Սյուանկուն Սի
Սյուանկուն Սի 懸空寺 | |
---|---|
![]() Կախված տաճար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բուդդայական տաճար և Taoist temple? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Hunyuan County? |
Հիմնական ամսաթվերը | 491 |
Ժառանգության կարգավիճակ | ՉԺՀ պահպանվող հուշարձաններ[1][2] |
Ճարտարապետական ոճ | Չինաստանի ճարտարապետություն |
Հիմնադրված | 491 |
![]() | |
![]() | |
![]() |
Սյուանկուն Սի (Կախված տաճար, չինարեն ավանդ. 懸空寺, հեշտ. 悬空寺 , պինին: Xuánkōng Sì, պալլ.: Սյուանկուն Սի), Չինաստանի Շանյոն նահանգում Խենշան սուրբ լեռան մոտ ժայռի վրա կառուցված տաճարային համալիր։ Վանքը գտնվում է Դատուն քաղաքից 65 կմ հարավ-արևելք։ Դատունի մոտակայքում կան Յունգան քարանձավները։
«Սյուանկուն Սի»-ն ունի մեծ պատմական նշանակություն, այնտեղ հաճախում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Վանքը կառուցվել է 491 թվականին Հյուսիսային Վեյ թագավորական հարստության օրոք։ Տաճարային համալիրում միավորված են բուդդայական, դաոսական և կանֆուցիական թեմերը։
Վանքում ուղղաձիգ պատի երկայնքով դասավորված են 40 դահլիճ և տաղավար։ Շինությունները պահվում են ժայռին հենված փայտե գերաններով։ Ժայռը օգտագործվում է, որպես շինությունների ետևի պատ։ Պատի վրա փորագրված են Բուդդայի պատկերներ։
Տաճարում տարբեր նյութերից 80 արձան է կանգնեցված։ Ամենամեծ խորաքանդակի անունն է Թաթխաթի։
Տաճարը 1982 թվականից պահպանվում է, որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային հուշարձան։
«Սյուանկուն Սի»-ն Չինաստանում միակ տաճարն է, որտեղ միավորված են երեք կրոնական-փիլիսոփայական դպրոցներ՝ բուդդայականը, դաոսականը և կանֆուցիականը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կախված տաճար
-
Արձանները տաճարի ներսում
-
Ամպրոպի դահլիճ
-
Տաճարի մուտքը
-
Տաճարի համայնապատկերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Николишин Александр Сокровища династии Северная Вэй. / А. Николишин // Дыхание Китая. – 2014. – № 4(229). – С. 44–45. Արխիվացված 2017-06-27 Wayback Machine (ռուս.)
- Das "Hängende Kloster", in dem Buddhismus, Taoismus und Konfuzianismus gleichzeitig zusammen gelebt werden (անգլ.)
- Xuankong-Tempel(չաշխատող հղում) (անգլ.)