Ամերիկյան ջրահավ
| Ամերիկյան ջրահավ | |
Ամերիկյան ջրահավ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Կռունկանմաններ (Gruiformes) |
| Ընտանիք | Ջրահովվիկներ (Rallidae) |
| Ցեղ | Fulica |
| Տեսակ | Ամերիկյան ջրահավ (F. americana) |
| Միջազգային անվանում | |
| Fulica americana | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Ամերիկյան ջրահավ[1] (լատիներեն՝ Fulica americana), ոչ մեծ ջրային թռչուն ջրահովվիկների ընտանիքից։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 40 սմ է։ Մեծ թռչունները մուգ մոխրագույն են, գլուխը և պարանոցը ավելի մուգ են։ Կտուցը և ճակատի շերտը սպիտակ են. ճակատի սպիտակ շերտի վերևի մասում գտնվում է շագանակագույն բիծ։ Ոտքերը դեղնավուն են։ Աղվամազ ունեցող ձագերը սև են, գլուխը և կտուցը` վառ կարմիր։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է Հյուսիսային Ամերիկայում, Կանադաից հարավ։ Տարածված են նաև Հարավային Ամերիկայի հարավից մինչև հյուսիս։ Հյուսիսում չվող ջրահավերն են, բայց արեալի մեծ մասում տեսակն առկա է չսառչող ջրերում։ Հայտնի են այս տեսակի չվեկ թռչուններ Եվրոպայի հարավում։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են բուսականությամբ լցված ջրամբարներում և ճահիճներում։ Լավ են լողում, հաճախ են երևում բաց ջրում։ Հաճախ է սուզվում։ Վազքաթափի ժամանակ թռչում է ծանր, աղմկոտ, բայց թռիչքի ժամանակ` արագ և համեմատաբար թեթև։ Սնվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում։ Ամենակեր է, սնվում է ինչպես բուսական, այնպես էլ` կենդանական սնունդներով։ Բույնը շինում են բուսականությամբ հարուստ վայրերում, առափնյա բույսերում։ Ձագ հանելու ժամանակ նրանք շատ ագրեսիվ է լինում իրենց տեսակի ներկայացուցիչների հանդեպ։ Բազմացման եղանակին նրանք հանդիպում են շատ մեծ երամներով, ինչպես և` սև փարփարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 70. — 2030 экз
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- American Coot — Fulica americana Արխիվացված 2015-02-25 Wayback Machine — USGS Patuxent Bird Identification InfoCenter.
- American Coot information and photos — South Dakota Birds and Birding.
- American Coot — Cornell Lab of Ornithology.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ջրահավ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ջրահավ» հոդվածին։ |
| ||||||