Վոլափյուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլափյուքը [1] արհեստական լեզու է, որը ստեղծվել է 1879–1880 թվականներին Գերմանիայի Բադեն գավառում Հռոմի կաթոլիկ քահանա Յոհան Մարտին Շլեյերի կողմից։ Շլեյերին նման նախաձեռնության ոգեշնչել էր նրա հավատը, նա երազում տեսել էր, որ Աստված հորդորում է իրեն մի նոր միջազգային լեզու ստեղծել։ Վոլափյուքի միջազգային լեզվակիրների առաջին համաժողովները կայացել են 1884թ, (Ֆրիդրիխշաֆենում), 1887թ. (Մյունիքում) և 1889թ, (Փարիզում)։ Առաջին երկու համաժողովների ժամանակ աշխատանքային լեզուն գերմաներենն էր, իսկ վերջին համաժողովի ժամանակ աշխատանքային լեզուն զուտ վոլափյուքն էր։ 1889թ. Եվրոպայում կային վոլափյուքի մոտավորապես 283 ակումբներ, վոլափյուքով կամ վոլափյուքի մասին տպագրվում էին 25 պարբերականներ և 25 լեզուներով գրվել էին 316 դասագրքեր։[2] 2000թ. մոտավոր հաշվարկներով ամբողջ աշխարհում կային 20–30 վոլափյուքի լեզվակիրներ, ներկայումս վոլափյուքի «Yahoo Group»-ում կան ավելի քան 200 անդամներ։[3] Վոլափյուքը 19րդ դարի վերջին և 20րդ դարի սկզբին դուրս մղվեց ասպարեզից այլ արհեստական լեզուների տարածման շնորհիվ և հատկապես Էսպերանտոյի, Իդոյի և Ինտերլինգվայի։ Այդ բոլոր երեք լեզուները ավելի քիչ թվով հստակ արտահայտված ձայնավորներ ունեն և ավելի հեշտ են ընկալվում ու արտասանվում անգլիախոս և իսպանախոս լեզվակիրների կողմից։


Ծանոթագրություններ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

Աղբյուրները[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]


Տես նաև[խմբագրել]

Արտաքին կապեր[խմբագրել]