Շլյուզ (հոլանդ, sluis, ( լատին․՝ excluso - բացառել, պահել, անջատել ), նավարկելի, հիդրոտեխնիկական կառույց՝ տարբեր մակարդակներով ջրավազաններումնավերը ( կամ լաստերը ) մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար։ Շլյուզ կառուցում են գետայինհիդրոհանգույցներում, ջրանցքներում, ծովայիննավահանգիս տներում, որոնց ջրատարածությունները ենթարկվում են մակարդակի տատանման մեծ ամպլիտուդով մակընթացությունների և տեղատվությունների։ Շլյուզը կազմված է ՝
խցերից
գլխամասերից
մատույցներից։
Խուցը ( որտեղ տեղավորվում են բարձրացվող կամ իջեցվող նավերը ) պատրաստում են երկաթբետոնից՝ երկու երկայնական պատերով և հատակով։ Ճակատամասերի խուցը սահմանափակված է դարպասներով ( փականներով ), որոնք գտնվում են համապատասխան գլխամասերի սահմաններում։ Շլյուզները լինում են միախուց և բազմախուց (բազմաստիճան) ։ Նավարկելի շլյուզի սխեմա
Uվերին բիեֆ
վերևի դարպասներ
խցի պատեր
ներքևի դարպասներ
ստորին բիեֆ
դարպասների շեմքեր
վերևի գլխամասի ջրմուղ ստորասրահներ
ներքևի լխլխամասի ջրմուղ ստորասրահներ
Շլյուզի թողունակությունը մեծացնելու նպատակով կառուցվում են խցերի երկու (և ավելի) զուգահեռ շարքեր։ Աոավել խոշոր շլյուզների խցերն ունեն մինչև 33 մ լայնություն և մինչև 400 մ երկարություն՝ շեմքերում5 t/֊ից մինչև 15 մ (ծովային շլյուզներում) խորության դեպքում։ Խցերը լցվում և դատարկվում են որոշակի ժամանակամիջոցում (5-ից 15 ր)։ Գլխամասերում ( սովորաբար, զանգվածայինճնշումային կառույցներ ) , բացի դարպասներից ( որոնք պահպանում են ջրի մակարդակների տարբերությունը և կից բիեֆների մակարդակների հավասարության դեպքում ապահովում նավերի բացթողումը ), գտնվում են փականներով ջըրմուղ ստորասրահներ, ջրիէներգիայի
մարման սարքեր , նորոգման և վթարային փակոցներ և այլ սարքավորումներ։ Վերին և ստորին գլխամասերին հարող մատույցները ջրանցքներ կամ կստանային կառույցներով ու նավերի կառանման սարքավորումներով ջրատարածության տեղամասեր են։ Շլյուզով նավերի անցման պրոցեսը կոչվում էնավանցում։ Օրվա ընթացքում կատարված նավանցումների թիվը (շլյուզի անընդհատ աշխատանքի դեպքում) բնորոշում է շլյուզի ողունակությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 522)։