Գուլյաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Գուլյաշ
2009-09-gulasch-pörkölt-paprikas-3.jpg
Հունգարական խոհանոց, Viennese cuisine? և Ռուսական խոհանոց
Տեսակկերակուր, ստյու, խոզի մսով ուտեստ և beef dish?
Ենթատեսակապուր
Առաջացման երկիրFlag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հունգարիայի թագավորություն
Հիմնականմիս
Goulash Վիքիպահեստում

Գուլյաշ (հունգ.՝ gulyás, գուլյաշ), հունգարացիների ազգային ուտեստը. ապխտած խոզի ճարպով, սոխով և պղպեղով տապակած տավարի կամ հորթի մսի կտորներով և կարտոֆիլով ուտեստ[1][2]: Ուտեստը պատկանում է թանձր ապուրների շարքին: Ի սկզբանե ապուրը հանդիսացել է հունգարացի խաշնարածների ավանդական կերակրատեսակը և պատրաստվել է ղազաններում, խարույկի վրա:

Միսը խոզի ճարպով նախապես տապակվում է կաթսայում կամ խորը թավայի մեջ՝ մինչ վարդագույն կեղևի առաջացումը: Դրանից հետո կաթսայի մեջ լցնում են ջուր և նախապես տապակած կարտոֆիլը[1], տոմատի մածուկը կամ թարմ լոլիկ, քաղցր պղպեղ[1], ալյուր, և ուտեստը եփվում է մինչ պատրաստ լիմնելը:

Գուլյաշը լայն տարածում ունի Հարավային Ռուսաստանի ղազախների խոհանոցում:

Այլ ուտեստներ՝ «Գուլյաշ» անվանման ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում հաճախ սխալմամբ գուլյաշ են անվանում ռագուն, որն իրենից ներկայացնում է առանց ոսկորի միս, որը սովորաբար պատրաստվում է երկու անգամ ուտելու համար. սկզբից տապակում են յուղի կամ ձեթի մեջ, ապա շոգեխաշում են կերակրալցուկի մեջ, որի հիմնական բաղադրատարրը տոմատի մածուկն է: Այդպիսի գուլյաշը մատուցվում է ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, մակարոնեղենի, բրնձի, հնդկացորենի հետ: Իրապես, այդպիսի ուտեստը բազմաթիվ նմանություններ ունի ոչ թե գուլյաշի, այլ՝ պերկելյոտի հետ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]