Լիցզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լիցզյան
չին.՝ 丽江市
Lijiang-canales-l02.jpg
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումYongsheng County?, Gucheng District?, Yulong Naxi Autonomous County?, Huaping County? և Ninglang Yi Autonomous County?
Մակերես20 554,38 կմ²
ԲԾՄ2400±1 մետր
Բնակչություն1 244 769 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ+86 888
Փոստային ինդեքսներ674100
Ավտոմոբիլային կոդ云P
Պաշտոնական կայքlijiang.gov.cn
##Լիցզյան (Չինաստան)
Red pog.png

Լիցզյան, քաղաք Չինաստանի Յուննան նահանգում, որը հայտնի է «Արևելքի Վենետիկ» անունով։ Քաղաքում մանրամասն կառուցված և գեղեցիկ ջրային համակարգ կա, որի երկայնքով ձգվում են չինական ավանդական փայտե շենքերը։ Այն մի ժամանակ եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր առևտրային կետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 80000 տարի առաջ՝ Սուն դինաստիայի կառավարման վերջին և Յուան դինաստիայի վաղ շրջանում։ Քաղաքի բնակիչներն այն համեմատում են դայանի՝ գեղագիրների թանաքամանի հետ, որովհետև քաղաքի փողոցները, նրբանցքները, ջրանցքները, բլրի վրայի գետագալարներն ասես թանաք լինեն, որ հանգիստ հոսելով լցվում են սալաքարի մեջ։

Ջրային ուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ուղիները հիմնականում սնվում են Սև վիշապի ջրավազանից, որի ջուրը ջրանցքներով ուղղվում է դեպի հին քաղաքի բոլոր մասերը՝ երբեմն էլ անցնելով տների տակով։ Քաղաքի ջրային ուղիներն անցնում են վեհաշուք ու շքեղ զարդարված ավելի քան 350 կամուրջներով։ Ամեն գիշեր բացվում է քաղաքի կենտրոնում գտնվող շլյուզը՝ բազալտե մայթերը ցեխից ու փոշուց լվանալու համար։

Ազգային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիցզյան դարձել է ազգային նշանակության քաղաք այն բանից հետո, երբ Կուբլայ խանը (1215-1294) իր զորքերը կայանեց այդտեղ (1253 թվական)։ Խանը՝ մոնղոլների ռազմական առաջնորդը, ում վիճակված էր դառնալ Յուան դինաստիայի առաջին կայսրը, քաղաքը հիմնադրեց մի ճանապարհի վրա, որը դառնալու էր նահանգի հիմնական քաղաքական, կրթական և մշակութային կենտրոնը։ Թեպետ խանը հայտնի էր իր ռազմական մղումներով, սակայն նա հրապուրված էր չինական մշակույթով և Լիցզյանում հիմնում է առաջին դասական նվագախումբը տեղացի էթնիկ խմբի՝ նասիների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարկ Տրուման, Աշխարհի Հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, Զանգակ 97