«Զբոսաշրջությունը Չինաստանում»–ի խմբագրումների տարբերություն
Տող 172. | Տող 172. | ||
=== Բնական օբյեկտներ === |
=== Բնական օբյեկտներ === |
||
[[File:Terrace field yunnan china denoised.jpg|thumb|Բրնձի դաշտերը [[Յուննան]]<nowiki/>ում]] |
[[File:Terrace field yunnan china denoised.jpg|thumb|Բրնձի դաշտերը [[Յուննան]]<nowiki/>ում]] |
||
Չինաստանի լեռները, լճերը, հովիտները, քարանձավները և ջրվեժները: |
Չինաստանի լեռները, լճերը, հովիտները, քարանձավները և ջրվեժները<ref>http://www.topchinatravel.com/china-guide/most-famous-lakes-in-china.htm</ref>: |
||
[[Թայշան|Թայի լեռը]]՝ (Tai Shan) արևելքում, Հենշանը՝ հարավում, Հուանշանը՝ արևմուտքում, Հենշանը՝ հյուսիսում և Սունշանը Չինաստանի կենտրոնում. նրանք կոչվել են նաև «Չինաստանի հինգ սուրբ լեռներ»: Թայիշան լեռը, որը գտնվում է Չինաստանի արևելքում՝ Շանդուն նահանգում: Հարավում իր գեղեցկությամբ առանձնանում է Հուանշանը, այն գտնվում է Անհոյ նահանգում, հայտնի է իր սոճիներով, անսովոր ժայռերով, իսկ գարնանը գեղատեսիլ երկնքով: |
[[Թայշան|Թայի լեռը]]՝ (Tai Shan) արևելքում, Հենշանը՝ հարավում, Հուանշանը՝ արևմուտքում, Հենշանը՝ հյուսիսում և Սունշանը Չինաստանի կենտրոնում. նրանք կոչվել են նաև «Չինաստանի հինգ սուրբ լեռներ»: Թայիշան լեռը, որը գտնվում է Չինաստանի արևելքում՝ Շանդուն նահանգում: Հարավում իր գեղեցկությամբ առանձնանում է Հուանշանը, այն գտնվում է Անհոյ նահանգում, հայտնի է իր սոճիներով, անսովոր ժայռերով, իսկ գարնանը գեղատեսիլ երկնքով: |
||
Տող 180. | Տող 180. | ||
Հյուսիսային Չինաստանի բարձրավանդակում շատ գեղեցիկ լճեր կան: Տյանչին՝ «Երկնային լողավազան»-ը, գտնվում է Տյան Շանում՝ Սինցզյանում: Ծովի մակարդակից բարձր է 1980 մետր: 105 մետր խորություն ունեցող այս լիճը «բյուրեղյա» մաքուրություն ունի: |
Հյուսիսային Չինաստանի բարձրավանդակում շատ գեղեցիկ լճեր կան: Տյանչին՝ «Երկնային լողավազան»-ը, գտնվում է Տյան Շանում՝ Սինցզյանում: Ծովի մակարդակից բարձր է 1980 մետր: 105 մետր խորություն ունեցող այս լիճը «բյուրեղյա» մաքուրություն ունի: |
||
Նշանավոր «երեք կիրճերում» և Յանցզի գետի շրջակայքում կան շատ գեղատեսիլ և պատմական նշանակություն ունեցող վայրեր՝ Քութանգի կիրճը մեծ ու վսեմ, Վուի կիրճը էլեգանտ, խորը և մեկուսացած, Սիլինգի կիճը լի վտառներով և խութերով: |
Նշանավոր «երեք կիրճերում» և Յանցզի գետի շրջակայքում կան շատ գեղատեսիլ և պատմական նշանակություն ունեցող վայրեր՝ Քութանգի կիրճը մեծ ու վսեմ, Վուի կիրճը էլեգանտ, խորը և մեկուսացած, Սիլինգի կիճը լի վտառներով և խութերով: |
||
=== Պատմական և մշակույթային վայրեր === |
=== Պատմական և մշակույթային վայրեր === |
11:59, 17 Հունիսի 2017-ի տարբերակ
Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո: Չինաստանը առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում: Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»[1]:
Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն է[2]: Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2010 թվականին կազմել է 55.98 միլիոն մարդ, իսկ արդեն 2015 թվականին 98.8 միլիոն[3][4]: Արտարժույթային եկամուտը կազմել է 45.8 բիլիոն ամերիկյան դոլլար: 2010 թվականի տվյալներով եղել է չորրորդ աշխարհում: Ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.61 բիլիոն, ընդհանուր եկամուտը՝ 777.1 բիլիոն յուան[1]:
Ըստ ՀԶԿ-ի՝ 2020 թվականին, Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ լինելու է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային երկիրը: Արտագնա զբոսաշրջության ծախսերից ենթադրվում է, որ Չինաստանը 2006 թվականից մինչև 2015 թվականը եղել է աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը[1]:
Չինաստանի տնտեսական աճը նպաստել է նաև տուրիզմի զարգացմանը: Չինաստանի զբոսաշրջությունը խթանում է արտադրանքի սպառումը, որը կազմում է 38%-ը, մինչդեռ ԱՄՆ-ում 21%, իսկ Մեծ Բրիտանիայում 28% է[5]:
Պատմություն
1949 թվականից մինչև 1974 թվականը հանրապետության սահմանները փակ էին արտասահմանում գտնվողների համար[6]: 1970 թվականին Դեն Սյաոպինը որոշեց զարգացնել տուրիզմը՝ բացելով սահմանները, որով նպաստեց երկրի տնտեսական աճին: Չինաստանը սկսեց զարգացնել իր զբոսաշրջային արդյունաբերությանը. խոշոր շինարարական ծրագրերը զգալիորեն նպաստել են հյուրանոցների ու հանգստյան տների թվի աճին: Պատմական և գեղատեսիլ վայրերը վերականգնվել են և բաց են զբոսաշրջիկների համար:
Ներքին և միջազգային ավիաընկերությունների ընդլայնումը և այլ տուրիստական փոխադրամիջոցներով ճանապարհորդությունը դարձել են առավել հարմարավետ: 1980-ականների կեսերին աշխարհի ավելի քան 250 երկրներից թույլատրվել է օտարերկրյա այցելուների մուտքը: Նրանց անհրաժեշտ է միայն վիզա շրջագայելու երկրի 100 վայրերում: 1985 թվականին մոտավորապես 1.4 միլիոն օտարերկրացի այցելել է Չինաստան, որի արդյունքում երկիրը շահել է մոտ 1.3 բիլիոն դոլլար:
Ներգաղթ
1970-ական թվականներին Դեն Սյաոպինը բացեց Չինաստանի սահմանները և թույլատրեց օտարերկրացիների մուտքը Չինաստան, որով խթանեց տուրիզմի զարգացումը: 1978 թվականին Չինաստան են այցելել մոտ 230.000 հազար օտարերկրացի: Նրանց թիվը քիչ էր, որովհետև Չինաստանը որոշ սահմանափակումներ է դրել, և շատ մարդկանց արգելվել է Չինաստան գնալը[7]: 2006 թվականին Չինաստանը տուրիզմից շահել է 49.6 միլիոն՝ դառնալով աշխարհի չորրորդ ամեաայցելվող երկիրը[8]: 2007 թվականին տուրիզմից ունեցած եկամուտը կազմել է 54.7 միլլիոն դոլլար[9]:
Վիճակագրություն
Ո՞ր երկրներից են Չինաստան այցելում (2016 թվական)
Շարք | Երկիր | Մարդկանց թիվը |
---|---|---|
1 | Հարավային Կորեա | 14,560,566 |
2 | Վիետնամ | 8,735,821 |
3 | Ճապոնիա | 5,622,777 |
4 | Մալայզիա | 3,322,616 |
5 | Ռուսաստան | 1,750,800 |
6 | ԱՄՆ | 1,446,800 |
7 | Մոնղոլիա | 1,237,000 |
8 | Սինգապուր | 1,185,800 |
9 | Ֆիլիպիններ | 1,067,922 |
10 | Թայվան | 1,000,721 |
11 | Հնդկաստան | 1,000,266 |
12 | Թաիլանդ | 909,000 |
13 | Կանադա | 514,322 |
14 | Ինդոնեզիա | 369,109 |
15 | Ավստրալիա | 254,434 |
16 | Գերմանիա | 200,655 |
Լեզու
Չինացիները շփման համար հաճախ օգտագործում են Մանդարինը, որը նրանց ստանդարտ լեզուն է, որոշները օգտագործում են Յուե և Ու լեզուները, որոնցով խոսում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Թեև շատ չինացիներ կրթական համակարգի պատճառով չեն խոսում անգլերեն, բայց կարողանում են գրել և կարդալ[փա՞ստ]:
Քաղաքներ
Հայտնի հնագույն մայրաքաղաքներ
- Պեկին
- Սիան, Շենսի
- Նանկին, Ցզյանսու
- Լոյան, Հենան
- Սյուչան, Հենան
- Հանչժոու, Չժենցյան
- Չժենչժոու, Հենան
- Անյան, Հենան
- Կայֆին, Հենան
Հայտնի պատմական քաղաքներ և հին ավաններ
- Չունցին
- Գուանչժոու, Գուանդուն
- Չենդե, Հեբեյ
- Չժենդին, Հեբեյ
- Յինզինգուան, Հենան
- Ուհան, Հուբեյ
- Ֆենհուան, Հունան
- Հուայնան, Ցզյանսու
- Լուչժի, Ցզյանսու
- Սուչժոու, Ցզյանսու
- Տունլի, Ցզյանսու
- Յանչժոու, Ցզյանսու
- Չժենցյան, Ցզյանսու
- Չժոուչժան, Ցզյանսու
- Ույուան, Ցզյանսի
- Շենյան, Լյաոնին
- հանչեն, Շենսի
- Ցզինան, Շանդուն
- Ցյուֆու, Շանդուն
- Շանհայ & Չժուցզյացզյաո
- Պինյաո, Շանսի
- Չենդու, Սիչուան
- Հուանգոնսի, Սիչուան
- Լիչժուան, Սիչուան
- Տյանցզին
- Դալի, Յուննան
- Էշան, Յուննան
- Լիցզյան, Յուննան
- Նանսուն,Չժեցզյան
- Ուչժեն, Չժեցզյան
- Սիտան, Չժեցզյան
Հանրահայտ վայրեր[10]
Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերը Չինաստանում[11]:
- Չանբայշան լեռներ՝ ամենակարևոր բնական արգելոցը, որտեղ ապրում են Ամուրյան վագրերը:
- Չինական մեծ ալիք
- Չինական մեծ պարիսպ[12]:
- Մետաքսի ճանապարհ՝ լքված քաղաքներով անցնող հայտնի առևտրական երթուղի[13]:
- Հուանշան, Անհոյ
- Ցյուհանշան լեռ, Անհոյ
- Տյանչժուշան լեռ, Անհոյ
- Արգելված քաղաք, Պեկին՝ «Chinese imperial universe»-ի երբեմնի կենտրոն, հիմա բաց է բոլորի համար
- Ամառային դղյակ, Պեկին
- Երկնքի տաճար, Պեկին
- Դացզու (ժայռ), Չունցին
- Երեք կիճերը, Չունցին և Հուբեյ
- Սյամին, հայտնի է իր գաղութային ճարտարապետությամբ
- Մոգաոյի քարանձավ, Դունհուան, Գանսու՝1.000 տարվա հնություն ունեցող քարնձավներ, որոնք կառուցվել են մետաքսի ճանապարհի ժամանաշրջանում:
- Գուանչժոու, Գուանդուն այտեղ է ստեղվել չինական Դիմսունը (չինական նախաճաշ)
- Լի գետ, Գուանսի
- Ցաոյա լիճ, Գույչժոու, շատ փորձեր են կատարվել անցնել այս ծանծաղ լիճը՝ տեսնելու Չինաստանի տարբեր տեսակի թռչունների:
- Հարբինյան սառցե և ձյունե միջազգային փառատոն, Հարբին, Հեյլունցզյան,
- Յաբուլիի լեռնադահուկային հանգստավայր, Հեյլունցզյան՝ երկրի ամենաերկար լեռնադահուկային հանգստավայրը, որտեղ չինացիները անցկացնում են իրենց հանգիստը
- Լունմենի քարայրներ՝ այստեղ են գտնվում Բուդդային նվիրված շատ արձանիկներ, գտնվում է Լոյանի և Հենանի նահանգների մոտակայքում
- Ուդանշանի լեռներ, Հուբեյ
- Լու լեռ, Ցզյանսի
- Յալուցզյան գետի հին կամուրջ, Դանդուն, Լյաոնին՝ կիսակառույց կամուրջ Հյուսիսային Կորեայում, որը դեռևս հանդիսանում է Հյուսիսային Կորեայի հարստություններից մեկը:
- Տերակոտե բանակ, Սիան, Շենսի՝ նախկին հնագույն մայրաքաղաք, 2.200 տարի առաջ կառուցված այս քաղաքում է թաղված Չինաստանի առաջին կայսրը, որի գերեզմանը հսկում են Տերակոտե բանակի զինվորները:
- Կոնֆուցիոսի առանձնատունը, Ցյույֆու, Շանդուն՝ այս տանն են բնակվել մոտ ութսուն մտավորականների և իմաստունների ընտանիքները:
- Թայշան լեռ (կամ Թայի լեռ), Շանդուն
- Բունդ, Շանհայ
- Սյուանկուն Սի, գտնվում է Հենշան լեռան վրա՝ Շենսի տաճար, որտեղ Բուդդայի շատ արձանիկներ կան
- Յունգանի քարայրներ, Դատունի մոտակայքում՝ հայտնի Բուդդայական վայր
- Ցյունչժայգոյի դաշտավայր, Սիչուան
- Բուդդայի արձանը, Սիչուան՝ աշխարհում խոշորագույն փորագրված Բուդդայի արձանը
- Էմեյշան լեռ, Սիչուան
- Ցինչենշան լեռ, Սիչուան
- Պոտալա, Լհասա, Տիբեթ՝ կառուցվել է 637 թվականին Սոնգցեն Գամպո կայսեր կողմի:
- Սիշուանբան,Դայսկի ինքնավար շրջան, Յուննան՝ Չինաստանի եզակի փոքրամասնությունների բնակավայր
- Արևմտյան լիճ, Չժենցյան, Հանչժոու
Հայնան
Հայնան կղզիներ, նաև անվանում են «Արևելքի Հավայի». այն գտնվում է մայրցամաքային Չինաստանի հարավային մասում: Այստեղ են անցկացվում Չինաստանի արևադարձային առողջապահական արարողությունները, որոնք հայտնի են ոչ միայն Չինաստանում, այլ նաև Հոնկոնգում և Ասիա երկրամասում: Անցած մի քանի տարիների ընթացքում Չինաստանի կառավարությունը դժվարությամբ Հայնանը դարձրեց առողջարանային քաղաք: Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել այցելելու պատմական Լի և Մյաո գյուղերը, որոնք հայտնի են իրենց հորդառատ անձրևներով, փարթամ անտառներով և լեռներով: Այցելուները կարող են տեսնել հին դինաստիաների գտածոներ, որոնք նպաստում են տուրիզմի զարգացմանը: Չինաստանի և Հայնանի կառավարությունները մեծ գումարներ են ծախսել մի շարք շինությունների կառուցապատումը շարունակելու համար. 2004 թվականի դեկտեմբերին կառուցվեց Չինաստանը և Հայնանը կապող երկաթուղին, կղզու շրջակայքում կառուցվեցին մեքենաների և ավտոբուսների համար ճանապարհներ, որոնք էլ նպաստեցին Հայնանի զարգացմանը:
Զբոսաշրջային ռեսուրսներ
Զբոսաշրջային ռեսուրսները Չինաստանում կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի՝ բնական օբյեկտներ, պատմական և մշակութային վայրեր, և ժողովրդական սովորույթներ:
Բնական օբյեկտներ
Չինաստանի լեռները, լճերը, հովիտները, քարանձավները և ջրվեժները[14]:
Թայի լեռը՝ (Tai Shan) արևելքում, Հենշանը՝ հարավում, Հուանշանը՝ արևմուտքում, Հենշանը՝ հյուսիսում և Սունշանը Չինաստանի կենտրոնում. նրանք կոչվել են նաև «Չինաստանի հինգ սուրբ լեռներ»: Թայիշան լեռը, որը գտնվում է Չինաստանի արևելքում՝ Շանդուն նահանգում: Հարավում իր գեղեցկությամբ առանձնանում է Հուանշանը, այն գտնվում է Անհոյ նահանգում, հայտնի է իր սոճիներով, անսովոր ժայռերով, իսկ գարնանը գեղատեսիլ երկնքով:
Ցզյուչժանհոյը, Հուանգուլոշուի ջրվեժը և Գույլին գտնվում են Չինաստանի հարավարևմտյան մասում: Ցզյուչժանհոյը գտնվում է Սիչուայի հյուսիսում, այն գեղեցիկ «առասպելական հովիտ» է, որը 40 կմ երկարությամբ անցնում է ձյունածածկ լեռների, լճերի, ջրվեժների և անտառների միջով: Չինաստանում կա ջրվեժների խումբ, որը կոչվում է «Հուանգուլոշուի ջրվեժները», այն գտնվում է Գույչժոու նահանգում, 18-ը վերգետնյա են , չորսը՝ ստորգետնյա, որոնց ջրերի ձայնը կարելի է լսել 5 կմ հեռավորության վրա: Լի գետը, որը գտնվում է Գուանսի ինքնավար նահանգում, հայտնի է իր Կարստային հատկությամբ, հոսում է 82 կմ երկարությամբ Գույլինի և Յանշոյի միջև:
Հյուսիսային Չինաստանի բարձրավանդակում շատ գեղեցիկ լճեր կան: Տյանչին՝ «Երկնային լողավազան»-ը, գտնվում է Տյան Շանում՝ Սինցզյանում: Ծովի մակարդակից բարձր է 1980 մետր: 105 մետր խորություն ունեցող այս լիճը «բյուրեղյա» մաքուրություն ունի:
Նշանավոր «երեք կիրճերում» և Յանցզի գետի շրջակայքում կան շատ գեղատեսիլ և պատմական նշանակություն ունեցող վայրեր՝ Քութանգի կիրճը մեծ ու վսեմ, Վուի կիրճը էլեգանտ, խորը և մեկուսացած, Սիլինգի կիճը լի վտառներով և խութերով:
Պատմական և մշակույթային վայրեր
Չինաստանի երկար պատմությունը, մշակույթը, պեղված մասունքները և «Չինաստանը լավագույն զբոսաշրջային երկիր» տիտղոսը օգնեցին Չինաստանին դառնալ 54 զբոսաշրջային երկրների մեջ լավագույնը: Չինական Մեծ Պատը՝ չինացիների խորհրդանիշը և տուրիստների այցելության հիմնական վայրն է: Որպես աշխարհի ամենամեծ և երկար պարիսպ, այն կառուցվել է 2000 տարի առաջին Չինական պատմության «Գարուն-Աշուն» ժամանակաշրջանում՝ (մ.թ.ա 722 թվականից մինչև մ.թ.ա 481): Պարիսպը ունի ավելի քան 10 բաժիններ տուրիստների համար, ներառյալ՝ Բադալին (Պեկինում), Լաոլունգթոուն (Հեբեյում) և Ջայուգուենը (Հանսույում):
Չինաստանում կան շատ տուրիստական քարայրներ՝ լի թանկարժեք որմնանկարներով և քանդակներով, որոնք կենտրոնացված են Հանսուում դեռևս Մետաքսի Ճանապարհի ժամանակաշրջանում: Ամենահայտնին Մոգաոյի քարայր է "արևելյան արվեստի գանձարանը"՝ 492 որմնանկարներով և արձաններով: Որմնանկարները զբաղեցնում են 45,000 քառակուսի մետր տարածք, ավելի քան 2.100 քմ՝ զբաղեցնում են գունազարդ քանդակները: Հարավում «քարանձավների արվեստը» ներկայացնում է Սիչուանում գտնվող Բուդդայի արձանը, վերջինս փորագրված է ժայռի վրա: Այն ունի 71 մետր բարձրություն և 28 մետր լայնություն: Այն Բուդդայի քարից պատրաստված և փորագրված ամենամեծ արձանն է:
Շաոլինի վանքը, որը գտնվում է Հենանում և հանդիսանում է Բուդդիզմի հայրենիքը, հայտնի է Շաոլին Քունգ-ֆու ռազմական արվեստի շնորհիվ: Վանքը կառուցվել է մ.թ.ա 495 թվականին: Այստեղ կարելի է տեսնել Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանի նկարները: Հուբեյի Ուդանշանի գեղեցիկ լեռները, որոնք ունեն 72 մետր բարձրություն և ընդգրկում են 30 կմ2 (12 sq mi), Չինաստանի սրբավայրերից մեկն է, որը չինացիներին առավել ամբողջական է դարձնում և հանդիանում է դաոսական ճարտարապետության հնագույն գլուխգործոցներից մեկը: Արևմուտքում գտնվող Սիչունի Էմեյշանա լեռը հանդիսանում է Չինաստանի բուդիզմի սուրբ 4 լեռներից մեկը:
Չինաստանի 101 քաղաքներ[փա՞ստ] ունեն իրենց պատմական և մշակութային արժեքը՝ ունենալով ավելի քան 1.000 տարվա հնություն: Հարավում են գտնվում «դրախտ երկրի վրա» կոչվող վայրերը, որոնք գտնվում են Յանցզին գետի մոտակայքում՝ Սուչժոուն և Հանչժոուն: Նրանք խաչված են լճերով, գետերով, կամուրջներով, դաշտերով և գյուղերով: Մեր օրերում լավ պահպանված հնագույն քաղաքներից է Շանսիում գտնվող Պինյաոն, 5.000 և 6.000 տարվա հնություն ունեցող՝ նոր քարի դարից պահպանված քաղաքներից են Յանշաոն և Լունշանը: Յուննանում գտնվող հնագույն Լիցզյան քաղաքը ոչ միայն Դունբայի կենտրոնն է, այն նաև Խաների հանդիպման վայրը: Այն կառուցվել է Սուն դինաստիայի կողմից և պատված է եղել շատ կամուրջներով, քարե բնակելի տներով:
Ժողովրդական սովորույթներ
Չինաստանի ժողովրդական հայտնի ավանդույթներից է Բուդդայի պաշտամունքի ծեսի իրականացումը Դալիում (Յուննանա): Ավանդույթը կատարվում է ամեն տարի և ի պատիվ աստվածուհու զոհաբերություն է տեղի ունենում: Հետագայում ավանդույթը դարձել է փառատոն:
«Ջրի ցնցուղ» փառատոնը, որը անցկացվում է գարնանը Սիշուանբանանայում գտնվող Դայցի քաղաքում (Յուննանա): Մարդիկ հետապնդում են միմյանց և ջրում (սա երջանկության և հաջողության խորհրդանիշ է):
Լուգուհու լիճը, որը գտնվում է Յուննանա և Սիչուան նահանգների միջև, զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ձեռք բերեց նոր ավտոմայրուղու կառուցման շնորհիվ: Լճի մոտակայքում ապրում է 30-հազարանոց բնակչություն ուեցող Մոսո անվանումով ցեղը, որտեղ տիրապետող են մայրիշխանական ավանդույթները:
Զբոսաշրջային ծառայություններ
Արագ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը նպաստում է Չինաստանում տեղական և արտասահմանյան զբոսաշրջիկների հեշտ երթևեկությանը:
Չինաստանում շատ հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցվել հետագայում վերանորոգվել կամ ընդլայնվել են՝ բարելավվելով բոլոր պահանջները՝ ստանալով 5 և 6 աստղի վարկանիշ:
Չինաստանը կարգավորում է իր կապը միջազգային տուրիստական այլ գործակալությունների հետ: 2003 թվականի հունիսի 12-ին Չինաստանի ազգային զբոսաշրջության ադմինիստրացիան և Առևտրի նախարարությունը համատեղ ստեղծեցին օտարերկրյա զբոսաշրջական բյուրոներ՝ ժամանակավոր տեղեկատվություն տրամադրելու համար: 2003 թվականի հուլիսի 18-ին Չինաստանի ազգային զբոսաշրջության ադմինիստրացիան գրանցեց JALPAK International (Չինաստան) Ltd-ն, որպես առաջին ամբողջովին օտարերկրյա ճանապարհորդական ընկերություն, որը մտել է Չինաստանի զբոսաշրջային շուկա՝ հիմնականում ապահովելով ճապոնական զբոսաշրջությունը Չինաստանում: 2003 թվականի դեկտեմբերի 1-ին Պեկինում ստեղծվեց TUI China Travel Company-ն՝ առաջին արտերկրում վերահսկվող համատեղ ձեռնարկությունը Չինաստանի շուկայում: Կառավարող կողմերն են Martin Buese China Limited-ը և TUI Europe խոշորագույն ճանապարհորդական խումբը և նրանց չինական գործընկերն է lChina Travel Service-ը:
Տես նաև
- Մշակույթ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Factbox: Basic facts about China's economy
- ↑ http://www.advantour.com/china/tourism.htm
- ↑ http://www.chinahighlights.com/travelguide/tourism.htm
- ↑ [1]
- ↑ «Chinese appetite for business travel going strong». TTGmice. Վերցված է 18 April 2013-ին.
- ↑ https://www.thoughtco.com/tourism-development-in-china-1434412
- ↑ Lew, Alan A. 1987. The History, Policies and Social Impact of International Tourism in the People’s Republic of China. Asian Profile 15(2)April:117 28.
- ↑ World Tourism Organization UNTWO Tourism Barometer. June 2007 issue
- ↑ «UNTWO World Tourism Barometer, Vol.5 No.2» (PDF). United Nations World Tourism Organization. June 2008. Վերցված է 2008-10-15-ին.
- ↑ https://www.travelchinaguide.com/attraction/
- ↑ http://www.touropia.com/tourist-attractions-in-china/
- ↑ http://www.topchinatravel.com/great-wall-of-china/
- ↑ http://www.topchinatravel.com/silk-road/
- ↑ http://www.topchinatravel.com/china-guide/most-famous-lakes-in-china.htm
Արտաքին հղումներ
Վիքիճամփորդն ունի Chinaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- China travel and tourism հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- China National Tourist Office (CNTO)
- China National Tourism Administration (CNTA)
- Health Information for Travelers to China U.S. Centers for Disease Control and Prevention (CDC).
- China Tourism Statistics
- The Phenomena of Collective Travel Magazine article on tourism in China
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Չինաստանում կատեգորիայում։ |