Պորտալ (համացանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Պորտալ (այլ կիրառումներ) 

Վեբ պորտալը վեբ կայք է, որը մուտքի դուռ է հանդիսանում շատ ծառայությունների և աղբյուրների համար, ինչպես` էլեկտրոնային փոստ, քննարկումների ֆորում, հրատարակման տարածք, որոնման համակարգ, որոնք կենտրոնացված են որևէ բնագավառի կամ առանձին համայնքի վրա: Օգտագործողները շատ հաճախ կարող են գրանցվել պորտալում, այնտեղ մուտք ունենալու համար և օգտվել առաջարկվող ծառայություններից` հատկապես աշխատանքային տարածքի անհատականացումը, որը կառուցվում է IHM տարրերի հիման վրա: Պետք չէ շփոթել վեբ պորտալը համայնքային վեբ կայքի հետ : Վերջինս նախատեսված է մուտք ապահովել նույն համակարգի տարբեր կայքեր (առևտրային ձեռնարկություն, հասարկական հաստատություն): Պորտալային կայքը հնարավոր է դարձնում ինտերնետ օգտագործողի մուտքը համայնքային կայք, որն ավելի շատ է համապատասխանում նրա սպասումներին:


Բովանդակություն

Պորտալը որպես համացանցային եզր [խմբագրել]

Որպես համացանցային եզր բառը նշանակում է համացանցային կայք, որը գործում է որպես մի շարք այլ կայքերի ընդհանուր նախամուտք՝ տարբեր կայքերի մասին ամբողջական տեղեկություններ և WWW համաշխարհային ցանցով նավարկելու ծառայություններ մատուցելով կայքի այցելուներին։ Սովորաբար համացանցային պորտալները գործում են որպես տարբեր թեմատիկ, մասնագիտական ընդհանրություններ ունեցող ռեսուրսներ և ծառայություններ ամփոփող բազմաշերտ հանգույցներ, որոնց բովանդակությունը համապատասխանում է այցելուների ընդհանուր հետաքրքրություններին։ Ուստի պորտալները լինում են մասնագիտացված կամ թեմատիկ կամ ուղղահայաց (օրինակ http://www.Youtube.com կայքը) և ընդհանուր կամ բազմաթեմատիկ, կամ հորիզոնական (օրինակ. http://www.Google.am կամ http://www.Yahoo.com կայքերը)։ Համարվում է, որ առաջին պորտալները ստեղծվել են 1998թ.

Համացանցային պորտալների օրինակներ [խմբագրել]

Պորտալները հաճախ համայնքային կայքեր են, որոնք ընդգրկում են ինտերնետ օգտագործողներին հետաքրքրող ծառայությունների ամբողջություն : Պորտալների հզորությունը կախված է իրենց շրջապատող համայնքից : Ամենահայտնի պորտալների դեպքում, ինչպիսին է wanadoo-ն, համայնքը գրանցված է Wanadoo-ի (այժմ՝ Orange) կողմից մատակարարվող ինտերնետում. Free պորտալը նույնպես ունեցել է նույն զարգացումը : Գրանցվածները, ինտերնետի տեղադրումից հետո, մուտք ունեին օպերատորի պորտալի մուտքի էջ : Կան նաև պորտալների այլ տեսակներ, պորտալներ, որոնք ճանաչում են ձեռք բերել անվճար ծառայության միջոցով, օրինակ` Hotmail (անվճար էլ. փոստ), MSN (անվճար էլ. փոստ), Free պորտալը : Որոշները (օրինակ՝ Neuf) կամովին կրճատել են իրենց էլ. հասցեների մուտքը, և հասանելի են միայն Neuf-ի գրանցվածների համար : Բոլոր վեբ պորտալները կառուցված են ծառայությունների շուրջ` վեբ մուտք, անվճար էլ. փոստի հասցե, անվճար նոթատետր և հիմնականում մատակարարում են իրենց համայնքին հարմարեցված նյութեր:

Ընդհանրապես յուրաքանչյուր Ինտերնետ Մատակարար ունի իր ընդհանուր վեբ պորտալը`

  • Aliceadsl.fr (ԻՄ) ;
  • AOL ;
  • Free.fr (ԻՄ) ;
  • Google ;
  • Msn ;
  • Orange (ԻՄ) ;
  • Voila ;
  • Yahoo! (ԻՄ որոշ երկրներում)

Վերը նշված ընդհանուր պորտալներից բացի թեմատիկ պորտալները մի քանի տարի է ինչ ի հայտ են եկել, օրինակ`

  • կենդանական աշխարհի մասին` TELE-animaux.com ;
  • ուսանողական` Etudiant.gouv ;
  • աշխարհագրական` Geoportail.fr

Ձեռնարկությունում, վեբի օգտագործումների աճող թվի կառավարումը և գծագրային համակարգ հաստատելու դժվարությունը կարող են լուծվել պորտալի ստեղծման (այս դեպքում` ինտրանետ) միջոցով: Պորտալի տեխնոլոգիան ստեղծում է`

  • հնարավորություն անհատականացնել էջը՝ ըստ օգտագործողի գործառույթների` նրա գտնվելու շրջանը, իրեն ավելի հատուկ նորությունները, ֆինանսներ, տեխնիկաներ, մարքեթինգ և այլն : Նա նաև մուտք կունենա կոնկրետ գործիքների, օրինակ` ֆինանսիստի՝ համար հաշվետվություններ, մենեջերի համար՝ իր կատարած ծախսերի հաստատումը և այլն:
  • single sign-on-ը, որոշ չափով նկարագրված է վերևում:

Վեբ պորտալի մի քանի տեխնոլոգիաներ [խմբագրել]

  • Apache Jetspeed-1 և Apache Jetspeed-2
  • uPortal անվճար պորտալ, որը պատկանում է բազմաթիվ համալսարանների և ուսումնական հաստատությունների
  • Honolulu` PC Soft-ից, անվճար տեղադրումով
  • Lutece
  • Guppy
  • Prométhée, անվճար ուսումնական պորտալ
  • ձեռնարկությունների պորտալներ`
  • BEA Weblogic portal
  • IBM WebSphere Portal
  • SAP Enterprise Portal
  • eXo Portal
  • Posh
  • Liferay
  • (en) JBoss portal
  • Office SharePoint Server
  • Silverpeas

Հղումներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]