Jump to content

Արման Դյուպլանտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Դյուպլանտիս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1999(1999-11-10)[1][2][3] (24 տարեկան)
ԾննդավայրԼաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեդիա
ԿրթությունLafayette High School? և Լուիզիանայի պետական համալսարան (2019)
Մասնագիտությունթեթևատլետ և ձողացատկող
Ծնողներհայր՝ Greg Duplantis?, մայր՝ Helena Duplantis?
 Armand Duplantis Վիքիպահեստում

Արման (Մոնդո) Դուպլանտիս (շվեդ.՝ Armand "Mondo" Duplantis,նոյեմբերի 10, 1999(1999-11-10)[1][2][3], Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ[4]), շվեդ ձողացատկորդ, 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն (2022 և 2023), 2022 թվականի փակ տարածությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2018 և 2022), 2021 թվականի փակ տարածությունում Եվրոպայի չեմպիոն։ Աշխարհի ռեկորդակիր (6,23 մ, 2023 թվականի սեպտեմբերի 17), 2021 թվականի փակ տարածությունում Եվրոպայի չեմպիոն։ Փակ տարածությունում համաշխարհային ռեկորդակիր (6,23 մ, սեպտեմբերի 17, 2023) և աշխարհի ամենաբարձր նվաճումների դափնեկիր (6,20 մ, մարտի 20, 2022)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմանը (աջից) իր հոր և մարզիչ Գրեգ Դուպլենտիսի հետ 2019 թվականի օգոստոսին Ստոկհոլմում

Հայրը՝ ամերիկացի Գրեգ Դյուպլանտիսը, նախկին ձողացատկորդ է (անձնական ռեկորդ՝ 5,80 մ), մայրը՝ շվեդուհի Հելենա Դուպլանտիսը (Հեդլունդ), նախկինում զբաղվել է բազմամարտով[5]։ Արմանն ունի երկու ավագ եղբայր՝ Անդրեասը և Անտուանը և կրտսեր քույր՝ Յուհաննան։ Ավագ եղբայրները նույնպես սպորտով էին զբաղվում։

Արմանը միջազգային ասպարեզում նորամուտը նշել է 2015 թվականին՝ դառնալով պատանիների աշխարհի առաջնության հաղթող[6]։ 2016 թվականին դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

2017 թվականի սկզբին Արմանը սահմանել է ձողացատկի պատանիների փակ տարածությունում աշխարհի ռեկորդը՝ 5,82 մ։ 2017 թվականին ապրիլին 17-ամյա Դուպլանտիսը սահմանել է նոր պատանեկան համաշխարհային ռեկորդ, ինչպես նաև գերազանցել է Շվեդիայի 14-ամյա ռեկորդը՝ բացօթյա ցատկելով Օսթինում (Տեխաս)։ 2017 թվականին հաղթել է Եվրոպայի պատանիների առաջնությունում և Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը։

2018 թվականի հունվարին 18-ամյա Արման Դուպլանտիսը ԱՄՆ-ի Ռենո քաղաքում բարելավել է իր իսկ համաշխարհային ռեկորդը՝ ձողացատկում պատանիների շրջանում՝ ցատկելով 5,83 մետր։

2018 թվականի օգոստոսին Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել է 6,05 մ արդյունքով՝ այդպիսով թարմացնելով ազգային ռեկորդը[7]։ Արմանը դարձել է 1950 թվականից ի վեր առաջին շվեդը, որ նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը ձողացատկում և 1971 թվականից ի վեր առաջին շվեդ մրցանակակիրը այդ մրցաձևում։

2020 թվականի փետրվարի 15

2020 թվականի փետրվարի 15-ին Արմանը դարձել է Դոհայում կայացած աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

2020 թվականի փետրվարի 8-ին 20-ամյա Արմանդ Դյուպլանտիսը համաշխարհային ռեկորդ է սահմանել ձողացատկում Թորունի դահլիճում կայացած մրցաշարում[8]։ Փետրվարի 15-ին Գլազգոյի Դուպլանտիս սրահում կայացած մրցաշարում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բարելավել է ձողացատկի համաշխարհային ռեկորդը՝ 6,18 մ[9][10]։ Փետրվարի 20-ին Լյովենի (Ֆրանսիա) մրցաշարում Արմանը հաղթել է 6,07 մ արդյունքով[11]։

2020 թվականի սեպտեմբերի 17-ին Հռոմում կայացած մրցումներում նա սահմանել է աշխարհի ամենաբարձր նվաճումը բացօթյա ձողացատկում՝ 6,15 մ, մեկ սանտիմետրով գերազանցելով Սերգեյ Բուբկայի արդյունքը, որը ցույց է տրվել 1994 թվականի հուլիսի 31-ին (2000 թվականից ի վեր համաշխարհային աթլետիկան չի համարում փակ և բացօթյա ձողացատկի ռեկորդները որպես առանձին, այնպես որ 2020 թվականի փետրվարից Դուպլանտիսը տիրապետում է ձողացատկի համաշխարհային ռեկորդին)[12]։

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցույթներ Անցկացման վայր Տեղ Արդյունք
2015 Պատանիների աշխարհի առաջնություն Կալի, Կոլումբիա 1 5,30 մ
2016 Պատանիների աշխարհի առաջնություն Բիդգոշ, Լեհաստան 3 5,45 մ
2017 Պատանիների Եվրոպայի առաջնություն Գրոսետո, Իտալիա 1 5,65 մ
Աշխարհի առաջնություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա 9 5,50 մ
2018 Աշխարհի փակ առաջնություն Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա 8 5,70 մ
Պատանիների աշխարհի առաջնություն Տամպերե, Ֆինլանդիա 1 5,82 մ
Եվրոպայի Առաջնություն Բեռլին, Գերմանիա 1 6,05 մ
2019 Աշխարհի առաջնություն Դոհա, Կատար 2 5,97 մ
2021 Ծանոթագրություններ Տորուն, Լեհաստան 1 6,05 մ
Ամառային օլիմպիական խաղեր 2020 Տոկիո, Ճապոնիա 1 6,02 մ
2022 Աշխարհի փակ առաջնություն Բելգրադ, Սերբիա 1 6,20 մ
Աշխարհի առաջնություն Յուջին, ԱՄՆ 1 6,21 մ
Եվրոպայի առաջնություն Մյունխեն, Գերմանիա 1 6,06 մ
2023 Մրցաշար All Star Perche Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա 1 6,22 մ
Աշխարհի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 1 6,10 մ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Armand_Duplantis
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. 4,0 4,1 4,2 Olympedia — 2006.
  5. «Stavhoppartalang valde Sverige och Avesta». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Pole vaulter Armand Duplantis clearing new heights». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Vi förstår inget — och det är sjukast av allt». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Швед Арманд Дюплантис установил мировой рекорд в прыжке с шестом». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  9. Арман Дюплантис во второй раз установил мировой рекорд Արխիվացված 2020-02-16 Wayback Machine, 15 февраля 2020
  10. «Дюплантис снова бьёт рекорд в прыжках с шестом. Это новый Бубка?». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  11. «Мондо Дуплантис: третья победа подряд — 6.07!». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  12. «Вечный» рекорд Сергея Бубки пал! Легендарного советского прыгуна превзошёл 20-летний юнец Արխիվացված 2021-06-19 Wayback Machine, 19 сентября 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Դյուպլանտիս» հոդվածին։