Չինաստանի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային մշակույթի պատմության մեջ Չինական մշակույթը առանձնահատուկ տեղ է գրավում: Չինաստանը իր անվանումը ստացել է Եվրոպացիների կողմից Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (մ.թ.ա.221-206 թթ): Մթա 5-3-րդ դարերը Չինաստանի պատմության մեջ մարտնչող թագավորների ժամանակաշրջան է, որը չինարեն կոչվում է չժանգո: Այս ժամանակաշրջանի թագավորները փորձում էին զենքի ուժով մեծացնել իրենց տիրապետությունը և հզորանալ: Չինացիներն իրենց ուրույն վերաբերմունքն ունեին այլ ժողովուրդների նկատմամբ, որոնց անվանում էին բարբարոսներ և հենց դա էլ նրանց հեռու էր պահում զավթողական քաղաքականությունից: Չինացիները գտնում էին, որ իմաստ չունի տիրանալ մարդկանց, որոնք ընդունակ չեն դառնալու լիարժեք հպատակներ: Բարբարոսների հողերը ևս հողագործության համար համարում էին անմշակելի: Ներփակվածությունը, այս գաղափարը և պաշտպանվածության անհրաժեշտությունը մարմնավորված է Չինական պարիսպի կառուցման մեջ: Այն կառուցվել է մթա 4-3-րդ դդ հյուսիսային սահմանի երկարությամբ` քոչվոր ցեղերից պաշտպանվելու նպատակով: Պարիսպն սկզբում ուներ 750 կմ երկարություն, հետագայում այն հասավ 3 000 կմ-ի: Պարսպի բարձրությունը 5-10 մ էր, իսկ լայնությունը 5-8 մ:

Տես նաև[խմբագրել]