Ապրիլի 15
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ապրիլ 15ից)
| << | Ապրիլ | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
| 28 | 29 | 30 | ||||
Ապրիլի 15, տարվա 105-րդ (106-րդ նահանջ տարիներում) օրն է:
Բովանդակություն |
Դեպքեր [խմբագրել]
- 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։
- 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
- 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
- 1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան
- 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
- 1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը։
- 1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը։
Ծնունդներ [խմբագրել]
- 1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)
- 1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)։
Մահեր [խմբագրել]
- 1942 - Ռոբերտ Մուզիլ, ավստրիացի գրող (ծ. 1880)։
- 1945 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (ծ. 1908)։
- 1957 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ (ծ. 1889)։
- 1971 - Գուրգեն Բորյան, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ (ծ. 1915)։