«Մասյաֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Քաղաք | հայերեն անվանում = Մասյաֆ | բնօրինակ անվանում = مصياف...»:
(Տարբերություն չկա)

11:48, 2 Հունիսի 2015-ի տարբերակ

Քաղաք
Մասյաֆ
مصياف‎‎
Մասյաֆ քաղաքը իր նշանավոր ամրոցով
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀամայի մարզ
ԲԾՄ447 մ
Բնակչություն37 109[1] մարդ (2009)
Ժամային գոտիUTC+2
Մասյաֆ (Սիրիա)##
Մասյաֆ (Սիրիա)

Մասյաֆ[2] (արաբ․՝ مصياف‎‎), քաղաք Սիրիայում, Համա մուհաֆազայում: Ուշագրավ է իր միջնադարյան ամրոցով:

Պատմությունը

Մասյաֆի ամրոցը

Մասյաֆը հիմնադրվել է բյուզանդացիների կողմից Օրոնտի հովտում, Համա-Բանիաս և Անտիոք-Հոմս առևտրային ճանապարհների խաչմերուկում:

1103 թվականին Մասյաֆը գրավվում է Ռայմունդ IV ի՝ Թուլուզի և Տրիպոլիի կոմսի կողմից[3]:

Մոտ 1140 թվականին ասսասին-նիզարացիները գնում են Մասյաֆը և էլի մի քանի հարակից ամրոցներ խաչակիրներից[3]: Մասյաֆը դառնում է Սիրիայում ասսասինների գլխավոր ամրոցը:

1157 թվականին շրջանում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որը քանդում է հարևան Շայզար ամրոցը[4].:

1163 թվականին Մասիաֆի ասսասինների առաջնորդ («լեռան ավագ») է դառնում Ռաշիդ ադ Դին Սինանը[5]:

1176 թվականին Սալադինը անհաջող պաշարում է Մասյաֆը:

1193 թվականի սեպտեմբերին մահանում է Ռաշիդ ադ Դին Սինանը[6][7]:

1256 թվականին ասսասինների մայրաքաղաք Ալամութը գրավվում է մոնղոլների կողմից, իսկ 1260 թվականին նույն ճակատագրին է արժանանում նաև Մասյաֆը[8]: Այդ թվականին մամլուքները (նրանց կողմից ասսասինների մասնակցությամբ) Բայբարս I սուլթանի ղեկավարությամբ պարտության մատնեցին մոնղոլներին Այն-Ջալուտի ճակատամարտում և վտարեցին նրանց Սիրիայից: Ասսասիններին հաջողվեց վերադարձնել Մասյաֆը և ևս մի քանի ամրոցներ:

1270 թվականին Բայբարսը Մասյաֆը մտցնում է Մամլուքների տիրապետության տակ: Նիզարցիների վերջին ամրոց ՝ Ալ-Կաֆը, Մամլուքական սուլթանության մաս է դառնում 1273 թվականին[5]:

1516 թվականին Մասյաֆը նվաճվում է թուրք-օսմանցիների կողմից: Մինչև 19-րդ դարը շարունակվում է նիզարցիների և ալավիների միջև քաղաքի կառավարման համար[3]:

1920 թվականին մտնում է Ալավիների պետության կազմի մեջ ֆրանսիական մանդատի ներքո:

1936 թվականի, դեկտեմբերի 5-ին ողջ Ալավիների պետության հետ միասին, Մասյաֆը մտնում է Սիրիայի կազմի մեջ:

2000 թվականից Աղա Խանի պատմական քաղաքների աջակցության ծրագիրը (HCSP) անցկացնում է Մասյաֆ ամրոցի և քաղաքի պահպանմանն ուղղված քարոզարշավ[9]:

Ամրոցը

Պահպանվել է ամրոցի պատերի մեծ մասը: Այն կառուցված է 10 մետր լայնությամբ քարերից: Ճարտարապետության մեջ ամրոցը կրում է հունահռոմեական և բյուզանդական տարրեր: Ամենալավը պահպանվել են դարպասները, որոնք պսակված են ատամիկներով և հողապատնեշը՝ հրակնատներով:


Ծանոթագրություններ

  1. World Gazetteer: page d'accueil du World Gazetteer
  2. Աշխարհի ատլաս: Ասիա (արտասահմանյան երկրներ) — М.: ГУГК «Картография» при совете министров СССР, 1983 — стр. 28
  3. 3,0 3,1 3,2 Georges Pillement, Liban, Syrie et Chypre inconnus, Albin Michel, coll. " Les guides Pillement, ", 1971 , p. 268—269
  4. Usâma Ibn Munqidh (trad. André Miquel), Des enseignements de la vie, Imprimerie nationale, coll. " Collection orientale de l’imprimerie nationale ", 1983 (ISBN 2-11-080785-7), p. 81
  5. 5,0 5,1 Janine & Dominique Sourdel, ibidem, p. 550, article Masyaf
  6. Anthony Campbell, «Assassins of Alamut», 2004
  7. Anthony Campbell, «Assassins of Alamut», 2004
  8. Масиаф
  9. Aga Khan Development Network