Պորտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Պորտալ (այլ կիրառումներ)

Պորտալը դեպի մեծ տարածություն տանող դուռ է, մուտք կամ դարպասներ։

Ճարտարապետական եզր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պորտալ (ճարտարապետություն)

Պորտալ - լատիներեն՝ porta - դուռ, մուտք, դարպասներ, շքամուտք, հատկապես մեծ շինության, տաճարի կամ ապարանքի [1]։ Բացվածքի շուրջը շինության պատի մակերեսը կարող է կառուցված լինել հասարակ շինարարական նյութերով կամ զարդարված քանդակներով, որմնախորշերով, սյուներով և արձաններով։ Ճարտարապետական պորտալին բնորոշ են կամարների կառուցման համար օգտագործվող սեպաձև աղյուսները։ [2]։ Պորտալը որպես ճարտարապետական տարր բնորոշ է հիմնականում ճարտարապետության գոթական և ռոմանական ոճերին։ Պորտալը սովորաբար իրենից ներկայացնում է պատի մեջ դեպի մուտքի բացվածքը աստիճան առ աստիճան նեղացող որմնախորշ։ Պորտալ կարող են կոչվել նաև կիկլոպյան շինությունների դարպասները, նաև մեծ քարե թունելները կամ հանքերի մուտքերը և հնադարյան դոլմենները։

Համացանցային եզր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պորտալ (համացանց)

Որպես համացանցային եզր բառը նշանակում է համացանցային կայք, որը գործում է որպես մի շարք այլ կայքերի ընդհանուր նախամուտք՝ տարբեր կայքերի մասին ամբողջական տեղեկություններ և WWW համաշխարհային ցանցով նավարկելու ծառայություններ մատուցելով կայքի այցելուներին։ Սովորաբար համացանցային պորտալները գործում են որպես տարբեր թեմատիկ, մասնագիտական ընդհանրություններ ունեցող ռեսուրսներ և ծառայություններ ամփոփող բազմաշերտ հանգույցներ, որոնց բովանդակությունը համապատասխանում է այցելուների ընդհանուր հետաքրքրություններին։ Ուստի պորտալները լինում են մասնագիտացված կամ թեմատիկ կամ ուղղահայաց (օրինակ http://www.youtube.com/ կայքը) և ընդհանուր կամ բազմաթեմատիկ, կամ հորիզոնական (օրինակ. http://www.Google.am կամ http://www.Yahoo.com կայքերը)։ Համարվում է, որ առաջին պորտալները ստեղծվել են 1998 թ.

Գիտաֆանտաստիկ եզր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պորտալ (գիտական ֆանտաստիկա)

Գեղարվեստական ստեղծագործություններում, գիտաֆանտաստիկ գրքերում, կինոնկարներում և համակարգչային խաղերում պորտալ բառով նշանավորում են հրաշագործ, բարդ տեխնոլոգիական սարքերը, որոնց միջոցով կարելի է ակնթարթորեն տեղափոխել մարդկանց կամ իրեր մեծ տարածությունների վրա, երբեմն նույնիսկ ժամանակների միջև։ Օրինակ «Stargate»[3] և «Startrek» [4] բազմասերիանոց ֆիլմերում և համանուն գրքաշարերում, բազմաթիվ համակարգչային խաղերում, ինչպես օրինակ «Portal» և «Portal 2» [5] «Mass Effect» և «Mass effect 2» [6], Դրյու Կարպիշինի, Հարրի Հարրիսոնի, Դեյվիդ Վեբերի, Էրիկ Ֆլինտի և շատ ուրիշ ֆանտաստ գրողների գրած գրքերում։ Սովորաբար դրանցով կատարվում են միջաստեղային կամ միջտարածաչափային ֆանտաստիկ ճամփորդություններ, դեպի անցյալ կամ ապագա ակնթարթային թռիչքներ, և պորտալները ճանապարհ են բացում դեպի այլ աշխարհներ, տիեզերքներ կամ գոյության տարածաչափեր։

Տեխնիկական եզր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պորտալ (տեխնիկական եզր)

Պորտալ են կոչվում նաև «П»-աձև մետաղական կոնստրուկցիաները, որոնք մտնում են ամբարձիչ կռունկների կառուցվածքի մեջ։ Պորտալ կոչվող հարմարանքն օգտագործում են մեքենայի աշխատանքային մասը կայուն բարձրության վրա ամրացնելու համար։ Նման մեքենայական պորտալները կարող են լինել անշարժ կամ կարող են շարժվել ուղղորդող կամ երկաթգծային ուղիներով։

Համակարգչային խաղ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պորտալ (համակարգչային խաղ)

Կան «Portal» և «Portal 2» [7] անունով համակարգչային խաղեր, որոնք մշակվել են Valve Corporation [5] ընկերության ծրագրավորողների կողմից։ Խաղը այսպես կոչված «փազլ/էքշըն» ժանրի է։

Հղումներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 9, Երևան 1983թ.
  2. Francis Ching A Visual Dictionary of Architecture 1997, New York Van Nostrand Reinhold ISBN 0-442-02462-2
  3. http://stargate.mgm.com
  4. http://www.startrek.com/startrek/view/index.html
  5. 5,0 5,1 http://www.valvesoftware.com/
  6. http://masseffect.bioware.com/agegate/?url=%2F
  7. http://www.valvesoftware.com/games/portal2.html
Commons-logo.svg