Գոնգեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Rutabagas.jpg

Գոնգեղ, խաչածաղկավորների ընտանիքի երկամյա բույս։ Պտուղը բազմասերմ պատիճ Է։ Արմատապտուղները սպիտակ են, դեղին, կլոր, ձվաձև կամ տափակ։ Տերևներն արժեքավոր կեր են, օգտագործվում են թարմ ու սիլոսացված վիճակում։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 13 կերային միավոր, 0,9 կգ մարսելի պրոտեին, 60 գ կալցիում, 50 գ ֆոսֆոր, 40 գ նատրիում։ Հարուստ է C, Bi և B2 վիտամիններով։ ԽՍՀՄ-ում մշակվում էին եվրոպական մասի ոչ սնահողային գոտում, Հայաստանում՝ բարձր լեռնային շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157 CC-BY-SA-icon-80x15.png