ԱՄՆ պատմություն (1776-1789)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
16 գաղութները 1775 թ.

1776-1789 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվեց որպես անկախ պետություն՝ իր սահմանադրությամբ և դաշնային կառավարությամբ։ Իրենց ավանդական արժեքները պաշտպանելով՝ ամերիկացի հայրենասերները ստանձնեցին բրիտանական գաղութների քաղաքական ղեկավարությունը և սկսեցին անկախության պատերազմը։ Ամերիկան անկախություն հռչակեց 1776 թվականի հուլիսի 4-ին։

Գեներալ Ջորջ Վաշինգտոնը ղեկավարում էր հեղափոխական բանակը։ Եվրոպական տերությունների հետ ռազմական դաշինքի մեջ մտնելուն պես՝ ամերիկացիները հաղթեցին բրիտանական երկու բանակներին և, Մեծ Բրիտանիայի հետ կնքված խաղաղության պայմանագրի համաձայն, Ապալաչյան լեռների և Միսիսիպի գետի միջև ընկած տարածքները միավորցին իրենց նոր պետությանը։ Դաշնային կառավարությունն ամրապնդելու համար, 1789 թվականին ամերիկյան առաջին սահմանադրությունը՝ «Կոնֆեդերացիայի հոդվածները», փոխարինվեց այժմ գործող սահմանադրությամբ։

Ամերիկյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնյան թեյախմություն

Յոթնամյա պատերազմի ավարտին Բրիտանիան ոչնչացրեց Ամերիկայի գրեթե բոլոր ֆրանսիական գաղութները՝ իրենց տարածքի մեծ մասը միացնելով Բրիտանական կայսրությանը և դարձավ գերիշխող համաշխարհային տերություն։ Պատերազմի ծախսերը վերագրվեցին գաղութներին, ինչն ուժեղացրեց ամերիկյան գաղութարարների դժգոհությունը բրիտանական իշխանությունից, ինչը սպառնում էր նրանց ավանդական ինքնակառավարմանը և բրիտանական սուբյեկտների օրինական իրավունքներին։ Գաղութներում տարածվեցին գաղափարներ հանրապետական կառավարման մասին, թագավորական իշխանության քննադատությունը, արիստոկրատիան և կոռուպցիան[1]։

Բրիտանիայի խորհրդարանի հետ գաղութարարների վեճերը հարկման հարցերի շուրջ հանգեցրին գաղտնի հակաբրիտանական կազմակերպությունների ստեծմանը, ինչպիսիք են՝ Մասաչուսեթսում գտնվող «Ազատության որդիները», իսկ այնուհետև՝ «Առաջին մայրցամաքային կոնգրեսի» գումարումը, որը բաղկացած էր Անգլիայի տասներկու գաղութների ներկայացուցիչներից[2]։ Բրիտանիայի կառավարությունը պատասխանեց նրանց կազմակերպած բողոքներին, մասնավորապես, Բոստոնյան թեյախմությանը, լուծարելով Մասաչուսեթսի ինքնակառավարումը, որոնք բոլոր գաղութներին ստիպեցին կազմավորել իրենց ոստիկանական ստորաբաժանումները։

Ռազմական գործողությունների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոն

1775 թվականի ապրիլի 19-ին բրիտանական բանակի ջոկատը դուրս եկավ Բոստոնից՝ գաղութարարների մի շարք տեղական առաջնորդների ձերբակալելու և տեղական ոստիկանության զենքի պահեստները գրավելու համար, որոնց դիմավորեց գաղութարար ոստիկանության հրաձգությունը Լեքսինգթոն քաղաքում։ Այնուամենայնիվ, բրիտանական ջոկատը ներխուժեց Կոնկորդ քաղաքը, որտեղ նրանք չգտան զենք և իրենց փնտրած անձանց։ Դեպի Բոստոն հետդարձին, ջոկատը սկսեց գնդակոծվել և գոյատևեց միայն բրիտանական բանակի հիմնական ուժերի աջակցությամբ։ Այսպիսով, սկսվեց ԱՄՆ-ի անկախության համար պատերազմը։

Ռազմական գործողությունների սկսման մասին զեկույցներ ստանալուց հետո տեղական կառավարությունը բրիտանացի պաշտոնյաներին հրավիրեց հեռանալ Մասաչուսեթսից և աշխարհազորայիններ ուղարկեց Բոստոն՝ վտարելու բրիտանական ուժերը։ Գնդապետների ներկայացուցիչները քննարկեցին իրավիճակը Երկրորդ մայրցամաքային համագումարում, որը գումարվեց 1775 թվականի մայիսի 10-ին։ Այն իրեն հռչակեց կենտրոնական կառավարություն և հանձնարարեց գաղութային հավաքներին տեղական սահմանադրություններ մշակել։ Գեներալ Ջորջ Վաշինգտոնը Վիրջինիայի խարիզմատիկ քաղաքական առաջնորդներից մեկն էր, որն աչքի էր ընկել Ֆրանս-հնդկական պատերազմի տարիներին, նշանակվեց մայրցամաքային բանակի հրամանատար։

Յուրաքանչյուր գաղութում բնակչության մի մասը հավատարիմ մնաց թագավորական կառավարությանը, որոնք ոչ մի տեղ բավարար ազդեցություն չունեին տեղական իշխանություններին վերահսկելու համար։ Նրանց գործողությունները տեղական անվտանգության կոմիտեների ուշադրության կենտրոնում էին, որոնք ստեղծվել էին 1774 թվականին Առաջին մայրցամաքային կոնգրեսի որոշումներով, որոնք այժմ ծառայում էին որպես Կոնգրեսի ժամանակավոր գործադիր տեղական մարմիններ։

Հեղափոխությանը դեմ հանդես եկողների ունեցվածքը բռնագրավվում է, և նրանք փախչում են պաշտպանություն գտնելու թագավորական զորքերից, մասնավորապես՝ Նյու Յորք[3]։

Ներխուժում Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

1775-76 թվականների ձմռանը գաղութային ոստիկանության ջոկատը փորձեց ներխուժել Կանադա, բայց պարտվեց Քվեբեկ քաղաքի մոտակայքում՝ կորցնելով իր հրամանատարին՝ գեներալ Մոնտգոմերիին, և ստիպված նահանջում է Բոստոն։ Այստեղ նա մասնակցում է պաշարված բրիտանական կայազորի դեմ գործողություններին, որոնք տարհանվել էին 1776 թվականի մարտի 17-ին[4]։

Անկախության հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անընդհատ աշխատելով՝ մայրցամաքային կոնգրեսը 1776 թվականի հուլիսի 2-ին քվեարկեց ԱՄՆ-ն անկախ հռչակելու օգտին։ Երկու օր անց ընդունվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը, որը գրեց հինգհոգանոց հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին Բենջամին Ֆրանկլինը, Թոմաս Ջեֆերսոնը, Ջոն Ադամսը, Ռոջեր Շերմանը և Ռոբերտ Լիվինգսթոնը[5][6]

1776-1777 թվականների բրիտանական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1776 թվականի օգոստոսին բրիտանական բանակը տեղակայվեց Նյու Յորքում և ջաղջախեց ամերիկացիներին։ Մի քանի պարտություններից հետո, վաշինգտոնյան բանակը ստիպված եղավ նահանջել Նյու Ջերսի նահանգով դեպի Փենսիլվանիա։ Բրիտանացիները Նյու Յորք քաղաքը պահեցին մինչև 1783 թվականի «խաղաղության պայմանագրի կնքումը»՝ այն վերածելով Հյուսիսային Ամերիկայի իրենց հիմնական հենակետերից մեկը[7][8]։ ԱՄՆ-ի զորքերի նահանջելուց հետո բրիտանական բանակը ներխուժեց Նյու Ջերսի, բայց հարձակման ենթարկվեց գեներալ Վաշինգտոնի զորքերի կողմից, որը հատել էր Դելավեր գետը։ Բրիտանացիները պարտվեցին Թրենթոնում և Փրինսթոնում և նահանջեցին Նյու Յորք[9]։

Բրիտանիայի գլխավոր ծրագիրը, որը մշակվել էր Լոնդոնում, նախատեսում էր միաժամանակյա հարձակում Կանադայից և Հուդզոն գետով՝ 1777 թվականին Օլբանին գրավելու և Նոր Անգլիան հարավային գաղութներից կտրելու նպատակով։ Բայց գեներալ Ջոն Բերգոյնի ղեկավարած կանադական բանակը պարտվեց Սարատոգայի ճակատամարտում, իսկ Նյու Յորքից բրիտանական բանակը գնաց ոչ թե Օլբանի, այլ Ֆիլադելֆիա։ Արդյունքում, Սարատոգայի մերձակայքում ողջ մնացած բրիտանացիները գերեվարվեցին՝ Մեծ Բրիտանիա հայրենադարձվելու պայմանով, բայց Մայրցամաքային կոնգրեսը չհաստատեց նրանց հանձնելու պայմանները, և գերեվարվածները բանտարկվեցին[10]։

Գաղութարարների հաղթանակն արագացրեց Ֆրանսիայի դաշինքը Միացյալ Նահանգների հետ, որը կնքվեց 1778 թվականին։ Այնուհետև Իսպանիան և Նիդերլանդները միացան դաշինքին և սկսվեց նոր համաշխարհային պատերազմ[11]։

Բրիտանական հարձակումը հարավում 1778-1783 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև բրիտանացիներն իրենց ջանքերը կենտրոնացրին հարավային նահանգները գրավելու փորձերի վրա։ Զորքերի սահմանափակ խմբաքանակով նրանք ապավինեցին լոյալիստների զորահավաքին[12]։ Նման մարտավարությունը նրանց օգնեց պահպանել իրենց դիրքերը հյուսիսարևմտյան տարածքներում, չնայած կանադական ուժերի պարտությանը Օլբանիում առաջխաղացման փորձ կատարելու ժամանակ։

1778 թվականի վերջին բրիտանական նավատորմը վայրէջք կատարեց և գրավեց Ջորջիայի մայրաքաղաք ՍավանՆա քաղաքը։ 1780 թվականին նույն կերպ գրավվեց Չառլսթոնը։ Բայց բրիտանական դրոշի ներքո հավաքված լոյալիստները բավարար չէին երկրի խորքերն առաջանալու համար, և բրիտանացիները ստիպված էին բավարարվել նավահանգստային քաղաքների նկատմամբ ունեցած վերահսկողությամբ։ Հյուսիսային Կարոլինայի և Վիրջինիայի ուղղությամբ հետագա հարձակումը խափանվեց, գրավյալ տարածքներում պարտիզանական պատերազմ սկսվեց, և լոյալիստների ջոկատները ջախջախվեցին։

Բրիտանական բանակի մնացորդները շարժվեցին դեպի Յորքթաուն քաղաք, որտեղ նրանք պատրաստվում էին նստել բրիտանական նավատորմի նավերը։ Բայց նավատորմը Չեսապիկի ծոցում բախվեց ֆրանսիական նավատորմի հետ և նահանջեց։ 1781 թնականի հոկտեմբերին բրիտանական գեներալ Քորնուոլիսի զորքերը, հայտնվելով թակարդում, հանձնվեցին գեներալ Վաշինգտոնին [13]։ Երբ այս պարտության մասին լուրերը հասան Բրիտանիա, խորհրդարանը որոշեց խաղաղ բանակցություններ սկսել ամերիկյան ապստամբների հետ։

Հաշտության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում կայացած հաշտության բանակցություններում ԱՄՆ-ը ներկայացնում էին Բենջամին Ֆրանկլինը, Ջոն Ադամսը, Ջոն Ջեյը և ամերիկյան կառավարության այլ ներկայացուցիչներ։ Հաշտության պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ի սահմաններն ընդլայնվում էին արևմուտքում մինչև Միսիսիպի գետը՝ ներառելով Մեծ Լճերի շրջանի հարավային մասը։ Նախկինում բրիտանացիներն այդ տարածքները թողել էին իրենց հնդկական դաշնակիցներին [14]։ Ֆլորիդան վերադարձվեց Իսպանիային։

Դաշնային իշխանության ինստիտուտների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիայի հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան առաջին սահմանադրությունը՝ Կոնֆեդերացիայի հոդվածները, ընդունվել է Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի կողմից, դեռևս 1777 թվականին։ Ըստ այդ փաստաթղթի՝ տասներեք նախկին գաղութներ կազմում էին համադաշնություն։ Կոնգրեսը միակ ընդհանուր հաստատությունն էր, որը չուներ բավարար ուժ նույնիսկ իրեն ֆինանսավորելու կամ տեղական իշխանություններին ստիպելու կատարել իրենց որոշումները։ Այնուամենայնիվ, Կոնգրեսը մի շարք կարևոր որոշումներ կայացրեց նոր ձեռք բերված արևմտյան տարածքները զարգացնելու համար, որոնք պետությունները ինքնակամ թողեցին կենտրոնական իշխանությունների ենթակայության տակ։ Համագումարի որոշումների համաձայն՝ արևմտյան տարածքներում ստեղծվում էին կառավարման մարմիններ, նոր նահանգներ, վերաբաշխվում էին հողատիրությունները[15]։

1783 թվականին խաղաղության հաստատումից հետո ամերիկացիները հայտնաբերեցին, որ նրանք չեն կարող վերադառնալ առևտրային գործառնություններին Վեստ Ինդիայում, քանի որ այժմ նրանց նավերը չէին համարվում բրիտանական, և միայն սեփական պետությունների նավերն էին թույլատրվում բրիտանական գաղութներում, ինչպես Իսպանիայում և Ֆրանսիայում։ Տեղական ապրանքների արտադրողները մրցակցության հանդիպեցին Եվրոպայից ներմուծվող բարձրորակ ապրանքների կողմից։ Սեփական հովանավորչական միջոցներ մտցնելու Կոնգրեսի փորձերին նահանգները չաջակցեցին։ Ներմուծվող ապրանքների վրա մաքսային սահմանափակումներ մտցնելու նրանց սեփական փորձերը ձախողվեցին։ Օրինակ, երբ դա փորձեցին անել Նոր Անգլիայի նահանգները, Կոնեկտիկուտը հայտարարեց, որ իր նավահանգիստները մնում են ազատ առևտրի համար, և հարևան նահանգների հաշվին շարունակեց օգտվել մեծ ապրանքաշրջանառության եկամուտներից[16]։

Պատերազմի ժամանակ այն վարելու հանմար Կոնգրեսը վերցրել էր վարկեր, որոնք աժմ չէր կարողանում մարել։ Իր ծախսերը ծածկելու համար Կոնգրեսը թողարկեց թղթադրամներ, որոնք շուտով ամբողջովին արժեզրկվեցին։ Նահանգներին ուղղված ֆինանսական օգնության բոլոր կոչերը մնում էին անպատասխան։ 1781 և 1784 թվականների միջև դաշնային գանձարան մուտք եղավ մեկուկես միլիոն դոլարից պակաս գումար, թեև միայն 1783 թվականին Կոնգրեսին անհրաժեշտ էր երկու միլիոն։

Տնտեսական դժվարություններից դժգոհ ամերիկացիները, տեսնելով, որ իրենց պահանջները իշխանությունները չեն կատարում, դիմում էին բաց զինված գործողությունների, օրինակ՝ 1786-87 թվականների Շեյսի ապստամբությունը Մասաչուսեթսում, որը ճնշեց տեղի ոստիկանությունը։

Սահմանադրական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոնի հավանությամբ, նրա օգնական Ալեքսանդր Համիլթոնը գլխավորեց մի խումբ քաղաքական գործիչներից կազմված խումբ, որը 1786 թվականին սահմանադրական բարեփոխումների առաջարկի հանրագրով դիմեց Կոնգրեսին՝ հետպատերազմյան երկարատև ճգնաժամը հաղթահարելու նպատակով[17]։

Ի պատասխան Համիլթոնի հանրագրի՝ Կոնգրեսը կոչ արեց նահանգներին ներկայացուցիչներ ուղարկել Ֆիլադելֆիական կոնվենտ, որը հավաքվել էր նոր սահմանադրությունը նախագծելու համար 1787 թվականին։ Առաջնային դեր խաղաց Ջեյմս Մեդիսոնը։ Նոր սահմանադրության համաձայն՝ Միացյալ Նահանգները ստեղծեց դաշնային կառավարություն՝ սահմանափակ լիազորություններով, բայց գերադաս նահանգների իշխանությունների նկատմամբ։ Այն իրավունք ուներ հավաքելու հարկեր՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործունեությունն ապահովելու համար։ Օրենսդիր մարմնում փոքրաթիվ բնակչություն ունեցող նահանգների շահերը ներկայացնելու համար ստեղծվեց վերին պալատ՝ Սենատը, որն ընտրում էր յուրաքանչյուր նահանգից նույն քանակի ներկայացուցիչներ։ Բնակչության մեծամասնության շահերը ներկայացնում էր Կոնգրեսի ստորին պալատը, որն ընտրվում էր մոտավորապես նույն բնակչությամբ շրջաններում[18]։

Նոր սահմանադրության վավերացումը բախվեց լուրջ դժվարությունների, հատկապես Վիրջինիայում և Նյու Յորքում, որի նահանգապետն այդ ժամանակ նրա հակառակորդ Ջորջ Քլինթոնն էր։ Նոր սահմանադրության վերաբերյալ բանավեճերում նրա համակիրների կուսակցությունն անվանվեց «ֆեդերալիստներ», իսկ հակառակորդներինը՝ «հակաֆեդերալիստներ»։ Բանավեճը հիմնականում տեղի էր ունենում նյույորքյան թերթերում։ Ֆեդերալիստների հոդվածները հետագայում տպագրվեցին «Ֆեդերալիստի նոթեր» ընդհանուր վերնագրով։ Հակառակորդների հոդվածների նմանատիպ ժողովածուն հայտնի է «Հակաֆեդերալիստի նոթեր» անվամբ։ Մասնավորապես, վերջիններիս առարկությունները հանգում էին նոր սահմանադրության մեջ Իրավունքների մասին բիլլի բացակայությանը, որի համարժեքն առկա էր Մեծ Բրիտանիայի սահմանադրությունում։ Որոշ քաղաքական գործիչներ, օրինակ, Թոմաս Ջեֆերսոնը, հրաժարվեցին միանալ երկու կուսակցություններից որևէ մեկին։ Փոխզիջումը ձեռք բերվեց 1788 թվականին «Իրավունքների բիլլի» ընդհանուր հաստատմամբ[19], սակայն որոշ նահանգներ հրաժարվեցին վավերացնել սահմանադրությունը նախքան դրա քննարկումը Կոնգրեսում։

Առաջին կուսակցական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ ամերիկյան սահմանադրության մեջ չեն նշվում քաղաքական կուսակցությունների մասին, Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը պարբերաբար ծաղրում էին գաղութային ժամանակաշրջանում տեղական իշխանությունների գերակշռող քաղաքական «ֆրակցիոնալիզմը»։ Այնուամենայնիվ, կուսակցական համակարգը շուտով զարգացավ դաշնային մակարդակով[20][21]։ Միացյալ Նահանգներում առաջին քաղաքական կուսակցությունը ֆեդերալիստներն էին, մինչդեռ հակաֆեդերալիստների կուսակցությունը, լավ կազմակերպված չլինելով, շուտով տրոհվեց։ Ֆեդերալիստների առաջնորդը Ալեքսանդր Համիլթոնն էր, որը 1790-92 թվականներին կազմել էր իր կողմնակիցների մի ամբողջ ցանց ամբողջ երկրով։ Նրա կուսակցությունը վերահսկում էր դաշնային կառավարությունը մինչև 1801 թվականը։

Այնուամենայնիվ, դաշնային իշխանությունը հօգուտ պետական իրավունքների սահմանափակման գաղափարի, ի վերջո, հանգեցրեց հանրապետական նոր քաղաքական կուսակցության ձևավորմանը, որը ստացավ «Դեմոկրատահանրապետական» պաշտոնական անվանումը։ Հանրապետականները լեգիտիմ ընդդիմություն ստեղծեցին ֆեդերալիստական կառավարությանը՝ քննադատելով ազգային բանկ ստեղծելու և բրիտանական արտաքին քաղաքականություն վարելու նրանց նախաձեռնությունները։ Հանրապետականները և նրանց առաջնորդ Թոմաս Ջեֆերսոնը Ֆրանսիայի հետ դաշինքի կողմնակիցներն էին։ 1801 թվականին Ջեֆերսոնն ընտրվեց նախագահ, և հանրապետականները կազմեցին իրենց առաջին կառավարությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jack P. Greene and J. R. Pole, A Companion to the American Revolution (2003)
  2. Ֆրանսիայի և Իսպանիայի նոր տարածքներում ձևավորված անգլիական մի շարք այլ գաղութներ, ինչպես նաև Արևմտյան Հնդկաստանը չմիացան մայրցամաքային կոնգրեսին
  3. Greene and Pole, eds. Ամերիկյան հեղափոխության ուղեցույց (2003) ch 29
  4. McCullough, 1776
  5. Greene and Pole, eds. A Companion to the American Revolution (2003) ch 32
  6. Ron Chernow Washington: A Life. — Penguin Group, 2010. — С. 428. — ISBN 978-1594202667
  7. Schecter, Barnet. The Battle for New York: The City at the Heart of the American Revolution. Walker & Company. New York. October 2002. ISBN 0-8027-1374-2
  8. McCullough, David. 1776. Simon & Schuster. New York. May 24, 2005. ISBN 978-0-7432-2671-4
  9. David Hackett Fischer, Washington’s Crossing (2005)
  10. Michael O. Logusz, With Musket And Tomahawk: The Saratoga Campaign and the Wilderness War of 1777 (2010)
  11. Howard Jones, Crucible of power: a history of American foreign relations to 1913 (2002) p. 12
  12. Henry Lumpkin, From Savannah to Yorktown: The American Revolution in the South (2000)
  13. Richard M. Ketchum, Victory at Yorktown: The Campaign That Won the Revolution (2004)
  14. Ronald Hoffman, and Peter J. Albert, eds. Peace and the Peacemakers: The Treaty of 1783 (1986).
  15. Richard Morris, The Forging of the Union, 1781—1789 (1988), is the standard scholarly history
  16. Jack N. Rakove, "The Collapse of the Articles of Confederation, " in The American Founding: Essays on the Formation of the Constitution ed. by J. Jackson Barlow, Leonard W. Levy and Ken Masugi (1988) pp 225-45
  17. Ron Chernow, Alexander Hamilton (2004)
  18. David O. Stewart, The Summer of 1787: The Men Who Invented the Constitution (2008)
  19. Leonard W. Levy and Dennis J. Mahoney, The Framing and Ratification of the Constitution (1987)
  20. Chambers (1972)
  21. John Ferling, A Leap in the Dark: The Struggle to Create the American Republic (2003)