Աբաս, ասորական ծագումով արական անձնանուն։ Գործածական է 4-րդ դարից սկսած մինչև 13-րդ դար, այնուհետև սակավ գործածական է եղել։ Փոխառնված է ասորերեն Awā (Աբա) անվան հունական ձևից[1]։ 9-րդ դարից սկսած, Բագրատունիների ժամանակ այս անունը ստանում է նոր կենդանություն։ Քանի որ այդ ժամանակ ասորական ազդեցությունը վերացել էր, ապա այս անվան վերակենդանացումը պետք է վերագրել արաբական նոր ազդեցությանը։ Աբաս (արաբ. عباس, Abbās) անունը շատ տարածված էր արաբների մեջ, որոնցից էլ անցավ իսլամադավան մյուս ազգերին։ Արաբերեն عباس (Abbās) բառի բուն նշանակությունն է «առյուծ», նաև «դժնի, դժնեադեմ»[2]։ Ըստ Հրաչյա Աճառյանի ճիշտ նշանակությունը «առյուծ»-ն է, որով համապատասխանում է լատիներեն՝ Leo, հունարեն՝ Ղևոնդ, արաբերեն՝ Ասադ, Հայդար, թուրքերեն՝ Ասլան, պարսկերեն՝ Ջիվանշիր և հայերեն Կորյուն անուններին[3]։
Հազրեթ-ի-Աբբաս (647-680), Ալի ամիրապետի որդին, շիա մուսուլմանների մոտ սրբազան անձնավորություն.
Աբբաս, Մամուն-առ-Ռաշիդ խալիֆայի հայրը, վերջինս տապալելով գահակալող տոհմին, Բաղդադում հիմնեց նոր ամիրապետություն, որն էլ նրա հոր անունով կոչվեց Աբբասյան (750-1258).