Վիքիփեդիա:Էությունը
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2001 թվականին իր ստեղծումից ի վեր, Վիքիփեդիան դարձել է տեղեկությունների ամենամեծ կայքը համաշխարհային սարդոստայնում։ Վիքիփեդիայի պարունակությունը ազատ է և գրվում է աշխարհով մեկ ցրված մարդկանդ համագործակցությոմբ։ Այս կայքը վիքի է, այսինքն յուրաքանչյուր ոք, ով ունի համացանցին կապված համակարգչի օգտագործման հնարավորություն, կարող է խմբագրել, ուղղել կամ բարելավել հանրագիտարանում գտնվող ինֆորմացիան պարզապես «խմբագրել» հղման վրա սեղմելով։
Wikipedia-ն գրանցված ապրանքանիշ է, որն պատկանում է ոչ-շահութաբեր Wikimedia Հիմնադրամին։ Այս կազմակերպությունը հիմք է դրել նաև վիքի նախագծերի մի ամբողջ ընտանիքի։ Կոչ ենք անում ձեզ լինել համարձակ Վիքիփեդիայում և իր քույր նախագծերում, և ինքներդ հոդվածները խմբագրել այնպես՝ ինչպես գտնում եք ճիշտ՝ մտքում պահելով համագործակցության գաղափարը։ Փորձե՜ք։
Յուրաքանչյուր հոդվածում գտնվող հղումները ձեզ կուղեկցեն դեպի կապակցված հոդվածներ՝ հաճախ հավելյալ ինֆորմացիա պարունակող ձեզ հետաքրքրող թեմայով։ Հրավիրում ենք ձեզ ավելացնել կամայական լրացուցիչ ինֆորմացիա, հոդվածները փոխկապակցող հղումներ կամ մեջբերումներ՝ անելով սա համապատասխան չափանիշների վայել և Վիքիփեդիայի խմբագրումների կանոնակարգի համաձայն։ Մի վախեցեք հանկարծակիորեն վնասել Վիքիփեդիան երբ ավելացնում կամ բարելավում եք ինֆորմացիան, քանի որ ուրիշ Վիքիփեդիացիները միշտ էլ կարող են ուղղել ակնհայտ սխալները, ինչպես նաև ծառայել խորհրդով։ Սրանից բացի, Վիքիթեդիա հանրագիտարանի համակարգչային ծրագիրը՝ ՄեդիաՎիքին, հոգատարությամբ ստեղծված, թույլ է տալիս հեշտորեն հետ փոխել կամ վերացնել խմբագրային անճշտությունները։
Քանի որ Վիքիփեդիան իրենից ներկայացնում է անընդհատ բարելավվող աշխատություն, որին սկզբունքորեն յուրաքնչյուր ոք կարող է մասնակցել, այն որոշ կարևոր ձևերով տարբերվում է թղթյա տեղեկությունների աղբյուրներից։ Մասնակիորեն, ավելի հին հոդվածները սովորաբար ավելի հավասարակշռված և համապարփակ բնույթ են կրում, մինչ դեռ ավելի նոր հոդվածները կարող են պարունակել նշանակալիորեն թերի ինֆորմացի, ոչ հանրագիտարանային նյութեր կամ նույնիսկ վանդալություն։ Օգտվողները պետք է իրազեկ լինեն այս հանգամանքին, որպեսզի կարողանան վավերական ինֆորմացի ձեռք բերել և խուսափել ապակողմնորոշող տվյալներից, որոնք ավելացվել են ոչ վաղուց և դեռ չեն հեռացվել։ (Տես Wikipedia:Հետազոտություններ Վիքիփեդիայի օգնությամբ լրացուցիչ մանրամասների համար)։ Սակայն, ի տարբերություն թղթի աղբյուրներից, Վիքիփեդիան այժմեական է, թեմատիկ իրադարձությունների մասին հոդվածներով, որոնք ստեղծվել կամ թարմացվել են րոպեների կամ ժամերի ընթացքում, այլ ոչ թե ամիսների կամ տարիների ընթացքում ինռպես տպագիր հանրագիտարանները։
Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ «Ինչ է (ու ինչ չէ) Վիքիփեդիան» և «Հետազոտություններ Վիքիփեդիայի օգնությամբ» հոդվածներին, ապա հրավիրում ենք ձեզ ծախսել ձեր ժամանակի մի քանի րոպեն սրանց վրա, որպեսզի ավելի լիովին հասկանաք թե ինպես օգտագործել, վստահել և նապստել Վիքիփեդիայի զարգացմանը։ Կարևոր թեմաներով լրացուցիչ ինֆորմացիային կարող եք ծանոթանալ ստորև։
Հաճելի ուսումնասիրությու՜ն։
- Տես նաև՝ Wikipedia:Ողջույն, նորեկներ
- Օգնության թեմաների, հարցերի և կապվելու ինֆորմացիայի համար, տես Help:Contents.
- Այս կայքի մասին նորությունների համար, տես Wikipedia:Նորություններ.
Բովանդակություն |
[խմբագրել] Վիքիփեդիայի արդյունավետ օգտագործում
[խմբագրել] Վիքիփեդիայի ուսումնասիրումը
Բազում այցելողներ գալիս են այս կայքը գիտելիքներ ձեռք բերելու համար, մյուսները՝ գիտելիքներով կիսվելու համար։ Ամեն օր բարելավվման են ենթարկվում տասնյակ հոդվածներ, որոնց փոփոխություններին դուք կարող եք ծանոթանալ Վերջին փոփոխությունները էջում։ Նորաստեծ հոդվածները նույնպես արձանագրվում են։ Բազում տարբեր անձիք օգնում են գրել Վիքիփեդիայի հոդվածները։
Վիքիփեդիան նաև ունի բազմաթիվ ակտիվ նախագծեր։ Յուրաքանչյուր աջակցող մասնակցի հույսն է ուրիշներին ներկայացնել օգտակար և ճշգրիտ տեղեկություններ, և նախագծերը կոչված են այս ջանքերը կորդինացնել։ Հոդվածների մեծամասնությունը հիմք են դրվում որպես կաղապար, սակայն բազմաթիվ ներդրումներից հետո, սրանք կարող են դառնալ ցուցադրական հոդվածներ։
Եթե դուք դժվարանում եք գտնել այն ինչ փնտրում եք, այցելեք Որտեղ տալ հարցերը էջը։ Այստեղ դուք կգտնեք համապատասխան բաժանմունքները, որտեղ մեր կամավորները կպատասխանեն ձեր հարցերին՝ կամայական երևակայելի կամ աներևակայելի։
Այն դեպքում երբ հայտնաբերել եք ձեզ հետաքրքրող թեմային համապատասխանող Վիքիփեդիայի հոդվածի բացակայությունը, դուք կարող եք առաջ գալ ձեր խնդրանքով որպեսզի հոդվածը գրվի (կամ նույնիսկ հետազոտելով հարցը ինքներդ գրել համապատասխան հոդված)։
Կարող եք նաև դիտել պատահական հոդվածներ։
Ձեզ կարող են նաև հետաքրքրել այլ լեզուներով Վիքիփեդիաները։ Վիքիփեդիան ունի երկու հարյուրից ավելի լեզուներով տարբերակներ (տես այլ լեզուներով տարբերակները), ինչպես նաև կից նախագծեր, որոնք են՝ բառարան, քաղվածքների, գրքերի, ձեռնարկների և գիտական տեղեկատվական աղբյուրներ և նորությունների ծառայություն (տես քույր նախագծեր)։ Այս բոլորը օժանդակվում են, թարմացվում և կառավարվում են առանձին համայնքների կողմից և հաճախ պարունակում են մտածմունքները գրգռող ինֆորմացիա և հոդվածներ, որոնք կարող են չպարունակվել այլ հասարակական աղբյուրներում։
[խմբագրել] Տարրական կողմնորոշումը Վիքիփեդիայում
Վիքիփեդիայի բոլոր հոդվածները փոխկապակցված հղումներ։ Եթե նկատում եք ընդգծված տեքստ սրա նման, ապա դա նշանակում է, որ հղումի միջոցով կապ է ստեղծված որևէ այլ առնչված հոդվածի կամ Վիքիփեդիայի էջի հետ, ուր դուք կգտնեք հավելյալ մանրամասն ինֆորմացիա ձեզ հետաքրքրող հարցի շուրջը։ Մկնիկը այսպիսի հղման վրա պահելով կարող եք տեսնել թե որ էջի հետ է այն կապում։ Հղման կետում ձեզ միշտ էլ միայն մեկ մատնազարկ է առանձնացնում լրացուցիչ ինֆորմացիայից ։
Հոդվածների մեծ մասի վերջնամասում կան հղումներ դեպի հետաքրքրություն ներկայացնող այլ հոդվածներ, արտաքին կայքեր և էջեր, տեղեկատվական նյութեր և գիտելիքների կազմակերպված կատեգորիաներ, որոնցում դուք կարող եք նյութեր փնտրել կամ ազատ ճամփորդել լրացուցիչ ինֆորմացիա գտնելու համար։
Որոշ հոդվածներ կարող են նաև պարունակել կապեր բառարանների սահմանումների, ձայնային գրքերի, քաղվածքների կամ այլ լեզուներով գրված նույնատիպ հոդվածի հետ։
Դուք կարող եք ավելացնել լրացուցիչ առնչություն ունեցող հղումներ, որը կլինի աջակցելու ձևերից մեկը։
[խմբագրել] Վիքիփեդիայի օգտագործումը որպես հետազոտության գործիք
- Հիմնական հոդվածներ՝ Հետազոտություն Վիքիփեդիայի օգնությամբ, Վիքիփեդիայի վկայակոչում
Որպես վիքի, հոդվածները երբեք լիովին ավարտված չեն։ Նրանք անընդհատ ենթարկվում են խմբագրման և բարելավվում են ժամանակի ընթացքում, որի ի վերջո արդյունքներն են խմբագրողների աճող միաբանությունն ու ինֆորմացիայի հավասարակշռված ներկայացումը։
Օգտվողները պետք է տեղյակ լինեն, որ ոչ բոլոր հոդվածները ունեն հանրագիտարանային որակ իրենց ստեղծման օրվանից։ Իսկապես, հոդվածների մեծ մասը սկիզբ են առնում որպես ոչինչ չնմանեցնող տձև կաղապարներ և միայն երկարատև քննարկումների, մտքերի փոխանակությունների և բանավեճերից հետո է, որ ստանում են են ընդհանուր համաձայնության տեսք։ Այլ հոդվածները հնարավոր է երկար մնան կողմնապահ կարծիքների ազդեցության տակ և կարող են պահանջել որոշ ժամանակ - երբեմն տարիներ - որպեսզի ինքնաշտկվեն և գան հավասարակշռության։
Մասամբ այս ամենը կատարվում է ի շնորհիվ Վիքիփեդիայի ներքին վիճաբանությունների փարատման պրոցեսի, որը գալիս է փրկության երբ խմբագրողները անկարող են գալ համաձայնության պարունակության և մեթոդիկայի մասին, և պահանջվում է ժամանակ որպեսզի այսպիսի իրավիճակները ավելի փորձառու խմբագրողների ուշադրությունը գրավեն։
Վիքիփեդիայի իդեալական հոդվածը պետք է լինի հավասարակշռված, չեզոք ու հանրագիտարանային և պարունակի նշանավոր հաստատելի գիտելիքներ։ Ավելի ու ավելի շատ հոդվածներ հասնում են այս ստանդարտի ժամանակի ընթացքում, իսկ որոշները արդեն այնտեղ են։ Սակայն սա բարդ պրոցես է և կարող է ամիսներ և նույնիսկ տարիներ պահանջել, քանի որ յուրաքանչյուր աջակցող կատարում է ներդրումը իր հերթին։ Որոշ հոդվածներ պարունակում են կարծիքներ և պնդումներ, որոնք լիովին չեն ընդգրկում համապատասխան վկայակոչումներ։ Մյուսները հետագայում կլրացվեն ամբողջական նոր բաժիններով։ Ինֆորմացիայի որոշ մասը հետագա խմբագրողների կարծիքով կարող է համարվել անհիմն ու անբավարար հաստատված և ենթարկվել հեռացման։
Չնայած ընդհանուր որակի լավացման տենդենցի, կարևոր է Վիքիփեդիային վերաբերվել մեծ զգուշությամբ, եթե պատրաստվում եք օգտագործել այն որպես հետազոտությունների աղբյուր, քանի որ առանձին հոդվածներ իրենց բնույթով կարող են զգայորեն տարբերվել ստանդարտով և զարգացվածության աստիճանով։
[խմբագրել] Վիքիփեդիայի ուժեղ ու թույլ կողմերը և հոդվածների որակը
[խմբագրել] Ինչով է Վիքիփեդիան տարբերվում թղթյա հանրագիտարանից
- Հիմնական հոդված՝ Վիքիփեդիան թղթից չէ
[խմբագրել] Աջակցել Վիքիփեդիային
- Հիմնական հոդվածներ՝ Աջակցել Վիքիփեդիային, Խմբագրմեն ձեռնարկ, Ճամբար
Կամայական անձ կարող է աջակցել Վիքիփեդիային հոդվածի մեջ խմբագրել կոճակի վրա սեղմելով։ Սակայն խմբագրումներ սկսելուց առաջ, հրավիրում ենք ձեզ ծանոթանալ որոշ հարմար և օգտակար գործիքների հետ, այնպիսի ինչպիսին են՝ ձեռնարկը և կանոնակարգերն ու ուղեցույցները, ինչպես նաև մեր ողջույնի էջը։
Անչափ կարևոր է գիտակցել, որ Վիքիթեդիային աջակցելով մասնակիցներից սպասվում է բարեկիրթ պահվածք, չեզոքություն, հարգանք բոլոր տեսակետները նկատմամբ և միայն հաստատելի և փաստացի ինֆորմացիայի այլ ոչ թե սեփական կարծիքների և տեսակետների ավելացում։ Վիքիփեդիայի հինգ սյուները մեկնաբանում է այս մոտեցումները և կայանում է հանձնարարելի ընթերցում խմբագրումներ սկսելուց առաջ։
[խմբագրել] Ո՞վ է գրում Վիքիփեդիան
Վիքիփեդիայի զարգացման պրոցեսին են մասնակցում բազմաթիվ խմբագրողներ՝ սկսած պատահական կարդացողներից, վերջացած փորձառու գիտնականներով։ Կայքի յուրաքանչյուր այցելու կարող է խմբագրել այն, և այս փաստը օրեցօր օգնում է ավելացնել ու բարելավել հանրագիտարանի պարունակությունը։ Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք օգնում են հանրության անդամներին հսկել վատ խմբագրումները և հատուկ առավելություններով օժտված ադմինիստրատորներ, որոնք թելադրում և խրախուսում են պատշաճ պահվածք։ Ինքը կայքը պատկանում է Վիքիմեդիա Հիմնադրամին, որը մեծ մասամբ չի խառնվում կայքի ամենօրյա գործունեությանն ու գրելու պրոցեսին։
[խմբագրել] Վիքիփեդիայի էջերի խմբագրում
Վիքիփեդիան օգտագործում է պարզ, սակայն միևնույն ժամանակ հզոր էջերի նշագծում, որպեսզի խմբագիրները կարողանան կենտրոնանալ նյութերի ավելացման, այլ ոչ թե էջերի դիզայնի վրա։ Սրա մեջ ընդգրկված են ավտոմատացված բաժիններ և ենթաբաժիններ, ավտոմատացված նշումների և մեջբերումների նշագծում, նկարների և աղյուսակների ընգրկում, նոր պարբերությամբ և թվարկման տեքստեր, հղումներ, ISBN-ներ և մաթեմատիկական նշաններ, ինչպես նաև այլ սովորաբար օգտագործվող ձևավորման էլեմենտներ և աշխարհի այբուբենների մեծ մասն ու սովորական նշանները։ Սրանց մեծամասնությունը ունի պարզ նշագծման ձև, որոնք դիտավորյալ հեշտ են և չափազանց ինտուիտիվ։
Վիքիփեդիան ունի վերսիաների և վերադարձումների հսկողության ճկուն համակարգ։ Սա նշանակում է որ ցածրօրակ խմբագրումները և վանդալությունները կարող են արագ և հեշտությամբ վերադարձվել կամ հասցվել համապատասխան ստանդարտի կամայական այլ խբագրի կողմից։ Այսպիսով անփորձ մասնակիցները չեն կարող մշտատև վնաս պատճառել խմբագրման ընթացքում սխալ կատարելու հետևանքով։ Քանի որ շատ անգամ ավելի բազմաթիվ խմբագիրներ հետաքրքրված են հոդվածների բարձրորակ լինելու մեջ քան հակառակը, ապա թերի խմբագրված հոդվածները սովորաբար ուղղվվում են շատ կառճ ժամանակում։
[խմբագրել] Վիքիփեդիայի պարունակությունների չափանիշներ
Վիքիփեդիայի պարունակությունը նախատեսված է լինել փաստացի, նշանակալից, հաստատելի արտաքին աղբյուրների կողմից, չեզոքաբար ներկայացված և արտաքին աղբյուրների վկայակոչմամբ։
Համապատասխան կանոնակարգերն ու ուղեցույցները կարող եք գտնել հետևյալ էջերում.
- Wikipedia:Ինչ Վիքիփեդիան չէ. ամփոփում թե ինչ է Վիքիփեդիան ու ինչ չէ։
- Wikipedia:Չեզոք տեսակետ. Վիքիփեդիայի կենտրոնական մոտեցումը, հոդվածների չեզոք, անկողմնապահ գրելը։
- Wikipedia:Սկզբնագիր հետազոտությունների անթույլատրելիություն. ինչն է հանդիսանում թույլատրելի և ինչը՝ անթույլատրելի ինֆորմացիա։
- Wikipedia:Հաստատելիություն. ինչ է համարվում հաստատելի աղբյուր և ինչպես հաստատել աղբյուրը։
- Wikipedia:Աղբյուրի վկայակոչում. աղբյուրները վկայակոչելու անհրաժեշտությունը և սրա անելու ձևերը։
[խմբագրել] Վիճաբանությունների և պրոցեսի չարաշահումների փարատում
Վիքիփեդիան ունի միջոցների լայն սպեկտր սովորաբար ծագող չարաշահումների մեծ մասը փարատելու համար։ Այս միջացները լավ փորձված են և վստահելի։
- Ներքին վանդալությունը կարող է հայտնել և ուղղել յուրաքանչյուր ոք։
- Առաջացած տարաձայնությունները խմբագրողների միջև՝ հիմնված պահվածքի, խմբագրային մոտեցման կամ պարունակության անպատշաճության վրա, կարող են հասցեագրվել հոդվածի քննարկման էջում կամ ուրիշ խմբագիրներից կարծիքներ հայցելով։
- Մասնակցի հաշվի չարաշահումները, ինչպիսին են՝ համացանցային խաղածոյի ստեղծումը կամ ընկերների և այլ անձանց օգնության միջնորդությամբ ոչ չեզոք տեսակետի կամ անպատշաճ միաբանության թելադրելը քննարկման մեջ կամ Վիքիփեդիայի այլ պրոցեսների անախորժաբար խանգարումը հասցեագրվում է խաղածոների մասին կանոնակարգով։
Սրան մեկտեղ, նոր մասնակիցները (մինչև իրենց ինքնահաստատումը) սկզբնական փուլում կարող են հայտնաբերել, որ իրենց ձայները ավելի քիչ քաշ են ներկայացնում որոշ խմբագրողների համար որոշ ոչ պաշտոնական քվեարկություններում՝ եզակի նպատակի հաշիվների չարաշահումների խոչընդոտման պատճառով։
[խմբագրել] Վիքիփեդիայի մասին
[խմբագրել] Վիքիփեդիայի վիճակագրությունը
Վիքիպեդիայում մոտ 75,000 ակտիվ մասնակիցներ աշխատում են ավելի քան 100 լեզուներով գրված մոտ 5,300,000 հոդվածի վրա։ Այս պահին կան 5266 հայերեն հոդված։ Ամեն օր աշխարհով մեկ ցրված հարյուր հազարավոր այցելուներ կատարում են տասնյակ հազարավոր խմբագրումներ և ստեղծում են հազարավոր նոր հոդվածներ՝ ավելացնելով և բարելավելով Վիքիպեդիա հանրագիտարանում հավաքված գիտելիքները։ Ներդրում կատարելու համար, մասնակիցներից հատուկ մասնագիտական որակավորում չի պահանջվում, քանի որ իրենց հիմնական դերն է գոյություն ունեցող գիտելիքներով հոդվածներ գրելը, այսինքն կամայական տարիքի, մշակութային և սոցիալական պատկանելիության մարդիկ կարող են Վիքիպեդիայի հոդվածներ գրել։
Վիքիպեդիայի բոլոր տեքստերը և պատկերների մեծ մասը գտնվում են GNU Փաստաթղթերի Ազատ Լիցենզիայի (GFDL) ներքո։ Ներդրումները մնում են ստեղծողների սեփականությունը, մինչդեռ GFDL լիցենզիան ապահովում է նյութերի ազատ տարածումն ու վերարտադրումը։
[խմբագրել] Կից տարբերակներ և նախագծեր
[խմբագրել] Վիքիփեդիան այլ լեզուներով
Այս հայերեն Վիքիփեդիան հիմք է առել 2005 թվականի փետրվարին և ներկայիս պարունակում է 5266 հոդված։ Գոյություն ունեն բազմաթիվ այլալեզու Վիքիփեդիաներ, որոնցից ամենածավալունները թվարկված են ստորև.
- Ավելի քան 250,000 հովածներով՝ English · Deutsch · Español · Français · Italiano · Nederlands · 日本語 · Polski · Português · Русский · Svenska · 中文
- Ավելի քան 100,000 հովածներով՝ Norsk (bokmål) · Suomi · Svenska · Türkçe · Українська
- Ավելի քան 40,000 հովածներով՝ Bahasa Indonesia · Català · Čeština · Dansk · Esperanto · עברית · Lumbaart · Magyar · Română · Slovenčina
[խմբագրել] Քույր նախագծեր
| Վիքիպահեստ Մեդիաֆայլերի շտեմարան |
Վիքիլուրեր Ազատ նորություններ |
Վիքիբառարան Բառարան և թեզաուրուս |
|||
| Վիքիքաղվածք Քաղվածքների հավաքածու |
Վիքիգրքեր Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ |
Վիքիդարան Ազատ տեքստերի գրադարան |
|||
| Վիքիցեղեր Ցեղատեսակների տեղեկատու |
Վիքիլսարան Ազատ ուսումնական նյութեր |
Մետա-Վիքի Վիքիմեդիայի նախագծերի կոորդինացում |