Համաշխարհային ֆեդերալիստական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային ֆեդերալիստական միություն, ՀՖՄ (անգլ.՝ World Federalist Movement, WFM), ուժեղացված և ժողովրդավարական, սուբսիդիարության, համերաշխության և ժողովրդավարության սկզբունքով կառուցած համաշխարհային դաշնային համակարգի հիմնադրման գաղափարը կիսող համաշխարհային քաղաքացիության շարժում[1]։ Համաշխարհային դաշնության հայտնի կողմնակիցներ էին Ալբերտ Այնշտայնը, Մահաթմա Գանդին, Մարտին Լյութեր Քինգը, Ռոսիկա Շվիմմերը, Գարի Դևիսը, Էմերի Ռիվսը և Լոլա Մավերիք Լոյդը։ Համաշխարհային ֆեդերալիստական միություն կազմակերպությունը հիմնադրվել է 1947 թվականին նրանց կողմից, ով անհանգստացած էր այն փաստով, որ նորաստեղծ ՄԱԿ-ի կառուցվածքը շատ է նման Ազգերի լիգայի կառուցվածքին, որին չհաջողվեց չեղարկել Երկրորդ համաշխարհային պատերազմը, լինելով հարկավոր չափից շատ ազատություն ունեցող անկախ պետությունների միություն։

Համաշխարհային ֆեդերալիստական միության միջազգային քարտուղարությունը տեղակայված է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց, ունենալով բազմաթիվ անդամակից և ասոցիացված կազմակերպություններ աշխարհով մեկ։ ՀՖՄ-ը հատուկ խորհրդակցական ձայն ունի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում (անգլ.՝ ECOSOC) 1970 թվականից հետո, լինելով փոխկապակցված ՄԱԿ-ի հասարակական ինֆորմացիայի վարչությանը, ինչպես նաև լինելով Ոչ կառավարական կազմակերպությունների կոնֆերանս (անգլ.՝ Conference of NGOs): Այժմ Համաշխարհային ֆեդերալիստական միությունը ունի 30.000-50.000 կողմնակից։

Անդամ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Համաշխարհային ֆեդերալիստական միության կողմից հիմնադրված Համաշխարհային քաղաքականության ինստիտուտը կազմված է տվյալ երկրներում անհատ աջակիցների կողմից կազմակերպված ինքնավար պետական և տարածաշրջանային կազմակերպություններից։

Համաշխարհային ֆեդերալիստական միությունը ունի անդամ կազմակերպությունները և ասոցիացված կազմակերպություններ ամբողջ աշխարհով, այդ թվում նաև՝ Համաշխարհային լուծումների համար քաղաքացիներ, Եվրոպայի ֆեդերալիստների միություն, Համաշխարհային ֆեդերալիստական միություն-Կանադա, Ունիվերսալ կուսակցություն, Ճապոնիայի Համաշխարհային ֆեդերալիստական միություն։ Մյուսներն ընդգրկում են նաև Democratic World Federalists, One World Trust, Ժողովրդավարական ՄԱԿ-ը հանձնաժողովո, Ուգանդայի համաշխարհային ֆեդերալիստներ[2] կազմակերպությունները։ ՀՀամաշխարհային ֆեդերալիստական միությունը որպես վերադաս կազմակերպություն ընդգրկում է նաև Միջազգային քրեական դատարանի կոալիցիան և Պաշտպանության պատասխանատվության միջազգային կոալիցիան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.wfm-igp.org/our-movement/history
  2. «Our Members Around The World». World Federalist Movement. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին.