Արսեն Հովհաննիսյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Արսեն (այլ կիրառումներ)
Արսեն Հովհաննիսյան (1908, դեկտեմբերի 28 - 1945, ապրիլի 15), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940-ից:
Ծնվել է Քանաքեռ ավանում (այժմ` Երևանի շրջագծի մեջ): 1925-27-ին եղել է շրջանային պիոներ-հրահանգիչ: 1927-ին մեկնել է Դոնի Ռոստով և ընդունվել տեղի մանկավարժական ուսումնարանը, որն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում: 1938-41-ին աշխատել է Կրասնոդարի երկրամասում, նախ որպես դպրոցի դիրեկտոր, ապա` շրջսովետի գործկոմի նախագահ: 1941-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, զոհվել է 1945-ի ապրիլի 15-ին Ֆրանկֆուրտի մոտ: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիժանի, Կարմիր դրոշի շքանշանով:
Ա.Հովհաննիսյանի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Երգ մարտական փորձի (բանաստեղծություններ), Ռոստով-Դոն, Ազգային փոքրամասնությունների Հյուսիսային Կովկասի երկրային հրատարակչություն, 1930, 45 էջ:
- Կարմիր տախտակի վրա (օչերկներ), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հրատարակչություն, 1934, 59 էջ:
- Լուսաբացի լիրիկա, Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հրատարակչություն, 1935, 94 էջ:
- Մանկություն (բանաստեղծություններ), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրային հայկական հրատարակչություն «Գրոհ», 1936, 122 էջ:
Ա.Հովհաննիսյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) [խմբագրել]
- Մաքսիմ Գորկի, Ամբողջ աշխարհի բանվորները և գյուղացիները պետք է ազատեն իրենց կապիտալի իշխանությունից (Մաքսիմ Գորկու դիմումը բանվորներին ու գյուղացիներին), Կրասնոդար, 1930, 7 էջ: