Չորահաց
![]() | |
Ենթատեսակ | բիսկվիտ, հաց և սննդամթերք |
Rusks Վիքիպահեստում |
Չորահաց, հացաբուլկեղենի կտրտած և չորացրած արտադրանք: Չորությունը մեծացնում է պիտանելիության ժամկետը: Չորահացն օգտագործվում է ծովագնացության ժամանակ, բանակներում և այլ էքսպեդիցիաներում: Գոյություն է ունեցել չորահացի տարանջատում՝ սովորական չորահաց և սպայական չորահաց, վերջիններս թխվում էին ավելի որակյալ ալյուրից:
Զորքերի՝ չորահացով մթերավորում (Ռուսական կայսրություն, XIX դար)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմական դրության ժամանակահատվածում և զորքերի զգալի շարժերի դեպքում թարմ թխված հացի փոխարեն զորքերը բավարարվում են չորահացով, որը, որպես մթերք, ավելի քիչ է փչանալու ենթակա և ավելի հարմարավետ է տեղափոխման համար: Չորահացի օրական բաժինը հավասար է երկու ֆունտի (թարմ հացի դեպքում նախատեսվում է երեք ֆունտ): Խաղաղ ժամանակներում զորքերի մոտ մշտապես պահպանվում է չորահացի պաշար, որը պարբերաբար փոխարինվում է թարմ չորահացով՝ հացի փոխարեն: Ռազմական դրության ժամանակահատվածում այդ պաշարը մասամբ պահվում է պայուսակներում, մասամբ՝ գումակներում[1]:
Պաշարի թարմացման դեպքում չորահացի թխումը տեղի է ունենում հենց զորքերի կողմից: Արևմտյան ռազմական շրջաններում կառուցված են հատուկ գործարաններ: Չորահացի թխման պայմանները գրված են առանձին բաղադրատոմսի մեջ: Չորահացի համար նախատեսված հացը կտրտվում է մեխանիկական եղանակով: Պատառը պետք է չորս կողմերից հաստ շերտ ունենա: Չորացումը տեղի է ունենում 65—70 °C ջերմաստիճանային պայմաններում: Խոտանված են համարվում այն չորահացերը, որոնք այրվել են կամ լավ չեն բովվել կամ պարունակում են 8 %-ից ավելի խոնավություն:
Չորահացի սննդարարությունը հավասար է հացի սննդարարությանը, բայց դրանց շարունակական կիրառումը վնասակար է առողջության համար, երբեմն հարուցել է այսպես կոչված չորահացային փորլուծություն: Այդ իսկ պատճառով հիգիենիկ տեսանկյունից ելնելով, ինչպես նաև ռազմական իրադրության ժամանակ հնարավորության դեպքում չորահացը պետք է փոխարինվի թարմ հացով:
Արևմտաեվրոպական բանակներում չորահացային մթերավորմանը համապատասխանում է գալետներով և չորացված ու մամլած հացով մթերավորումը: Գալետները պատրաստվում են ոչ թե 2 փուլով (հացի թխում և չորացում), այլ՝ մեկ: Դրանք ավելի քիչ վնասակար նյութեր և հարուցիչներ են պարունակում, քան չորահացերը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сухарное довольствие войск»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907