Գուրգեն Բորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրգեն Բորյան (1915, հունիս 20 - 1971, ապրիլի 15), հայ բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» կինոնկարի սցենարի համար), 1970), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Շուշի քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1938-1941-ին եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ զինվորական թերթի թղթակից, 1938-1941-ին և 1950-1954-ին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար, 1958-1968-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա»-ի, ապա «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, 1968-1971-ին՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրի առաջին տեղեկալը։ Բեմադրվել են նրա «Բարձունքներում» (1949), «Հրաշալի գանձ» (Հրաչյա Ղափլանյանի համահեղինակցությամբ), «Նույն հարկի տակ», «Կամուրջի վրա» (1961) պիեսները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։[1]

Գ. Բորյանի երկերի մատենագրություն[խմբագրել]

  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1937, 36 էջ։
  • Արևի համբյուրը, Երևան, Պետհրատ, 1939, 28 էջ։
  • Ճանապարհ դեպի ծովը, Երևան, Պետհրատ, 1940, 135 էջ։
  • Մարտիկի երդումը, Երևան, Հայպետհրատ, 1941, 20 էջ։
  • Կրակե լեզվով, Երևան, Հայպետհրատ, 1942, 95 էջ։
  • Մանկական բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1942, 15 էջ։
  • Հրացոլք, Երևան, Հայպետհրատ, 1945, 102 էջ։
  • Ծաղկեփունջ, Երևան, Հայպետհրատ, 1946, 37 էջ։
  • Երևանյան լուսաբաց, Երևան, Հայպետհրատ, 1947, 159 էջ։
  • Բարձունքներում, Երևան, Հայպետհրատ, 1949, 94 էջ։
  • Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1953, 215 էջ։
  • Այո և ոչ, Երևան, Հայպետհրատ, 1955, 51 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 223 էջ։
  • Ճոճանակ, Երևան, Հայպետհրատ, 1958, 9 էջ։
  • Նույն հարկի տակ, Երևան, Հայպետհրատ, 1958, 132 էջ։
  • Որն է լավը, Երևան, Հայպետհրատ, 1958, 12 էջ։
  • Ինչու, Երևան, Հայպետհրատ, 1959, 58 էջ։
  • Երեք դրամա, Երևան, Հայպետհրատ, 1963, 290 էջ։
  • Ես, դու, նա, Երևան, «Հայաստան», 1965, 78 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1966, 563 էջ։
  • Դեմ առ դեմ (կինովիպակ), Երևան, «Հայաստան», 1968, 106 էջ։
  • Անտառի փեսացուն, Երևան, «Հայաստան», 1969, 39 էջ։
  • Նույն հարկի տակ (դրամաներ), Երևան, «Հայաստան», 1972, 485 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», 84-85։