Պիրանտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրանտել
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար15686-83-6
PubChem CID708857
DrugBankDB11156 11156, DB11156
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.036.143 Խմբագրել Վիքիդատայում

Պիրանտել դեղամիջոց, որն օգտագործվում է մակաբույծ որդերով վարակվծության բուժման համար[1]։ Այդ թվում ասկարիդի, ակիլոստոմի, էնտերոբիազի, տրիխոստրոնգիլիազի և տրիխինելոզի[1]։ Այն օգտագործվում է բերանացի ընդունման հաբերի տեսքով[1]։

Կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ, անքնություն և ցան[1]։ Լյարդի ախտահարում ունեցող մարդիկ դեղամիջոցը պետք է օգտագործեն ցածր դեղաչափով[1]։ Հղիության ժամանակ կիրառման անվտանգության մասին տվյալներ չկան[2]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգության մասին նույնպես տվյալներ չկան[1]։ Այն ներառված է հակամակաբուծային դեղամիջոցների շարքում[3]։ Այն ազդում է մակայուծ որդերին պարալիզացնելու եղանակով[3]։

Պիրանտելն առաջին անգամ հայտնագործվել է 1965թ․[4]։ Այն ներառված է ԱՀԿ հիմնական դեղամիջոցների շարքում որպես առողջապահության համակարգում ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջողներից մեկը[5]։ Պրանտելն ունի գեներիկ դեղամիջոցներ[3]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսն արժե մոտ 25 ԱՄՆ դոլար[6]։ Այն նաև կիրառվում է մի շարք կենդանիների ճիճվակրության բուժման համար[4]։

Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրանտելը, մարդկանց համար գտնվում է հղիության ժամանակ կիրառման անվտանգության C դասում, իսկ շների և կատուների համար A դասում։ Պիրանտելը համարվում է անվտանգ դեղամիջոց կենդանիների խնամքի համար[7]։

Ազդեցության մեծանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրանտելը գործում է որպես նյարդամկանային փոխազդեցությունն արգելակող, պարալիզացնող դեղամիջոց։ Այդ ճանապարհով դեղամիջոցը հելմինթների մոտ առաջացնում է չկառավարվող կծկումներ այնուհետև պարալիչ։ Սա հանգեցնում է նրան, որ որդը չի կարողանում ամրանալ մարսողական համակարգի պատերից և օրգանիզմից հեռացվում է բնական ճանապարհով։ Պիրանտելը տիրոջ օրգանիզմի վրա զգալի ազդեցություն չի թողնում քանի որ այն ավելի վատ է ներծծվում տիրոջ մարսողական համակարգից։ Սպասիտիկ (տետանիկ) կծկումներ առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես պիրանտելը կարող են առաջացնել ստամոքսաղիքային ծանր անանցանելիություն, որդերով ծանրաբեռնման հետևանքով[8]։ Այս օբստրուկցիան հիմնականում հանդիպում է այն դեպքերում և վարակված չափսերով փոքր կենդանին փորձում է միաժամանակ դուրս մղել բազմաթիվ մակաբույծներ։ Սովորաբար որդերն օրգանիզմից հեռացվում են բնական կղազատման, փորլուծության կամ պատահական փսխման ժամանակ։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա են մի շարք ապրանքային անվանումներ, այդ թվում "Reese's Pinworm Medicine", "Pin-X", "Pin-Rid","PYRANTRIN", "COMBANTRIN", "Anthel", "Helmintox", "Helmex", "Strongid" և Drontal Cat.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 89, 608. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Pyrantel Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Pyrantel Pamoate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Maddison, Jill E.; Page, Stephen W.; (BVSc.), David Church (2008). Small Animal Clinical Pharmacology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 209. ISBN 978-0702028588. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 54. ISBN 9781284057560.
  7. Plumb, D. C. (2005). Plumb's veterinary drug handbook. Stockholm, Wis: PharmaVet. ISBN 978-0-8138-0518-4.
  8. Salman, A. B. (1997). «Management of intestinal obstruction caused by ascariasis». Journal of Pediatric Surgery. 32 (4): 585–587. doi:10.1016/S0022-3468(97)90712-0. PMID 9126759.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրանտել» հոդվածին։