings»։ Search Engine Watch։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2008-ին։ Վերցված է September 12, 2006 
  10. «Bing Preferences»։ Microsoft։ Վերցված է May 10, 2012 
  11. Wilkinson D., Thelwall M. (2013)։ «Search markets and search results: The case of Bing»։ Library & Information Science Research 35 (4): 318։ doi:10.1016/j.lisr.2013.04.006 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]