Ասկարիդոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասկարիդոզ
Ascaris infection in X-ray image- Duedenal worms - in the first portion of the bowel after the stomach (South Africa) (16238958958).jpg
Ասկարիդների մեծ քանակություն – ռենտգեն պատկերի վրա երևում է սև խճճված զանգված, որը տեղակայված է տասներկումատնյա աղիքում( բարակ աղու սկզբնական հատված)
Տեսակվարակիչ հիվանդություն
ԵնթադասAscaridida infectious disease?, անթրոպոնոզ, soil-transmitted helminthiasis? և հելմինտոզներ[1][2]
ՊատճառԱսկարիդի ձվերով վարակված սննդի օգտագործում[3]
Բուն պատճառC128392[4][2] և C128392[1]
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններՈրովայնի փքվածություն, ցավ, լուծ, շնչահեղձություն[5]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Հիվանդությունների բազա934
MedlinePlus000628
eMedicine212510
MeSHIDD001196 և D001196
Disease OntologyDOID:456 և DOID:456
NCI ThesaurusC128392[4][2] և C128392[1]
ԲուժումԱլբենդազոլ, մեբենդազոլ, լեվամիզոլ, պիրանտել[3]
Հաճախություն762 միլիոն (2015)[6]
Ascaris Վիքիպահեստում

Ասկարիդոզ. ճիճվային հիվանդություն, որի հարուցիչներն են կլոր որդերը՝ ասկարիդները(Ascaris lumbricoides)[5]: 85%-դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ, հատկապես երբ որդերի քանակը քիչ է[5]: Որդերի քանակի շատացմանը զուգահեռ ախտանիշները ավելանում են, ընդգրկելով նույնիսկ հևոց և ջերմության բարձրացում սկզբնական շրջանում[5]: Դրան հաջորդում են որովայնի ուռածությունը, որովայնի ցավը և լուծը[5]: Ավելի շատ վարակվում են երեխաները, և այդ տարիքային շրջանում այն կարող է առաջացնել մարմնի զանգվածի ավելացման, թերսնուցման, և սովորելու հետ կապված խնդիրներ[5][3][7]:

Վարակումը կատարվում է կղանքից անցած ասկարիդի ձվերով աղտոտված սնունդ և հեղուկներ օգտագործելիս[3]: Ձվերը հասնելով աղիքներ, անցնում են աղիքի պատով և արյան միջոցով հասնում թոքեր[3]: Այնուհետև անցնում են մանր բրոնխներ, հազի հետևանքով ընկնում են բերանի խոռոչ և անցնում մարսողական համակարգ[3]: Երկրորդ անգամ հայտնվելով աղիներում վերածվում են հասուն որդերի[3]: Սա հողով փոխանցվող վարակներից է: Հիվանդության խումբն անվանում են հելմինթոզներ[8]:

Կանխարգելումը ներառում է սանիտարահիգենիկ պայմանների լավացում, ինչի մեջ մտնում է զուգարանների հասանելիությունը և արտաթորանքի հետագա մշակումը[5][9]: Պաշտպանողական միջոց է ձեռքերը օճառով լվանալը[10]: Այն շրջաններում, որտեղ տուժածները կազմում են բնակչության 20%-ը, խորհուրդ է տրվում պարբերաբար բուժում անցկացնել[5]: Կրկնվող վարակները տարածված են[3][11]: Ասկարիդոզի դեմ պատվաստանյութ չկա[3]: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ) առաջարկում է բուժումն իրականացնել հետևյալ դեղամիջոցներով. ալբենդազոլ, մեբենդազոլ, լևամիզոլ, պիրանտել[3]: Այլ օգտակար միջոցներից են տրիբենդիմիդինը և նիտազոքսանիդը[3]:

Մոտավորապես 0.8-1.2 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում տառապում է ասկարիդոզով: Առավելապես այդ մարդիկ գտնվում են Աֆրիկյան երկրներում, Լատինական Ամերիկայում և Ասիայում[5][12][13]: Դասվում է առավել տարածված հելմինթոզների շարքին, քանի որ փոխանցվում է հողի միջոցով[12]: Այն 2010 թվականին հանգեցրել է 2,700 մահվան, ի տարբերություն 1990 թվականին գրանցված 3,400-ի[14]: Ասկարիդի մեկ այլ տեսակ ախտահարում է խոզերին[5]: Ասկարիդոզը դասվում է մոռացված տրոպիկական հիվանդությունների շարքին[8]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պոպուլյացիաներում, որտեղ ճիճվային հիվանդությունները տարածված են, հիմնականում նկատվում են, որ մարդկանց մեծամասնությունը վարակված է որդերի քիչ քանակներով, իսկ քիչ քանակով մարդիկ շատ քանակությամբ որդերով(սուր հիվանդներ): Սա բնորոշ է ճճվային հիվանդությունների շատ տեսակներին[5][15]: Նրանց մոտ, ովքեր ախտահարված են քիչ քանակի որդերով, հիմնականում ախտանիշներ չեն դիտվում:

Թրթուրների միգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ասկարիդի թրթուրները միգրացիա են կատարում օրգանիզմում, կարող են առաջացնել ներքին օրգանների ախտահարումներ, պերիտոնիտ, բորբոքում, լյարդի և փայծաղի մեծացում, թոքաբորբ: Թոքային ախտահարումները կարող են դրսևորվել ինչպես Լյոֆլերի համախտանիշը. թոքերի անցողիկ ախտահարում, պայմանավորված էոզինոֆիլիայով և թոքային ներսփռանքով( թոքերի ռենտգեն պատկերի մթագնում)[16]:

Աղիքների խցանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդերով խցանված աղիքի հատված, հեռացվել է վիրահատական եղանակով 3 ամյա տղայի մոտից. Հարավային Աֆրիկա[17]

Աղիքների լուսանցքում որդերի մեծ քանակությունները առաջացնում են խցանում, ինչը պահանջում է վիրահատական բուժում: Ավելի քան 796 A. lumbricoides որդեր, ընդհանուր 550 գրամ զանգվածով, հայտնաբերվել են երկու տարեկան հարավաֆրիկացի աղջկա մոտ: Որդերը առաջացրել էին զստաղու ոլորում և փտախտ(գանգրենա), որն էլ դարձել էր մահվան պատճառ[18]: Ասկարիդները ատամներ չունեն, բայց այնուամենայնիվ հազվադեպ դեպքերում կարող են առաջացնել աղիքների թափածակում:

Մարսողական համակարգի խցանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան կարող է դիտվել 0.2-1000 դեպք[5]: Այն կարող է անցնել Ֆատերյան պտկիկ կամ ենթաստամոքսային գեղձի գլխավոր ծորան, որը կարող է հանգեցնել սուր պանկրետատի( ենթաստամոքսային գեղձի բորբոքում) զարգացման, որը ուղեկցվում է արյան մեջ ամիլազաների և լիպազաների քանակի ավելացմամբ: Հազվադեպ որդերը կարող են անցնել լեղուղիներ և հասնել նույնիսկ լեղապարկ, առաջացնելով խոլանգիտ և խոլեցիստիտ( լեղուղիների և լեղապարկի բորբոքում):

Ալերգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդոզից կարող է առաջանալ ալերգիա, փոշու տզի և ծովախեցգետնի հետ ընդհանուր անտիգենով պայմանավորված. սա լաբորատոր հաստատված չէ[19][20]:

Թերսնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդերը աղու լուսանցքում առաջացնում են թերներծծում և անորեքսիա, որոնք նպաստում են թերսնուցմանը[21]: Ներծծման խանգարումը պայմանավորված է աղիքի թավիկների կորստով, էրոզիայով և աղիքի սեփական թաղանթի բորբոքումով, ֆերմենտների կորստով[22]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդները որոշ ընդհանուր անզգայացնողների հանդեպ ունեն անհանդուրժողականություն, և կարող են դուրս գալ օրգանիզմից, նույնիսկ բերանից, երբ հիվանդը գտնվում է ընդհանուր անզգայացման տակ[23]:

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդի զարգացման ցիկլը։ Հասուն որդ (1) ապրում է բարակ աղիների լորձաթաղանթում, օրական դնում է շուրջ 200 000 ձու, որոնք անցնում են արտաթորանքի հետ (2): Չբեղմնավորված ձուն արտաթորվում է սակայն վարակիչ չէ։ Բեղմնավորված ձվերը սաղմնավորվում են և վարակիչ են դառնում մոտ 18 օրից (3): Ձվերը սննդի հետ կուլ են տրվուոմ (4), թրթուրը աճում է (5) և շարունակում զարգացումը թոքերում (6) (10 - 14 օրեր), շնչափողով բարձրանում է վեր, ապա բերանի խոռոչում նորից կլվում (7): Բարակ աղիներ հասնելով, հասունանում են (8): Հասուն որդերը կարող են ապրել 1-2 տարի։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակի աղբյուր համդիսանում են առարկաները, որոնք աղտոտված են ասկարիդի ձվեր պարունակող կղանքով[3]: Հիմնական աղբյուր են մարդու կղանքով աղտոտված հողը, բանջարեղենը, ջուրը: Կարող են վարակվել նաև կեղտոտ ձեռքերից և փողից[3]: Անմիջական շփման միջոցով վարակը մարդուց մարդ չի կարող փոխանցվել[24]:

Փոխանցվում են կեղտաջրերով վարակված մշակովի հողից: Սա շատ տարածված է զարգացող արդյունաբերական տնտեսություններում, և աղտոտված տեղական բանջարեղենի արտահանումը լուրջ ռիսկեր է առաջացնում: 1986 թվականին Իտալիայում դիտվել է ասկարիդոզի բռնկում, որի պատճառն էր բալկանյան բանջարեղենի աճի համար օգտագործվող վերամշակված կեղտաջրերի անպատասխանատու փորձը[25]:

Կանգնած ջրերը, որոնք չեն վարակազերծվում կամ հազվադեպ են վարակազերծվում պարունակում են մեծ քանակությամբ ասկարիդի ձվեր: Օրինակ՝

  • Ըստ 1992 թվականին հրապարակված հետազոտության տվյալների, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադի կեղտաջրերի մեկ լիտրում հայտնաբերվել են 100 ձու, իսկ Չեխոսլովակիայում 240–1050 ձու մեկ լիտրում[26]:
  • Մեկ այլ հետազոտության ժամանակ Մարաքեշում,Մարոկկո, որտեղ այդ ջրերը օգտագործում էին հողերի ոռոգման համար, ասկաիդի ձվեր հայտնաբերվել են հետևյալ քանակությամբ՝ 0.18 ձու/կգ կարտոֆիլի, 0.27 ձու/կգ շաղգամի, 4.63 ձու/կգ անանուխի, 0.7 ձու/կգ գազարի և 1.64 ձու/կգ բողկի մեջ[27]: Այդ շրջանի նմանատիպ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այդ տնտեսություններում աշխատող երեխաների 73%-ը վարակվել են ճիճվային հիվանդություններով, հատկապես ասկարիդոզով:

Կյանքի ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղանքում առաջին ձվերը հայտաբերվում են 60–70 օրից: Թրթուրային ասկարիդոզի ժամանակ ախտանիշները իհայտ են գալիս վարակումից 4–16 օր անց: Վերջնական ախտանիշներ են համարվում ստամոքս-աղիքային համակարգի անհարմարավետությունը, ծակոցի զգացողությունը, սրտխառնոցը, ջերմության բարձրացումը և կղանքում կենդանի թրթուրներ հայտնաբերելը: Որոշ հիվանդների մոտ, թրթուրի միգրացիայով պայմանավորված հնարավոր են թոքային կամ նյարդաբանական խանգարումներ: Ընդհանուր առմամբ ախտանիշները շատ քիչ են կամ բացակայում են: Որդերը կարող են խանգարել աղիների գործունեությանը, թրթուրները միգրացիայի ենթարկվելով կարող են առաջացնել պնևմոնիտ և էոզինոֆիլիա: Հասուն որդերը ապրում են 1–2 տարի, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են վարակված լինել ամբողջ կյանքի ընթացքում, երբ հասուն ձևերը մահանում են և առաջանում են նորերը[15]:

Մեկ ասկարիդը օրական կարող է դնել 200,000 ձու, իսկ ձվերը կարող են գոյատևել մինչև 15 տարի[3]: Նրանք պահպանում են իրենց դիրքը, շարժվելով աղիքային հոսքին հակառակ ուղությամբ[28]:

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունած սննդի մարսումից հետո սննդանյութերի մեծամասնությունը ստանում է ասկարիդը: Կան մի քանի ապացույցներ, որ ասկարիդը կարող է արտազատել որոշ հակաֆերմենտային նյութեր, որպեսզի պաշտպանի իրեն տիրոջ մարսողական ֆերմենտների ազդեցությունից: Երեխաները ավելի հաճախ են վարակվում ծանր ձևով[5]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման մեծամասնությունը կատարվում է կղանքում որդեր հայտնաբերելուց հետո: Մեծ քանակի ձվեր հայտնաբերելու դեպքում, բժիշկները ախտորոշումը դնում են մեկ կամ երկու կղանքի հետազոտություն հիման վրա:

Ախտորոշումը հիմնականում կատարվում է պատահական: Ասկարիդի ձվերը հայտնաբերվում են մանրադիտակի օգնությամբ՝ թարմ կղանքի նմուշում: Հետազոտությունը կատարվում է առարկայական ապակու վրա, և կան բազմաթիվ եղանակներ սկզբում դրանք կենտրոնացնելու և տեսանելիությունը մեծացնելու համար, ինչպիսին է օրինակ Կատոի եղանակը: Ձվերը օվալաձև են, հաստ, մանրաթելային շերտով(ծածկված են թմբիկներով), ունեն 35-50 մկմ լայնություն և 40-70 մկմ երկարություն: Թոքերի ախտահարման ժամանակ թրթուրներ հնարավոր է հայտնաբերել թոքերից արտազատված հեղուկում: Էոզինոֆիլիան, որը դիտվում է շատ այլ մակաբույծային հիվանդությունների դեպքում, ասկարիդոզի բնորոշ ախտանշան չէ: Ռենտգեն պատկերում կարող է դիտվել 15–35 սմ լցման դեֆեկտ:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը ներառում է սանիտարահիգենիկ պայմանների հասանելիության բարելավում, ինչպես նաև ճիշտ կահավորված և մաքուր զուգարանների առկայություն [5]: Ձեռքերի հաճախակի օճառով լվանալը կարող է պաշտպանել վարակումից, սակայն չկան ոչ մի ապացույցներ, որ այն ազդում է հիվանդության ծանրության աստիճանի վրա[10]: Կարևոր է նաև բացառել չմշակված մարդու կղանքի օգտագործումը որպես պարարտանյութ:

Այն շրջաններում, որտեղ վարակված է բնակչության 20%-ը, առաջարկվում է բուժել բոլորին[5]: Բուժման արժեքը մեկ մարդու համար կազմում է 2-3 ցենտ[5][29]: ԱՀԿ-ի կողմից առաջարկված առաջին ընտրության դեղամիջոցներ են մեբենդազոլը և ալբենդազոլը[30]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցները, որոնք օգտագործվում են կլոր որդերի ոչնոացման համար անվանվում են ասկարիցիդներ: ԱՀԿ-ն առաջարկում է կիրառել ալբենդազոլ, մեբենդազոլ և պիրանտել[3]: Այլ արդյունավետ միջոցներից են տրիբենդիմիդինը և նիտազօկսանիդը[3]: Պիրանտելը կարող է առաջացնել աղիքային անանցանելիություն որդերի շատ քանակի դեպքում: Ալբենդազոլը հակցուցված է հղիներին և երկու տարեկանից փոքր երեղաներին: Թիաբենդազոլը կարող է առաջացնել որդի միգրացիա դեպի կերակրափող, այդ իսկ պատճառով այն հիմնականում կիրառվում է պիպերազինի հետ:

Պիպերազինը արգելակում է ասկարիդի մկաններում ացետիլխոլինի ռեակցիան, ինչն էլ հանգեցնում է ասկարիդի անշարժացմանը: Այն օգտագործվում է նաև առանձին միջոց, երբ որդերը առաջացրելեն աղիների կամ լեղուղիների խցանում:

Կորտիկոստերոիդները օգտագործվում են բորբոքման դեպքում:

Այլ դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում, սուր ախտահարման ժամանակ հնարավոր է աղու մեխանիկական խցանում որդերով, ինչը պահանջում է անհետաձգելի վիրաբուժական միջամտություն[33]: Խցանման պատճառ կարող են լինել որդերը կամ աղիների ոլորումը[33]: Վիրահատության ընթացքում հնարավոր է որդերին հեռացնել ձեռքով՝ մեխանիկական եղանակով[33]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդոզը կյանքի համար վտանգավոր չէ[5]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ասկարիդոզից մահացությունը մեկ միլիոն մարդկանց հաշվարկով
     0-1     1-2     2-3
100 000 բնակչությանը բաժին հասնող ասկարիդոզով հիվանդ մարդկանց թիվը ըստ 2004 թվականի տվյալների:
     տվյալներ չկան      մինչև 10      10-20      20-30      30-40      40-50      50-60      60-80      80-100      100-120      120-140      140-150      ավելի քան 150

Շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկարիդոզը տարածված է Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում: Որոշ չափով հանդիպում է ԱՄՆ-ում, ինչպես նաև Մեքսիկայի ափամերձ շրջաններում:

Վարակվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 0.8-1.3 միլիարդ մարդ վարակված է այս աղիքային որդերով, հիմնականում Աֆրիկայում և Ասիայում[5][3][13]: Այդ դեպքերից 120-220 միլիոնը համարվում են ախտանշանային[5]:

Մահացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն 2010 թվականին հանգեցրել է 2,700 մահվան, ի տարբերություն 1990 թվականին գրանցված 3,400-ի[14]: Անուղակիորեն թերսնուցման պատճառով առաջացած մահացությունները հնարավոր է մի փոքր շատ լինեն:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա կենդանիների երկու մոդել, մկներ և խոզեր, որոնք օգտագործվում են ասկարիդոզի ուսումնասիրության համար[34][35]:

Ասկարիդոզը կենդանիների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակը խոզերի մոտ բերում է քաշի ավելացման վատացման, հետևաբար ֆինանսական լուրջ հետևանքներ է առաջացնում գյուղատնտեսներին[5]: Խոզերի մոտ մակաբույծը Ascaris suum-ն է հանդիսանում[5]: Ձիերի դեպքում մակաբույծն է Parascaris equorum-ը, բայց խոսակցականում նորից անվանում են ասկարիդ[36]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի թագավորներ Ռիչարդ III-ը[37] և Հենրի VIII-ը[38] ունեցել են ասկարիդոզ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Hagel I, Giusti, T (Oct 2010)։ «Ascaris lumbricoides: an overview of therapeutic targets»։ Infectious Disorders Drug Targets 10 (5): 349–67։ PMID 20701574։ doi:10.2174/187152610793180876 
  4. 4,0 4,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 Dold C, Holland, CV (Jul 2011)։ «Ascaris and ascariasis»։ Microbes and Infection / Institut Pasteur 13 (7): 632–7։ PMID 20934531։ doi:10.1016/j.micinf.2010.09.012 
  6. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  7. «Soil-transmitted helminth infections Fact sheet N°366»։ World Health Organization։ June 2013։ Արխիվացված օրիգինալից 2014-02-21-ին 
  8. 8,0 8,1 «Neglected Tropical Diseases»։ cdc.gov։ June 6, 2011։ Արխիվացված օրիգինալից 4 December 2014-ին։ Վերցված է 28 November 2014 
  9. Ziegelbauer K, Speich, B, Mäusezahl, D, Bos, R, Keiser, J, Utzinger, J (Jan 2012)։ «Effect of sanitation on soil-transmitted helminth infection: systematic review and meta-analysis»։ PLOS Medicine 9 (1): e1001162։ PMC 3265535։ PMID 22291577։ doi:10.1371/journal.pmed.1001162 
  10. 10,0 10,1 Fung IC, Cairncross, S (Mar 2009)։ «Ascariasis and handwashing»։ Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene 103 (3): 215–22։ PMID 18789465։ doi:10.1016/j.trstmh.2008.08.003 
  11. Jia TW, Melville, S, Utzinger, J, King, CH, Zhou, XN (2012)։ «Soil-transmitted helminth reinfection after drug treatment: a systematic review and meta-analysis»։ PLoS Neglected Tropical Diseases 6 (5): e1621։ PMC 3348161։ PMID 22590656։ doi:10.1371/journal.pntd.0001621 
  12. 12,0 12,1 Keiser J, Utzinger, J (2010)։ The drugs we have and the drugs we need against major helminth infections։ Advances in Parasitology 73։ էջեր 197–230։ ISBN 978-0-12-381514-9։ PMID 20627144։ doi:10.1016/s0065-308x(10)73008-6 
  13. 13,0 13,1 Fenwick A (Mar 2012)։ «The global burden of neglected tropical diseases»։ Public Health 126 (3): 233–6։ PMID 22325616։ doi:10.1016/j.puhe.2011.11.015 
  14. 14,0 14,1 Lozano R (Dec 15, 2012)։ «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2095–128։ PMID 23245604։ doi:10.1016/S0140-6736(12)61728-0 
  15. 15,0 15,1 Anderson, R.M. & May, R.M. (1991). Infectious diseases of humans. Dynamics and control. Oxford: Oxford Scientific Publications
  16. Torok E. Oxford Handbook Infect Dis and Microbiol, 2009
  17. Fincham, J., Dhansay, A. (2006). Worms in SA's children – MRC Policy Brief Archived 2015-04-02 at the Wayback Machine.. Nutritional Intervention Research Unit of the South African Medical Research Council, South Africa
  18. «Fatal human ascariasis following secondary massive infection»։ Am. J. Trop. Med. Hyg. 35 (2): 314–8։ March 1986։ PMID 3953945։ doi:10.4269/ajtmh.1986.35.314 
  19. Berman, Jules J. (2012), Taxonomic Guide to Infectious Diseases: Understanding the Biologic Classes of Pathogenic Organisms, Academic Press, p. 151, ISBN 978-0-12-415895-5, արխիվացված օրիգինալից 2013-05-30-ին, https://books.google.com/books?id=m7vT6i3xmC4C&pg=PA151#v=onepage&q&f=false 
  20. Rollinson, D.; Hay, S.I. (2011), Advances in Parasitology, Volume 66, Academic Press, p. 165, ISBN 978-0-08-087900-0, արխիվացված օրիգինալից 2013-05-30-ին, https://books.google.com/books?id=G8av9Gs284MC&pg=PA165#v=onepage&q&f=false 
  21. Hall A., Hewitt G., Tuffrey V. (2008)։ «A review and meta-analysis of the impact of intestinal worms on child growth and nutrition»։ Maternal and Child Nutrition 4 (Suppl 1): 118–236։ PMID 18289159։ doi:10.1111/j.1740-8709.2007.00127.x 
  22. Stephenson, L.S. (1987). The Impact of Helminth Infections on Human Nutrition. London: Taylor & Francis.
  23. «Ascaris lumbricoides»։ Arch. Pathol. Lab. Med. 124 (1): 174–5։ January 2000։ PMID 10629158։ doi:10.1043/0003-9985(2000)124<0174:AL>2.0.CO;2 
  24. «AscarisInfection Fact Sheet»։ Արխիվացված օրիգինալից 2010-05-31-ին 
  25. Pawlowski ZS, Schultzberg K (1986)։ «Ascariasis and sewage in Europe»։ in Block JC։ Epidemiological Studies of Risks Associated With the Agricultural Use of Sewage Sludge: Knowledge and Needs (EUR)։ Elsevier Science Pub Co։ էջեր 83–93։ ISBN 978-1-85166-035-3 
  26. Horák P (1992)։ «Helminth eggs in the sludge from three sewage treatment plants in Czechoslovakia»։ Folia Parasitol. 39 (2): 153–7։ PMID 1644362 
  27. «Helminthic infections associated with the use of raw wastewater for agricultural purposes in Beni Mellal, Morocco»։ East. Mediterr. Health J. 5 (5): 912–21։ September 1999։ PMID 10983530 
  28. Crompton, D.W. and Pawlowski, Z. (1985). Life history and development of Ascaris lumbricoides and the persistence of human ascariasis. In: Ascariasis and its public health significance. Eds Crompton, D.W. Nesheim, M.C. and Pawlowski, Z.S. London: Taylor & Francis
  29. Mascarini-Serra L (2011)։ «Prevention of soil-transmitted helminth infection»։ Journal of Global Infectious Diseases 3 (2): 175–182։ PMC 3125032։ PMID 21731306։ doi:10.4103/0974-777X.81696 
  30. WHO (2006)։ Preventive Chemotherapy in Human Helminthiasis : Coordinated Use of Anthelminthic Drugs in Control Interventions : a Manual for Health Professionals and Programme Managers։ WHO Press, World Health Organization, Geneva, Switzerland։ էջեր 1–61։ ISBN 978-9241547109։ Արխիվացված օրիգինալից 2013-02-28-ին 
  31. 31,0 31,1 31,2 Holt, Jr Emmett L, McIntosh Rustin: Holt's Diseases of Infancy and Childhood: A Textbook for the Use of Students and Practitioners. Appleton and Co, New York,11th edition
  32. Ravina Enrique (2011)։ The evolution of drug discovery : from traditional medicines to modern drugs (1. Aufl. ed.)։ Weinheim: Wiley-VCH։ էջ 91։ ISBN 978-3-527-32669-3։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  33. 33,0 33,1 33,2 Hefny AF, Saadeldin YA, Abu-Zidan FM (May 2009)։ «Management algorithm for intestinal obstruction due to ascariasis: a case report and review of the literature»։ Ulusal Travma Ve Acil Cerrahi Dergisi = Turkish Journal of Trauma & Emergency Surgery : TJTES 15 (3): 301–5։ PMID 19562557 
  34. Howes HL (June 1971)։ «Anthelmintic studies with pyrantel. II. Prophylactic activity in a mouse-ascaris suum test model»։ J. Parasitol. 57 (3): 487–93։ JSTOR 3277899։ PMID 5090955։ doi:10.2307/3277899 
  35. «Persistent activity of doramectin and ivermectin against Ascaris suum in experimentally infected pigs»։ Vet. Parasitol. 82 (3): 235–41։ April 1999։ PMID 10348103։ doi:10.1016/S0304-4017(99)00018-7 
  36. «Parasites:Ascarids»։ eXtension։ September 27, 2011։ Արխիվացված օրիգինալից 9 November 2014-ին։ Վերցված է 9 November 2014 
  37. Mitchell PD, Yeh HY, Appleby J, Buckley R (7 September 2013)։ «The intestinal parasites of King Richard III»։ Lancet 382 (9895): 888։ PMID 24011545։ doi:10.1016/S0140-6736(13)61757-2 
  38. «Infected and Hunched: King Richard III Was Crawling with Roundworms»։ Արխիվացված օրիգինալից 2017-01-09-ին։ Վերցված է 2017-01-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]