Բոստոնյան թեյախմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Boston Tea Party-Cooper.jpg

«Բոստոնյան թեյախմություն», (անգլ.՝ Boston Tea Party), ամերիկյան գաղութաբնակների բողոքի ակցիա, որը տեղի է ունեցել 1773 թվականի դեկտեմբերի 16-ին, ի պատասխան բրիտանական կառավարության գործողությունների, որի արդյունքում Բոստոնի նավահանգիստում ոչնչացվել է Անգլիական Արևելահնդկական ընկերությունը( անգլ.՝ East India Company) պատկանող թեյի բեռը: Ամերիկյան պատմության մեջ այդ իրադարձությունը սկիզբ էր ամերիկյան հեղափոխություն:

«Թեյախմությունը» խորհրդանշել է բրիտանական Ամերիկայի բնակչության բողոքի ակցիայի գագաթնակետը «Թեյի օրենքին », որը ընդունվել է Բրիտանական կառավարության կողմից 1773 թվականին: Գաղութաբնակները բողոքում էին «Թեյի օրենքի դեմ», որովհետև այն խախտում էր իրենց իրավունքները, քանի որ բրիտանական թեյը քիչ էր տուրքադրվում: Բողոքականները կարողացան խանգարել թեյի բեռնաթափմանը երեք ուրիշ նահանգներում, բայց Բոստոնում թագավորական նահանգապետը Թոմաս Հատչինսոնը նախապատրաստել է իր զինվորներին բողոքի ակցիային և չի թույլատրել հետ ուղարկել թեյը Բրիտանիա:

Պառլամենտը այդ իրադարձությանը արձագանքել է Մասաչուսետս -Բեյ նահանգում տեղական ինքնակառավարման մարմինների վերացմանը: Բոլոր տասներեք գաղութների բնակիչները, իրենց հերթին պատասխանել են այդ օրենքին լրացուցիչ բողոքի ակցիաներով պահանջելով գումարել Մայրցամաքային Առաջին կանգրեսը, որը պետք էր միջնորդեր բրիտանական միապետին չեղյալ հայտարարել օրենքը և հավանություն տալ նոր բողոքի ակցիաներին: Ճգնաժամը սրվել է և 1775 թվականին վերածվել ազատագրական պատերազմի:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնյան թեյախմությունը առաջացել է երկու խնդիրների արդյունքում, որոնք կանգնել են Բրիտանական կայսրության առաջ 1765 թվականին՝ դրանք էին ֆինանսական խնդիրները Բրիտանական Արևելահնդկական ընկերությունում և անընդհատ անհամաձայնություններ անգլիական պառլամենտի լիազորությունների աստիճանը Ամերիկայի բրիտանական գաղութներում, երբ բացակայում են այդ գաղութների ընտրովի ներկայացուցչությունը: «Հյուսիսային կառավարությունը» փորձել է լուծել այդ խնդիրները, որը ձախողվել է և վերջին հաշվով հանգեցրել հեղափոխության[1]:

Թեյի առևտուրը մինչև 1767 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ XVII դարում Եվրոպայում կար թեյի պահանջարկ, առաջացել են բազմաթիվ մրցակից ընկերություններ, որոնք արտահանում էին Չինաստանից թեյ: 1698 թվականին Անգլիայի պառլամենտը թեյը ներմուծելու մենաշնորհը տվեց Արևելահնդկական ընկերությանը: Երբ թեյը բրիտանական գաղութներում մեծ պահանջարկ ունեցավ, Պառլամենտը ձգտեց վերացնել արտասահմանյան ընկերությունների մրցակցությունը, ընդունելով 1721 թվականին պառլամենտական որոշում, որում նշվում էր ներմուծել թեյը միայն Մեծ Բրիտանիայից: Արևելահնդկական ընկերությունը օրենքով չէր ներմուծում թեյը գաղութներ, ինչի պատճառով ընկերությունից պահանջվում էր վաճառել թեյը Անգլիայի մեծածախ աճուրդներում: Բրիտանական ընկերությունները գնում էին թեյ և արտահանում գաղութներ, որտեղ վերավաճառում էին այն Բոստոնի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի և Չարլստոնի առևտրականներին:

Մինչև 1767 թվականը Արևելահնդկական ընկերությունը հարկ էր մուծում ամբողժ թեյի արժեքից (մոտ 25 %), որը արտահանվում էր Մեծ Բրիտանիա: Պառլամենտը լրացուցիչ հարկ էր դրել այն թեյի վրա, որը վաճառվում էր Բրիտանիայում: Այդ մեծ հարկերը, և այն փաստը, որ Հոլանդիա արտահանվող թեյը որը հարկված չէր Հոլանդական պետության կողմից, նշանակում էր, որ բրիտանացիները և բրիտանական ամերիկացիները կարող էին գնել մաքսանենգային ճանապարհով ներմուծված հոլանդական թեյ՝ շատ ավելի ցածր գներով: Անօրինական թեյի վաճառքի ամենա մեծ շուկան եղել է Անգլիայում. 1760 թվականից Արևելահնդկական ընկերությունը կորցրել է 400 000 ֆունտ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի մաքսանենգերի պատճառով, ընդ որում, հոլանդական թեյը նաև ապօրինի ներմուծվում էր մեծ քանակությամբ Բրիտանական Ամերիկա:

Մաքսանենգային հոլանդական թեյի դեմ պայքարում Արևելահնդկական ընկերությանը օգնելու համար, Պառլամենտը 1767 թվականին առաջադրեց ապահովագրական պայմանագիր, կորուստները երաշխավորելու համար, որը իջեցրեց թեյի հարկը Մեծ Բրիտանիայում, և տվեց Արևելահնդկական ընկերությանը 25 % փոխհատուցում թեյի համար, որը նորից արտահանվեց գաղութներ, նաև առաջադրեց օրենք եկամուտների մասին, որով գաղութներում գանձվում էին նոր հարկեր, այդ թվում նաև թեյի համար: Մաքսանենգության խնդիրը լուծելու փոխարեն, Տաունշենդյան մաքսատուրքը վերսկսեց տարաձայնությունները գաղութներում պառլամենտի հարկադրման իրավունքների մասին: Իրենց ասելով, գաղութաբնակներից կարող են գանձվել տուրքեր միայն իրենց սեփական օրենսդրական մարմինների կողմից:

Տաունշենդյան մաքսատուրքի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի և գաղութների միջև վեճն ի հայտ է եկել 1760-ական թվականներին, երբ Պառլամենտը առաջին անգամ ձգտեց ուղղակի հարկադրել գաղութները, եկամուտները մեծացնելու նպատակով: Որոշ գաղութաբնակներ, հիմնելով գաղտնի այլախոհների կազմակերպություններ, ընդդիմախոսում էին նոր հարկային ծրագրի վերաբերյալ, հաստատելով, որ այն խախտում է Բրիտանական սահմանադրությունը: Բրիտանական ամերիկացիները համաձայն էին, որ ըստ Սահմանադրության՝ Բրիտանական սուբյեկտներից չեն գանձվում տուրքեր առանց իրենց կողմից ընտրված ներկայացուցչից: Դա նշանակում էր որ տուրքերը գանձվում են միայն Պառլամենտի կողմից: Բայց գաղութաբնակները հիմնավորում էին ՝ Պառլամենտում քանի որ անդամներ չեին ընտրվել ուստի Պառլամենտի կողմից չեն կարող քանձվել տուրքեր:

Գաղութային բողոքների արդյունքում 1765 թվականին չեղյալ հայտարարվեց Պառլամենտական որոշումը, իսկ 1766 թվականին Դեկլարացիայի օրենքը: Պառլամենտը շարունակում էր պնդել, որ նա ուներ իրավունք հրապարակել օրենքներ «բոլոր դեպքերի համար»:

Երբ գանձվել են նոր տուրքեր Տաունշենդյան օրենքով 1767 թվականի եկամուտներով, Վիգիի գաղութաբնակները նորից պատասխանել են բողոքներով և բոյկոտով: Առևտրականները պայմանավորվել են ՝ չներմուծել բրիտանական թեյը, որի հետ համաձայնվել են գաղութաբնակների մեծ մասը, դրա հետ միասին ակտիվիստները աջակցում էին այլընտրանքային գաղտնի առևտրին: Մեծ տեմպերով աճում էր մաքսանենգությունը, հատկապես Նյու-Յորքում և Ֆիլադելֆիայում, որտեղ թեյի մաքսանենգությունը ավելի տարածված էր քան Բոստոնում: Հարկ դրված բրիտանական թեյը շարունակում էին ներմուծել Բոստոն, հատկապես Ռիչարդ Կլարկ և Մասաչուսետս պռովինցիայի նահանգապետ Թոմաս Հատչինսոնի որդիները, բայց Մասաչուսետսի գաղտնի կազմակերպությունների ճնշման տակ նրանք համաձայնվեցին հետևել պայմանավորվածությանը և չնեմուծել թեյը:

Վերջիվերջո Պառլամենտը ի պատասխան բողոքներին 1770 թվականին չեղյալ հայտարարեց Տաունշենդյան մաքսատուրքը, բացի թեյի հարկից: Վարչապետ Լորդ Նորթցը շարունակում էր հաստատել որ դա «իրավունք է ամերիկացիներից տուրք գանձելը»: Այդ մասնակի հարկի չեղյալ հայտարարելը հերիք էր, որպեսզի վերջանա հոկտեմբերյան շարժումը 1770 թվականի չներմուծման մասին: 1771 -ից մինչև 1773-ը մեծ քանակությամբ բրիտանական թեյը ևս մեկ անգամ արտահանվեց գաղութներ, որի համար առևտրականները գանձել են երեք պենս մեկ ֆունտի համար: Բոստոնը եղել է օրինական թեյի ամենամեծ ներմուծողը: Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի շուկայւոն մաքսանենգները դեռեւս ունեին առավելություններ:

1773 թվականի թեյի օրենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովագրական պայմանագիրը, 1767 թվականի կորուստները երաշխավորելու համար, տվեց Արևելահնդկական ընկերությանը թեյի հարկի վերադարձ, որը արտահանվել էր գաղութներ, դադարեց գործել 1772 թվականին: Պառլամենտը 1772 թվականին ընդունեց նոր օրենք, որը կրճատում էր եկամուտները, փաստորեն թողելով Բրիտանիա ներմուծված թեյի 10 % հարկը: Օրենքը նաև վերականգնեց թեյի հարկը Բրիտանիայի սահմաններում, որը չեղյալ էր համարվել1767 թվականին, և թողել է Թաունշենդյան հարկի երեք պենսը գաղութներում: Այդ նոր հարկային ծանրաբեռնվածության միջոցով, որը բարձրացրել է բրիտանական թեյի գները, վաճառքը կտրուկ ընգել է: Ընկերությունը շարունակում էր ներմուծել թեյ Մեծ Բրիտանիա, բայց, կուտակելով հսկայական ավելցուկային ապրանք, որը ոչ ոք չեր գնում: Այդ և այլ պատճառներով 1772 թվականի վերջին Արևելահնդկական ընկերությունը , ամենակարևոր կոմերցիոն ինստիտուտներից մեկը, լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ էր: Ճգնաժամի միակ ակնհայտ լուծումը որոշ հարկերի լուծարումն էր: Արևելահնդկական ընկերությունը ի սկազբանե զգտում էր չեղյալ հայտարարել Թաունշենդյան տուրքը, բայց Նորտի կառավարությունը չեր ցանկանում, քանի որ նման գործողությունը կարող է մեկնաբանվել որպես նահանջ խորհրդարանի կողմից, որ իրավունք ունի հարկադրել գաղութները: Ավելի կարեւոր է, որ Թաունշենդյան տուրքով հավաքած հարկերը օգտագործվել են աշխատավարձերը վճարելու որոշ գաղութային նահանգապետերին և դատավորներին: Ի դեպ, սա Թաունշենդյան տուրքի պարտականությունների նպատակն էր. Նախկինում այդ պաշտոնյաները գանձվել են գաղութային վճարներով, սակայն այժմ խորհրդարանը նրանց աշխատավարձ էր վճարում որպեսզի նրանց կախվածությունը բրիտանական պետությունից ապահովել, այլ ոչ թե թույլ տալ նրանց հաշվետու լինել ենթարկել գաղութաբնակներին:

Արևելահնդկական ընկերության պահեստներում թեյի աճող բլուրների կրճատման մեկ այլ հնարավոր լուծումը այն Եվրոպայում էժան վաճառելն էր: Այս հնարավորությունը հաշվի է առնվել, սակայն պարզվել է, որ թեյը պարզապես մաքսանենգ ճանապարհով կվերադարձվի Մեծ Բրիտանիա, որտեղ այն վաճառվում էր ավելի էժան, քան մյուս հարկային արտադրանքները: Արևելահնդկական ընկերության ավելորդ թեյի վաճառելու լավագույն շուկան ենթադրաբար ամերիկյան գաղութներ էր, եթե հնարավոր լինի գտնել այն ավելի էժան դարձնելու համար, քան հոլանդական մաքսանենգը թեյը: Հյուսիսային պետության որոշումը թեյի օրենքն էր, որը 1773 թվականին մայիսի 10-ին ստացավ Ջորջ թագավորի համաձայնությունը: Այս օրենքը վերականգնել է Արևելահնդկական ընկերության կողմից թեյի ներմուծումը Մեծ Բրիտանիայի լիազորությունների լիարժեք փոխհատուցումը, ինչպես նաեւ թույլ է տվել, որ ընկերությունը իր իսկ հաշվին թեյն արտահանի գաղութներ: Սա թույլ կտա ընկերությանը նվազեցնել գինը `հեռացնելով միջնորդին, ով գնում էր է թեյը Լոնդոնի մեծածախ աճուրդներում: Միջնորդին վաճառելու փոխարեն ընկերությունն ընտրել է գաղութային առեւտրական, թեյի բեռի փաթեթը ստանալու համար. Իր հերթին, առաքիչները թեյ վաճառում են կոմիսիոն գներով: 1773 թվականի հուլիսին Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում եւ Չարլսթոնում ընտրվել էին թեյի բեռը ստացողներ:

Թեյի օրենքը պահպանեց գաղութներում ներկրված թեյի Թաունշենդյան տուրքի երեք պենսը: Խորհրդարանի որոշ անդամներ ցանկանում էին վերացնել այդ հարկը, պնդելով, որ այլ գաղութային վեճ չի առաջացնում: Գանձապետարանի նախկին կանցլերը Ուիլյամ Դուդսվլը զգուշացրել է Լորդ Նորթին, որ ամերիկացիները չեն ընդունի թեյը, եթե Թաունշենդյան տուրքը մնա: Սակայն Նորտը չի ցանկանում հրաժարվել Թաունշենդյան տուրքից ստացած եկամուտներից, հիմնականում այն ​​պատճառով, որ նրանք օգտագործվել են գաղութային պաշտոնյաների աշխատավարձը վճարելու համար. ամերիկացիներից հարկեր ստանալու իրավունքը երկրորդական էր: Պատմաբան Բենջամին Լաբարիի խոսքերով. «Կամակոր Նորտը աննշանորեն ամրացրեց մեխը հին բրիտանական կայսրության դագաղին »:

Փաստորեն, նույնիսկ Թաունշենդյան տուրքի դեպքում թեյի օրենքը թույլ կտար Արևելահնդկական ընկերությանը վաճառել ավելի էժան թեյը, քան «մաքսանենգների կողմից առաջարկվող գները»: 1772 թվականին, օրինականորեն ներմուծվող «Բոհեյ», ամենատարածված թեյի տեսակը, վաճառվեց մոտավորապես մեկ ֆունտը 3 շիլինգ: Թեյի օրենքից հետո, գաղութային նվիրյալները կարող էին այն վաճառել մեկ ֆունտը 2 շիլլինգ, որը մի փոքր ավելի ցածր էր մաքսանենգների գներից `2 շիլլինգով եւ 1 ցենտ մեկ ֆունտը: Հասկանալով, որ Թաունշենդյանյան տուրքի վճարումը քաղաքականապես «զգայուն» էր, ընկերությունը հուսով էր, որ հարկերը թաքցնելով, և վճարելով դրանք Լոնդոնում, երբ թեյը բեռնաթափվել է արդեն գաղութներում, կամ, որ ստացողները հանգիստ վճարեն թեյ վաճառելուց հետո: Կոլոնիստներից հարկը թաքցնելու այս փորձը անհաջող էր:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն
Այլ լեզուներով
  • Alexander, John K. Samuel Adams: America’s Revolutionary Politician. Lanham, Maryland: Rowman & Littlefield, 2002. ISBN 0-7425-2115-X.
  • Ammerman David (1974)։ In the Common Cause: American Response to the Coercive Acts of 1774։ New York: Norton 
  • Carp, Benjamin L. Defiance of the Patriots: The Boston Tea Party and the Making of America (Yale U.P., 2010) ISBN 978-0-300-11705-9
  • Ketchum, Richard. Divided Loyalties: How the American Revolution came to New York. 2002. ISBN 0-8050-6120-7.
  • Knollenberg, Bernhard. Growth of the American Revolution, 1766—1775. New York: Free Press, 1975. ISBN 0-02-917110-5.
  • Labaree, Benjamin Woods. The Boston Tea Party. Originally published 1964. Boston: Northeastern University Press, 1979. ISBN 0-930350-05-7.
  • Maier, Pauline. The Old Revolutionaries: Political Lives in the Age of Samuel Adams. New York: Knopf, 1980. ISBN 0-394-51096-8.
  • Raphael, Ray. Founding Myths: Stories That Hide Our Patriotic Past. New York: The New Press, 2004. ISBN 1-56584-921-3.
  • Thomas, Peter D. G. The Townshend Duties Crisis: The Second Phase of the American Revolution, 1767—1773. Oxford: Oxford University Press, 1987. ISBN 0-19-822967-4.
  • Thomas, Peter D. G. Tea Party to Independence: The Third Phase of the American Revolution, 1773—1776. Oxford: Clarendon Press, 1991. ISBN 0-19-820142-7.
  • Young, Alfred F. The Shoemaker and the Tea Party: Memory and the American Revolution. Boston: Beacon Press, 1999. ISBN 0-8070-5405-4; ISBN 978-0-8070-5405-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Benjamin L. Carp, Defiance of the Patriots: The Boston Tea Party and the Making of America (2010) ch. 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]