Ֆես
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆես (թուրքերեն` fes, արաբերեն՝ طربوش, թարբուշ), արևելյան գլխարկ, անունը ծագում է Մարոկկոյի Ֆես քաղաքի անունից։ Հիմնականում պատրաստած է լինում կարմիր թաղիքից, գլանաձև է՝ վերևում կախ ընկած ծոպիկով։
Ունի բյուզանդական ծագում։ Օսմանյան կայսրության մեջ ֆես կրելը պարտադիր էր, համարվում էր բարեպաշտության նշան, սակայն 1925 թ. արգելվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆես կատեգորիայում։ |