Սուրբ Ղազար կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Սուրբ Ղազար կղզի
San Lazzaro degli Armeni

45°24′44.13″ հս. լ. 12°21′41.07″ ավ. ե. / 45.41226° հս. լ. 12.36141° աե. ե.45°24′44.13″ հս. լ. 12°21′41.07″ ավ. ե. / 45.41226° հս. լ. 12.36141° աե. ե.
Տեղագրություն Վենետիկի ծովածոց
Երկիր Իտալիա Իտալիա
Մակերես 0,033 կմ2
Բնակչություն (2001) 22 մարդ
Բնակչության խտությունը 666,667 մարդ/կմ2

##Սուրբ Ղազար կղզի (Իտալիա)
Red pog.svg
##Սուրբ Ղազար կղզի (Վենետիկի ծովածոց)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սուրբ Ղազար կղզի (իտալ.՝ San Lazzaro degli Armeni, անգլ.՝ Saint Lazarus Island), փոքր կղզի Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Ամբողջությամբ զբաղեցված է հայկական կաթոլիկ եկեղեցու կողմից, որը Մխիթարեան Կարգի մայր աթոռն է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված տասնվեցերորդ դարում, իսկ 1717 Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին, և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։

Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, Արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Եկեղեցին հրատարակում է Հայկական պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991թ, սակայն 18 դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։

Եկեղեցի և նրա պարտեզներ, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոով (#20 Ս. Զաքարիայիցf, Սան Մարկո հրապարակի մոտ)։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հայր Վրթանեսը և այլ հոգևորականներ ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816թ ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։

Մշակութային[խմբագրել]

Հովհաննես Շիրազը կղզու մասին պոեմ ունի.

Aquote1.png

Օտար ջրերում հայացեալ Կղզի
Հայոց հին լույսն է քեզնով նորանում...
Գիտեմ տքնում ես, այս է դարեց-դար,
Հայրենիքից դուրս՝ հայրենեաց համար։

Aquote2.png


Արտաքին հղումներ[խմբագրել]