Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մուլտֆիլմ, 1937)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին
ռուս.՝ Сказка о рыбаке и рыбке
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հիմնված էՀեքիաթ ձկնորսի և ձկան մասին
ՌեժիսորԱլեքսանդր Պտուշկո
ՍցենարիստԱլեքսանդր Պտուշկո
Բեմադրող նկարիչՊավել Բաժենով
ԵրաժշտությունԼև Շվարց
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄոսֆիլմ
Տևողություն30 րոպե
Թվականնոյեմբերի 1, 1937

«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (ռուս.՝ «Сказка о рыбаке и рыбке»), խորհրդային գունավոր տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծվել է Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթի (1833) մոտիվներով։ Նկարահանվել է 1937 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոյի կողմից։ Խորհրդային կինոյի առաջին աշխատանքներից մեկն է[1], որն իրականացվել է Պավել Մերշինի եռագույն մեթոդով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունին իր պառավի հետ ապրում է կապույտ ծովի մոտ՝ հողաշեն տանը։ Մի անգամ ծերունու ցանցի մեջ է ընկնում ոսկե ձկնիկը։ Մարդկային ձայնով ձուկը խնդրում է բաց թողնել իրեն՝ խոստանալով փոխարենը կատարել նրա ցանկությունը։ Ծերունին խղճում է և բաց թողնում նրան, իսկ ինքը վերադառնում է տուն։ Չար պառավը կոպտորեն հանդիմանում է նրան և ուղարկում հետ՝ նոր տաշտակ ուզելու։ Սակայն դա քիչ է լինում, և նա պահանջում է նոր խրճիթ, ազնվականի, ապա թագավորական աստիճան։ Ծերունին հնազանդությամբ կատարում էր նրա պահանջները, իսկ ոսկե ձկնիկն իրականացնում է նրա ցանկությունները։ Բայց երբ պառավը պահանջում է իշխանություն ամբողջ ծովի վրա և ոսկե ձկնիկին էլ իրեն ծառա, վերջինս լուռ հեռանում է։ Ծերունին վերադառնում է տուն և տեսնում իրենց հողաշեն տունը, որ մոտ կինը նստած է կոտրված տաշտակի առաջ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ և բեմադրող՝ Ալեքսանդր Պտուշկո
  • Օգնականներ՝ Գալինա Ելիզարով, Ն. Կուզնեցով
  • Նկարիչ՝ Պավել Բաժենով
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
  • Օպերատոր՝ Ֆեոդոր Ֆիրսով
  • Հնչյունային օպերատոր՝ Վյաչեսլավ Լեշչյով
  • Տիկնիկների շարժումը՝ Մարիա Բենդերսկայա, Ա. Վասիլևա, Ա. Վեսելյովա, Վ. Կռիլով, Բորիս Նևեժին, Կոնստանտին Նիկիֆորով
  • Տիկնիկների ձևավորումը՝ Ն. Գեխտման, Ա. Պավլովա, Ե. Չերնիխովա, Ե. Շիրոկովա
  • Մակետների նկարազարդումը՝ Միխայիլ Սպերանսկի
  • Գունավոր նկարահանումը կատարվել է օպերատոր Պավել Մերշինի մեթոդով

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ մուլտֆիլմը հասանելի է եղել միայն սև-սպիտակ տարբերակով։ Սակայն 2010 թվականին գույները վերականգնվել են[2][3] Ռուսաստանի պետֆիլմֆոնդի կողմից։

Վերականգնումը կատարել են՝

  • Պատկերի թվային կադր առ կադր վերականգնումը՝ Նիկոլայ Մայորովի
  • Հազվագյուտ կինոնյութերի սկանավորումը՝ Վլադիմիր Կոտովսկու

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А до войны они были цветными Արխիվացված 2011-10-27 Wayback Machine. Режиссёр Н. А. Майоров / Журнал Техника и технологии кино № 1 2010
  2. Возвращение раритетов Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Международный фестиваль-практикум киношкол «Кинопроба»
  3. Малоизвестные страницы истории российского кино Արխիվացված 2019-09-07 Wayback Machine. Телеканал «Культура»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]