Իբն Խալդուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբն Խալդուն
TCCKhaldun.jpg
(պատմաբան, փիլիսոփա)
ԱԱՀ՝ Իբն Խալդուն
Բնագիր
ԱԱՀ՝
بن خلدون
Ծննդյան օր՝ 27 մայիսի 1332 / 732 հիջրա
Ծննդավայր՝ Թունիս
Վախճանի օր՝ 19 մարտի 1406 / 808 հիջրա
Վախճանի վայր՝ Կահիրե

Իբն Խալդուն (1332 / 732 հիջրա – 1406 / 808 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي‎‎, Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի, արաբ մուսուլման պատմագիր և պատմաբան, ժամանակակից պատմագրության[1], սոցիոլոգիայի [1] և տնտեսագիտության[2] հիմնադիրներից մեկը։

Նրա գրքերից հատկապես հայտնի է ալ-Մուկադդիմա (որը հայտնի է նաև հունարեն Պրոլեգոմենա անվամբ)։ Գիրքն իր ազդեցությունն է ունեցել Օսմանյան կայսրության 17-րդ դարի պատմաբանների վրա, ինչպիսիք են Հաջի Խալիֆան և Մուստաֆա Նաիման, ովքեր գործածել են գրքում առկա տեսությունները Օսմանյան կայսրության թուլացումը և ծաղկումը վերլուծելու համար[3]։ Թեև Իբն Խալդունը համարվում էր մուսուլմանական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը, 17-րդ դ. եվրոպացի սքոլարները ևս կրթվում էին այս գրքով։ [4][5]

Կենսագրություն[խմբագրել]

Իբն Խալդունի կենսագրությունը բավական մանրամասն պահպանվել է, քանի որ փիլիսոփան գրել է ինքնակենսագրական (التعريف بابن خلدون ورحلته غربا وشرقا, ալ-թա'րիֆ բի-իբն Խալդուն ուա ռիհլաթուհու ղարբան ուա շարկան՝ Ծանոթություն իբն Խալդունի և նրա արևելյան ու արևմտյան ճանապարհորդության մասին [6]),որում բառացի նկարագրված են իր կյանքի բազմաթիվ փաստեր:

Իբն Խալդունի արձանը Թունիսում

Հայտնի է, որ Իբն Խալդունը ծնվել է Թունիսում 1332 թվականին, անդալուսյան արաբական բարձրաշխարհիկ ընտանիքում [7][8][9] : Նրա ընտանիքի ներկայացուցիչները բազմազան բարձր պաշտոններ են զբաղեցրել Անդալուսում: 1248 թվականին Սևիլիայի անկումից հետո իսկ բանու Խալդուն ընտանիքը գաղթում է Թունիս: Թունիսյան Հաֆսիների դինաստիայի իշխանության տակ բանու Խալդուն ընտանիքի որոշ անդամները զբաղեցրել են քաղաքական պաշտոններ. Նախկին պալատական աշխատանքի պաշտոնին են վերականգնվում գիտնականի պապը, այնուհետև՝ հայրը: Նրա եղբայրը՝ նույնպես պատմաբան Յահյա իբն Խալդունը, աշխատանքի է ընդունվում դատարանում:[10]

Իր ինքնակենսագրականում Իբն Խալդունը հիշատակում է իր արմատները՝ հասցնելով մինչև Մուհամմադ մարգարեի ժամանակները՝ պատմելով, որ սերում է Եմենի արաբական ցեղերից, մասնավորապես՝ Հադրամաութից: Արաբական նվաճումների դարաշրջանում՝ 7-րդ դարի իր նախնիները եկել էին Սևիլիա և հաստատվել այնտեղ: ( 2429, Al-Waraq): Հետագայում նրանք տեղափոխվում և հաստատվում են Թունիսում՝ Իսպանիայի վերանվաճման կամ Ռեկոնկիստայի դարաշրջանում:

Կրթություն[խմբագրել]

Մզկիթը, որտեղ դասավանդել է Իբն Խալդունը

Իբն Խալդունի ազնվական ծագումը թույլ է տալիս նրան մեկնել Մաղրիբ և ուսանել լավագույն ուսուցիչների մոտ: Նա ստանում է իսլամական դասական կրթություն, սերտում է Ղուրանը, սովորում արաբական քերականությունը, հադիսները, շարիաթը և ֆիկհը (իրավագիտություն) և ի հաստատումն այս ամեն ինչի՝ ստանում է վկայական[11]: Մաթեմատիկոս և փիլիսոփա, ալ-Աբիլիի մոտ նա սովորում է իսլամական մաթեմատիկային, տրամաբանությանը և փիլիսոփայությանը, ուսանում Իբն Ռուշդի, Իբն Սինայի, Ֆախր ալ-Դին ալ-Ռազիի և ալ–Թուսիի գրքերը: 17 տարեկանում նա կորցնում է ծնողներին, ովքեր մահացել էին 1348-49 թվականներին Թունիսում բռնկված սև մահ համաճարակից:

Վաղ շրջան՝ Ֆես, Թլեմսեն, Գրանադա[խմբագրել]

20 տարեկանում Իբն Խալդունը իր քաղաքական կարիերան սկսում է Թունիսի կառավարիչ Իբն Թաֆրակինի մոտ՝ որպես գեղագիր քարտուղար՝ պաշտոնական փաստաթղթերը գրելու աշխատանքով: 1352 թվականին Կոստանդնուպոլսի սուլթան Աբու Զեյդը արշավում է Թունիս և գրավում այն: Իբն Խալդունը իր ուսուցիչ ալ-Աբիլիի հետ մեկնում է Մաղրիբ՝ Ֆես: Այստեղ Աբու Ինան Ֆարես I Մարինի սուլթանը նրան նշանակում է թագավորական հայտարարությունների գրագիր: 1357 թվականին սրանից բխած հետևանքներով նա 25 տարեկանում դատապարտվում է 22-ամսյա բանտարկության: Սուլթանի մահվան ժամանակ՝ 1358 թվականին, վեզիր ալ-Հասան իբն Օմարը ազատում է նրան և նշանակում իր մոտ գրագիր աշխատանքի: Այնուհետև Իբն Խալդունը նշանակվում է նախարարական պաշտոնի: Տարաձայնություններ ունենալով մաղրիբյան վերնախավի հետ՝ Իբն Խալդունը որոշում է հեռանալ Գրանադա:

Թունիսի այն տունը, որտեղ ծնվել է Իբն Խալդունը
Մզկիթ, որտեղ սովորել է Իբն Խալդունը

Ֆեսում նա օգնել էր Գրանադայի սուլթան Մուհամմադ 5-րդ Նասրիին, ուստի այնտեղ ակնկալում էր ջերմ ընդունելություն: 1364 թվականին սուլթանը նրան դիվանագիտական առաքելության է ուղարկում Կաստիլիայի արքա Պեդրո Դաժանի մոտ՝ հաշտության պայմանագիր ստորագրելու համար: Նա ոչ միայն հաջողությամբ կատարում է իր հանձնարարականը, այլև մերժում Պեդրո թագավորի առաջարկը՝ մնալ Իսպանիայում և տիրանալ նախնիների ժառանգությանը: Գրանադայում Իբն Խալդունը տարաձայնությունների մեջ է մտնում վեզիր Իբն ալ-Խատիբի հետ, ով դեմ էր նրա և սուլթանի մերձեցմանը: Շուտով Իբն Խալդունը ետ է ուղարկվում Հյուսիսային Աֆրիկա, իսկ վեզիրը հետագայում սպանվում է:

Աֆրիկայում Բուջի սուլթան Աբու Աբդալլահ Հաֆսին, ում հետ Իբն Խալդունը եղել եր բանտում, նրան նշանակում է իր վեզիրը: Նա զբաղվում է բերբերական ցեղերի հարկահանությամբ: 1366 թվականին՝ սուլթանի մահից հետո Իբն Խալդունը մերձենում է Թլեմսենի սուլթան Աբու ալ-Աբբասի հետ: Տարիներ անց նա բանտարկվում է Աբու Ֆարիս Աբդ-ալ-Ազիզի կողմից, ով հաղթում է սուլթանին և գրավում գահը: Վերջինիս մահից հետո նա հեռանում է Ֆես:

Իբն Խալդունի քաղաքական կարողությունները բարձր էին գնահատվում հյուսիսաֆրիկյան կառավարիչների կողմից, մինչդեռ նա ինքը հոգնել էր այդ քաղաքականությունից: Իբն Խալդունը վերադառնում է Ալժիր, որտեղ ապրում է երեք տարի և գրում Մուկադդիման։ 1378 թվականին նա վերադառնում է Թունիս, որը նվաճվել էր Աբու ալ-Աբբասի կողմից, և անցնում նրա մոտ աշխատանքի։ Սակայն կրկին տարաձայնությունների մեջ ընկնելով՝ սուլթանի՝ Հաջից վերադառնալուց հետո՝ նա հեռանում է Թունիսից Ալեքսանդրիա, ապա Կահիրե, և հաստատվում մամլուքյան տիրապետության ներքո գտնվող Եգիպտոսում։

Կահիրեի միջնաբերդը և Սալահ ադ-Դինի մզկիթը

Վերջին տարիները Եգիպտոսում[խմբագրել]

Եգիպտոսի մասին Իբն Խալդունն ասել է. "Այն մարդը, ով չի տեսել Եգիպտոսը, չի կարող իմանալ իսլամի զորությունը"։ Այն ժամանակ, երբ մուսուլմանական պետությունները պատերազմներ էին մղում միմյանց դեմ, մամլուքների իշխանության ներքո Եգիպտոսը տնտեսական ու մշակութային ծաղկում էր ապրում։ 1384 թ. ալ-Մալիք ալ-Զահիր ալ-Բարկուկը իբն Խալդունին նշանակում է դասախոս Կամարիյյա մադրասայում, և կադի՝ մալիքիական իրավագիտական համակարգում։ Ավելի ուշ գիտնականը կատարում է իր Հաջը, որի մասին վաղուց ծրագրել էր։ 1388թ. վերադառնալով Կահիրե՝ նա շարունակում է կրթական գործը։ 1401թ. Բարկուկի որդի և հաջորդ սուլթան Ֆարաջի օրոք իբն Խալդունը մասնակցում է մոնղոլական հարձակման դեմ, որը գլխավորում էր Լենկ Թեմուրը։ Հաջորդ 5 տարիները նա անցկացնում է Եգիպտոսում, որտեղ լրացնում է ինքնակենսագրությունը, համաշխարհային պատմությունը, և աշխատում իրավաբանության ոլորտում։

Ալ-Մուկադդիմա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալ-Մուկադդիմա (Իբն Խալդուն)
Իբն Խալդունի արձանը և հրապարակը, Մուհանդիսին, Կահիրե
ալ-Մուկադդիմա

Իբն Խալդունի հիմնական աշխատությունը հաճախ անվանում են ուղղակի «Մեծ» կամ «Համաշխարհային պատմություն», իսկ ամբողջական վերնագիրը՝ «Ուսուցանող օրինակների գիրք, կամ դիվան մեծագույն իշանություն ունեցող արաբների, պարսիկների, բերբերների ու նրանց ժամանակակիցների օրերի մասին»։ Սակայն նրան ավելի շատ հռչակ բերեց դրա վերջինիս ներածությունը։ Արաբերեն այն կոչվում է «ալ-Մուկադդիմա», որը թարգմանաբար նշանակում է «Նախաբան»։ Հենց այստեղ է նա շարադրում իր տեսակետները մարդկային հասարակության և պատմության օրինաչափությունների վերաբերյալ[12]։

Փիլիսոփայի կարծիքով պատմականորեն մարդկային կեցության առաջին ձևը գյուղականն էր՝ ամենից առաջ քոչվորականը։ Դաժան պայմանները մարդկանց թելադրում են խիստ բարքեր և ստիպում միասնական լինել։ Մի քանի ցեղի ենթարկումը մյուսների կողմից հանգեցնում է թագավորական իշխանության և քաղաքների առաջացմանը։ Քաղաքներում զարգանում են առևտուրը և արհեստները, ի հայտ է գալիս հարստություն և զեխություն։ Դա էլ իր հերթին բերում է բարքերի քայքայմանն ու անկմանը, ավանդական առաքինութունների կորստի։ Մարդիկ դառնում են փափկասուն, պաշտպանության անկարող։ Ավելանում են պետական ծախսերը, ինչի հետևանքով աճում են հարկերը, բայց անգամ այդ դեպքում դրանք բավական չէին պետության ծախսերը բավարարելու համար, և իշխանությունները սկսում են անարդարություններ գործել հպատակների նկատմամբ։ Վերջիններս կորցնում են լավ կյանքի նկատմամբ հույսերը, և սկսում են խուսափել աշխատանքից, ինչը բերում է գանձվող հարկերի կրճատման։ Արդյունքում պետությունը սկսում է թուլանալ, ի վերջո, փլուզվում։

Հեղինակի հայացքի մեջ առանցքային գաղափարը «ասաբիան» է։ Այդ դժվար թարգմանվող եզրը արևմտյան հետազոտողները բնորոշում են որպես «կոլեկտիվ համախմբվածություն(համերաշխություն)»։ Հաշվի առնելով այս բառի բաղադրիչների բազմիմաստությունը (ոգեզորություն, արիություն, արդարամտություն, պատվախնդրություն, հավատ վաղվա օրվա և սեփական գործի ճշմարտացիության նկատմամբ)` պայմանականորեն ընդունենք այն որպես զինվորական միասնություն, մադկային համակեցություն՝ միավորված մեկ գաղափարի շուրջ: Այն չի համընկնում, բայց մասամբ համադրվում է դասական և ժամանակակից սոցիոլոգիայի այնպիսի եզրերին, ինչպիսիք են Էմիլ Դյուրկհայմի «բարոյական ուժ», Մաքս Վեբերի «խարիզմա» , Ռենդել Քոլինզի «բարձր էմոցիոնալ էներգիա», Լև Գումիլյովի «պասսիոնարություն» (իմա՝ «կրքառատ ուժ, ոգեզորություն»), և նման այլ հասկացություններին։

Կայրավանի մզկիթը. Թունիս
Իբն Խալդունը թունիսյան 10 դինարանոցի վրա

Կրոնը Իբն Խալդունը դիտարկում է երկու տեսակետից։ Հիմնական գործառույթի առումով, նա մեկնաբանում է կրոնը որպես ասաբիան լրացնող ու հզորացնող սուրբ սոցիալական ուժ, այսինքն բացում է դրա համախմբող և կարգավորող նշանակությունը։ Այդ առումով կրոնը հանգեցնում է միապետության հաստատման և հետագա նվաճումների շարունակման։ Իբն Խալդունի կարծիքով կրոնը սկզբնական շրջանում ամրապնդման և հետո միայն փոխարինում է այն իրենով։ Երբ կրոնը դադարում է լինել պետության հիմքը, կրկին հարց է ծագում կոնսոլիդացիայի աղբյուրի մասին։ Դա չի լինում միայն այն ժամանակ, երբ ասաբիան դեռևս ունի մեծ նշանակություն հասարակության մեջ։ Հակառակ դեպքում թույլ պետությունը պարտություն կկրի ուրիշ խմբի կողմից՝ իրեն հավասար կամ գերազանցող ուժով։ Կրոնը, դրա բացառիկությունը և անքակտելիությունը երկիրը միավորող կարևորագույն գործոններն են։ Սական դա չի նշանակում, որ կրոնը ի վիճակի է միշտ պահպանել սոցիումը վերջնական քայքայումից։ Իբն Խալդունը գրում է, որ կգա ժամանակ, երբ կրոնը այլևս ի վիճակի չի լինի զսպել քաղաքակրթության հաղթարշավը։

Պետության զարգացման ընթացքում Իբն Խալդունը առանձնացնում է ընդամենը հինգ փուլ. վերջինում վրա է հասնում իշխող դինաստիայի ծերացումը և սկսվում երկարատև, անբուժելի տկարության շրջան։ Զառամյալությունը վրա է հասնում և հաղթում տիրող դինաստիային նույնիսկ անկախ արտաքին թշնամիների գործողությունից։ Սակայն ավելի հաճախ պետության մահը վրա է հասնում քոչվորների հարձակումների արդյունքում, որոնք նախկինում վարում էին վաչկատուն, դաժան զրկանքներով լի ապրելակերպ։ Ըստ Իբն Խալդունի՝ դինաստիայի կյանքի միջին տևողությունը 120 տարի է։ Նվաճման արդյունքում իշխանությունն անցնում է նոր դինաստիայի և կրկնվում է պատմական նմանատիպ շարջափուլ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 "History And Sociology"
  2. Joseph J. Spengler (1964). "Economic Thought of Islam: Ibn Khaldun", Comparative Studies in Society and History, 6(3), pp. 268-306.
      • Jean David C. Boulakia (1971). "Ibn Khaldûn: A Fourteenth-Century Economist", Journal of Political Economy, 79(5), pp. 1105-1118.
  3. Lewis, Bernard (1986)։ Studies in Islamic history and civilization: in honour of Professor David Ayalon։ BRILL, 527–530։ ISBN 978-965-264-014-7։ 
  4. Bernard Lewis : "Ibn Khaldun in Turkey", in: Ibn Khaldun: The Mediterranean in the 14th Century: Rise and Fall of Empires, Foundation El Legado Andalusí, 2006, ISBN 978-84-96556-34-8, pp. 376–380 (376)
  5. S. M. Deen (2007) "Science under Islam: rise, decline and revival". p.157. ISBN 1-84799-942-5
  6. Published by Muḥammad ibn Tāwīt at-Tanjī, Cairo 1951
  7. The Historical Muhammad, Irving M. Zeitlin, (Polity Press, 2007), 21;"It is, of course, Ibn Khaldun as an Arab here speaking, for he claims Arab descent through the male line.".
  8. The Arab World: Society, Culture, and State, Halim Barakat, (University of California Press, 1993), 48;"The renowned Arab sociologist-historian Ibn Khaldun first interpreted Arab history in terms of badu versus hadar conflicts and struggles for power."
  9. Ibn Khaldun, M. Talbi, The Encyclopaedia of Islam, Vol. III, ed. B. Lewis, V.L. Menage, C. Pellat, J. Schacht, (Brill, 1986), 825;"Ibn Khaldun was born in Tunis, on I Ramadan 732/27 May 1332, in an Arab family which came originally from the Hadramawt and had been settled at Seville since the beginning of the Muslim conquest..."
  10. (Ֆրանսերեն ) « Lettre à Monsieur Garcin de Tassy », Journal asiatique, troisième série, tome XII, éd. Société asiatique, Paris, 1841, p. 491
  11. Muhammad Hozien։ «Ibn Khaldun: His Life and Work»։ Islamic Philosophy Online։ http://www.muslimphilosophy.com/ik/klf.htm։ Վերցված է 2008-09-19։ 
  12. http://asadullahali.files.wordpress.com/2012/10/ibn_khaldun-al_muqaddimah.pdf

Գրականություն[խմբագրել]

  • Graberg Af Hemso, Jakob Grefve. Notizia intorno alla fimoza.
  • Kremer, Alfred, Freiherr Von. Ibn Chaldun und seine Kulturgeschichte der islamischen Reiche. Wien, 1879.
  • Mahdi, Muhsin. Ibn Khaldun’s Philosophy of History։ A Study in the Philosophic Foundation in the Science of Culture. London, 1957.
  • Lacoste, Yves. Ibn Khaldoun. Naissance de l’Histoire, passé du tiers monde Paris, 1965, 1998.
  • Fischel, Walter Joseph. Ibn Khaldun in Egypt. His public functions and his historical research։ An essay in Islamic historiography. Berkeley, 1967.
  • Labica, Georges. Politique et religion chez Ibn Khaldoun. Essai sur l’idéologie musulmane. Alger, Société nationale d'édition et de diffusion, 1968.
  • Fuad Baali. 2005 The science of human social organization ։ Conflicting views on Ibn Khaldun's (1332–1406) Ilm al-umran. Mellen studies in sociology. Lewiston/NY։ Edwin Mellen Press.
  • Walter Fischel. 1967 Ibn Khaldun in Egypt ։ His public functions and his historical research, 1382–1406; a study in Islamic historiography. Berkeley։ University of California Press.
  • Ibn Khaldun. 1951 التعريف بإبن خلدون ورحلته غربا وشرقا Al-Taʻrīf bi Ibn-Khaldūn wa Riħlatuhu Għarbān wa Sharqān. Published by Muħammad ibn-Tāwīt at-Tanjī. Cairo (Autobiography in Arabic).
  • Ibn Khaldūn. 1958 The Muqaddimah ։ An introduction to history. Translated from the Arabic by Franz Rosenthal. 3 vols. New York։ Princeton.
  • Ibn Khaldūn. 1967 The Muqaddimah ։ An introduction to history. Trans. Franz Rosenthal, ed. N.J. Dawood. (Abridged).
  • Mahmoud Rabi'. 1967 The political theory of Ibn Khaldun. Leiden։ E.J. Brill.
  • Róbert Simon. 2002 Ibn Khaldūn ։ History as science and the patrimonial empire. Translated by Klára Pogátsa. Budapest։ Akadémiai Kiadó. Original edition, 1999.
  • Allen Fromherz. 2010 "Ibn Khaldun : Life and Times". Edinburgh University Press, 2010.
  • Иванов Н. А. «Китаб аль-Ибар» Ибн Халдуна как источник по истории стран Северной Африки в XIV в. // Арабский сборник. М., 1959.
  • Бациева С. М. Историко-социологический трактат Ибн Халдуна «Мукаддима». М., 1965.
  • Бациева С. М. Бедуины и горожане в Мукаддиме Ибн Халдуна // Очерки истории арабской культуры V—XII веков. М., 1982.
  • Игнатенко А. А. Ибн-Хальдун. — М.։ Мысль, 1980. — 160 с. — (Мыслители прошлого).
  • Араби Б. Ибн-Хальдун — основоположник арабской социологии // Социологические исследования. — 1990. — № 11. — С. 107—109.
  • Коротаев А. В. Долгосрочная политико-демографическая динамика Египта։ Циклы и тенденции. М.։ Восточная литература, 2006. — ISBN 5-02-018526-4.
  • Розов Н. С. Закон Ибн Халдуна// Политический класс. 2006, 16.
  • Смирнов А. В. Ибн Халдун и его «новая наука» // Историко-философский ежегодник’2007. М.։ «Наука», 2008. — 530 с. — ISBN 978-5-02-035961-1. — С. 159—186.
  • Алексеев И. Л. Возвращаясь к Ибн Халдуну// Pax Isamica, 1/2008, с.5-14.

Արտաքին հղումներ[խմբագրել]