Ֆրիդրիխ Կեկուլե
Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլե ֆոն Շտրադոնից (գերմ.՝ Friedrich August Kekulé von Stradonitz, սեպտեմբերի 7, 1829[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն[4][5][6] - հուլիսի 13, 1896[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5][6]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ, Դենտի (Դանտ, Բելգիա, 1858 թվականից) և Բոննի (1865 թվականից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմիական ընկերության նախագահ (1886)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեկուլե Ֆրիդրիխ Ավգուստը ծնվել է Դարմշտադտում, պաշտոնյայի ընտանիքում։ Մանուկ հասակում պատրաստվում էր դառնալ ճարտարապետ։ 1849 թվականին Կեկուլեն սկսեց ուսումնասիրել քիմիան Լիբիխի մոտ, 1852 թվականին ավարտելով համալսարանը Կեկուլն մեկնեց Փարիզ, որտեղ զբաղվեց քիմիայի ուսումնասիրություններով։ 1856 թվականին վերադառնալով Գերմանիա, հինեց քիմիական լաբորատորիա։ 1858 թվականից) և Բոննի (1865 թվականից) համալսարանների պրոֆեսոր, Գերմանիայի քիմիական ընկերության նախագահ (1886)։
Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեկուլեն ստացել է թիոքացախաթթու (1854), գլիկոլաթթու (1856), նիդերլանդացի քիմիկոս Ֆրանշիմոնի (1844-1919) հետ՝ եռֆենիլմեթան և անտրաքինոն (1872)։ Կեկուլեի հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական քիմիային։
Առաջինն է արտահայտել ծծմբի և թթվածնի «երկհիմնայնության» (այսինքն՝ երկատոմայնության կամ երկարժեքականության) մասին գաղափարը (1854)։ 1857 թվականին տարրերը բաժանել է միահիմնայնության, երկհիմնայնության և եռհիմնայնության, գերմանացի քիմիկոս Ա. Կուբեի հետ միաժամանակ ածխածինը համարել քառատոմ տարր։ 1858 թվականին շոտլանդացի քիմիկոս Արչիբալդ Կուպերի հետ ցույց է տվել ածխածնի ատոմների միմյանց շղթայաձև միանալու ունակությունը։ Հետագա տարիներին Կեկուլեն մշակել է բազմատոմ ռադիկալների տեսությունը։ 1865 թվականին առաջարկել է բենզոլի կառուցվածքի ցիկլիկ բանաձևը։ Պարզել է ազոմիացությունների և դիազոմիացությունների կառուցվածքները։
Կեկուլեն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Կեկուլեի անունով է կոչվել կեկուլեն սինթեզը, ածխաջրածին, որը բաղկացած է 12 կոնդենսատ բենզոլային օղակներից մակրոցիկլիկ վեցանկյան տեսքով.[12]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографии великих химиков. Перевод с нем. под редакцией Быкова Г. В. — М.։ Мир, 1981. 320 с.
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.։ ВШ, 1991. 656 с.
- Джуа М., История химии, пер. с итал., М.։ Мир, 1966
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Friedrich August Kekulé von Stradonitz — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rocke A. J. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Кекуле Фридрих Август // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 1, 1896. — S. 412—414.
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 8,0 8,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/028907/2010-02-08/
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 200.
- ↑ François Diederich, Heinz A. Staab (1978). «Benzenoid versus Annulenoid Aromaticity: Synthesis and Properties of Kekulene». Angewandte Chemie Int. Ed. 17 (5): 372–374. doi:10.1002/anie.197803721.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Естествознание, философия и науки о человеческом поведении в Советском Союзе, Глава IX. Химия»
- Kekulés Traum (Kekulé's dream, in German)
- Kekulé: A Scientist and a Dreamer Արխիվացված 2007-02-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Կեկուլե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 358)։ |
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1829 ծնունդներ
- Հուլիսի 13 մահեր
- 1896 մահեր
- Բոնն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի մանկավարժներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի գիտնականներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի բնագետներ