Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն
Изображение логотипа
ՏեսակԳործակալություններ, Եվրոպական միության ապակենտրոնացված անկախ մարմիններ, սննդի անվտանգության կազմակերպություն, գիտահետազոտական ինստիտուտ, ազատ հասանելիության հրատարակություն և Եվրոպական միության ապակենտրոնացված գործակալություն
Երկիր Իտալիա
ՀապավումEFSA
Ստեղծման թվականփետրվարի 21, 2002
ՇտաբակայանՊարմա, Իտալիա
Ծառայողների թիվ435 մարդ (2019)[1]
Կայքefsa.europa.eu

Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն, Եվրոպական Միության գործակալություն, որը տրամադրում է սննդային կապերի վերաբերյալ խորհրդատվություն՝ հաղորդելով առկա և ընթացիկ առաջացող ռիսկերի մասին[2][3]։

Սննդի անվտանգության եվրոպական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականի փետրվարին Իտալիայի Պարմա քաղաքում։ 2021 թվականի դրությամբ այն ուներ 118,6 միլիոն եվրո բյուջե և 542 աշխատակից[4]։

Սննդի անվտանգության եվրոպական գործակալության աշխատանքային հարցերի շրջանակներն ընդգրկում են սննդի անվտանգությունը, կենդանիների առողջությունն ու բարեկեցությունը, բույսերի պաշտպանությունը և պահպանությունը։

Գործակալությունը աջակցում է Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդին և Եվրոպական միության անդամ պետությունների ռիսկերի կառավարմանը, արդյունավետ որոշումների կայացմանը, որն էլ նպատակաուղղված է սպառողների առողջության և սննդային կապերի անվտանգության ապահովմանը։ Նաև տրամադրում է հանրությանը, իր լիազորության շրջանակներում գտնվող բոլոր հարցերի վերաբերյալ բաց և թափանցիկ տեղեկատվություն։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2002 թվականի Սննդի անվտանգության եվրոպական գործակալության կանոնակարգի այն բաղկացած է 4 մարմիններից[3]

  • Կառավարման խորհուրդ[5]
  • Գործադիր տնօրեն
  • Խորհրդատվական ֆորում
  • Գիտական հանձնաժողով և Գիտական հանձնախմբեր

Կառավարման խորհուրդը պատասխանատու է բյուջեի սահմանման, աշխատանքային ծրագրերի հաստատման, ինչպես նաև մարմնի՝ ԵՄ-ում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկեր կազմակերպությունների համագործակցության երաշխավորման համար։ Խորհուրդը բաղկացած է 14 անդամներից, որոնց նշանակում է Եվրոպական խորհուրդը։ Անդամները նշանակվում են Եվրոպական հանձնաժողովի կազմած ցուցակից՝ Եվրախորհրդարանի հետ համատեղ ընտրությամբ (մեկ մասնակից ընտրվում է Եվրահանձնաժողովից)։

Սննդի անվտանգության եվրոպական գործակալության գործադիր տնօրենը պատասխանատու է ամենօրյա վարչարարության, աշխատանքային ծրագրերի մշակման, Կառավարման խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման համար։

Խորհրդատվական խորհուրդը աջակցում է գործադիր տնօրենին գործակալության աշխատանքային ծրագրերի համար առաջարկների մշակման գործում։

Այն բաղկացած է անդամ պետություններում ռիսկերի գնահատման համար պատասխանատու ազգային մարմինների ներկայացուցիչներից (դիտորդներից) Նորվեգիայից, Իսլանդիայից, Շվեյցարիայից և Եվրոպական հանձնաժողովից։

Գիտական կոմիտեն և նրա գիտական կոլեկտիվները, որոնք բաղկացած են անկախ փորձագետներից տրամադրում են գիտական խորհրդատվություն՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակում։

Գիտական կոլեկտիվների թիվը և անվանումները հարմարեցված են Եվրոպական հանձնաժողովի գիտական և տեխնիկական զարգացման ընթացակարգին։

Անկախ գիտական փորձագետները նշանակվում են Կառավարման խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի առաջարկությամբ՝ երեք տարի ժամկետով։

Կենտրոնների ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի անվտանգության եվրոպական գործակալությունը համագործակցում է ԵՄ անդամ 27 երկրների, Իսլանդիայի և Նորվեգիայի Սննդամթերքի անվտանգության ազգային մարմինների, Շվեյցարիայի և ԵՄ անդամ երկների դիտորդների հետ, իր կենտրոնների ցանցի միջոցով, որոնք էլ ապահովում են գիտահետազոտական ինստիտուտների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը։

Նրանք աջակցում են գիտական տեղեկատվության և փորձագետների փոխանակմամբ, տրամադրում են խորհրդատվություն համագործակցային և գիտական նախագծերի վերաբերյալ, ապահովում են ռիսկերի գնահատման ուսուցումը և բարձրացնում են մարմնի գիտական տեսանելիությունն ու տարածվածությունը անդամ երկրներում[6]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև թվարկվող երկրների Սննդամթերքի անվտանգության գործակալությունները հանդիսանում են Սննդի անվտանգության եվրոպական գործակալության կենտրոնների ցանցի անդամներ[7]։

Պետություն Սննդի անվտանգության գործակալությունը
Ավստրիա Ավստրիա Ավստրիայի առողջապահության և սննդի անվտանգության գործակալություն
Բելգիա Բելգիա Հանրային առողջության դաշնային ծառայություն
Բուլղարիա Բուլղարիա Սննդի կապերի ռիսկերի գնահատման կենտրոն (Բուլղարիայի սննդի անվտանգության գործակալություն)
Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիայի սննդի գործակալություն
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Առողջապահության նախարարություն (Պետական ընդհանուր լաբորատորիա)
Չեխիա Չեխիա Չեխիայի գյուղատնտեսության և սննդի տեսչական մարմին
Դանիա Դանիա Սննդի ազգային ինստիտուտ
Էստոնիա Էստոնիա Գյուղատնտեսության նախարարություն (Սննդի անվտանգության վարչություն)
Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիայի սննդի վարչություն
Ֆրանսիա Ֆրանսիա Սննդի և շրջակա միջավայր անվտանգության ֆրանսիական գործակալություն
Գերմանիա Գերմանիա Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտ
Հունաստան Հունաստան Հունաստանի պարենային վարչություն
Հունգարիա Հունգարիա Սննդային կապերի անվտանգության ազգային գրասենյակ
Իսլանդիա Իսլանդիա Իսլանդիայի պարենային և անասնաբուժական մարմին
Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիայի սննդի անվտանգության մարմին
Իտալիա Իտալիա Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտ
Լատվիա Լատվիա Սննդի անվտանգության, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի պահպանության ինստիտուտ
Լիտվա Լիտվա Սննդի և անասնաբուժական պետական ​​ծառայություն
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Գյուղատնտեսության նախարարություն, Առողջապահության նախարարություն
Մալթա Մալթա Մալթայի մրցակցության և սպառողների հարցերով մարմին
Նիդերլանդներ Նիդերլանդներ Նիդերլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության մարմին
Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիայի սննդի և շրջակա միջավայրի գիտական ​​կոմիտե
Լեհաստան Լեհաստան
  • Պետական սանիտարական տեսչություն (առաջնային ֆոկուս խումբ)
  • Անասնաբուժական տեսչություն (երկրորդային ֆոկուս խումբ)
Պորտուգալիա Պորտուգալիա Տնտեսական և սննդամթերքի անվտանգության մարմին
Ռումինիա Ռումինիա Ազգային անասնաբուժական սանիտարիայի և սննդամթերքի անվտանգության մարմին
Սլովակիա Սլովակիա Գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարություն
Սլովենիա Սլովենիա Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և պարենի նախարարություն
Իսպանիա Իսպանիա Սննդի անվտանգության և սնուցման իսպանական գործակալություն
Շվեդիա Շվեդիա Շվեդիայի սննդի ազգային գործակալություն

Դիտորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև թվարկվող երկրների սննդամթերքի անվտանգության ազգային գործակալությունները Սննդի անվտանգության եվրոպական գործակալության կենտրոնների ցանցի դիտորդներն են[7]։

Պետություն Սննդի անվտանգության մարմին
Ալբանիա Ալբանիա Սննդի ազգային վարչություն
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիայի և Հերցեգովինայի սննդամթերքի անվտանգության գործակալություն
Կոսովո Կոսովո Սննդի և անասնաբուժության գործակալություն
Չեռնոգորիա Չեռնոգորիա Գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարություն
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Սննդի և անասնաբուժության գործակալություն
Սերբիա Սերբիա Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն
Շվեյցարիա Շվեյցարիա Սննդի անվտանգության և անասնաբուժության գրասենյակ (Ռիսկերի գնահատման բաժին)
Թուրքիա Թուրքիա Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարություն

Ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի անվտանգության եվրոպական մարմնի գիտական արդյունքները հրապարակված են մարմնի ամսագրում և ունեն բաց հասանելություն առցանց գիտական ամսագրերի համար։

Հրապարակվող գիտական արդյունքները ներկայացնում են տեղեկատվություն սննդամթերքի և կերերի հետ կապված ռիսկերի գնահատման, սնուցման, կենդանիների ու բույսերի առողջության և բարեկեցության պաշտպանության վերաբերյալ[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի անվտանգության եվրոպական մարմինը քննադատության է ենթարկվել իր ենթադրյալ «գերկարգավորման» համար[9]։

Շահերի բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Սննդի անվտանգության եվրոպական մարմինը ենթարկվել է քննադատության Եվրոպական դիտորդների դատարանի կողմից «շահերի հաճախակի բախման համար[10][11][12][13][14][15][16][17][18]։ Միջազգային կենագիտական ինստիտուտը ներգրավված է եղել մի շարք չբացահայտված շահերի բախման գործընթացներում[17]։

Ըստ Եվրոպայի ընդհանուր հետազոտական կենտրոնի՝ 2013 թվականին գործակալության փորձագետների 58%-ը հայտնվել է շահերի բախման իրավիճակում[19]։ Ի համեմատություն 2017 թվականին 46%-ն էր գտնվում շահերի բախման իրավիճակում։

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին CHEM Trust ՀԿ-ն քննադատել է գործակալության փորձագետների հանձնաժողովի՝ բիսֆենոլ A-ի վերաբերյալ զեկույցի արդյունքները խեղաթյուրելու համար։

Սննդի անվտանգության եվրոպական գործակալությունը մամուլի հաղորդագրության և ճեպազրույցի մեջ պնդել է, որ բիսֆենոլ A-ն «վտանգ չի ներկայացնում» առողջության համար և փորձագիտական զեկույցում փաստորեն նշվել էր, որ ռիսկը «ցածր» է, երբ հաշվի է առնվում համախառն ազդեցությունը[20]։

Գործակալությունը ավելի ուշ այս սխալը ուղղել է զեկույցի ամփոփման մեջ, սակայն մամուլի հաղորդագրությունը անփոփոխ է մնացել[21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://europa.eu/european-union/about-eu/agencies/efsa_en
  2. "How the European Union works" Արխիվացված 2006-06-20 Wayback Machine, booklet made by the European Commission
  3. 3,0 3,1 Regulation (EC) No 178/2002 of the European Parliament and of the Council of 28 January 2002 laying down the general principles and requirements of food law, establishing the European Food Safety Authority and laying down procedures in matters of food safety
  4. Single Programming Document 2021–2023, Adopted 17 December 2020
  5. «Management Board members». EFSE. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  6. «Focal points: EU food safety interfaces». EFSA website. European Food Safety Authority. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 «Focal Point members and observers». EFSA website. European Food Safety Authority. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «EFSA Journal». EFSA. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Peterson, M.J.; White, Paul A. (June 2010). «Case Study: The EU-US Dispute over Regulation of Genetically Modified Organisms, Plants, Feeds, and Foods». International Dimensions of Ethics Education in Science and Engineering (9).
  10. European Court of Auditors, 2012, Management of conflict of interest in selected EU Agencies ; Special Report no 15 2012 Արխիվացված 2012-11-12 Wayback Machine ; 978-92-9237-876-9 ; doi:10.2865/21104, PDF, 106 pp
  11. «Food safety agency's reliability faces fresh criticism». EurActiv. 2012 թ․ փետրվարի 15.
  12. «Unhappy meal. The European Food Safety Authority's independence problem», Corporate Europe Observatory
  13. Oppong, Marvin (2011 թ․ նոյեմբերի 15). «Le gendarme des aliments trop laxiste - VoxEurop (Français)».
  14. Title:"Europe : le lobby OGM infiltré à la tête de la sécurité alimentaire" Արխիվացված 2013-06-17 Wayback Machine, Libération, 29 septembre 2010
  15. Massiot, Aude (2017 թ․ սեպտեմբերի 15). «Glyphosate : l'autorité européenne de sécurité des aliments sous influence de Monsanto ?». Libération.fr.
  16. «Glyphosate : Quand l'UE base ses décisions sur un copié-collé de… Monsanto». 2017 թ․ սեպտեմբերի 15.
  17. 17,0 17,1 «Exposed: conflicts of interest among EFSA's experts on food additives» (PDF). corporateeurope.org. 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. « L’EFSA perd un peu plus de crédibilité » Արխիվացված 2012-03-13 Wayback Machine, presseurop.eu, juin 2011
  19. Stéphane Horel (2018). Lobbytomie : comment les lobbies empoisonnent nos vies et la démocratie [Lobbying: how lobbies poison our lives and democracy] (ֆրանսերեն). La Découverte. էջ 270. ISBN 9782707194121.
  20. CHEM Trust (2015 թ․ հունվարի 21). «Bisphenol A – new EFSA assessment cuts safe exposure level, calls for more research (updated)». CHEM Trust. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  21. CHEM Trust (2015 թ․ ապրիլի 2). «EFSA corrects its risk assessment of bisphenol A to acknowledge that experts didn't say 'no health concern'». CHEM Trust. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  22. CHEM Trust (2015 թ․ ապրիլի 2). «We write to EFSA: Why did you misrepresent the results of the Risk Assessment of Bisphenol A?». CHEM Trust. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]