Ցիտրուսակեղև
| hesperidium? | |
|---|---|
| Ենթատեսակ | cocktail garnish? |
| Citrus zest Վիքիպահեստում | |
Ցիտրուսակեղև (իտալ.՝ cedro կիտրոն), տարատեսակ ցիտրուսային պտուղների (փոթոթահամի (Citrus aurantium), կիտրոնի (Citrus limonum), նարնջի, մանդարինի (Citrus nobilis) և թուրինջի (Citrus paradisi)) պտղապատյանի արտաքին գունավոր շերտը:
Նրանում առկա են երկաթ պարունակող զետեղարաններ, որոնք ունեն եթերային յուղեր, որոնցով էլ պայմանավորված է պտուղների բույրը: Ցիտրուսակեղևն օգտագործում են խոհարարության և ալկոհոլային խմիչքի արտադրության մեջ[1]: Ցիտրուսակեղևն ունի դառնաքաղցրավուն մրգային բուրմունք, մի փոքր քաղցր համ:
Խոհարարության մեջ օգտագործման նպատակով ցիտրուսակեղևն առանձնացնում են իր տակ փռված սպիտակ, փխրուն շերտից, ինչից հետո չորացնում և աղում են (կամ թակում)՝ դարձնելով փոշի: Ցիտրուսակեղևը համարվում է պատրաստ, երբ դառնում է փխրուն: Ցիտրուսակեղևի ցանկացած տեսակ չորացնելու համար անհրաժեշտ է այն բարակ շերտով շարել ափսեի մեջ, 2-3 օր պահել սենյակային ջերմաստիճանում՝ ամեն օր խառնելով:
Կախված այն հանգամանքից, թե ինչ պտղից է հանվում կեղևը, տարբերակում են կիտրոնի, նարնջի, թուրինջի և ցիտրուսի այլ տեսակներ: Բոլոր տարատեսակները պատկանում են թույլ, նրբահամ համեմունքների շարքին, այդ իսկ պատճառով կարող են կիրառվել ավելի նշանակալի չափաբաժիններով (այլ համեմունքների համեմատությամբ), այսինքն՝ ոչ թե դոլյաներով, այլ գրամներով:
Ըստ այդմ՝ չափանիշը պետք է լինի համը՝ թույլատրելի սահմանն անցնելուց հետո դառնավուն համի ի հայտ գալը:
Մնացածի համեմատ՝ խոհարարության մեջ ավելի հաճախ կիրառվում է լիմոնի կեղևը: Այն ավելացնում են այն կերակրատեսակների մեջ, որոնք պատրաստված են մսից, ձկից, թռչնամսից, մրգից, բանջարեղենից: Այն ներառված է նաև ապուրների բաղադրության մեջ՝ ինչպես սառը (մածնաբրդոշ, ճակնդեղի կերակուր), այնպես էլ դասական (բանջարաթթվապուր, կաղամբապուր, ձկնապուր): Առանց ցիտրուսակեղևի անհնար է պատկերացնել թե՛ տարատեսակ աղանդերները, թե՛ թխածները (բուլկի, բիսկվիթ, կեքս, շառլոտկա), քաղցր պուդինգներ, պաղպաղակ:
Նարնջի և մանդարինի կեղևներն օգտագործվում են աղանդերներին, քաղցր սոուսներին և հրուշակեղենին յուրահատուկ բուրմունք հաղորդելու համար: Թուրինջի կեղևը կիրառվում է այն համադամասերների կողմից, ովքեր սիրում են նաև կիտրոնի համը, բայց հարկ է նշել, որ թուրինջի կեղևը ճաշատեսակներն ավելի բուրումնավետ է դարձնում:
Փոթոթահամի ցիտրուսակեղևն ավելի հաճախ ավելացնում են կաթնաշոռով և բրնձով ճաշատեսակին, մսի խճողակին: Եվ, իհարկե, ցիտրուսակեղևի բոլոր տեսակներն օգտագործվում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մուրաբաների, կոմպոտների, անուշապուրների, դոնդողների պատրաստման համար:
Առավել հաճախ ցիտրուսակեղևն օգտագործվում է կենցաղում՝ միկրոալիքային վառարանի հոտից ձերբազատվելու, մետաղյա մակերեսների, ապակիների, մասնատված գրատախտակների մաքրման և փայլի հաղորդման համար: Ինչպես նաև հայտնի է, որ կիտրոնի կեղևի հոտը վանում է միջատներին:
Կոսմետոլոգիական նպատակով ցիտրուսակեղևը կիրառում են ոտքի մաշկի փափկեցման, ինչպես նաև եղունգների կոտրման և լնդերի արյունահոսության դեմ պայքարելու նպատակով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ цедра հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. В. Похлебкин — Все о пряностях. М., Центрполиграф, 2005, ISBN 5-9524-1888-0