Ալեքսանդր Պտուշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Պտուշկո
Ալեքսանդր Պտուշկո.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 19, 1900(1900-04-19)
Ծննդավայր՝Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝մարտի 6, 1973(1973-03-06)[1] (72 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, մուլտիպլիկատոր, դիզայներ և ռեժիսոր
Պարգևներ՝Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
IMDb։ID 0699693

Ալեքսանդր Լուկիչ Պտուշկո (ռուս.՝ Александр Лукич Птушко, իսկական ազգանունը՝ Պտուշկին[2], ապրիլի 19, 1900(1900-04-19), Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1973(1973-03-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969) Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1947)։ Կինոյի հեքիաթային ժանրի վարպետ, նորարար համակցված նկարահանումների բնագավառում, աշխարհում առաջին լիամետրաժ տիկնիկային մուլտֆիլմի, բազմաշերտ գունավոր ժապավենի վրա նկարահանված առաջին խորհրդային գունավոր խաղարկային ֆիլմի, խորհրդային առաջին հնչուն մուլտֆիլմի և ստերեոձայնով առաջին լայնաֆորմատ ֆիլմի ստեղծողը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պտուշկոն ծնվել է 1900 թվականի ապրիլի 6(19)-ին Լուգանսկում (Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն, ներկայում՝ Լուգանսկի մարզ, Ուկրաինա), գյուղացիներ Լուկա Արտեմևիչ և Նատալյա Սեմյոնովնա Պտուշկինների ընտանիքում։ Մանկուց լավ է նկարել։ Ռեալական ուսումնարանի (որտեղ սովորել է Ալեքսանդրը) աշակերտների աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ նրա նկարները ճանաչվել են լավագույնը։ Դրանք բարձր է գնահատել Մարիա Ուլազովսկայան՝ Նիկոլայ Շվերնիկի կինը, որը հետագայում Պտուշկոյին օգնել է տեղափոխվել Մոսկվա և ընդունվել Կինեմատոգրաֆիայի պետական դպրոցի հեռակա բաժին[3]։

1919 թվականից ծառայել է 1-ին հեծելազորային բանակի 11-րդ հեծելազորային դիվիզիայում։ Քաղաքացիական պատերազմից հետո աշխատել է որպես դերասան և նկարիչ-դեկորատոր Ժողովրդական տանը և որպես թղթակից «Донецкая кочегарка» թերթում։

1923-1926 թվականներին սովորել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Փոխել է մի քանի մասնագիտություններ (թերթի թղթակից, դերասան, նկարիչ-դեկորատոր, Մոսկվայի շինարարների միության կազմբաժնի քարտուղար), մինչև գտել է իր կոչումը կինեմատոգրաֆիայում։

Մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականից աշխատել է «Մոսկինոկոմբինատում» («Մոսֆիլմ») որպես նկարիչ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նախագծել է տիկնիկներ։ 1928 թվականին կատարել է նորամուտը որպես ռեժիսոր՝ Յուրի Մերկուլովի և Իվան Նիկիտչենկոյի հետ համատեղ բեմադրելով մուլտֆիլմերի շարք «Բրատիշկին» տիկնիկային կերպարի մասնակցությամբ։ 1932 թվականին նկարահանել է առաջին խորհրդային հնչուն մուլտֆիլմը՝ «Կենցաղի տիրակալը» (ռուս.՝ «Властелин быта»)[2]։

1930-ական թվականներին Պտուշկոյի առավել նշանակալի աշխատանքը դարձել է Ջոնաթան Սվիֆթի վեպի մոտիվներով նկարահանված «Նոր Գուլիվեր» (1935) լիամետրաժ մուլտիպլիկացիոն-խաղարկային կինոնկարը, որտեղ բազմաթիվ (1500-ից մինչև 3000) տիկնիկների հետ միասին խաղացել է կենդանի դերասան։ Համակցված նկարահանումների, կառուցվածքների և հարմարանքների նորարարական մեթոդները տարիներ շարունակ կիրառվել են խորհրդային այլ ռեժիսորների կողմից, իսկ ֆիլմը մեծ ազդեցություն է ունեցել չեխական մուլտիպլիկացիայի դպրոցի կայացման վրա[4][5]։ «Моя лилипуточка» երգը, որը ոճավորված է Ալեքսանդր Վերտինսկու ստեղծագործության նմանությամբ, միանգամից դարձել է հիթ[3]։ Ալեքսանդր Պտուշկոյի դուստրը՝ Նատալյա Պտուշկոն, հետագայում հիշել է․

Այն ժամանակ՝ 35-ին, երբ «Նոր Գուլիվերն» էկրան բարձրացավ, բոլորը հանկարծ սկսեցին խոսել արդիականության և հրատապության մասին։ Քայլող լիլիպուտներին համեմատում էին ֆաշիստների հետ, իսկ երբ ֆաշիստը անցավ Եվրոպայով, ֆիլմը երկրորդ շունչ ստացավ. մարդիկ հրաժարվում էին դրանում պարզապես հեքիաթ տեսնել։ Բայց կային նաև այլ նմանություններ, նրանք վախեցնում էին։ Մեր երկրում եղել է մեկ Գուլիվեր, նրան ֆիլմը դուր եկավ։ Հարիկը տարակուսում էր․ «Միթե ոչ ոք իմ ֆիլմում չի տեսնում գլխավորը՝ մարդն ու տիկնիկը հավասար գործընկերներ են։ Ես ստեղծել եմ մի նոր աշխարհ, իսկ նրանք քաշում են այն դեպի իրենց... Ես ստեղծել եմ հեքիաթ, ինչպես դուք եք փնտրում է նրանում սովորական կյանքը։ Հասկացեք, որ հազար տիկնիկներին քայլել ստիպելն ավելի բարդ է, քան Կարմիր հրապարակում ամբողջ բանակի շքերթով քայլելը»։ Հայրիկին չէին հավատում։ Այդ ժամանակ շատերը թաքնված իմաստ էին փնտրում։

Այդ ֆիլմի հաջողությունը, որը բարձր է գնահատվել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում, Պտուշկոյին թույլ է տվել «Մոսֆիլմում» բացել ծավալային մուլտիպլիկացիայի սեփական գեղարվեստաարտադրական միավորումը[6]։ 1936-1940 թվականներին նրա թիմը բեմադրել է մոտ մեկ տասնյակ կարճամետրաժ տիկնիկային ֆիլմեր՝ «Աղվեսն ու գայլը», «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին», «Ուրախ երաժիշտներ» և այլն։ Դրանց մի մասը եղել է գունավոր և նկարահանվել է Պավել Մերշինի եռագույն մեթոդով[7]։ Աշխատանքներում ներգրավվել են նաև Պավել Բաժենովը և պալեխյան մանրանկարչության այլ վարպետներ։

1939 թվականին Պտուշկոն բեմադրել է ևս մեկ լիամետրաժ մուլտիպլիկացիոն խաղարկային ֆիլմ՝ «Ոսկե բանալի» ժապավենը Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթի հիման վրա, որտեղ ոչ միայն հանդես է եկել որպես սցենարի հեղինակ, այլև ակտիվորեն մասնակցել է նկարահանումներին[3]։ Այդ հեքիաթում ռեժիսորը նախապատվությունը տվել է ոչ թե մուլտիպլիկացիային, այլ համակցված նկարահանումներին և օբյեկտների օպտիկական համատեղմանը, երբ դերասաններին տարբեր հեռավորության վրա էին պահում տեսախցիկից, որպեսզի նվազեցնեն/մեծացնեն նրանց համամասնությունները (տարիներ անց նման մեթոդ կրկնել է Փիթեր Ջեքսոնը «Մատանիների տիրակալը» նկարահանելիս[8])[6]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ալեքսանդր Պտուշկոն կարճատեսության պատճառով ոչ պիտանի է ճանաչվել շարային ծառայության համար և ընտանիքի հետ տարհանվել է Ալմա Աթա, որտեղ աշխատել է Գեղարվեստական ֆիլմերի կենտրոնական միացյալ կինոստուդիայում։ «Տղան մեր քաղաքից» (ռուս.՝ «Парень из нашего города»), «Շրջկոմի քարտուղարը» (ռուս.՝ «Секретарь райкома»), «Զոյա» և այլ ֆիլմերում ղեկավարել է հնարքային և համակցված նկարահանումները՝ ընտանիքը կերակրելու համար, սովորել է կոշկակարություն, դրոշներ կարել։ Նրա բոլոր աշակերտները զոհվել են պատերազմում, և նա չի կարողացել վերականգնել իր արվեստանոցը[3]։

1932-1949 թվականներին եղել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոֆեսոր և գեղարվեստական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։ 1944-1946 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրենը[2]։ Այդ նույն տարիներին մի շարք գիտահանրամատչելի գրքեր է գրել մուլտիպլիկացիայի, հնարքային ու համակցված նկարահանումների թեմայով[9][10][11]։

«Սադկո» ֆիլմի ազդագիրը Ալլենթաունում, ԱՄՆ, 1962

Խաղարկային կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուշկոն սցենարների հեղինակ և համահեղինակ է, մի շարք ֆիլմերի (ոչ միայն իր) համակցված նկարահանումների ռեժիսոր, օրինակ՝ «Կապիտան Գրանտի երեխաները», «Տղան մեր քաղաքից» (ռուս․՝ «Парень из нашего города»): Նա ոչ միայն նախագծել, այլ նաև իր ձեռքով հավաքել է տիկնիկներ և զանազան մեխանիզմներ[6]։ Նրա նախաձեռնությամբ գործել են բուտաֆորիայի արտադրության արտադրամասեր, քիմիական նյութերի խոշոր չափերով լատեքս փրփուրի վուլկանացման թերմոստատ Խիմկիում[12]։ 1960-1963 թվականներին Պտուշկոն եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիային կից մանկական և պատանեկան ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը[2]։

Ալեքսանդր Պտուշկոյի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը

Պատերազմից հետո Պտուշկոն հեռացել է մուլտիպլիկացիայից և սկսել է նկարահանել խաղարկային ֆիլմեր՝ էկրանավորելով բիլինաներ, ժողովրդական հեքիաթներ, ռուս գրականության ստեղծագործությունները։ Նրա ֆիլմերը մեծ հաջողություն են ունեցել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաև Արևմուտքում։ Մեծ Բրիտանիայում «Իլյա Մուրոմեցը» (ստերեձայնով առաջին խորհրդային լայնէկրան ֆիլմը, 1956) թողարկվել է «Բիլինայի հերոսը և հրեշը» (ռուս.՝ «The Epic Hero and the Beast»), ԱՄՆ-ում՝ «Սուրը և վիշապը» (ռուս.՝ «The Sword and the Dragon») վերնագրով, ամերիկյան տարբերակը վերամոնտաժվել է Ռոջեր Կորմանի ստուդիայում, ինչպես և աև Ալեքսանդր Պտուշկոյի և Ալեքսանդր Ռոուի մի շարք այլ հեքիաթներ։ «Սամպո» (1958) խորհրդ-ֆիննական համատեղ ֆիլմն ամերիկյան վարձույթում ներկայացվել է «Այն օրը, երբ Երկիրը սառավ» (անգլ․՝ «The Day the Earth Froze»), «Սալթան թագավորի հեքիաթը» ցուցադրվել է Եվրոպայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի էկրաններին, իսկ «Սադկոն», որը թողարկվել է 1953 թվականին, Ամերիկայի էկրաններին կրկին ցուցադրվել է 1962 թվականին «Սինդբադի կախարդական ճանապարհորդությունը» (անգլ․՝ «The Magic Voyage of Sinbad») խորագրով։

Արևմուտքում Պտուշկոյին անվանում են «խորհրդային Ուոլթ Դիսնեյ»[13]։ 1967 թվականին «Սալթան թագավորի հեքիաթի» հայտնվելուց հետո Ուոլթ Դիսնեյը խնդրել է Ալեքսանդր Պտուշկոյին փոխանցել հետևյալը. «Շնորհակալ եմ, բայց ստիպված եմ հրաժարվել։ Իմ նկարահանման հրապարակը Ռուսաստանն է»[14]։ Մի շարք քննադատներ նրան համեմատել են իտալացի ռեժիսոր Մարիո Բավայի հետ, որը նույնպես հայտնի է կինոֆանտաստիկայի բնագավառում իր աշխատանքներով, այդ թվում՝ «Վիյ» ազատ էկրանավորմամբ[15][16]։

Ալեքսանդր Պտուշկոն երազել է էկրանավորել «Տարաս Բուլբան» և «Ասք Իգորի ճակատամարտի մասին», որի համար նույնիսկ սցենար էր գրել, բայց երիկամների ծանր հիվանդության պատճառով չի հասցրել մտահղացումը ավարտին հասցնել[3][17][14]։

Ալեքսանդր Պտուշկոն մահացել է 1973 թվականի մարտի 6-ին Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[18]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պտուշկոն ամուսնացած է եղել մի քանի անգամ։

Առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Նատալյա Պտուշկոն (1926-2008), աշխատել է որպես օգնական և երկրորդ ռեժիսոր «Մոսֆիլմ» կինոստուդիայում, այդ թվում՝ հոր ֆիլմերում, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ հոր կողքին[19]։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1947) «Քարե ծաղիկը» ֆիլմի համար (1946)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (այդ թվում՝ 1944 թվականին)
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Աձնվեր աշխատանքի համար։ Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Ի հիշատակ Մոսկվայի 800-ամյակի» մեդալ
  • Վենետիկի կինոփառատոն (փառատոնին պետության կողմից ներկայացված լավագույն ծրագրի համար մրցանակ, այդ թվում՝ «Նոր Գուլիվեր», 1934)
  • Կաննի կինոփառատոն (ժյուրիի մրցանակ լավագույն գունային լուծման համար, «Քարե ծաղիկը» ֆիլմ, 1946)
  • Վենետիկի կինոփառատոն («Արծաթե առյուծ» մրցանակ, «Սադկո» ֆիլմ, 1953)
  • Հարավսլավիայի միջազգային կինոփառատոն (ռեժիսորի պատվավոր դիպլոմ, «Ոսկե բանալի» ֆիլմ, 1956)
  • Էդինբուրգի կինոփառատոն (պատվավոր դիպլոմ, «Իլյա Մուրոմեց» ֆիլմ, 1958)
  • Մանկական և պատանեկան ֆիլմերի փառատոն Գոթվալդովում (ռեժիսորի մրցանակ, «Հեքիաթ կորցրած ժամանակի մասին» ֆիլմ, 1965)
  • Համամիութենական կինոփառատոն Լենինգրադում (մրցանակ, ֆիլմ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», 1968)
  • Մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոն Սալեռնոյում (ժյուրիի հատուկ մրցանակ, «Ռուսլան և Լյուդմիլա» ֆիլմ, 1976)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում
Ռեժիսոր Սցենարիստ Գեղ. ղեկ. Այլ
1927 Կորած հավատարմագիրը (մ/ֆ) Пропавшая грамота տիկնիկների ու դեկորացիաների նախագծող
1928 Գաղտնագրված փաստաթուղթ (մ/ֆ)
Դեպք մարզադաշում (մ/ֆ)
Шифрованный документ
Случай на стадионе (м/ф)
ԱյոY
ԱյոY
նկարիչ, մուլտիպլիկատոր
1929 Հարյուր արկած (մ/ֆ) Сто приключений
ԱյոY
ԱյոY
նկարիչ, մուլտիպլիկատոր
1930 Կինոն գյուղում (մ/ֆ)
Իվան Նիկիտչենկոյի հետ համատեղ)
Кино в деревню
ԱյոY
ԱյոY
նկարիչ, մուլտիպլիկատոր
Ամրացրու պաշտպանությունը (մ/ֆ) Крепи оборону!
ԱյոY
ԱյոY
1932 Կենցաղի տիրակալը (մ/ֆ) Властелин быта
ԱյոY
ԱյոY
նկարիչ
1935 Նոր Գուլիվեր Новый Гулливер
ԱյոY
ԱյոY
1936 Կապիտան Գրանտի որդիները Дети капитана Гранта համակցված տեսարանների ռեժիսոր
Շաղգամ (մ/ֆ) Репка
ԱյոY
ԱյոY
Աղվեսն ու գայլը (մ/ֆ) Лиса и волк
ԱյոY
ԱյոY
Աղվեսն ու խաղողը (մ/ֆ) Лиса и виноград ԱյոY
Գայլն ու կռունկը (մ/ֆ) Волк и журавль ԱյոY
1937 Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մ/ֆ) Сказка о рыбаке и рыбке
ԱյոY
ԱյոY
Կտակ (մ/ֆ) Завещание
ԱյոY
1938 Ուրախ երաժիշտներ (մ/ֆ) Весёлые музыканты
ԱյոY
ԱյոY
Շունն ու կատուն (մ/ֆ) Пёс и кот
ԱյոY
Маленький-удаленький
ԱյոY
1939 Ոսկե բանալի Золотой ключик
ԱյոY
1942 Славный малый համակցված տեսարանների ռեժիսոր
Տղան մեր քաղաքից Парень из нашего города համակցված տեսարանների ռեժիսոր
Շրջկոմի քարտուղար Секретарь райкома համակցված տեսարանների ռեժիսոր
Երգ հսկայի մասին (կ/մ) Батыры степей / Песнь о великане համակցված տեսարանների ռեժիսոր, օպերատոր
1943 Հանուն Հայրենիքի Во имя Родины համակցված տեսարանների ռեժիսոր
1944 Մոսկվայի երկինքը Небо Москвы համակցված տեսարանների ռեժիսոր
Զոյա Зоя մարտական տեսարանների ռեժիսոր
Հեռախոսը (մ/ֆ) Телефон ԱյոY
1945 Կորած հավատարմագիրը (մ/ֆ) Пропавшая грамота ԱյոY
Վերնատնակ (մ/ֆ) Теремок ԱյոY
1946 Քարե ծաղիկը Каменный цветок
ԱյոY
1948 Երեք հանդիպում Три встречи
ԱյոY
1952 Սադկո Садко
ԱյոY
1956 Իլյա Մուրոմեց Илья Муромец
ԱյոY
1958 Սամպո Сампо
ԱյոY
1961 Ալ առագաստներ Алые паруса
ԱյոY
Ընկեր իմ, Կոլկա Друг мой, Колька! ԱյոY
1962 Պատրույգ (սյուժե №3 «Ծածկեցին») Фитиль (сюжет №3 «Накрыли»)
ԱյոY
Զարկի՛ր, թմբուկ Бей, барабан! ԱյոY
1964 Հեքիաթ կորցրած ժամանակի մասին Сказка о потерянном времени
ԱյոY
1966 Հեքիաթ Սալթան թագավորի մասին Сказка о царе Салтане
ԱյոY
ԱյոY
1967 Վիյ Вий
ԱյոY
ԱյոY հնարքների բեմադրող
1972 Ռուսլան և Լյուդմիլա Руслан и Людмила
ԱյոY
ԱյոY

1988 թվականին թողարկվել է «Ալեքսանդր Պտուշկոյի հեքիաթային աշխարհը» գիտահանրամատչելի ֆիլմը[20], որը նկարահանել է Ալեքսանդր Զախարովը, որն աշխատել է Պտուշկոյի հետ որպես երկրորդ ռեժիսոր։ 2009 թվականին կինոռեժիսորի կադրերը ներառվել են «Մեծ կոմբինատորներ» վավերագրական ֆիլմում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 А. В. Шпагин։ «ПТУШКО́ Александр Лукич (наст. фам. Птушкин)»։ Большая российская энциклопедия (ռուսերեն)։ Федеральный портал «История.рф» 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Острова. Александр Птушко»։ Культура (ռուսերեն)։ 2010 
  4. Иванов-Вано И. П. Кадр за кадром. — М.: Искусство, 1980. — С. 93—94. — 240 с.
  5. Спутницкая Н. Ю. Птушко. Роу: Мастер-класс российского кинофэнтези. — М.: Директ-Медиа, 2018. — С. 91. — 317 с. — ISBN 978-5-4475-9618-7
  6. 6,0 6,1 6,2 Нина Спутницкая (2015-05)։ «Гулливеркино: обратная сторона сказки. Александр Птушко – инновации»։ Искусство кино №5 (ռուսերեն) 
  7. Николай Майоров (2011)։ «Цвет советского кино»։ Киноведческие записки № 98 (ռուսերեն) 
  8. Властелин колец: Братство Кольца. DVD. Дополнительные материалы (2002)
  9. Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Марковин. — М.: Госкиноиздат, 1941. — 135 с. — 2000 экз.
  10. Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Гарвей. — М.: Госкиноиздат, 1948. — 256 с. — 4500 экз.
  11. Птушко А. «Чудеса» кино. — Наши достижения в области трюковых и комбинированных киносъёмок. — М.: Правда, 1949. — 24 с.
  12. Влад Таупеш рассказал о проблемах чешского кинопроизводства
  13. Nancy Ramsey (2001-12-30)։ «THE YEAR IN REVIEW: FILM; Now in America, the Films of the Soviet Walt Disney»։ The New York Times (անգլերեն) 
  14. 14,0 14,1 Сомов Л. А. Царь Салтан нас кличет в гости, или Сказочная кинофеерия Александра Птушко на «подмостках» западной стены Херсонеса // Слава Севастополя : газета. — 2015.
  15. Alan Upchurch Russkaya Fantastika: The Fairytale Landscapes of Aleksandr Ptushko — Part One (англ.) // Video Watchdog : журнал. — 1991. — С. 24—37. — ISSN 1070-9991.
  16. Alan Upchurch Russkaya Fantastika: The Fairytale Landscapes of Aleksandr Ptushko — Part Two (англ.) // Video Watchdog : журнал. — 1992. — С. 32—46. — ISSN 1070-9991.
  17. «Повторный выход на широкий экран фильма 1956 года А. Птушко «Илья Муромец»»։ Эхо Москвы։ 2001-04-23 
  18. «Новодевичье кладбище. Александр Лукич Птушко. Кинорежиссёр»։ novodevichye.com։ Վերցված է 2020-05-13 
  19. «Птушко Наталия Александровна (1926-2008)»։ Новодевичье кладбище 
  20. Московская Синематека, Научно-популярное кино
  21. «Великие комбинаторы»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Марковин. — М.: Госкиноиздат, 1941. — 135 с. — 2000 экз.
  • Птушко А., Ренков Н. Комбинированные и трюковые киносъёмки / Н. Гарвей. — М.: Госкиноиздат, 1948. — 256 с. — 4500 экз.
  • Птушко А. «Чудеса» кино. — Наши достижения в области трюковых и комбинированных киносъемок. — М.: Правда, 1949. — 24 с.
  • Птушко А. «Творчество и техника» — Статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., тираж 25 000 экз.
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 537—538. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]