Այնտոպֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այնտոպֆ
Ենթատեսակստյու, կարտոֆիլով ուտեստ և կերակուր
Առաջացման երկիր Գերմանիա
 Eintopf Վիքիպահեստում

Այնտոպֆ (գերմ.՝ Eintopf՝ — «ընդհանուր կճուճ», թանձր ապուր[1]), առաջին և երկրորդ ճաշատեսակներին փոխարինող գերմանական խոհանոցի ուտեստ։ Այնտոպֆն իրենից ներկայացնում է թանձր ապուր, որը եփում են ջրով կամ արգանակով։ Այս ապուրի բաղադրատարրեր կարող են լինել՝ բանջարեղենը (կարտոֆիլը, ցանքային գազարը (լատին․՝ Daucus carota subsp. sativus), գոնգեղը, ինչպես նաև կաղամբի տարբեր տեսակներ (բանջարանոցային կաղամբը[2] (լատին․՝ Brássica olerácea), ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը (լատին․՝ Brassica oleracea var. gemmifera) , բրոկկոլին և այլն), լոբահատիկավորները (սիսեռը, ոսպը, լոբին, մի քանի կտոր, մանր կտրտած կանաչ լոբի և այլն), ձավարը, հացը, մակարոնեղենը, միսը, ապխտած մթերքը (օրինակ՝ կասսելերը), նրբերշիկը կամ մսամթերքի այլ տեսակներ։

Համարվում է, որ այս ախորժելի ապուրն ունի գյուղացիական ծագում. այնտոպֆն ստեղծվել է գերմանացի տնայի տնտեսուհիների կողմից, ովքեր ցանականում էին իրենց աշխատասեր ամուսիններին ու երեխաներին համեղ և հագեցած ուտեստ հրամցնել։

Ավանդաբար այնտոպֆը պատրաստում են ոչ միայն Գերմանիայում, այլև Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Հունգարիայում։ Բելգիական այնտոպֆին հաճախ ավելացնում են բաց երանգ ունեցող բելգիական գարեջուր։

Այս ուտեստը պատրաստելիս մեկ տարայի մեջ եփվում են այն բոլորը մթերքները, որոնք տնային տնտեսուհին ունենում է իր ձեռքի տակ։ Այնտոպֆի բաղադրատարրերը կարող են լինել լոբահատիկավորներ (լոբի, սիսեռ, ոսպ), բանջարեղեն (կարտոֆիլ, կաղամբ, գոնգեղ, գազար) և, իհարկե, մսամթերք՝ ապխտած, խոզի, հավի։ Ուտեստը պատրաստելիս կարելի է օգտագործել նաև մակարոնեղեն և չորահացեր։ Այնտոպֆը պատրաստում են նույնիսկ ձկով կամ նրբերշիկով։ Ուտեստին հիանալի համ են հաղորդում կանաչին և սունկը։

Այնտոպֆը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այնտոպֆ ուտեստի մասին (որպես «ընդհանուր ապուր») հիշատակվում է Միխայիլ Ռոմի «Սովորական ֆաշիզմ» ֆիլմում՝ որպես նացիստներին համախմբող ուտեստ։
  • 1933 թվականի հոկտեմբերից մինչև 1934 թվականի մարտ՝ յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը, նշվում է որպես «Այնտոպֆի կիրակի» (գերմ.՝ Eintopfsonntag)՝ որպես «Ձմեռային օգնություն» ընկերության մաս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой немецко-русский словарь, Москва, из-во «Русский язык», 1997, т.1, стр.403
  2. Синская, Е. Н. Род 649. Капуста — Brassica // Флора СССР / Ботан. ин-т АН СССР; Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. VIII тома Н. А. Буш. — М.—Л.: Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 459—466.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Herings Lexikon der Küche. Fachbuchverlag Pfannenberg, Haan-Gruiten, 23. Auflage 2001, ISBN 3-8057-0470-4
  • Konrad Köstlin: Der Eintopf der Deutschen. Das Zusammengekochte als Kult-Essen, в: Utz Jeggle (издатель): Tübinger Beiträge zur Volkskultur. (Untersuchungen des Ludwig-Uhland-Instituts der Universität Tübingen; том 69). Tübinger Vereinigung für Volkskunde, Tübingen 1986, ISBN 3-925340-51-3, стр. 220—241
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնտոպֆ» հոդվածին։