Աբաս եպիսկոպոսապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբաս (այլ կիրառումներ)
Աբաս եպիսկոպոսապետ
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ
Ժամանակամիջոց 552 - 596
Անձնական տվյալներ
 
Հայրենիքի կողմից Աղվանք
← հիմնվել է    Armenian Apostolic Church logo.png    Վիրո →

Աբաս (ծննդյան թվականն անհայտ, Մեծիրանք գավառ - 596), Պարտավի եպիսկոպոսը, Աղվանքի կաթողիկոս 552-596 թվականներին: Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը: Պարսից Սասանյան արքունիքի հովանավորությամբ առանձնացել է Հայոց մայր եկեղեցուց և աթոռանիստը Չողայից տեղափոխել և հիմնվել է Պարտավ քաղաքում: 10-րդ դարի վրացի մատենագիր Արսեն Սափառելին Աբասին հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի): Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր: Սակայն Աբասն ընդունել է հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում էին Հայոց կաթողիկոսները), պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության (երկաբնակության) դեմ՝ վայելելով Բյուզանդիայի հակառակորդ Սասանյան արքունիքի հովանավորությունը[1]: Աբասին է ուղղված Երուսաղեմի Հովհաննես եպիսկոպոսի թուղթը, որով հրավիրում է նրան քաղկեդոնական դավանանքին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 8 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png