Ռոման Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Բալայան
Роман Балаян
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1941(1941-04-15)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՆերքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԵրևանի թատերական ինստիտուտ[1] և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (1969)[1]
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան
Ուկրաինայի ժողովրդական արտիստ[1] ԽՍՀՄ պետական մրցանակ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՈւկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն
Կայքromanbalayan.com
 Roman Balayan Վիքիպահեստում

Ռոման Գուրգենի Բալայան (ռուս.՝ Роман Гургенович Балаян, ապրիլի 15, 1941(1941-04-15)[1], Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում կորցրել է հորը, որն անհայտ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է Արցախում և Գրոզնիում՝ Չեչնիայում, որտեղից ընտանիքով վերադարձել են Արցախ 1950-ական թվականներին՝ չեչենների ստալինյան աքսորի վերացումից հետո։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։

1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում[2]։

Որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Իվան Տուրգենև, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին։

Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի[3]։

1986 թվականին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։

2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։

2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» երկրորդ կարգի շքանշանով։

Մշտական աջակցություն է ցուցաբերում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ 2013-2014 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Ռոման Բալայանի նախաձեռնությամբ իրականացվել է բարձրագույն դասընթաց կինոռեժիսորների համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1987
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ, 1997
  • «Վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
  • «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)[4]
  • «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)[5]
  • «Ոսկե ծիրան» - 2011 թ. «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։
  • «Եղիցի լույս» մրցանակ[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 різні автори Балаян Роман Ґурґенович (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  2. «AV Production - Ռոման Բալայան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Полеты продолжаются». www.aif.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. zakon3.rada.gov.ua https://zakon3.rada.gov.ua/laws/show/265/2001. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №276/2016». Офіційне інтернет-представництво Президента України (ua). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]