Jump to content

«Ֆորսաժ 7»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Ֆորսաժ 7 | բնօրինակ անվանում = Furious 7 | պատկեր = Furious 7.png | լայն...»:
(Տարբերություն չկա)

15:38, 9 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ֆորսաժ 7
անգլ.՝ Fast and Furious 7 (Furious 7)
Պատկեր:Furious 7.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՄարտաֆիլմ
քրեական ֆիլմ
Թեմաավտոմեքենա և ահաբեկչություն
Թվական2015
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՋեյմս Վան
ՊրոդյուսերՆիլ Մորից
Վին Դիզել
Սցենարի հեղինակՔրիս Մորգան
ԴերակատարներՎին Դիզել
Փոլ Ուոքեր
Ջեյսոն Սթեթհեմ
Միշել Ռոդրիգես
Դուեյն Ջոնսոն
ՕպերատորՍթիվեն Ունինդոն
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժՔրիստիան Վագներ
Պատմվածքի վայրԼոս Անջելես, Տոկիո, Աբու Դաբի և Լոնդոն
Նկարահանման վայրԼոս Անջելես, Ատլանտա, Կոլորադո, Աբու Դաբի և Leo Carrillo State Park?
ԿինոընկերությունUniversal Pictures
Original Film
One Race Films
China Film Co.
Media Rights Capital
Տևողություն137 րոպե
Բյուջե$ 190 մլն[1][2]
Շահույթ$1 511 516 643[3]
ՆախորդՖորսաժ 6, Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ
ՀաջորդՖորսաժ 8
IMDbID 2820852
 Furious 7 Վիքիպահեստում

Ֆորսաժ 7, (անգլ.՝ Furious 7[4]), քրեական մարտաֆիլմ, «Ֆորսաժ» շարքի յոթերորդ ֆիլմը, նկարահանված ռեժիսոր Վան Ջոյմսի կողմից: Գլխավոր դերերում են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմը, Դուեյն Ջոնսոնը: «Ֆորսաժ 7»-ը միանգամից երկու ֆիլմի շարունակություն է՝ «Ֆորսաժ 6» (2013) և «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ» (2006), որոնց գործողությունները ժամանակագրորեն տեղի են ունեցել նախորդ չորս մասերից հետո (Ֆորսաժ, Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5):

Նկարահանումները սկսվել են 2013 թվականի սեպտեմբերին[5], իսկ թողարկման ամսաթիվը նախատեսված էր 2014 թվականի հուլիսի 11-ը, բայց 2013 թվականին տեղի ունեցած Փոլ Ուոքերի մահը ստիպեց ստեղծողներին վերամշակել ֆիլմի սցենարը և տեղափոխել ազատ արձակման օրը 2015 թվականի ապրիլ[6][7][8][9][10]: Միացյալ Նահանգներում շնորհանդեսը տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 16-ին 2015 SXSW փառատոնի շրջանակներում[11]: Ֆիլմում խաղացել են նաև Միշել Ռոդրիգեսը, Ջորդանա Բրյուսթերը, Թայրիզ Գիբսոնը, Քրիստոֆեր Բրիջեսը, Նատալի Էմանուելը, Էլզա Պատակին, Ջիմոն Հոնսուն, Բլեք Լուկասը և Կուրտ Ռասելը:

Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների և հանդիսատեսի կողմից, վաստակել է 82% դրական կարծիք Rotten Tomatoes-ում 67 բալ 100 հնարավորից Metacritic-ում[12][13]: «Ֆորսաժ 7»-ը հավաքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում, ինչը դարձրել է իրեն 2015 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը և չորրորդ ամենաեկամտաբերը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ[3]:

Ֆիլմի կարգախոսն է՝[14]:

Վրեժը սահմաններ չի ճանաչում

Սյուժեն

Օուեն Շոուի հանցագործ անձնակազմին հաղթելուց և իրենց ամցյալի գործած հանցաքներից հետո համաներման արժանանալուց հետո Դոմինիկ Տորետոն, Բրայան Օ'Քոները և իրենց թիմի մյուս անդամները վերադառնում են ԱՄՆ, կրկին նորմալ կյանքով ապրելու համար: Նոր հայր դարձած Բրայանը փորձում է հարմարվել ընտանեկան կյանքին, իսկ Դոմինիկը փորձում է օգնել իր սիրած աղջկան` Լեթի Օրթիզին վերստանալ իր հիշողությունները:

Այդ ընթացքում Օուենի մեծ եղբայրը` Դեքարդ Շոուն, գնում է լոնդոնյան հիվանդանոցներից մեկը, որտեղ գտնվում էր Օուենը, ով Դոմինիկի թիմի հետ «հանդիպելուց» հետո պառկած էր կոմայի մեջ, և երդվում է վրեժ լուծել Դոմինիկից և նրա թիմից:

Դիվանագիտական անվտանգության ծառայաթյան գործակալ Լյուկ Հոբսը առաջինն է լինում Օուենի ցուցակում: Շոուն Հոբսին ներգրավում է կռվի մեջ և Հոբսը վնասվածքներ է ստանում ռումբի պայթյունից: Օուենը ստացավ այն ինչ ուզում էր, և նրա հաջորդ թիրախն էր Հանը:

Դոմինիկը, Միան և Բրայանը նույնպես շուտով ուղերձ են ստանում Դեքարդից. Տոկիոյից ուղարկված ռումբը պայթում է և ոչնչացնում է Տորետոյի տունը մի քանի վայրկյան այն բանից հետո, երբ նրանց թիմի Հանը սպանվում է Շոուի կողմից Տոկիոյում: Իմանալով, որ Շոուն վերացրել է Հանին, Դոմինիկը մեկնում է Տոկիո՝ պահանջելու իր ընկեր Հանի մարմինը: Այստեղ նա իմանում է ողբերգության մանրամասները Հանի տեղացի ընկեր Շոն Բոսվելից:

Դոմինիկը վերադառնում է Լոս Անջելես, որտեղ տեղի է ունենում Հանի թաղման արարողությունը: Թաղման ժամանակ Դոմինիկը նկատում է մի մեքենա, որի վարորդը ակնհայտորեն հետևում էր ամենին: Տորետոն հետապնդում է անծանոթին, և պարզվում է, որ վարորդը Շոուն է: Երկուսն էլ պատրաստվում են կռվի, բայց Շոուն հաջողացնում է ճողոպրել երբ գալիս է «Պարոն Ոչինչ»-ը (Ֆրանկ Փեթթի): Վերջինս պատմում է Դոմինիկին «Աստծո աչքի», որը սարք է, որ կարող է հետևել ամենին և ամենուր: «Պարոն Ոչինչ»-ը խոտսանում է տալ այդ սարքը Դոմինիկին, որպեսզի գտնի Շոուին, բայց Տորետոն իր հերթին պետք է փրկի հակեր Ռամզիին, ով հենց այդ սարքի հեղինակն էր, ահաբեկիչ Մոզե Ջականդեի ձեռքերից: Դոմինիկը համաձայնվում է:

Տորետոյի թիմը հարձակվում է ավտոշարասյունով Կովկասյան լեռներում և փրկում է Ռամզիին, ով ասում է «Աստծո աչքի» գտնվելու վայրը՝ Աբու Դաբի: Այնտեղ թիմը վատ լուրեր է իմանում. Ռամզիի ընկերը՝ Սաֆարը, վաճառել է սարքը արաբ շեյխի, ով դրել է այն իր սպորտային մեքենայում, որը գտնվում է շքեղ բարձրահարկերից մեկի փենհաուսում: Թիմին հաջողվում է գողանալ սարքը և փոխանցել «Պարոն ոչինչ»-ին, ով իր հերթին թույլատրում է նրանց տեսնել Շոուի գտնվելու վայրը՝ լքված գործարան քաղաքի ծայրամասում:

Գիշերը Դոմինիկը, Բրայանը և «Պարոն ոչինչ»-ի խումբը Դեքարդի համար որոքայթ են կազմակերպում, բայց հանցագործին օգնության է գալիս Մոզե Ջականդեի ջոկատը: Օ'քոները, Տորետոն և «Ոչինչ»-ը հազիվ են ողջ մնում, և Դեքարդը նորից ծլկում է:

Վերադառնալով Լոս Անջելես՝ հերոսները խորամանկ ծրագիր են մտածում, որը կօգնի փրկել Ռամզիին՝ Ջականդեի այդքան ցանկալի նպատակին: Երբ գրեթե մոտենում էր գիշերը, թիմը ահաբեկիչների ուղղաթիռին սկսում է կրակել: Արդյունքում թիմին արդեն միացած Հոբսի շնորհիվ նրանք հաղթում են չարագործներին, Ջականդեին ուղարկելով գերեզման, իսկ Շոուին՝ բանտ:

Ֆիլմի վերջում Տորետոյի ընտանիքը հանգստանում է ծովափին. Բրայանը և Միան խաղում են իրենց որդու՝ Ջեքի հետ, իսկ Թեդժը, Ռոմանը, Լեթին և Ռամզին հիանում են դրանով: Նրանք հասկանում են, որ Դոմինիկի տեղը կնոջ և որդու մոտ է: Դոմինիկը գնում է, բայց Բրայանը վազում է նրա հետևից և նրանք գնում է հեռու, որտեղ շուտով իրենց ճանապարհները խաչվում են:

Դերերում

Դերասան Դեր
Վին Դիզել Դոմինիկ Տորետո
Պոլ Ուոքեր Բրայան Օ'Քոներ
Ջեյսոն Սթեթհեմ[15] [16] Դեկարդ Շոու
Միշել Ռոդրիգես Լետի Օրտիս
Թայրիզ Գիբսոն [17] Ռոման Փիրս
Քրիստոֆեր Բրիջես[18] Թեդժ Փարկեր
Նատալի Էմանուել [19] [20] Ռամզի
Ջորդանա Բրյուսթեր [21] [22] Միա Տորետո
Դուեյն Ջոնսոն հետախույզ Լյուկ Հոբս
Կուրտ Ռասել [23] [24] «Պարոն Ոչինչ»
Ջիմոն Հոնսու [25] [26] Մոզե Ջականդե
Էլզա Պատակի Ելենա Նիվես
Ջոն Բրազերթոն [27] Շեպարդ
Թոնի Ջաա[28] [29] Կյոտ
Ռոնդա Ռոուզի[30] [31] Կառա
Լուկաս Բլեք[32] Շոն Բոսուել
Նոել Գուլյեմի Հեկտոր
Ալի Ֆազալ [33] [34] [35] Սաֆար
Ռոմեո Սանտոս [36] Մանդո
Չարլի և Միլլեր Քիմսի Ջեք Օ'Քոներ
Իդեն Էսթրելլա Սամանտա Հոբս
Բրիթնի Էլգեր Ժասմին
Ջոն Չենատյեմպո Կորպի
Լյուկ Էվանս Օուեն Շոու (կամեո)
Իգգի Ազալիա[37] աղջիկ «Մրցավազքային պատերազմներ»-ից (կամեո)
Թի Փեյն դիջեյ (կամեո)

Ստեղծումը

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Ջասթին Լինը և Քրիս Մորգանը հայտարարեցին, որ կաշխատեն ֆիլմի վրա[38][39]: Բայց հետո պարզ դարձավ[40], որ ռեժիսորը լինելու է Ջեյմս Վանը[41][42]: Գլխավոր չարագործի դերը հասավ Ջեյսոն Սթեթհեմին, ով հայտնվել էր «Ֆորսաժ 6»-ի վերջում[43]: Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Դուեյն Ջոնսոնը[44], Գալ Գադոտը[45] և վեցերորդ մասի մյուս դերասանները միանգամից հաստատեցին, որ վերադառնում են իրենց դերերին[46] [47] [48]: 2013 թվականի ապրիլի 16-ին հայտարարվել էր, որ «Ֆորսաժ 7»-ը կհրապարակվի 2014 թվականի հուլիսի 11-ին[49][50]: Նկարահանումները սկսվեցին 2013 թվականի սեպտեմբերին Ատլանտայում, Ջորջիա նահանգում[51][52]: Դիզելի խոսքերով հիմնական գործողությունները տեղի էին ունենալու Լոս ԱՆջելեսում[53] և Տոկիոյում[54]:

Դերասանական կազմի մեջ նոր դեմքերից էին թայլանդցի դերասան և մարտարվեստի վարպետ Թոնի Ջաան[55][56], ամերիկացի պրոֆեսիոնալ խառնամարտուհի (MMA), ձյուդոիստուհի և կինոդերասանուհի Ռոնդա Ռոուզին[57], Ջիմոն Հոնսուն[58], ինչպես նաև «Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանուհի Նատալի Էմանուելը[59]: 2013 թվականի օգոստոսին դերեր են առաջարկվել Դենզել Վաշինգտոնին[60] և Կուրտ Ռասելին[61]: Վաշինգտոնը հրաժարվեց, իսկ Ռասելը շուտով դեր ստացավ[61][62]: Սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Բլեք Լուկասը, ով խաղում էր գլխավոր դեր երրորդ ֆիլմում, կվերադառնա Շոնի դերին[63]: Մի դեր խաղաց նաև հայտնի հնդիկ դերասանուհի Դիպիկա Պադուկոնեն[64][65][66]:

Փոլ Ուոքերը՝ Բրայան Օ'Քոների դերասանը, ողբերգական մահով մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին: Նա ավտովթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքում, որտեղ նա եկել էր ավտոշուի մասնակցելու համար, որ նպատակն էր Ֆիլիպիններում Հայյան թայֆունից տուժածների համար գումար հավաքելը[67][68][69][70]: Օրեր անց Universal կինոընկերությունը հայտարարեց, որ ֆիլմի արտադրությունը կշարունակվի որոշ ժամանակ անց, և այդ ընթացքում պետք է վերամշակվի ֆիլմի սցենարը[71]: Դեկտեմբերի 22-ին Վին Դիզելը Facebook սոցիալական կայքի իր էջում հայտարարեց, որ ֆիլմի թողարկումը հետաձգվել է և կկայանա 2015 թվականի ապրիլի 10-ին[72]:

2014 թվականի ապրիլի 1-ից ֆիլմի նկարահանումները վերսկսվել են[73]: Հուլիսի 10-ին նկարահանման գործընթացն ավարտվել է[74], իսկ թողարկման օրը կրկին տեղափոխվել է՝ ապրիլի 3:

Աշխատանք Ուոքերի կերպարի վրա

2014 թվականի հունվարին ֆիլմի ստեղծողները ասացին, որ Ոոքերի կերպարը չի մահանա էկրանին, այլ իբր «թոշակի կգնա»[75]: Մարտին պարզ դարձավ, որ Ուոքերին վերարտադրում են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ մի քանի դրվագներում[76] և կրկնօրինակողների օգնությամբ մի քանի այլ դրվագներում: Ապրիլին ֆիլմի ստեղծողները հաստատեցին, որ այդ «կրկնօրնակողները» Ուոքերի եղբայրներ Քալեբն ու Քոդին են[77][78]:

Մարքեթինգ

Առաջին թրեյլերի շնորհանդեսը կայացել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին[4][79]:

2015 թվականի մարտի 27-ին -ըMicrosoft Studios Universal-ի հետ միասին թողարկել են «Forza Horizon 2» խաղի հավելված՝ «Forza Horizon 2 Presents Fast & Furious»[80]: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսը (խաղացող) ստեղծում է Թեդժ Փարկերի (Քրիստոֆեր Բրիջես) համար ավտոմեքենաներ, որոնք կան ֆիլմում[80]:

Ընդունելությունը

Շահույթը

Տասնյոթ օրում «Ֆորսաժ 7»-ը ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան մեկ միլիարդ դոլլար, անցնելով «Վրիժառուները», «Ավատար» և «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2» ֆիլմերի ռեկորդները: Ընդ որում, այդ ֆիլմերին հաջողվել էր հասնել այդ ռեկորդներին տասնինը օրում[81]:

Ներկայիս դրությամբ «Ֆորսաժ 7»-ը 2015 թվականի ամենաշահութաբեր ֆիլմն է և գրավում է չորրորդ հորիզոնականը կինոմատոգրաֆիայի պատմության ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում՝ 1,5 միլիարդ դոլար շահույթով[3]:

Քննադատություն

Ֆիլմը ստացել է դրական կարծիքներ աշխարհի քննադատներից: Rotten Tomatoes կայքում «Ֆորսաժ 7»-ը 82% ռեյտինգ և 6.7 ընդհանուր գնահատական[12]: Ագրեգատոր Metacritic-ը ֆիլմը գնահատել է 67 բալ 100 հնարավորից[13]:

Երաժշտություն

Բրայան Թայլերը, ով աշխատել էր Ֆորսաժ շարքի երրորդ, չորրորդ և հինգերորդ ֆիլմերի վրա, նորից հանդես եկավ որպես կոմպոզիտոր[82].

Սաունդթրեքի թողարկումը տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 17-ին[83]:

Երգեր
  • Ride Out (Kid Ink, Tyga, Wale, YG & Rich Homie Quan)[84]
  • Go Hard Or Go Home (Wiz Khalifa & Iggy Azalea)[85]
  • Get Low (Dillon Francis & DJ Snake)
  • My Angel (Prince Royce)
  • Off-set (T.I. & Young Thug)
  • How Bad Do You Want It (Oh Yeah) (Sevyn Streeter)
  • See You Again (Wiz Khalifa feat. Charlie Puth)
  • Payback (Juicy J, Kevin Gates, Future & Sage The Gemini)
  • Blast Off (David Guetta & Kaz James)
  • Six Days (Remix) (DJ Shadow feat. Mos Def)
  • Ay Vamos (J. Balvin feat. French Montana & Nicky Jam)
  • GDFR (Noodles Remix) (Flo Rida feat. Sage The Gemini & Lookas)
  • Turn Down For What (DJ Snake & Lil Jon)
  • Meneo (Fito Blanko)
  • I Will Return (Skylar Grey)
  • Whip (Famous To Most) (Bonus Track)

Շարունակությունը

2015 թվականի ապրիլի 23-ին Վին Դիզելը CinemaCon միջոցառմանը հայտարարել է ութերորդ ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի ապրիլի 14 [86][87]։

Ծանոթագրություններ

  1. Kim Masters (May 21, 2014). «'Fast & Furious 7' Insurance Claim Could Reach Record-Breaking $50 Million». The Hollywood Reporter. Վերցված է January 18, 2015-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. Lang, Brent (31 March 2015). «'Box Office: 'Furious 7′ Racing Toward Record $115 Million Opening». Variety. Վերցված է 10 April 2015-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Furious 7 (2015)». Box Office Mojo. Վերցված է April 25, 2015-ին.
  4. 4,0 4,1 Stedman, Alex (October 26, 2014). «Fast & Furious 7′ Gets Official Title, Sets Nov. 1 for Live Trailer Launch Event». Variety. Արխիվացված է օրիգինալից October 26, 2014-ին. Վերցված է October 26, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Olson, Marie-Louise (2013-08-13). «Fast & Furious 7 will be filmed in UAE confirms twofour54». The National. Վերցված է 2013-08-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. 'Fast & Furious 7' Production Will See The Light Of Day, Says Director James Wan
  7. 'Fast and Furious 7' Director - We WILL Finish Making the Movie | TMZ.com
  8. Fast & Furious 7 director James Wan says production will not stop on film after Paul Walker's death | Mail Online
  9. «Vin Diesel - The last scene we filmed together…». Վերցված է 23 December 2013-ին.
  10. Kilday, Gregg Webb (July 2, 2014). «'Fast & Furious 7' Release Date Shifts». The Hollywood Reporter. Վերցված է July 2, 2014-ին.
  11. Ramin Setoodah (March 16, 2015). «'Furious 7′ Premieres at SXSW to Cheers for Paul Walker». Variety. Վերցված է March 16, 2015-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. 12,0 12,1 «Furious 7 - Rotten Tomatoes». Rotten Tomatoes. Վերցված է March 17, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 «Furious 7 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է March 17, 2015-ին.
  14. «Форсаж 7»: официальный дублированный трейлер (HD)
  15. Lenta.ru: Джейсон Стейтем станет злодеем в «Форсаже 7»
  16. Frappier, Rob. Jason Statham Talks Fast & Furious 7. Screen Rant (июнь 2013). Проверено 26 августа 2013.
  17. Orange, Alan. Tyrese Gibson and Director James Wan Tease the First Fast & Furious 7 Poster. MovieWeb (8 августа 2013). Проверено 29 августа 2013.
  18. Which BIG Star Was Just Seen on the "Fast & Furious 7" Set?. TooFab (25 сентября 2013). Проверено 2013-09=27.
  19. Film Casting Round-Up: Jennifer Lopez Joins Thriller ‘The Boy Next Door’, ‘Fast & Furious 7′ Adds ‘Game Of Thrones’ Actress
  20. Furious 7 - Featurette: "Meet The New Cast" (HD) (англ.). YouTube (17 March 2015).
  21. Which BIG Star Was Just Seen on the "Fast & Furious 7" Set?. TooFab (25 сентября 2013). Проверено 2013-09=27.
  22. White, James. First Official Fast & Furious 7 Pic Online. Empire (16 сентября 2013). Проверено 16 октября 2013.
  23. Kroll, Justin. Kurt Russell Eyes Part in ‘Fast 7′ (EXCLUSIVE). Variety (30 августа 2013). Проверено 31 августа 2013.
  24. Which BIG Star Was Just Seen on the "Fast & Furious 7" Set?. TooFab (25 сентября 2013). Проверено 2013-09=27.
  25. Trumbore, Dave. Djimon Hounsou Joins James Wan's FAST & FURIOUS 7. Collider.com (11 сентября 2013). Проверено 12 сентября 2013.
  26. Furious 7 - Featurette: "Meet The New Cast" (HD) (англ.). YouTube (17 March 2015).
  27. Kurt Russell, John Brotherton Join ‘Fast & Furious 7′ Cast, Deadline.com (25 сентября 2013). Проверено 6 апреля 2014.
  28. Kit, Borys. Asian Star Tony Jaa Joins 'Fast and Furious 7' (Exclusive). The Hollywood Reporter (23 августа 2013). Проверено 26 августа 2013.
  29. Furious 7 - Featurette: "Meet The New Cast" (HD) (англ.). YouTube (17 March 2015).
  30. Trumbore, Dave. FAST & FURIOUS 7 Gets Fighter Ronda Rousey; Judy Greer Eyed for TOMORROWLAND; Penn Badgley Lands CYMBELINE & Mimi Rogers Takes to THE SURFACE. Collider.com (9 августа 2013). Проверено 26 августа 2013.
  31. Furious 7 - Featurette: "Meet The New Cast" (HD) (англ.). YouTube (17 March 2015).
  32. Eisenberg, Eric. Lucas Black Signs On For Fast & Furious 7, 8 And 9. Cinema Blend (16 сентября 2013). Проверено 17 сентября 2013.
  33. 'Fukrey' actor Ali Fazal in 'Fast And Furious 7', The Indian Express (19 сентября 2013). Проверено 20 сентября 2013.
  34. Masand, Rajeev. Not Deepika, not Sonam, Fukrey's Ali Fazal lands role in 'Fast and Furious 7', CNN-IBN (14 сентября 2013). Проверено 20 сентября 2013.
  35. The Indian actor who finally got 'Fast and Furious 7', The Times of India (14 сентября 2013). Проверено 20 сентября 2013.
  36. Yamato, Jen Latin Music Superstar Romeo Santos Joins 'Fast & Furious 7'. Deadline.com (20 января 2014). Проверено 24 мая 2014.
  37. Peters, Mitchell Iggy Azalea to Make Cameo In 'Fast & Furious 7,’ Vin Diesel Says. Billboard (29 July 2014). Проверено 30 июля 2014.
  38. Horn, John; Fritz, Ben (21 октября 2011). «'Fast and Furious' 6 and 7 may speed into production together». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 21 октября 2011-ին. Վերցված է October 21, 2011-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  39. Filmz.ru: Недогонимые
  40. Kit, Borys (April 4, 2013). «Justin Lin Won't Direct 'Fast & Furious 7' (Exclusive)». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից April 4, 2013-ին. Վերցված է April 4, 2013-ին.
  41. Джеймс Ван возглавит съёмки «Форсажа 7»
  42. Fleming Jr., Mike (April 10, 2013). «James Wan Is Universal's Choice To Helm 'The Fast And The Furious 7′». Deadline.com. PMC. Արխիվացված է օրիգինալից April 11, 2013-ին. Վերցված է April 11, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. Lenta.ru: Джейсон Стейтем станет злодеем в «Форсаже 7»
  44. Chitwood, Adam (April 15, 2013). «Dwayne Johnson Says if Filming on FAST & FURIOUS 7 Begins This Summer, His HERCULES Schedule Would Prevent Him from Appearing». Collider. Արխիվացված է օրիգինալից April 15, 2013-ին. Վերցված է April 15, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  45. Shechnik, Raz. Gal Gadot returns to 'Fast & Furious'. Ynet News (1 октября 2013). Проверено 2 октября 2013.
  46. Orange, Alan.http://movieweb.com/tyrese-gibson-and-director-james-wan-tease-the-first-fast-furious-7-poster/. MovieWeb (8 августа 2013). Проверено 29 августа 2013.
  47. http://www.toofab.com/2013/09/25/fast-and-furious-7-filming-set-photos/. TooFab (25 сентября 2013). Проверено 2013-09=27.
  48. Fleming Jr., http://deadline.com/2013/04/james-wan-is-universals-choice-to-helm-the-fast-and-the-furious-7-470330/ PMC (April 10, 2013). Проверено 11 апреля 2013. Архивировано из первоисточника 11 апреля 2013.
  49. «'Fast And Furious 7′ Gets July 11, 2014 Release Date». Deadline.com. PMC. April 16, 2013. Արխիվացված է օրիգինալից July 5, 2011-ին. Վերցված է April 16, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  50. Universal Schedules 'Fast & Furious 6'
  51. Brett, Jennifer (August 21, 2013). «"Fast and Furious 7" about to start filming in Atlanta; casting call». Access Atlanta. Վերցված է August 26, 2013-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  52. Vin Diesel (September 13, 2013). «Seven... Has begun...». Facebook. Վերցված է November 8, 2013-ին.
  53. Kroll, Justin (May 22, 2013). «Vin Diesel Promises L.A. Setting for 'Fast & Furious 7′». Variety. PMC. Արխիվացված է օրիգինալից May 22, 2013-ին. Վերցված է May 22, 2013-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  54. Reynolds, Simon; Rawson-Jones, Ben (May 16, 2013). «Vin Diesel: 'Fast & Furious 7 heading to Tokyo, Middle East'». Digital Spy. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից May 16, 2013-ին. Վերցված է May 16, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  55. Kit, Borys (2013-08-23). «Asian Star Tony Jaa Joins 'Fast and Furious 7' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013-08-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  56. Collura, Scott (2013-08-23). «Ong Bak's Tony Jaa Joins Fast and Furious 7». IGN. Վերցված է 2013-08-24-ին.
  57. Trumbore, Dave (2013-08-09). «FAST & FURIOUS 7 Gets Fighter Ronda Rousey; Judy Greer Eyed for TOMORROWLAND; Penn Badgley Lands CYMBELINE & Mimi Rogers Takes to THE SURFACE». Collider.com. Վերցված է 2013-08-26-ին.
  58. Vin Diesel Casts Two-Time Oscar Nominee Djimon Hounsou in ‘Fast and Furious 7′
  59. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «натали» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  60. Fleming Jr., Mike (August 1, 2013). «Fleming Rants On Why Studios Can't Launch Franchises Anymore, Leaving Us With Retreads Like 'The Mummy'». Deadline.com. PMC. Արխիվացված է օրիգինալից August 1, 2013-ին. Վերցված է August 1, 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  61. 61,0 61,1 Kroll, Justin (2013-08-30). «Kurt Russell Eyes Part in 'Fast 7′ (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2013-08-31-ին.
  62. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «TooFab» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  63. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CinemaBlend» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  64. Rebello, Runcil (2013-09-05). «HOLLYWOOD BOUND! Deepika Padukone Goes 'Fast & Furious'!». Business of Cinema. Վերցված է 2013-09-05-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  65. Singha Roy, Nabanita (2013-09-05). «Fast & Furious 7 to feature Deepika Padukone». Rushlane. Վերցված է 2013-09-05-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  66. Iyer, Meena (2013-09-05). «Deepika Padukone signs 'Fast & Furious 7'». The Times of India. Վերցված է 2013-09-05-ին.
  67. «PAUL WALKER DEAD AT 40 IN FIERY CAR CRASH» (անգլերեն). TMZ. 11/30/2013. Վերցված է 2013-12-01-ին.
  68. 'Fast and Furious' Star Paul Walker Killed in Crash — ABC News
  69. Joel Landau (2013-11-30). «Paul Walker dead at 40: 'Fast and Furious' star killed in fiery car crash». NY Daily News. Վերցված է 2013-11-30-ին.
  70. «'Fast and Furious' star Paul Walker dies in car accident». CNN. 2013-11-30. Վերցված է 2013-11-30-ին.
  71. Ossad, Jordana (2013-12-01). «News/Fast and Furious 7 "Delayed" But "Won't Be Scrapped" Following Paul Walker's Death: Report». Entertainment Weekly. Վերցված է 2013-12-02-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  72. «Fast & Furious 7 Moved Back to April 2015». Comingsoon.net. December 22, 2013. Վերցված է December 23, 2013-ին.
  73. Ford, Rebecca (2014-02-27). «'Fast & Furious 7' to Resume Production in April». The Hollywood Reporter. Վերցված է 2014-02-27-ին.
  74. Yamato, Jen (July 10, 2014). «'Fast & Furious 7′ Wraps Filming, Thanks Fans On Eve Of Original Release Date». deadline.com. Վերցված է July 11, 2014-ին.
  75. Stampler, Laura (2014-01-06). «Paul Walker's Fast and Furious Fate: How The Movie Will Deal With His Death | TIME.com». Entertainment.time.com. Վերցված է 2014-01-13-ին.
  76. 'Fast & Furious 7' will shoot scenes with doubles and replace Paul Walker with CGI to keep him in the film
  77. Paul Walker’s Brothers Jumping In To Help Finish ‘Fast & Furious 7′ Action Scenes
  78. «Paul Walker's lookalike brother is asked to step in for the tragic star to film final scenes on Fast & Furious 7». Daily Mail. U.K. December 13, 2013. Վերցված է December 15, 2013-ին.
  79. Furious 7 - Official Trailer (HD)
  80. 80,0 80,1 Wesley Yin-Poole (February 25, 2015). «Forza Horizon 2 Presents Fast & Furious is a standalone expansion». Eurogamer. Վերցված է March 29, 2015-ին.
  81. Rebecca Ford (April 17, 2015). «Box Office Milestone: 'Furious 7' Crosses $1 Billion». The Hollywood Reporter. (Prometheus Global Media). Վերցված է April 18, 2015-ին.
  82. «Brian Tyler to Score 'Fast & Furious 7'». Film Music Reporter. October 22, 2013. Վերցված է October 23, 2013-ին.
  83. Gallo, Phil (February 17, 2015). «'Furious 7' Soundtrack Launches With 7 Singles». Billboard. Վերցված է March 16, 2015-ին.
  84. New Music: Kid Ink, Tyga, Wale, YG & Rich Homie Quan – ‘Ride Out’ | Rap-Up
  85. New Music: Wiz Khalifa & Iggy Azalea – ‘Go Hard or Go Home’ [Snippet] | Rap-Up
  86. Rebecca Ford (April 23, 2015). «'Furious 8' Gets 2017 Release Date». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է April 24, 2015-ին.
  87. Brent Lang (April 23, 2015). «'Furious 8′ to Debut April 14, 2017». Variety. Penske Media Corporation. Վերցված է April 24, 2015-ին.