Ջրահովվիկներ (լատ.՝ Rallidae), կռունկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 138, Հայաստանում՝ 8 տեսակ՝ գաճաճ ճահճահովվիկ, եղեգնահավ, եվրոպական ճահճահովվիկ, մեծ ճահճահովվիկ, մարգահավ, ջրահովվիկ, սև փարփար, սուլթանական հավ[1]։
Մարմինը (երկարությունը՝ 13-63 սմ) կողքերից սեղմված է։ Ոտքերը միջին երկարության են, մատները՝ երկար։ ճահճային, հազվադեպ՝ ջրային թռչուններ են՝ խիտ մացառուտներում ապրելուն հարմարված։ Որոշ տեսակներ լողում և սուզվում են, որոշները՝ արագ վազում։ Վատ են թռչում։ Մեծ մասն ակտիվ է մթնշաղին և գիշերը։ Դնում են 2-16 ձու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։