Արյան անալիզ

Արյան անալիզ (ռուս.՝ Анализ крови), արյան լաբորատոր հետազոտություն, որը հիվանդությունների մեծամասնության համար հիմնական ախտորոշման աղբյուրն է։ Արյան անալիզի ստացված արդյունքների հիման վրա ախտորոշվում և նշանակվում է հետագա բուժում[1]։
Ընդհանուր (կլինիկական) արյան անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անալիզի տիպ և ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր անալիզի համար արյունը վերցնում են մատից, ավելի հազվադեպ երակից (ըստ բժշկի դիտողության) առավոտյան սոված փորին (արյան անալիզը վերցնելուց 4 ժամ հետո սննդի և ջրի կիրառումը արգելվում է)[2]։
Հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան ընդհանուր անալիզը ներառում է 5-4 հետազոտված պարամետրեր։ Անալիզի գլխավոր ցուցանիշները հետևյալն են[3].
Հեմոգլոբին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմոգլոբինը (HGB — hemoglobin) Էրիթրոցիտների արյան պիգմենտ է, որը պատասխանատու է թոքերից հյուսվածքներ և օրգաններ թթվածնի փոխանցման համար, ինչպես նաև ածխաթթու գազը ետ դեպի թոքեր փոխանցման համար։ Հեմոգլոբինի քանակը որոշվում է գրամ/լիտրով[4]։ Արյան հեմոգլոբինի նվազումը հանգեցնում է անեմիայի։
Հեմոգլոբինի նորման կախված սեռից և տարիքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիք | Սեռ | Չափման միավոր` գ/լ |
Մինչև երկրորդ շաբաթ | 134 - 198 | |
երկրորդից մինչև 4,3 շաբաթ | 107 - 171 | |
4,3-ից մինչև 8,6 շաբաթ | 94 - 130 | |
8,6-ից մինչև 4 ամիս | 103 - 141 | |
4-ից մինչև 6 ամիս | 111 - 141 | |
6-ից մինչև 9 ամիս | 114 - 140 | |
9-ից մինչև 1 տարի | 113 - 141 | |
1 տարեկանից մինչև 5 տարեկան | 100 - 140 | |
5 տարեկանից մինչև 10 տարեկան | 115 - 145 | |
10 տարեկանից մինչև 12 տարեկան | 120 - 150 | |
12 տարեկանից մինչև 15 տարեկան | կանանց | 115 - 150 |
տղամարդկանց | 120 - 160 | |
15 տարեկանից մինչև մինչև 18 տարեկան | կանանց | 117 - 153 |
տղամարդանց | 117 - 166 | |
18 տարեկանից մինչև 45 տարեկան | կանանց | 117 - 155 |
տղամարդկանց | 132 - 173 | |
45 տարեկանից մինչև 65 տարեկան | կանանց | 117 - 160 |
տղամարդկանց | 131 - 172 | |
65 տարեկանից հետո | կանանց | 120 - 161 |
տղամարդկանց | 126 - 174 |
Էրիթրոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիթրոցիտները (RBC — red blood cells) արյան կարմիր մարմնիկներ են։ Էրիթրոցիտները պարունակում են հեմոգլոբին և նրանց հիմնական ֆունկցիան թթվածին փոխանցելն ու այն օրգաններին և հյուսվածքներին հասցնելը։
Էրիթրոցիտների նորման կախված սեռից և տարիքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիք | ցուցանիշ х 1012/լ |
նորածիններ | 3,9 - 5,5 |
1-ից 3 օրական | 4,0 - 6,6 |
1 շաբաթական | 3,9 - 6,3 |
2 շաբաթական | 3,6 - 6,2 |
1 ամսական | 3,0 - 5,4 |
2 ամսական | 2,7 - 4,9 |
3-ից 6 ամսական | 3,1 - 4,5 |
6 ամսականից մինչև 2 տարեկան | 3,7 - 5,3 |
2-ից մինչև 6 տարեկան | 3,9 - 5,3 |
6-ից մինչև 12 տարեկան | 4,0 - 5,2 |
12-ից 18 տարեկան տղաներ | 4,5 - 5,3 |
12-ից 18 տարեկան տղաներ | 4,1 - 5,1 |
Չափահաս տղամարդիկ | 4,0 - 5,0 |
Չափահաս կանայք | 3,5 - 4,7 |
Թրոմբոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմբոցիտները (PLT — platelets) փոքր չափսի նախակորիզավոր արյան թիթեղներ են։ Թրոմբոցիտները պատասխանատու են արյան մակարդման համար։
Թրոմբոցիտների նորման կախված չէ սեռից, տարիքից և բոլորի համար նույնն է[խմբագրել | խմբագրել կոդը]
180 — 320x109 սանդղակ/լ |
Լեյկոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյկոցիտները (WBC — white blood cells) արյան սպիտակ մարմնիկներն են։ Այն իրականացնում է իմունային համակարգի վերահսկողությունը։ Լեյկոցիտների քանակի նվազեցումը կամ ավելացումն օրգանիզմում բորբոքային պրոցեսի նշան է։
Լեյկոցիտների նորման կախված տարիքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիք | ցուցանիշ x109/լ |
մինչև 1 տարեկան | 6,0 - 17,5 |
1-ից մինչև 2 տարեկան | 6,0 - 17,0 |
2-ից մինչև 4 տարեկան | 5,5 - 15,5 |
4-ից մինչև 6 տարեկան | 5,0 - 14,5 |
6-ից մինչև 10 տարեկան | 4,5 - 13,5 |
10-ից մինչև 16 տարեկան | 4,5 - 13,0 |
16 տարեկանից հետո և չափահասներ | 4,0 - 9,0 |
Լիմֆոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիմֆոցիտները (LYM — lymphocyte) համարվում են մարդու օրգանիզմի իմունային համակարգի հիմնական սանդղակները։ Լիմֆոցիտը լեյկոցիտի տեսակ է, որը պատասխանատու է իմունային համակարգի մշակման համար և պայքարում է մանրէների և վիրուսների դեմ։
Լիմֆոցիտների նորման կախված տարիքից.[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիք | Ցուցանիշ % |
Նորածիններ | 15 - 35 |
մինչև 2 շաբաթական | 22 - 55 |
2 շաբաթականից մինչև 1 տարեկան | 45 - 70 |
1 տարեկանից մինչև 2 տարեկան | 37 - 60 |
2-ից մինչև 5 տարեկան | 33 - 55 |
6-ից մինչև 7 տարեկան | 30 - 50 |
8-ից մինչև 9 տարեկան | 30 - 50 |
9-ից մինչև 11 տարեկան | 30 - 46 |
12-ից մինչև 15 տարեկան | 30 - 45 |
16 տարեկանից և չափահասներ | 20 - 40 |
Մոնոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնոցիտները (MON — monocyte) օրգանիզմի առավել խոշոր իմունային սանդղակներ են։ Մոնոցիտները կարողանում են փոխանցվել արյունից դեպի հյուսվածքների օրգանիզմ։
Մոնոցիտների նորման կախված տարիքից.[խմբագրել | խմբագրել կոդը]
տարիք | Ցուցանիշ % |
Նորածիններ | 3 - 12 |
Մինչև 2 շաբաթական | 5 - 15 |
2 շաբաթականից մինչև 1 տարեկան | 4 - 10 |
1 տարեկանից մինչև 2 տարեկան | 3 - 10 |
2 տարեկանից մինչև 5 տարեկան | 3 - 9 |
6-ից մինչև 7 տարեկան | 3 - 9 |
8-ից մինչև 9 տարեկան | 3 - 9 |
9-ից մինչև 11 տարեկան | 3 - 9 |
12-ից մինչև 15 տարեկան | 3 - 9 |
16 տարեկանից և չափահասներ | 3 - 9 |
Հեմատոկրիտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեմատոկրիտը (HCT — hematocrit) ցուցանիշ է, որն արտացոլում է էրիթրոցիտների արյան ծավալը։ Տվյալ ցուցանիշը հաշվարկվում է տոկոսներով։
Հեմատոկրիտի նորման կախված սեռից և տարիքից.[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիք | սեռ | Ցուցանիշ % |
մինչև 2 շաբաթական | 41 - 65 | |
2-ից մինչև 4,3 շաբաթական | 33 - 55 | |
4,3-ից մինչև 8,6 շաբաթական | 28 - 42 | |
8,6 շաբաթականից մինչև 4 ամսական | 32 - 44 | |
4-ից մինչև 6 ամսական | 31 - 41 | |
6-ից մինչև 9 ամսական | 32 - 40 | |
9-ից մինչև 12 ամսական | 33 - 41 | |
1 տարեկանից մինչև 3 տարեկան | 32 - 40 | |
3-ից մինչև 6 տարեկան | 32 - 42 | |
6-ից մինչև 9 տարեկան | 33 - 41 | |
9-ից մինչև 12 տարեկան | 34 - 43 | |
12-ից մինչև 15 տարեկան | կանանց | 34 - 44 |
տղամարդկանց | 35 - 45 | |
15-ից մինչև 18 տարեկան | կանանց | 34 - 44 |
տղամարդկանց | 37 - 48 | |
18-ից մինչև 45 տարեկան | կանանց | 38 - 47 |
տղամարդկանց | 42 - 50 | |
45-ից մինչև 65 տարեկան | կանանց | 35 - 47 |
տղամարդկանց | 39 - 50 | |
65 տարեկանից հետո | կանանց | 35 - 47 |
տղամարդկանց | 37 - 51 |
Գունային ցուցանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գունային ցուցանիշը (ԳՑ) էրիթրոցիտներում հեմոգլոբինի կուտակումը որոշելու մեթոդ է` արտահայտված արտահամակարգային միավորներով։
Գունային ցուցանիշի նորման կախված չէ սեռից և տարիքից և բոլորի համար նույնն է[խմբագրել | խմբագրել կոդը]
0,9 — 1,1 |
Այլ ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բազոֆիլ
- Նեյտրոֆիլային գրանուլոցիտներ
- Էոզինոֆիլային գրանուլոցիտներ
- Ռետիկուլոցիտ
- Էրիթրոցիտների բաշխումն ըստ մեծության
- Էրիթրոցիտների միջին ծավալ
- Հեմոգլոբինի միջին պարունակությունը էրիթրոցիտներում
- Հեմոգլոբինի միջին կուտակումը էրիթրոցիտներում
- Էրիթրոցիտների նստեցման արագություն
Արյան այլ անալիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան բիոքիմիական անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան բիոքիմիական անալիզն անցկացնում են օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի, ներքին օրգանների, ինչպես նաև նյութափոխանակության գնահատման համար։
Անալիզի ժամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոված փորին անալիզ անցկացնել (ցանկալի է առավոտյան ժամերին), սննդի վերջին ընդունման և արյան անալիզ վերցնելու միջև պետք 12 ժամից ոչ պակաս լինի։ Կարելի է միայն ջուր խմել (հյութը, թեյը, սուրճը բացառվում է)։ 24 ժամ մինչև անալիզը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, մեկ ժամ` ծխելը։ Ինչպես նաև ցանկալի է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
Հիմնական ցուցանիշները և դրանց նորման[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գլյուկոզ -
- < 14 տարեկան = 3,33 - 5,55
- 14 - 60 տարեկան = 3,89 - 5,83
- 60 - 70 տարեկան = 4,44 - 6,38
- > 70 տարեկան = 4,61 - 6,10
- Ընդհանուր Բիլիռուբին` 3,4 - 17,1 մոլ/լ.
- Բիլիռուբին ուղղակի` 0 - 7,9 մոլ/լ.
- Բիլիռուբին ոչ ուղղակի < 19 մոլ/լ.
- Ասպարտատամինոտրանսֆերազա -
- Կանայք` մինչև 31 ՄՄ/լ;
- Տղամարդիկ` մինչև 37 ՄՄ/լ.
- Ալանինամինոտրանսֆերազա -
- Կանայք` մինչև 34 ՄՄ/լ;
- Տղամարդիկ` մինչև 45 ՄՄ/լ.
- Գամմա-ԳՏ -
- Կանայք` մինչև 38 ՄՄ/լ;
- Տղամարդիկ` մինչև 55 ՄՄ/լ.
- Ֆոսֆատազա` 30-120 ՄՄ/լ.
- Խոլեսթերին` 3,2-5,6 մոլ/լ.
- Լիպոպրոտեինները ցածր խտությամբ` 1,71-3,5 մոլ/լ.
- Ճարպ` 0,41-1,8 մոլ/լ.
- Սպիտակուցներ` 66-83 գ/լ.
- Ալբումիններ` 35-52 գ/լ
- Կալիում (К+)` 3,5-5,5 մմոլ/լ.
- Նատրիում (Na+)` 136-145 մմոլ/լ.
- Քլոր (Сl-)` 98-107 մմոլ/լ.
- Կրեատինին -
- Կանայք` 53 - 97 մոլ/լ;
- Տղամարդիկ` 62-115 մոլ/լ.
- Միզանյութ` 2,8-7,2 մմոլ/լ.
- Միզաթթու -
- Տղամարդիկ` 210-420 մոլ/լ;
- Կանայք` 150-350 մոլ/լ.
- Ս-ռեակտիվ սպիտակուց` 0 - 5 մգ/լ.
- Երկաթ (շիճուկային երկաթ) —
- Կանայք` 8,95 - 30,43 մոլ/լ;
- Տղամարդիկ` 11,64 - 30,43 մոլ/լ.
Արյան իմունոլոգիական անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալ անալիզի համար շիճուկը ստացվում ցենտրիֆուգումի մեթոդի միջոցով` սոված փորին երակից վերցված արյունից։ Արյան իմունոլոգիական անալիզն անցկացվում է մարդու օրգանիզմում իմունոդեֆիցիտի վիրուսի հայտնաբերման համար։ Բացի դրանից տվյալ արյան անալիզը կարող է հայտաբերել սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք վարակներ (սիֆիլիս, շրթունքի հերպես, քլամիդիա), ինչպես նաև հեպատիտի, կարմրուկի, կարմրախտի, պարոտիտի և տոքսոպլազմոզի բոլոր տեսակները։
Անալիզի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյունը պետք է տալ սոված փորին առավոտյան ժամերին, սննդի վերջին ընդունման և արյուն վերցնելու միջև պետք է լինի 12 ժամից ոչ պակաս։
Օգտագործման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիրուսային հիվանդությունների ախտորոշում (հեպատիտ, շրթունքի հերպես, Էբշտեյն-Բարի վիրուս, ցիտոմեգալովիրուս և այլն)
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (քլամիդիա, սուսանակ, տրիխոմոնադա, միկոպլազմա, ուրեապլազմա և այլն)
- Ներզատաբանություն
- Ուռուցքաբանության ախտորոշում
- Իմունոլոգիա (ախտորոշում)
- Ալերգիաբանություն (ախտորոշում և բուժում)։
Արյան հորմոնային անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան հորմոնային անալիզը անցկացվում է մարդու ներզատական համակարգի ամբողջ գործող օրգանների, ինչպես նաև հիպոֆիզ հիվանդության հայտնաբերման, վահանաձև գեղձերի, մակերիկամների և մարդու այլ ներծորող օրգանների որոշման համար։ Սովորաբար անցկացվում է ներքին սեկրեցիայի գեղձերի ֆունկցիայի խախտման կամ գեղձի չափսերի մեծացման առկայության դեպքում։
Անալիզի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան հորմոնային անալիզը վերցվում է երակից և այն պետք է հանձնել սոված փորին` առավոտյան ժամերին։ Կանանց մոտ ցանկալի է հանձնել արյունը ցիկլի 5-7 օրերին, հաշվելով դաշտանի առաջին օրվանից։ 24 ժամից մինչև անալիզը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, մեկ ժամից` ծխելը։ Ինչպես նաև ցանկալի է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսային վիճակը։ Բացի դրանից, 7 օր հետո մինչև տվյալ անալիզը, անհրաժեշտ է դադարեցնել հորմոնային դեղային պրեպարատի ընդունումը։
Հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահանաձև գեղձերի հորմոններ (Т3 (տրիյոդոթիրոնին), Т4 (թիրոքսին), հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ (АТ-ТГ))
- Հիպոֆիզի հորմոններ (ТТГ (թիրեոտրոպ հորմոն), ФСГ (ֆոլիկուլ խթանող հորմոն), ЛГ (լյուտեինացնող հորմոն), պրոլակտին, АКТГ (ադրենոկորտիկոտրոպ հորմոն))
- Արական սեռական հորմոն (տեստոստերոն, Էստրոգեններ)
- Մակերիկամ (ДЭА-с (դեհիդրոեպիանդրոստերոն-սուլֆատ), կորտիզոլ, ալդոստերոն)
Արյան շճաբանական անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան շճաբանական անալիզը արյան հետազոտման լաբորատոր մեթոդ է, որն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ախտորոշման և պրոցեսի փուլը որոշելու համար։ Ռեակցիան հիմնված է հակամարմինների և հակածինների փոխազդեցությամբ։
Հետազոտության տվյալ մեթոդը կիրառվում է ուրոլոգիայում և վեներոլոգիայում։
Անալիզի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան շճաբանական անալիզի համար արյունը վերցվում է առավոտյան, սոված փորին, երակներից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Большая Медицинская Энциклопедия» (ռուսերեն)։ bigmeden.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-31-ին։ Վերցված է 2017-09-09
- ↑ «Расшифровка анализа крови у взрослых и детей: нормы в таблице — Online-diagnos.ru» (ռուսերեն)։ online-diagnos.ru։ Վերցված է 2017-09-09
- ↑ М.Б. Ингерлейб ПОЛНЫЙ СПРАВОЧНИК АНАЛИЗОВ И ИССЛЕДОВАНИЙ В МЕДИЦИНЕ.
- ↑ «Здоровьесберегающий сайт»։ www.polismed.com։ Վերցված է 2017-09-09