Բելգիական սպիտակ գարեջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելգիական սպիտակ գարեջուր
HoegaardenGlass.jpg
Ենթատեսակwhite beer? և wheat beer?
Ծագման երկիրFlag of Belgium (civil).svg Բելգիա
Belgian witbier Վիքիպահեստում

Բելգիական սպիտակ գարեջուր (հոլ.՝ Witbier, ֆր.՝ Bière blanche, թարգմ.՝ սպիտակ գարեջուր), կամ բելգիական սպիտակ, ցորենի գարեջուր[1], ավանդական բելգիական գարեջուր[2], անգլիական էլ գարեջրի տեսակ՝ պատրաստված ցորենից և գարու ածիկից, 4,5-ից մինչև 5,5 %՝ սպիրտի պարունակությամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիական սպիտակ, ցորենի գարեջուրն ունի ավելի քան 600-ամյա պատմություն: Առաջին անգամ պատրաստվել է Հուգարդեն գյուղում 1318 թվականին:

Քանի որ գարեջրի այս տեսակի պահանջարկն աստիճանաբար իջնում էր, 1956 թվականին փակվում է Հուգարդենի վերջին գարեջրագործարանը, որտեղ պատրաստվում էր գարեջուրը:

1965 թվականին բելգիացի գարեջրագործ Պիեր Սելիսը Հուգարդենում հիմնեց իր սեփական գարեջրագործարանը, որը կոչվում էր «Brouwerij Celis», իսկ 1966 թվականի մարտին թողարկեց ավանդական բելգիական սպիտակ գարեջուրը՝ «Hoegaarden» բրենդի ներքո:

1980 թվականին ընկերությունը տեղափոխվեց նոր հաստատություն և անվանումը փոխեց՝ դարձնելով «Brouwerij դե Kluis»: 1985 թվականին գարեջրագործարանը վառվեց՝ հրդեհի արդյունքում: Վերանորոգման համար միջոցներ տրամադրեց գարեջրագործ ընկերություններից մեկը՝ «Interbrew»-ն, որն էլ հետագայում դարձավ ապրանքանիշը վերցնողը: Բելգիական սպիտակ գարեջուր հիմնականում արտադրվում է Բելգիայում, ինչպես նաև Ֆրանսիայում, Նիդերլանդներում և ԱՄՆ-ում:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ գարեջրի այս տեսակը բազմաթիվ նմանություններ ունի ցորենի գարեջրի մյուս տեսակներին, հատկապես հիմնական բաղադրատարրերի տեսանկյունից (գարու ածիկի և ցորենի կամ ցորենի ածիկի)՝ բելգիական սպիտակ գարեջուրը կարելի է առանձնացնել որպես առանձին, ինքնուրույն տեսակ: Յուրահատուկ բնույթը պայմանավորված է մանր գինձի ու այլ կանաչիների և համեմունքների կիրառմամբ:

Իր անվանումը («սպիտակ») գարեջրի այս տեսակն ստացել է իր ոչ թափանցիկ և բաց, դալկադեղնավուն երանգի շնորհիվ: Գույնը տատանվում է բաց ծղոտագույնից մինչև բաց ոսկեգույն: Գարեջուրը լինում է չզտված և մուգ, կաթնագույն դեղնասպիտակավուն երանգի և մուգ, կաթնագույն դեղնասպիտակավուն երանգի, ձևավորում է սպիտակ խիտ փրփուր:

Բելգիական սպիտակ գարեջրի արտադրության համար օգտագործվում է 50 % անհաս ցորեն և 50 % բաց երանգավորմամբ գարու ածիկ: Այս գարեջրի պատրաստման որոշ տարբերակներում օգտագործվում է 5-10 % վարսակ: Այնպիսի համեմունքները, ինչպիսիք են՝ քերած գինձը, քաղցր նարնջի կեղևը և այլն, քաղցր անուշաբույր են հաղորդում խմիչքին: Որպես հավելումներ՝ կիրառվում են նաև երիցուկը, չամանը, որոշ հատիկավորներ և այլն. դրանք կոմպլեքսային համ ու բույր են հաղորդում գարեջրին: Բելգիական սպիտակ գարեջուրը նման է անգլիական էլ գարեջրին, որն ստացվում է բաձր խմորման միջոցով:

Այս գարեջրի առանձնահատկություններն են՝

  • թեթև և հաճելի տտիպություն, ինչը պայմանավորված է նրանով, որ գարեջուրը չի ֆիլտրվում, և շշի մեջ մնում է չհանգած խմորիչ, ինչը շարունակում է գարեջրի խմորումը նաև շշալցումից հետո,
  • կայծկլտունությունը, որը պայմանավորված է բարձր կարբոնացմամբ (գազավորմամբ),
  • բարդ և հարուստ անուշահոտություն, ինչը պայմանավորված է մրգի տարբեր տեսակների և համեմունքների առկայությամբ,
  • գրեթե բացակայում է դառնությունը, ինչը պայմանավորված է հմուլահատիկների նվազագույն պարունակությամբ,
  • համը քաղցր է, թունդ բուրմունք ունի՝ պայմանավորված նարնջի ցիտրուսակեղևի, ցիտրուսային մրգատեսակների, հմուլահատիկների չնչին պարունակությամբ, մեղրի, վանիլինի և այլ համեմունքների առկայությամբ:

Այս յուրօրինակ և նրբաճաշակ համն ու անուշահոտությունը պատմական ավանդույթների արդյունք են: 20-րդ դարի կեսին այս գարեջուրը պատրաստվում էր առանց հմուլահատիկների օգտագործման: Յուրաքանչյուր արտադրող ինքն է ընտրում այն բույսերը և համեմունքները, որոնք բուրավետիչների դեր են կատարում: Այժմ որպես բուրավետիչ օգտագործվում են նաև մանրացրած գինձը, քաղցր նարինջը, բույսեր և համեմունքներ, ինչպես նաև աննշան քանակությամբ հմուլահատիկներ:

Բելգիական սպիտակ գարեջրի մյուս ավանդական առանձնահատկությունը ալկոհոլի քիչ պարունակությունն է, որը, որպես կանոն, գտնվում է 4,4-5,5 %-ի սահմաններում:

Ապրանքապիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիական սպիտակ գարեջրի ամենահայտնի ապրանքապիտակը Hoegaarden Wit-ն է,որն արտադրվում է «InBev» միջազգային ընկերության կողմից:

Այլ հայտնի բրենդներ են՝ Vuuve 5-ը, Blanche de Bruges-ը, Blanche de Bruxelles-ը, Brugs Tarwebier-ը, Sterkens White Ale-ը, Celis White-ը, Blanche de Brooklyn-ը, Great Lakes Holy Moses-ը, Unibroue Blanche de Chambly-ը, Blue Moon Belgian White-ը, Allagash White Ale-ը, Blanche de Namur-ը, Blue Moon White Ale-ը, Wieckse Witte-ը, Victory Whirlwind Witbier-ը և այլն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lacambre, G. Traité complet de la fabrication de bières et de la distillation des grains, pommes de terre, vins, betteraves, mélasses, etc. Librairie polytechnique d'Aug.Decq, Bruxelles, 1851.
  • Frentz, A. Livre de poche du fabricant de bière blanche, Imprimerie Laurent frères, Bruxelles, 1872.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]