Անդրոգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոգեն
Տեսակնմանատիպ կիրառությամբ կամ գործառույթով քիմիական նյութերի դաս

Անդրոգեն (հունարեն անդր՝ տղամարդ), բնական կամ սինթետիկ ստերոիդ հորմոն, որը կապվում է անդրոգենային ընկալիչների հետ և կարգավորում է արական հատկանիշների զարգացումը և պահպանումը[1][2]։ Անդրոգենների ֆունկցիաներից են էմբրիոնի արական սեռական օրգանների զարգացումը և դեռահասների երկրորդական սեռական հատկանիշների ձևավորումը։ Անդրոգենները սինթեզվում են ամորձիներում, ձվարաններում և մակերիկամներում։

Դեռահասության ժամանակ անդրոգենների աճ դիտվում է և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ[3]։ Արական սեռի ներկայացուցիչների մոտ հիմնական անդրոգենը տեստոստերոնն է[4]։ Դիհիդրոտեստոստերոնը (ԴՀՏ) և անդրոստենդիոնը արական սեռի զարգացման համար հավասար կարևորություն ունեն[4]։ ԴՀՏ-ն ներարգանդային կյանքում ապահովում է արական սեռական օրգանների տարբերակումը։ Չափահաս տարիքում ԴՀՏ-ն պատասխանատու է ճաղատացման, շագանակագեղձի մեծացման և ճարպագեղձերի ակտիվացման համար։

Չնայած անդրոգենները հիմնականում դիտվում են որպես արական սեռական հորմոններ, կանանց մոտ դրանք նույնպես առկա են․ անդրոգենները մասնակցում են լիբիդոյի և սեռական գրգռման առաջացման մեխանիզմներում։

Ի հավելումն դրանց դերին, որպես բնական հորմոններ, անդրոգեններն օգտագործվում են նաև որպես դեղամիջոցներ։

Տեսակներ և օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոգենների հիմնական ենթատեսակը՝ մակերիկամային անդրոգենները, արտադրվում են մակերիկամի ցանցային զոնայում՝ 19-ածխաթթվային ստերոիդներից։ Մակերիկամների անդրոգեններն օժտված են ցածր ակտիվությամբ և իրենցից ներկայացնում են հորմոնների մեծ խումբ․ դեհիդրոէպիանդրոստերոն (ԴՀԷԱ), դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատ (ԴՀԷԱ-ս), անդրոստենդիոն (Ա4), անդրոստենդիոլ (Ա5)։

Բացի տեստոստերոնից, անդրոգեններ են նաև․

  • Դեհիդրոէպիանդրոստենդիոնը (ԴՀԷԱ) սինթեզվում է մակերիկամի կեղևային շերտում՝ խոլեստերինից[5]։ Այն հանդիսանում է և՛ անդրոգենների, և՛ էստրոգենների նախանյութ
  • Անդրոստենդիոնը (Ա4) ստերոիդային անդրոգեն է, որն արտադրվում է ամորձիներում, մակերիկամի կեղևային շերտում և ձվարաններում։ Բացի նյութափոխանակային ձևով տեստոստերոնի և այլ անդրոգենների փոխարկվելուց, այն նաև էստրոնի նախանյութ է հանդիսանում։ Միջազգային օլիմպիական հանձնաժողովի կողմից բոդիբիլդերներին և աթլետներին անդրոստենդիոնի կիրառումը արգելված է
  • Անդրոստենդիոլը (A5) ԴՀԷԱ-ի մետաբոլիտ և տեստոստերոնի ու էստրադիոլի նախանյութ է
  • Անդրոստերոնը հանդիսանում է անդրոգեների ճեղքման վերջնանյութ, պրոգեստերոնի նյութափոխանակության վերջնարդյունք է, որը մասնակցում է օրգանիզմի արականացման պրոցեսին։ Այն հավասար քանակներով հայտնաբերվում է արյան պլազմայում և մեզում՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ
  • Դիհիդրոտեստոստերոնը տեստոստերոնի մետաբոլիտ է և օժտված է տեստոստերոնից ավելի բարձր ակտիվությամբ, քանզի ավելի ամուր է կապվում անդրոգենային ընկալիչներին։ Այն սինթեզվում է մաշկում և վերարտադրողական համակարգի հյուսվածքներում

Կանացի ձվարանային և մակերիկամային անդրոգեններ

Ձվարանները և մակերիկամները նույնպես անդրոգեններ են սինթեզում, սակայն ավելի քիչ քանակներով՝ քան ամորձիներում։ Հաշվի առնելով այս գեղձերի կողմից արտադրվող կանացի անդրոգենների քանակները, մենստրուացիայի մեջ գտնվեղ 6 կանանց շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել[6], որ՝

  • Մենստրուալ ցիկլի ընթացքում մակերիկամների մասնակցությունը տեստոստերոնի, անդրոստենդիոլի և ԴՀԷԱ-ի արտադրությունը նույնական է
  • Ձվարանների կողմից տեստոստերոնի, անդրոստերոնի և ԴՀԷԱ-ս-ի արտադրությունը մաքսիմումի է հասնում ցիկլի մեջտեղում, մինչդեռ ձվարանային ԴՀՏ-ի և ԴՀԷԱ-ի արտադրությունը մենստրուալ ցիկլի ընթացքում նշանակալիորեն չի փոխվում
  • Մենստրուալ ցիկլի մեջտեղում ձվարանային անդրոստերոնի արտադրությունը 2 անգամ գերազանցում է մակերիկամայինին
Մենստրուալ ցիկլի ընթացքում պերիֆերիկ անդրոգենների արտադրության մեջ փվարանների և մակերիկամների մասնակցությունը[6]
Անդրոգեն Ձվարանայի (%) (ֆ, մ, լ) Մակերիկամային (%)
ԴՀԷԱ 20 80
ԴՀԷԱ-ս 4, 10, 4 90–96
Անդրոստենդիոն 45, 70, 60 30–55
Տեստոստերոն 33, 60, 33 40–66
ԴՀՏ 50 50
Ֆ= վաղ ֆոլիկուլյար, Մ = Ցիկլի մեջտեղ, Լ = ուշ լյուտեալ փուլ։

Կենսական ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախածննդյան շրջանում արական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձիների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասունների մոտ գոնադները վերածվում են կա՛մ ձվարանների, կա՛մ ամորձիների[7]։ Մարդկանց մոտ, նախածննդյան 4-րդ շաբաթում սկսվելով, երիկամների հարևանությամբ գտնվող միջանկյալ մեզոդերմում առաջանում են գոնադալ ռուդիմենտները։ 6-րդ շաբաթում էպիթելային սեռական թելերը զարգանում են ձևավորվող ամորձիներում։ Տղամարդկանց մոտ Y քրոմոսոմը հսկում է արական ֆենոտիպի զարգացումը, որը ներառում է երկպոտենցիալ գոնադների՝ որպես ամորձիների, փոխարկումը։ Տղամարդկանց մոտ սեռական թելերը ամբողջությամբ ներթափանցում են դեպի զարգացող գոնադների ներս։

Անդրոգենների արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական թելերի մեզոդերմից առաջացած էպիթելային բջիջները զարգանալով վերածվում են Սերտոլիի բջիջների, որոնք աջակցում են սպերմայի բջիջների ձևավորմանը։ Պտղի զարգացման 8-րդ շաբաթում ամորձային խողովակիկների միջև գտնվում է ոչ էպիթելային բջիջների փոքր քանակություն։ Սրանք Լեյդիգի բջիջներն են։ Տարբերակումից կարճ ժամանակ անց դրանք սկսում են արտադրել անդրոգեններ։

Անդրոգենների ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոգենները աշխատում են որպես պարակրին հորմոններ, որոնք արտադրվում են Սերտոլիի բջիջների կողմից և օգնում են սպերմայի արտադրությանը։ Դրանք նաև մասնակցում են արական սեռի պտղի արականացման պրոցեսին։ Անդրոգենների ազդեցությամբ մեզոնեֆրոնի, Վոլֆյան ծորանների մնացորդները փոխարկվում են մակամորձիների, սերմնածորանների և սերմնաժայթքման ծորաների։ Անդրոգենների ազդեցությամբ այս պրոցեսի իրականացումանն օգնում է Սերտոլիի բջիջներում արտադրվող Մյուլերյան արգելկող հորմոնը (ՄԱՀ), որը կանխում է Մյուլերյան ծորաների՝ որպես ֆալոպյան խողովակների և այլ իգական վերարտադրողական հյուսվածքների, վերափոխումը։ ՄԱՀ-ը անդրոգենների հետ միասին նպաստում է ամորձիների՝ դեպի փոշտ իջեցմանը։

Վաղ կանոնակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգցման 8-րդ շաբաթում մարդու խորիոնային գոնադոտրոպինը ակտիվացնոմ է Լեյդիգի բջիջների կողմից անդրոգենների արտադրությունը՝ նախքան 11-12-րդ շաբաթում հիպոֆիզի ձևավորումը և լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) արտադրությունը։ Անդրոգնների հյուսվածքային ազդեցությունն է տեստոստերոնի փոխարկումը 5α-դիհիդրոտեստոստերոնի (ԴՀՏ)։

Արական սեռական հասունացում դեռահասության տարիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահասության շրջանում տղաների մոտ անդրոգենների արտադրությունը կտրուկ աճում է։ Անդրոգենները միջնորդում են երկրորդական սեռական հատկանիշների ձևավորմանը և սպերմատոգենեզի, վերարտադրողկանության ֆունկցիայի և սեռական գրգռման ակտիվացմանը։ Երկրորդական սեռական հատկանիշները ներառում են ձայնի տեմբրի իջեցումը, մազածածկույթի արտահայտչությունը, ադամախնձորի արտահայտումը, ուսերի լայնացումը, մկանային զանգվածի ավելացումը և առնանդամի մեծացումը։

Սպերմատոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահասության ընթացքում անդրոգենների, լյուտեինացող հորմոնի (ԼՀ) և ֆոլիկուլխթանիչ հորմոնի (ՖԽՀ) արտադրությունն աճում է, որի արդյունքում սեռական ձգաններն արտահայտիչ են դառնում՝ ձևավորելով սերմնախողովակները, իսկ սեռական բջիջները փոխարկվում են սպերմայի։ Ավելի հասուն տարիքում անդրոգենները և ՖԽՀ-ն Սերտոլիի բջիջների հետ համատեղ նպաստում են սպերմայի առաջացմանը[8]։

Անդրոգեն պարունակող դեղորայքի օգտագործումը հանգեցնում է տղամարդու անպտղության առաջացմանը։ Դեղորայքի պատճառով առաջացած անդրոգենների քանակի ակտիվացումը ճնշում է ԼՀ-ի արտադրությունը և արգելակում է Լեյդիգի բջիջների կողմից էնդոգեն անդրոգենների արտադրությունը։ Անդրոգենների մեծ քանակության պատճառով սերմնախողովակնեը կարող են հետաճի ենթարկվել՝ հանգեցնելով անպտղության։

Ճարպի բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ սովորաբար ունեն ավելի քիչ ճարպային զանգված, քան կանայք։ Վերջին հետազոտությունների արդյունքներով անդրոգենները ճնշում են ճարպային բջիջների ֆունկցիան՝ ադիպոցիտների աշխատանքը կարևորող ազդնշանային տրանսդուկցիան արգելափակելով[9]։ Կարելի է հավելել, որ անդրոգենները, ի տարբերություն էստրոգենների, շատացնում են բետա-ադրեներգիկ ընկալիչների քանակը՝ պակասեցնելով ալֆա-ադրեներգիկ ընկալիչները․ սա հանգեցնում է էպինեֆրինի և նորէպինեֆրինի արտադրության քչացման։ Էպինեֆրինը և նորէպինեֆրինը կանխում են ճարպի կուտակումը, խթանում են լիպոլիտիկ բետա ընկալիչների ակտիվությունը։

Մկանային զանգված[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ նորմայում ունեն կմախքային մկանների ավելի մեծ զանգված, քան կանայք։ Անդրոգենները, ազդելով կմախքային մկանների մի խումբ բջիջների վրա, նպաստում են դրանց չափերի մեծացմանը[10]։ Միոբլաստները (մկանային բջիջների բազմացմանը մասնակցող բջիջներ), մկանների զարգացման նպատակով կուտակում են անդրոգեններ։ Միոբլաստների միաձուլումից առաջանում են մկանախողովակներ․ այս պրոցեսի ակտիվությունը կախված է անդրոգենային ընկալիչների մակարդակից[11]։ Անդրոգենի բարձր մակարդակը հանգեցնում է անդրոգենային ընկալիչների շատացմանը։

Ուղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան մեջ շրջանառվող անդրոգենները կարող են ազդեցություն ունենալ մարդու վարքի վրա, քանի որ որոշ նեյրոններ զգայուն են ստերոիդ հորմոնների նկատմամբ։ Անդրոգենների մակարդակն ազդում է մարդու ագրեսիայի և լիբիդոյի դրսևորման վրա։ Անդրոգենները որոշ կենդանատեսակների մոտ (մկներ, առնետներ, պրիմատներ) ունակ են փոփոխել ուղեղի կառուցվածքը, առաջացնելով սեռական դրսևորման փոփոխություններ[12]։ Այնուամենայնիվ, ըստ որոշ հետազոտությունների, տրանսգենդեր տղամարդկանց մոտ հորմոնային փոխրինող բուժման արդյունքում որևէ էական վարքային փոփոխություններ չեն դիտվել[13][14][15]։

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ անդրոգենները միայնակ ունակ են փոփոխել ուղեղի կառուցվածքը, սակայն դժվար է տարբերակել անդրոգենների և էստրոգենների առաջացրած փոփոխությունները՝ դրանց նմանության պատճառով[16]։

Նեյրոգենետիկ հետազոտություննեը արու առնետների մոտ ցույց են տալիս, որ հիպոկամպը անդրոգենային ազդեցության որոշման համար ամենաօգտակար ուղեղի հատվածն է։ Այս նպատակով հետազոտել են արու վայրի առնետներին և անդրոգենային ինտենսիվ բուժում ստացած առնետներին։ Երկրորդների մոտ առկա է եղել արտաքին սեռական օրգանների թերզարգացում և անդրոգենների հանդեպ զգայունության իջեցում կամ բացակայություն։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տեստոստերոնը և դիհիդրոտեստոստերոնը հսկում են հիպոկամպալ նեյրոգենեզը։

Ի տարբերություն անդրոգենների՝ էստրոգեններն այս ֆունկցիայով օժտված չեն[17]։ Դրանց ընկալիչների շատացումը նույնպես այդ էֆեկտը չի ապահովում[18]։

Անդրոգենների նորմալ փոխանակությունը պակասեցնում է տղամարդկանց մոտ դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Նորածին առնետների մոտ, ֆլուտամիդով բուժումից հետո, դիտվել են դեպրեսիայի նման ախտանիշներ։

Հայտնի է նաև, որ հիպոկամպալ նեյրոգենեզն ակտիվանում է անդրոգենային փոխանակության կարգավորման ժամանակ։ Նորածին առնետների մոտ վաղ կարգավորումը հանգեցնում է դեպրեսիայի նշանների պակասեցման կամ անհետացման[19]։

Ըստ արու առնետների հիպոկամպի հոմեոստազի հետազոտման արդյունքների՝ անդրոգենները կարող են փոխել անձի սոցիալական մեկուսացուման հակումը[20]։

Կանանց հատուկ ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոգեններն ունեն միոմետրիումը թուլացնող ազդեցություն, որն անդրոգենային ընկալիչներից անկախ պրոցես է, ընկճում է հղիության ժամանակ արգանդի կծկումերը[21]։

Անդրոգենների հանդեպ զգայունության իջեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

XY կարիոտիպով պտղի՝ անդրոգենային ազդակներին պատասխանելու խնդրի դեպքում առաջանում են անպտղություն և ինտերսեքս տիպի խանգարումներ։

Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների դեղնուցում անդրոգենների մակարդակն ապահովում է հետագա կյանքում նրանց սոցիալիզացիան։ Տես՝ ամերիկյան ջրահավ։

Կենսաբանական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոգենները կապվում և ակտիվացնում են անդրոգենային ընկալիչները, որով ապահովվում է դրանց կենսաբանական ֆունկցիան։

Հարաբերական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կենսաբանական վերլուծությունների[22]՝

Անդրոգեն Ակտիվություն (%)
Տեստոստերոն 40
ԴՀՏ 100
Անդրոստենդիոլ 0.0008
Անդրոստենդիոն 0.04
Դեհիդրոէպիանդրոստերոն 0.02
Անդրոստերոն 0.06

Ըստ հետազոտությունների արդյունքների՝ շագանակագեղձի քաշի և ծորանների նորմալ զարգացման գործում 5α-դեհիդրոանդրոստերոնը 2,4 անգամ ավելի ակտիվ է, քան տեստոստերոնը (Էպիթելային բջիջների ֆունկցիայի խթանման թեստեր), մինչդեռ ամորձահատումից հետո շագանակագեղձի բջիջների մահվան կանխման հարցում ԴՀՏ-ն և տեստոստերոնն ունեն նույն նշանակությունը[23]։

Ոչ գենոմային ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզվել է, որ անդրոգենները ազդանշաններ են հաղորդում նույնիսկ կորիզային անդրոգենային ընկալիչների միջոցով, որոնք տարբերվում են թաղանթային անդրոգենային ընկալիչներից[24][25][26]։

Կենսաքիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերոիդոգենեզ․ նկարում ձախ վերին անկյունում պատկերված է մի քանի անդրոգենների միջև կապը։ Էստրոնը և էստրադիոլը էստրոգեններ են։[27]

Կենսասինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոգենները սինթեզվում են խոլեստերինից՝ հիմնականում սեռական բջիջներում, ավելի քիչ՝ մակերիկամներում։ Ամորձիներն արտադրում են ավելի մեծ քանակով անդրոգեններ, քան ձվարանները։ Շագանակագեղձում, լյարդում, ուղեղում և մաշկում ԴՀՏ-ի ակտիվությունն ավելի մեծ է, քան տեստոստերոնինը։

Նյութափոխանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմում անդրոգենների նյութափոխանակությունը կատարվում է հիմնականում լյարդում։

Օգտագործումը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց մոտ տեստոստերոնի քիչ քանակը (հիպոգոնադիզմ) կարելի է բուժել տեստոստերոնի դեղորայքների ընդունման միջոցով։ Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում սովորաբար հեռացնում են տեստոստերոնի խոշոր աղբյուրները՝ կատարում են օրխէկտոմիա (ամորձիների հեռացում)։ Այլ միջոց է անդրոգենների՝ իրենց ընկալիչների հետ կապումը խանգարող ագենտների (անտիանդրոգենների) հսկումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moini Jahangir (2015)։ Fundamental Pharmacology for Pharmacy Technicians։ Cengage Learning։ էջ 338։ ISBN 978-1-30-568615-1։ «Androgen is the generic term for any natural or synthetic compound, usually a steroid hormone, which stimulates or controls the development of masculine characteristics by binding to androgen receptors.» 
  2. Gylys Barbara A, Wedding Mary Ellen (2017)։ Medical Terminology Systems: A Body Systems Approach։ F.A. Davis։ էջ 82։ ISBN 978-0-80-365868-4։ «Generic term for an agent (usually a hormone, such as testosterone or androsterone) that stimulates development of male characteristics.» 
  3. «15 Ways To Get Rid of Pimples Overnight Natural»։ Fast Health Fitness։ 2016-05-17 
  4. 4,0 4,1 Carlson Neil (22 January 2012)։ Physiology of Behavior։ Reproductive Behavior։ 11th edition։ Pearson։ էջ 326։ ISBN 978-0205239399 
  5. «Androgens»։ DIAsource։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2023-08-21 
  6. 6,0 6,1 «Ovarian and Adrenal Contribution to Peripheral Androgens During the Menstrual Cycle»։ The Journal of Clinical Endocrinology & Metabolism 39 (2): 340–346։ 1 August 1974։ PMID 4278727։ doi:10.1210/jcem-39-2-340 
  7. Scott F. Gilbert; with a chapter on plant development by Susan R. Singer (2000)։ Scott F. Gilbert, ed.։ Developmental Biology (6th ed.)։ Sunderland, Massachusetts: Sinauer Associates։ ISBN 978-0-87893-243-6  [Հղում աղբյուրներին]
  8. Stephen Nussey, Saffron Whitehead (2001)։ Saffron A. Whitehead, Stephen Nussey, eds.։ Endocrinology: an integrated approach։ Oxford: British Institute of Organ Studies։ ISBN 978-1-85996-252-7 [Հղում աղբյուրներին]
  9. «Testosterone inhibits adipogenic differentiation in 3T3-L1 cells: nuclear translocation of androgen receptor complex with beta-catenin and T-cell factor 4 may bypass canonical Wnt signaling to down-regulate adipogenic transcription factors»։ Endocrinology 147 (1): 141–54։ January 2006։ PMC 4417624։ PMID 16210377։ doi:10.1210/en.2004-1649 
  10. «Androgen receptor in human skeletal muscle and cultured muscle satellite cells: up-regulation by androgen treatment»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 89 (10): 5245–55։ October 2004։ PMID 15472231։ doi:10.1210/jc.2004-0084 
  11. «Recruitment of the androgen receptor via serum response factor facilitates expression of a myogenic gene»։ The Journal of Biological Chemistry 280 (9): 7786–92։ March 2005։ PMID 15623502։ doi:10.1074/jbc.M413992200 
  12. «Sexual differentiation of the vertebrate brain: principles and mechanisms»։ Frontiers in Neuroendocrinology 19 (4): 323–62։ October 1998։ PMID 9799588։ doi:10.1006/frne.1998.0171 
  13. Irwig Michael S. (14 April 2017)։ «Testosterone therapy for transgender men»։ The Lancet. Diabetes & Endocrinology 5 (4): 301–311։ PMID 27084565։ doi:10.1016/S2213-8587(16)00036-X – via PubMed 
  14. Costantino A., Cerpolini S., Alvisi Stefania, Morselli P., Venturoli S., Meriggiola M. (14 February 2013)։ «A Prospective Study on Sexual Function and Mood in Female-to-Male Transsexuals During Testosterone Administration and After Sex Reassignment Surgery»։ Journal of Sex & Marital Therapy – via semanticscholar.org 
  15. Johnson Justin M., Nachtigall Lisa B., Stern Theodore A. (1 November 2013)։ «The Effect of Testosterone Levels on Mood in Men: A Review»։ Psychosomatics 54 (6): 509–514։ doi:10.1016/j.psym.2013.06.018 – via ScienceDirect 
  16. «The role of androgen receptors in the masculinization of brain and behavior: what we've learned from the testicular feminization mutation»։ Hormones and Behavior 53 (5): 613–26։ May 2008։ PMC 2706155։ PMID 18374335։ doi:10.1016/j.yhbeh.2008.01.013 
  17. «Androgens increase survival of adult-born neurons in the dentate gyrus by an androgen receptor-dependent mechanism in male rats»։ Endocrinology 154 (9): 3294–304։ 2013։ PMID 23782943։ doi:10.1210/en.2013-1129 
  18. «Mild exercise increases dihydrotestosterone in hippocampus providing evidence for androgenic mediation of neurogenesis»։ PNAS 109 (32): 13100–13105։ 2012։ Bibcode:2012PNAS..10913100O։ PMC 3420174։ PMID 22807478։ doi:10.1073/pnas.1210023109 
  19. «Effects of neonatal flutamide treatment on hippocampal neurogenesis and synaptogenesis correlate with depression-like behaviors in preadolescent male rats»։ Neuroscience 169 (1): 544–54։ 2010։ PMC 3574794։ PMID 20399256։ doi:10.1016/j.neuroscience.2010.03.029 
  20. «Testosterone and social isolation influence adult neurogenesis in the dentate gyrus of male rats»։ Neuroscience 195: 180–90։ 2011։ PMC 3198792։ PMID 21875652։ doi:10.1016/j.neuroscience.2011.08.034 
  21. «Androgens in pregnancy: roles in parturition»։ Hum. Reprod. Update 20 (4): 542–59։ 2014։ PMC 4063701։ PMID 24643344։ doi:10.1093/humupd/dmu008 
  22. Steroid Biochemistry and Pharmacology by Briggs and Brotherton, Academic Press.
  23. «Relative potency of testosterone and dihydrotestosterone in preventing atrophy and apoptosis in the prostate of the castrated rat»։ J. Clin. Invest. 98 (11): 2558–63։ December 1996։ PMC 507713։ PMID 8958218։ doi:10.1172/JCI119074 
  24. «Molecular cell biology of androgen receptor signalling»։ Int. J. Biochem. Cell Biol. 42 (6): 813–27։ 2010։ PMID 19931639։ doi:10.1016/j.biocel.2009.11.013 
  25. «G protein-coupled receptors: extranuclear mediators for the non-genomic actions of steroids»։ Int J Mol Sci 15 (9): 15412–25։ 2014։ PMC 4200746։ PMID 25257522։ doi:10.3390/ijms150915412 
  26. «Targeting membrane androgen receptors in tumors»։ Expert Opin. Ther. Targets 17 (8): 951–63։ 2013։ PMID 23746222։ doi:10.1517/14728222.2013.806491 
  27. Häggström Mikael, Richfield David (2014)։ «Diagram of the pathways of human steroidogenesis»։ WikiJournal of Medicine 1 (1)։ ISSN 2002-4436։ doi:10.15347/wjm/2014.005