Շքամուտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարտրի Աստվածամոր տաճարի կենտրոնական դուռը

Շքամուտք կամ Պորտալ (լատիներեն՝ porta - դուռ, մուտք, դարպաս), հատկապես մեծ շինության, տաճարի կամ ապարանքի ճարտարապետորեն ձևավորված մուտքի բացվածք[1]։ Բացվածքի շուրջը շինության պատի մակերեսը կարող է հարդարված լինել հասարակ շինարարական նյութերով կամ զարդարված քանդակներով, որմնախորշերով, սյուներով և արձաններով[2]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսին և անտիկ շրջանի հունա-հռոմեական ճարտարապետությանն առավել բնորոշ են պարզ հարդարանքով շքամուտքերը, Միջագետքին՝ կամարակապ, Մերձավոր և Միջին Արևելքին՝ պեշտակ տիպի շքամուտքերը։ 11-րդ դարից ռոմանական, գոթական և ռուսական ճարտարապետություններում տարածում են գտել կամարակապ հեռանկարային շքամուտքերը։ Վերածննդի և բարոկկոյի շրջանում մշակվել են շքամուտքեր, որմնամույթերով և սյուներով, որոնք կրում են անտաբլիմենտ կամ՝ ճակտոն։

Շքամուտքը հայկական ճարտարապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ճարտարապետության մեջ կառույցի ձևավորման կարևոր մասն է կազմում շքամուտքը։ Նա կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով՝ բուսական, երկրաչափական, գունավոր քարերով տարբեր եկրաչափական դրվագումներ, պատկերային բարձրաքանդակներ։ Միջնադարում տարածված է եղել հարդարման յոթ տեսակ, ընդ որում հարդարման մոտիվները երբեք չեն կրկնվում[3]։

4-ից 7-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

4-ից 7-րդ դարերում տարածված է եղել շքամուտքի երկու հիմնական ձև։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1983
  2. Ching, Francis (1997). A Visual Dictionary of Architecture. New York: Van Nostrand Reinhold. ISBN 0-442-02462-2.
  3. Ш. Р. Азатян, Армянские порталы, Ереван (ռուս.)