Ալբումիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալբումիններ (լատ.՝ albumen- սպիտակուց), պարզ սպիտակուցներ։ Գտնվում են կենդանակաև և բուսական հյուսվածքևերում։ Հայտնի են՝ օվալբումինը (ձվի սպիտակուցում), սերումալբումինը (արյան շիճուկում), լակտալբումինը կաթի մեջ) են։ Ալբումիներ լուծվում են ջրում, թույլ աղայիև, թթվայիև և հիմքային լուծույթներում։ Հիդրոլիզի դեպքում առաջացնում են զանազան ամինաթթուներ: Կարևոր են օրգանիզմների կենսագործունեության համար։ Կարգավորում են ջրի պարունակությունը բջիջներում, մի շարք ակտիվ նյութերի հետ առաջացնում են կոմպլեքս միացություններ և մասամբ վնասազերծում օրգանիզմում առաջացած թունավոր նյութերը։ Ալբումինները կիրառվում են սննդի, տեքստիլ արդյունաբերության և բժշկության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png